Մեգի Սմիթ
Մարգարեթ Նատալի Սմիթ (անգլ.՝ Margaret Natalie Smith, նաև Մեգի Սմիթ (անգլ.՝ Maggie Smith), դեկտեմբերի 28, 1934[1][1][1][…], Իլֆորդ, Միացյալ Թագավորություն[2][4]), անգլիացի դերասանուհի։
Ավելի քան 65 տարի ունեցել է ընդգրկուն, բազմազան կարիերա բեմին, կինոյում և հեռուստատեսությունում։ Սմիթը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում և համարվում է Մեծ Բրիտանիայի ամենաճանաչված դերասանուհիներից մեկը։ Վեց տասնամյակ լինելով խոստումնալից կերպար բրիտանական մշակույթում՝ 1990 թվականին Էլիզաբեթ II թագուհին նրան Բրիտանական կայսրության շքանշան է շնորհել՝ կատարողական արվեստում ունեցած ավանդի համար[5], իսկ 2014 թվականին դրամայում կատարած ավանդի համար թագուհուց ստացել է Պատվո ասպետների շքանշան։
Սմիթն իր բեմական կարիերան սկսել է 1952 թվականին Օքսֆորդի թատրոնում և Բրոդվեյան առաջնելույթը կատարել «New Faces of '56»-ում։ Լոնդոնյան բեմին կատարած աշխատանքի համար որպես լավագույն դերասանուհի 5 անգամ արժանացել է «Evening Standard» թատերական մրցանակի՝ «Մասնավոր ականջ և հանրային աչք» (1962), «Հեդա Գաբլեր» (1970), «Վիրջինիա» (1981), «Աշխարհի ուղին» (1984) և «Երեք բարձրահասակ կանայք»(1994) ֆիլմերի համար։ Առաջադրվել է Թոնի մրցանակի «Մասնավոր կյանքեր» (1975) և «Գիշեր և ցերեկ» (1979) ֆիլմերի համար, իսկ 1990 թվականին արդեն արժանացել է Թոնի մրցանակի որպես լավագույն դերասանուհի՝ խաղալով «Lettice and Lovage» պիեսում։ Այլ բեմական դերերից են Ստրատֆորդի շեքսպիրյան թատերական փառատոնում ներկայացված «Անտոնիոս և Կլեոպատրա»-ն (1976), «Մակբեթ»-ը (1978), Ուեսթէնդյան թատրոնի ներկայացումներից «Նուրբ հավասարակշռությունը» (1997) և «Կյանքի շունչը» (2002)։
Էկրանին Սմիթն առաջին անգամ գովասանքի արժանացավ «Գնալու տեղ չկա» (1958) քրեական ֆիլմի համար, որի համար առաջին անգամ առաջադրվեց BAFTA-ի[6]։ Երկու անգամ Օսկար է ստացել՝ որպես լավագույն դերասանուհի «Օրիորդ Ջին Բրոդիի այգաբացը» ֆիլմում (1969) և որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «California Suite» ֆիլմում (1978)։ Նա այն վեց դերասանուհիներից մեկն է, ով մրցանակ է ստացել այդ երկու անվանակարգերում[7]։ Նա BAFTA մրցանակի ռեկորդակիր է․ ստացել է 4 անգամ՝ որպես լավագույն դերասանուհի՝ ներառյալ «Մասնավոր գործառույթ» (1984) և «Ջուդիթ Հերնի միայնակ կիրքը» (1988) ֆիլմերը, որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ «Թեյ Մուսոլինիի հետ» (1999) ֆիլմի համար և 3 Ոսկե գլոբուս։ 6 անգամ առաջադրվել է Օսկարի․ «Օթելլո»-ի (1965), «Ճանապարհորդություններ մորաքրոջս հետ» (1972), «Սենյակ՝ տեսարանով» (1986) և «Գոսֆորդ պարկ» (2001) ֆիլմերի համար։
Սմիթը 2001-2011 թվականներին Հարրի Փոթեր ֆիլմաշարում խաղացել է պրոֆեսոր Միներվա ՄակԳոնագալի դերը։ Այլ հայտնի ֆիլմերից են «Love and Pain and the Whole Damn Thing»-ը (1973), «Մահը Նեղոսի վրա» (1978), «Տիտանների մարտը» (1981), «Չարիքն արևի տակ» (1982), «Կապիտան Կրյուկը» (1991), «Գործի՛ր, քո՛ւյր» (1992), «Լավագույն էկզոտիկ Մարիգոլդ հյուրանոցը» (2012) և «The Lady in the Van» (2015)։ 2003 թվականին Սմիթն ստանում է Էմմի մրցանակ «Իմ տունն Ումբրիայում» ֆիլմի համար՝ դառնալով այն քիչ դերասանուհիներից մեկը, որն արժանացել է «մրցակից» մրցանակների[8][9]։ Նկարահանվել է լեդի Վիոլետ Քրոուլիի դերում «Դաունթաուն Էբբի»-ում (2010-2015), որի համար ստացել է 3 Էմմի, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ և Ոսկե գլոբուս։ Նրա պատվավոր մրցանակներից են BAFTA հատուկ մրցանակը (1993), BAFTA Fellowship-ը (1996) և Լոնդոնի թատերական հասարակության հատուկ մրցանակը (2011)։ 2012 թվականին ստացել է Ստրատֆորդի շեքսպիրյան փառատոնի ժառանգության մրցանակ[10], իսկ 2016 թվականին՝ Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանների Բոդլեյ մեդալ[11]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սմիթը ծնվել է Լոնդոնի Իլֆորդ թաղամասում[12][13][14], սակայն 4 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվում է Օքսֆորդ։ Հայրը՝ Նաթանիել Սմիթը, Նյուքասլում ծնված հանրային առողջության ախտաբան էր, որն աշխատում էր Օքսֆորդի համալսարանում, իսկ մայրը՝ Մարգարեթը, Գլազգոյում ծնված քարտուղարուհի[15][16][17][18]։
Երեխա ժամանակ ծնողները Սմիթին պատմում էին իրենց ծանոթության ռոմանտիկ պատմությունը․ թե ինչպես են իրենք հանդիպել Գլազգո-Լոնդոն գնացող գնացքում։ Նա ունի իրենից մեծ զույգ եղբայրներ՝ Ալիստեյրը և Յանը, որոնք ճարտարապետական դպրոց են գնացել։ Մինչև 16 տարեկանը Մեգին հաճախել է Օքսֆորդի ավագ դպրոց, մինչև դերասանական արվեստ սովորելու գնաց Օքսֆորդի թատրոն[19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Somerville M. Theatricalia
- ↑ «Orders and decorations conferred by the crown»։ Debrett's։ Վերցված է հունվարի 4, 2015
- ↑ Spears W. (դեկտեմբերի 30, 1989)։ «Queen Honors Naipaul, Maggie Smith»։ Philly.com։ Վերցված է հունվարի 1, 2014
- ↑ «Film in 1959»։ Bafta.org։ Վերցված է հունվարի 1, 2014
- ↑ «Academy Awards Best Actress»։ Filmsite.org։ Վերցված է օգոստոսի 7, 2013
- ↑ «What do Al Pacino and Maggie Smith have in common?»։ Los Angeles Times։ հուլիսի 9, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին։ Վերցված է օգոստոսի 7, 2013
- ↑ Croggon Alison (հունիսի 10, 2009)։ «Jewel in the triple crown»։ News.com.au։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-14-ին։ Վերցված է հունվարի 1, 2014
- ↑ Ouzounian Richard (սեպտեմբերի 10, 2012)։ «Maggie Smith receives Stratford festival’s Legacy Award»։ Toronto Star
- ↑ «Dame Maggie Smith open Bodleians Libraries' Shakespeare's Dead exhibition»։ Bodleian.ox.ac.uk։ ապրիլի 29, 2016։ Վերցված է մայիսի 12, 2016
- ↑ Romford ceased to be part of the County of Essex in 1965, when it was incorporated into the County of Greater London
- ↑ Enfield Laura (նոյեմբերի 18, 2015)։ «Ilford born Maggie Smith talks about starring in The Lady in the Van»։ The Tottenham Independent։ Վերցված է հունիսի 16, 2016
- ↑ Ilford was, prior to 1965, part of the County of Essex, but now is part of the County of Greater London
- ↑ Mackenzie Suzie (նոյեմբերի 20, 2004)։ «You have to laugh»։ The Guardian (UK)։ Վերցված է դեկտեմբերի 10, 2007
- ↑ «Maggie Smith profile»։ Filmreference.com։ Վերցված է նոյեմբերի 8, 2011
- ↑ «Maggie Smith profile»։ Yahoo! Movies։ Վերցված է ապրիլի 21, 2014
- ↑ «Maggie Smith biography»։ tiscali.co.uk։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 5, 2001-ին։ Վերցված է ապրիլի 21, 2014
- ↑ «Maggie Smith biography and filmography»։ Tribute.ca։ Վերցված է օգոստոսի 7, 2013
|
- Դեկտեմբերի 28 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Անգլիացի դերասանուհիներ
- Օսկարակիրներ
- Լոուրենս Օլիվիեի մրցանակի դափնեկիրներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Հեռուստատեսային դերասանուհիներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ