The White Stripes

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The White Stripes
Մեգ Ուայթը և Ջեք Ուայթը 2007 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունThe White Stripes
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր
Գործունեություն1997 - 2011
Լեյբլ

Warner Bros. Records

V2 Records

Third Man Records

Sub Pop

Sympathy for the Record Industry

Italy Records
Կայքwhitestripes.com
Անդամներ
Ջեք Ուայթ Մեգ Ուայթ
 The White Stripes Վիքիպահեստում

The White Stripes, ամերիկյան ռոք խումբ, որը ձևավորվել է 1997 թվականին՝ Դետրոյտի Միչիգան նահանգում։ Հենց ամենասկզբից խմբի կազմում եղել է երկու անդամ՝ կիթառիստ, դաշնակահար և վոկալիստ Ջեք Ուայթը և թմբկահարուհի՝ Մեգ Ուայթը, որը եղել է նաև բեք վոկալ։ Խմբի երգերի ստեղծմանը մասնակցել են նաև այլ գործիքներ՝ հերմոնիկա, կալիմբա, քանոն։

Խմբի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-1999. Խմբի առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեք Ուայթը ծնվել է 1975 թվականին։ Հինգ տարեկան հասակում սովորել է հարվածային գործիքներ, իսկ վեց տարեկանում սկսել է սովորել կիթառ նվագել։ Նրա առաջին կիթառը եղել է սովորական նրբատաղտակից։ Դպրոցը ավարտելուց հետո նա ուզում էր անդամագրվել մի ինչ-որ նավատորմի և նույնիսկ ուզում էր դառնալ կաթոլիկ քահանա։ Բայց վերջիվերջո նա աշխատում է կահույքի խանությում, որպես կտորեղեն վաճառող։ Խմբի ստեղծման ժամանակ Ջեքը կիթառ էր նվագում մի քանի խմբերում, որոնցից էր՝ «The Go», «Goober And The Peas», «Upholsterers»։ Մեգը իրեն երբեք չէր պատկերացնում բեմի վրա։ Ջեքի խոսքերով, նա մի անգամ հրավիրում է Մեգին իր փորձերին և դա տալիս է իր անսպասելի արդյունքը։ 1997 թվականին համագործակցելով ձայնագրման ընկերության՝ Italy Records հետ, նրանք թողարկում են իրենց առաջին սինգլը՝ «Let’s Shake Hands»-ը։ Դրան հաջորդում է նաև երկրորդը՝ «Lafayette Blues»-ը։

1999 թվականին թողարկվում է նրանց առաջին ալբոմը, սակայան դա խմբին մեծ ճանաչում չի բերում։ Որոշ ժամանակ անց կարելի էր ասել, որ այս ալբոմը նրանց ամենավատ ալբոմն էր։ Խումբը ձայնագրությունների ժամանակ չուներ բաս-կիթառահար, սակայն դրան լրացնում էր տաղանդավոր Ջեքի կիթառը և Մեգի թմբուկը։

«Առանց Մեգի կանհետանար White Stripes-ի հմայքը։ Նա միամիտ երեխա էր, բայց բավականին կատաղություն էր դրսևորում թմբուկի հանդեպ»։ (2005 թվականի հոկտեմբերին Rolling Stone ամսագրի իր հարցազրույցում ասաց Ջեքը)։

Շատ ալբոմներ, որոնից էին «Screwdriver», «Astro», «Cannon», «When I Hear My Name». «The Big Three Killed My Baby» դարձան Ջեքի բարի «հիմները». «Ես ուղղակի չեմ կարող կանգնեցնել ավտոմեքենաները։ Ես կարծում եմ, որ դա ամենավատ փոսն է, գումար ծախսելու համար և բոլոր ժամանակների շատ վտանգավոր մեխանիզմ՝ մահանալու համար... Ես ուզում եմ կազմակերպեմ անտի-մեքենայական կազմակերպություն Դետրոյտում, բայց հավաքվել չի ստացվում»։ (2000 թվականի վերջում՝ Maximumrocknroll ամսագրին տրված հարցազրույցում ասաց Ջեք Ուայթը)։

2000. De Stijl[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին լույս տեսավ խմբի «De Stijl» ալբոմը, որը բավականին բարձրացրեց խմբի հեղինակությունը։ The White Stripes-ը բարձրացրեց հեղինակությունը նաև Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանց երգերը հեռարձակվում էին ռադիոկայաններով, ինչպիսիք էին՝ The Daily Telegraph, The Sun և նույնիսկ Radio 4-ը, որը հայտնի էր իր պահպանողական հայացքներով դեպի երաժշտությունը։ Ալբոմը, որը ներառում էր «Hello Operator» սինգլը, նոր քայլ դարձավ The White Stripes-ի ճանաչման համար։

Խմբի ռեպերտուարը հարստացավ հիթերով, որոնցից էր՝ «You’re Pretty Good Looking»-ը, երգ-բալլադնրով՝ «Apple Blossom», և մի շատ հիշարժան երգ Ջեք Ուայթից՝ «Sister, Do You Know My Name»։

2001-2002. Նոր փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ ալբոմի շրջանում ընթանում էին բուռն քննադատություններ։ Այն դուրս եկավ «White Blood Cells» անվամբ։ Ալբոմը թողարկված էր CD-ի և 12 դյույմանոց վինիլային սկավառակի վրա, ինչպես նրանց բոլոր ալբոմները։ Շատ երկրպագուներ, չնայած նրան, որ The White Stripes-ի իրական համբավը բարձրացավ «Elephant» ալբոմով, գտնում էին, որ լավագույն աշխատանքը դա 2001 թվականինն էր։ Խմբի երգը բավականին բազմազան էր՝ համակցված և միացած տարբեր ոճերի։ White Stripes-ի համար էներգեետիկ ոճերը դրանք քանթրին, ֆոլկը և նույնիսկ փոստ-փանկն էին։ Ալբոմի գլխավոր հիթերը դարձան «Dead Leaves and the Dirty Ground»-ը և «Fell in Love with a Girl»-ը։

«Միակ բանը, որ կարևոր է դա այն է, որ մենք չենք ուզում, որպիսզի բոլոր երգերը հնչեն միակերպորեն, և որ բոլոր ալբոմները տարբերվեն նախորդներից։ Շատերն են այդպես ասում, բայց դա մեր համար իրոք կարևոր է։ Չի կարող ամբողջ կյանքում լինել երկու ակորդանոց ռոք խումբ»։ (2001 թվականի liveDaily ամսագրին տված հարցազրույցում ասաց Ջեք Ուայթը)։

Ալբոմը արժանացավ մրցանակի NME ամսագրի կողմից, որպես տարվա լավագույն սկավառակ։ Բացի դրանից, այդ սկավառակի թողարկումից հետո The Rolling Stones-ը հրավիրեց նրանց զրույցի։

2001 թվականի վերջին The White Stripes-ը ներգրավվել է Ջոն Պիլի փոխադրմանը։ Այստեղ առաջին անգամ ձայնագրվել է տեսահոլովակից դուրս մնացած մասերը՝ Դոլլի Պարտոնի «Jolene» երգի քավերը։ 2006 թվականին Ջեքը ներգրավվել է Ջոն Պիլի չորս բրիտանական հեռուստաալիքում։

2002 թվականի ապրիլի 19-ին The White Stripes-ը ստացել է երկու մրցանակ Detroit Music Awards՝ լավագույն ալբոմի համար («White Blood Cells») և լավ սինգլի համար («Hotel Yorba»)։

2003-2005. Արժանի հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի չորրորդ ալբոմը՝ «Elephant»-ը, լույս է տեսել 2003 թվականին՝ նույնպես CD և վինիլային։ Երաժշտական տեսանկյունից, սա եղավ նրանց ամենահաջողված աշխատանքը իրենց գործունեության ամբողջ ընթացքում։ Ալբոմը վաճառվել է մեծ քանակությամբ, իսկ «Seven Nation Army» երգը, որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ՝ դասակարգվեց մինիմալիստական տեսահոլովակների շարքում, դարձավ սուպերհիթ և խումբը վերջապես հայտնի դարձավ հասարակության լայն շերտերում։ Հետաքրքիր է, որ «Elephant»-ը ձայնագրվել է երկու շաբաթում և վեց հազար ֆունտ ստերլինգով՝ Toe Rag Studios ստուդիայում, որտեղ 1963 թվականից չկային գործիքներ, որոնք դրանց տալիս էին հատուկ հնչերանգներ։

2003 թվականին դուրս է գալիս Ջիմ Ջարմուշի «Սուրճ և սխախոտ» ֆիլմը, որի մի սերիալում Ուայթը գեղեցիկ ծխում է և ասում է էլեկտրամագնիսական ռեզոնանսի մասին թեորեմը։ Երաժշտական մատերիալը մնում էր կրկին խայտաբղետ՝ ինչպիսին «White Blood Cells»-ն էր։ Մեծ հաջողություն գրանցվեց 2003 թվականին։ 2003 թվականին Ջեք Ուայթը ձայնագրեց հինգ երգ «Cold Mountain» ֆիլմի համար։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The White Stripes» հոդվածին։