Jump to content

Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ
անգլ.՝ Mary Elizabeth Winstead
Մերի Էլիզաբեթ Ուինսթեդը 2007 թվականին
Ծնվել է1984 թվական, նոյեմբերի 28[1]
ԾննդավայրՌոքի-Մաունթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
ԿրթությունJoffrey Ballet?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Riley Stearns? և Էվան ՄաքԳրեգոր[2]
Համատեղ ապրող(ներ)Էվան ՄաքԳրեգոր[3]
Պարգևներ և մրցանակներ
Սատուրն մրցանակ
ԱնդամությունGot a Girl?

Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ (անգլ.՝ Mary Elizabeth Winstead, նոյեմբերի 28, 1984(1984-11-28)[4][5], Rocky Mount, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[6]), ամերիկյան դերասանուհի։ Նախ և առաջ հայտնի է ինչպես «բղավող թագուհի»` «Սև ամանոր», «Նպատակակետը 3», «Մահվան փաստը» և «Ինչ-որ բան» ֆիլմերում դերեր ունենալու պատճառով։ Սակայն դերասանուհին սարսափ ոճով չի սահմանափակվում, որի մասին են վկայում նրա գործունեությունը «Բարձրագույն պիլոտաժ» ընտանեկան ֆանտաստիկ ֆիլմում, «Բոբբի» ֆիլմում, «Պինդ ընկույզ 4.0» և «Պինդ ընկույզ։ Հիանալի օր է մեռնելու համար» էքշններում, ինչպես նաև «Սքոթ Փիլգրիմն ընդդեմ բոլորի» կատակերգության մեջ։

Իր կարիերայի ընթացքում Մերի Էլիզաբեթը անվանակարգվել է որպես ամերիկյան երիտասարդ ու հեղինակավոր տաղանդներ մրցանակի «Երիտասարդ դերասան» կոչումով` «Ոգևորվածություն» սերիալում դեր ունենալու համար և դարձել է «Բոբբի» ֆիլմի դերասանական անձնակազմի Գիլդիա մրացանակի դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուինսթեդը ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 28-ին` Ռոքի-Մաունթում, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ։ Նրա աղջիկը` Բեթթի Լուն և Ջեյմս Ռոնալդո Ուինսթեդը 5 տարեկան էին, երբ նա ընտանիքի հետ տեղափոխվում է Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաք։ Նրա հետաքրքրվածությունը որպես մշակույթի ներկայացուցիչ, սկսել է դրսևորվել դերասանական գործունեության և բալետի մեջ։ Դեռ մանուկ ժամանակ, Ուինսթեդը խաղացել է Մաունթին Վեսթի «Մարդուկ-Ջարդուկը» բալետի մշակած տարբերակում։ Հույս ներշնչող 11-ամյա բալերինան հնարավորություն է ստանում ուսումը շարունակել Նյու Յորքի Ջոֆրի բալետային դպրոցի ամառային ծրագրում։ Այնտեղ աղջիկը որոշում է զբաղվել ո՛չ միայն բալետով և ջազային պարերով, այլև ուսումնասիրել դերասանական արվեստի հմտությունները։ Արդյունքում, Մերի Էլիզաբեթը Բրոդվեյ թատրոն է ընկնում Joseph and the Amazing Technicolor Dreamcoat մյուզիքլի հաջող մեկնարկի ժամանակ` գլխավոր դերում, Դոննի Օսմանդի հետ միասին և դառնում է Միջազգային երգչախմբի անդամ։

Ուինսթեդը 2010 թվականին

Ուինսթեդը կարիերան սկսել է 13 տարեկանից, նկարահանվելով «Հրեշտակի հպումը» ֆիլմի մի քանի տեսարաններում, իսկ հետո դեր է ունեցել NBC հեռուստաալիքի «Ոգևորվածություն» օպերայում, որտեղ նա նկարահանվել է 1999 թվականից 2000 թվականների ընթացքում։ Դերասանուհին մի ակնթարթ երևացել է «Գայլերի լիճը» սերիալում և «Հրեշների կղզի» հեռուստաֆիլմում` ցանկանալով կատակերգական ֆիլմերի մասնակից դառնալ։

Ուինսթեդը ընտրում է անկախ կինեմատոգրաֆի ուղղությունը, և Ջեֆրի Հեյի «Տեղ ազատելով» կատակերգության մեջ ստանում է խենթ ընտանիքի հրեացի աղջկա դերը։ Սակայն հեռուստատեսության կերիերայում ավելի հաջող է լինում նրա աշխատանքը դիսնեյի «Բարձրագույն պիլոտաժ» ֆիլմում, որը ունեցել է ֆինանսական հաջողություններ և քննադատների կողմից բարձր գնահատականի է արժանացել։

Դիսնեյի կատակերգությունից հետո Մերի Էլիզաբեթը ստեղծագործական թիմի` Ջեյմս Վոնգի և Գլեն Մորգանի հետ բարելավում է իր հարաբերությունները, ովքեր հայտնիեն իրենց ներդրումներով «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալում։ Մերրիման Ռայնի հետ միասին դերասանուհին դառնում է «Նպատակակետը 3» ֆիլմի աստղ։

2007 թվականին Քվենտին Տարանտինոն Ուինսթեդին ընդգրկում է «Գրինդհաուզ» ծրագրում, որը սուր զարգացող սյուժե ունեցող ֆիլմ էր, որտեղ ներկայացվում էր սադիստ կնոջ և կասկադյոր Մայքի մահվան փաստերը և թե ինչպես էր այդ կինը լուծել կասկադյորի մահվան վրեժը։ Ֆիլմի տոմսերից շատ քիչ են վաճառել, սակայն ֆիլմաքննադատները հիացել են այդ ֆիլմով։ Այդ նույն տարվա ամռանը Ուինսթեդը Բրյուս Ուիլիսի հետ նկարահանվել է «Պինդ ընկույզ 4.0» էքշնում, որի ժամանակ ծախսվել է 380 մլն դոլար, իսկ Մերի Էլիզաբեթը դարձել է էլ ավելի հայտնի[7]։

Դերասանուհին նաև փորձվել է «Արդարության լիգա» կոմիքսում` Հրաշք-կնոջ դերում։ 2008 թվականին դերասանուհին «Քայլ արա» պարային դրամայում խաղացել է գլխավոր դերը, իսկ 2010 թվականին Մայքլ Սերայի հետ նկարահանվել է Էդգար Ռայթի «Սքոթ Փիլգրիմն ընդդեմ բոլորի» ֆիլմում։ 2012 թվականին նկարահանվել է Թիմուր Բեկմամբեթովի «Պրեզիդենտ Լինքոլն.Վամպիրների որսորդը» ֆիլմի գլխավոր դերերից մեկում։ Նա խաղում էր Աբրահամ Լինքոլնի կնոջ` Մերի Թոդ Լինքոլնի դերը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի նոյեմբերի 9-ից Մերի Էլիզաբեթը ամուսնացած է հեռուստատեսային սցենարիստ Ռայլի Սթիրնսնի հետ[8]։ 2017 թվականի մայիսի 14-ին հայտնի դարձավ ամուսինների բաժանման մասին փաստը` գրեթե 7 տարվա ամուսնությունից հետո[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]