Նիշք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նիշք[1][2] (անգլ.՝ file (ֆայլ) - թղթապանակ), համակարգչային ոլորտի հասկացություն․ տեղեկույթի հատված, որը մատչելի է համակարգչային որևէ ծրագրի և պահվում է որևէ կրիչի վրա։ Նիշքն ունի․
- անուն (գրանշանների որևէ հաջորդականություն, որը միարժեքորեն բնութագրում է այն)․
- որոշակի տրամաբանական ներկայացում և դրան հապատասխանող գրելու/կարդալու գործողություններ, ի դեմս նիշքերի ձևաչափերի։
Քանի որ տարբեր գործավար համակարգերում կիրառվում են տարբեր հատկություններով և մատչման եղանակներով նիշքեր, ներկայումս գոյություն չունի նիշքի համապարփակ սահմանում։ Տեղեկագիտությունում գործածում են հետևյալ սահմանումը․ նիշքը բայթերի անվանակիր հաջորդականություն է։ Նիշքերի հետ աշխատանքն իրագործվում է գործավար համակարգերի միջոցով։
Նիշքային համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվողական տեխնիկայի զարգացման հետ նիշքերի թիվը համակարգերում աճում էր։ Աշխատանքը հեշտացնելու համար դրանց, ինչպես և այլ տվյալները, սկսեցին համակարգել որոշակի տվյալների կառուցվածքներում (այդ ժամանակ էլ հայտնվեցին գրանշանային անունները)։ Սկզբում դա հասարակ զանգված էր, «կցված» տեղեկույթի որոշակի կրիչին։ Ներկայումս առավել տարածում է գտել ծառակերպ համակարգումը՝ լրացուցիչ կապերի (հղումների) հավելմամբ։ Համապատասխանաբար, նիշքի անունը ստացավ «նիշքի ուղու» բնույթ՝ ծառի հանգույցների թվարկմամբ, որոնք պետք է անցնել դրան հասնելու համար։
Նիշքի հատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված նիշքային համակարգից՝ նիշքը կարող է ունենալ տարբեր հատկությունների լրակազմ։
Նիշքի անունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիշքային համակարգերի մեծ մասում նիշքի անունը գործածվում է նշելու համար, թե ո՛ր նիշքին է դիմում իրագործվում։ Տարբեր նիշքային համակարգերում նիշքի անվանը ներկայացվող սահմանափակումները խիստ տարբերվում են․
- FAT16-ում և FAT12-ում նիշքի անվան չափը սահմանափակված է 8 գրանշաններով (գումարած 1 (կետ) գումարած ընդլայնման 3 գրանշան)։
- VFAT-ում սահմանափակվում է 255 բայթով։
- FAT32-ում և HPFS-ում սահմանափակվում է 255 գրանշաններով։
- NTFS-ում անունը սահմանափակվում որոշ ԳՀ-ներում Յունիկոդի 255 գրանշաններով 32768 գրանշանների հատկորոշմամբ։
- ext2/ext3-ում սահմանափակվում է 255 բայթով։
Նիշքային համակարգի սահմանափակումների բացի գործավար համակարգի միջերեսները լրացուցիչ սահմանափակում են նիշակազմերը, որոնք թույլատրելի են նիշքերի հետ աշխատելիս։
- MS-DOS-ի համար նիշքի անվան համար թույլատրելի են միայն լատինական գլխատառերը և թվանշանները։ Անթույլատրելի են բացատը, հարցական նշանը, աստաղանիշը, մեծի/փոքրի նշանները, ուղղաձիգ գիծը։
- Microsoft Windows-ի համար նիշքի անվան համար թույլատրված են միայն գլխատառերը և փոքրատառերը, թվանշանները, կետադրական որոշ նշանները, բացատը։ Արգելված են
> < | ? * / \ : "
գրանշանները։ - Լինուքսի համար (հաշվի առած դիմակավորման հնարավորությունը) թույլատրված են բոլոր գրանշանները, բացի
/
և բայթի, որի արժեքը հավասար է զրոյի, այսինքն՝ 0x00։
Գործավար համակարգերի մեծ մասը պահանջում է միևնույն պանակում նիշքի անվան եզակիություն, թեև որոշ համակարգեր թույլատրում են նույնանուն նիշքեր (օրինակ՝ երիզային հիշասարքերի հետ աշխատելիս)։
Նիշքի անվան ընդլայնումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիշքի անվան ընդլայնումը (նիշքի ընդլայնումը, ընդլայնումը) որպես նիշքի ինքնուրույն հատկություն գույություն ունի FAT16, FAT32, NTFS նիշքաիյն համակարգերում, որոնք օգտագործում են MS-DOS, DR-DOS, PC DOS, MS Windows գործավար համակարգերը և օգտագործում է նիշքի տեսակը որոշելու համար։ Այն թույլ է տալիս համակարգին որոշելու, թե որ գործադիրով պիտի բացվի տվյալ նիշքը։ Windows գործավար համակարգում ընդլայնումը լռելյայն թաքցվում է օգտվողից։
Այլ նիշքային համակարգերում ընդլայնումը պայմանականություն է․ դա պարզապես անվան մի մասն է, ամենաաջ կետով առանձնացված։
Ժամանակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիշքի համար կարող են սահմանվել հետևյալ ժամանակային նիշաններ․
- Ստեղծման ժամանակը
- Փոփոխման ժամանակը
- Վերջին մատչման ժամանակը
Նիշքի տերը և խումբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ նիշքային համակարգերում նախատեսված է նիշքի տիրոջ և խմբի նշում։
Մատչման իրավունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ նիշքային համակարգերում նախատեսված է օգտվողների մատչման սահմանափակումը նիշքի պարունակությանը։
Յունիքսակերպ գործավար համակարգերում նիշքերի համար սովորաբար առանձնացնում են իրավունքների երեք տեսակ․
- Գրանցման իրավունք
- Կարդալու իրավունք
- Կատարման իրավունք
Յուրաքանչյուր իրավունք սահմանվում է առանձին տիրոջ, խմբի և մնացած բոլորի համար։ ACL-ը թույլ է տալիս ընդլայնել այդ ցուցակը։
Windows NT գործավար համակարգերում NTFS նիշքային համակարգով աշխատելիս մատչման իրավունքները ակներև սահմանվում են օգտվողների կամ խմբերի համար (կամ ժառանգվում են վերադաս առարկաներից)։ Իրավունքները ներառում են․
- Գրանցման իրավունք
- Կարդալու իրավունք
- Կատարման իրավունք
- Հեռացման իրավունք
- Հատկությունների և տիրոջ փոփոխման իրավունք
- Ենթապանակների ստեղծման, հեռացման իրավունք (պանակների համար)
- Մատչման իրավունքները կարդալու իրավունք
Յուրաքանչյուր իրավունքը կարող է սահմանվել ե՛ւ որպես թույլտվություն, ե՛ւ որպես արգելանք․ արգելանքն ունի ավելի բարձր առաջնայնություն, քան թույտվությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռուբեն, Թարումյան (2011). Լեզվաշխարհ, պրակ 3. Երևան: Պոլիգրաֆբիզնես. էջ 18. ISBN 978-9939-9049-0-0.
- ↑ «Microsoft Terminology Dictionary». www.microsoft.com.