Ջերալդին Փեյջ
![]() անգլ.՝ Geraldine Page | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 22, 1924[1][2][3][…] |
Ծննդավայր | Kirksville, Միսսուրի, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 13, 1987[3][4][5][…] (62 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Դե Պաուլ համալսարան, Englewood Technical Prep Academy? և HB Studio |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Alexander Schneider? և Ռիպ Թորն |
Երեխա(ներ) | Angelica Page? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջերալդին Փեյջ (անգլ.՝ Geraldine Page, նոյեմբերի 22, 1924[1][2][3][…], Kirksville, Միսսուրի, ԱՄՆ - հունիսի 13, 1987[3][4][5][…], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» (ընդհանուր՝ 8 անվանակարգ), երկու «Ոսկե գլոբուս» (1962, 1963), երկու «Էմմի» (1967, 1969) և BAFTA (1979) մրցանակների դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջերալդին Սյու Փեյջը ծնվել է Միսսուրի նահանգի Կիրքսվիլ քաղաքում։ Սովորել է Չիկագոյի Գուդմենի թատերական դրամատիկական դպրոցում, ինչպես նաև դերասանական վարպետություն է սովորել Նյու Յորքի հռչակավոր դերասանուհի Ուտա Հագենի մոտ։
Նրա դերասանական առաջնաելույթը տեղի է ունեցել 17 տարեկան հասակում, իսկ 1950-ական թվականների սկզբին սկսել է խաղալ Նյու Յորքի թատերական բեմահարթակներում։ 1953 թվականին «Ամռվա կեսին» բեմադրությունում իր դերի համար դարձել է Համաշխարհային թատերական մրցանակի դափնեկիր։ 1960 թվականին Թենեսի Ուիլյամսի «Բրոդվեյ» պիեսում, որտեղ տղամարդու գլխավոր դերը կատարել է Փոլ Նյումանը, իր դերի համար առաջին անգամ առաջադրվել է «Թոնի» մրցանակի։ 1963 թվականին պիեսը էկրանավորվել է, և Փեյջը նույն դերը խաղացել է այնտեղ՝ առաջադրվելով Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակի։ Ավելի վաղ «Հոնդո» (1953) և «Ամառ և ծուխ» (1961) ֆիլմերում խաղացած դերերի համար երկու անգամ առաջադրվել էր «Օսկար» մրցանակի։
Հաջորդող երեք տասնամյակներին Ջերալդին Փեյջը շարունակել է խաղալ Բրոդվեյ թատրոնում՝ 1975, 1982 և 1987 թվականներին ստանալով «Թոնի» մրցանակի ևս երեք անվանակարգ։ Չնայած համեմատաբար փոքր ֆիլմագրության՝ դերասանուհին ևս չորս անգամ առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի «Դու հիմա մեծ տղա ես» (1966), «Փիթ և Թիլ»(1972), «Ինտերիեր» (1978) և «Կնքահայր Գրինվիչ Վիլիջը» (1984) կինոպատկերներում խաղացած դերերի համար։ 1986 թվականին իրեն մինչ այդ «Օսկար»-ի համար մրցավազքում յոթնակի անհաջողակ համարած Ջերալդին Փեյջը «Ուղևորություն դեպի Բաունտիֆուլ» կինոպատկերում տիկին Քերրի Ուոթսի դերի համար ստացել է Ամերիկյան կինոակադեմիայի նվիրական մրցանակը։
Իր կարիերայի ընթացքում դերասանուհին նաև շատ է աշխատել հեռուստատեսությունում, որտեղ դերեր է խաղացել մի շարք հեռուստասերիալներում․ դրանց թվում են՝ «Երկար տաք ամառ», «Բժշկական կենտրոն», «Ուրվականների պատմություններ» և «Անսահման սեր» հեռուստասերիալները։ Նաև նրա ձայնով է խոսել նաև «Փրկարարները »(1977) մուլտիպլիկացիոն ֆիլմում մադամ Մեդուզան։
1954-1957 թվականներին Փեյջը ամուսնացած է եղել ջութակահար Ալեքսանդր Շնայդերի հետ։ 1963 թվականին ամուսնացել է դերասան Ռիփ Թորնի հետ, որը նրանից փոքր էր 7 տարով։ Նրանք ունեին երեք երեխա՝ աղջիկը (դերասանուհի Անջելիկա Թորն) և երկվորյակ որդիները։
Ջերալդին Փեյջը մահացել է 1987 թվականի հունիսի 13-ին 62 տարեկան հասակում Նյու Յորքում սրտային անբավարարությունից։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անավանում | Դեր | |
---|---|---|---|---|
1935 | ֆ | Տաքսի | Taxi | Ֆլորենս Ալբերտ |
1935 | ֆ | Հոնդո | Hondo | Էնջի Լոու |
1961 | ֆ | Ամառ և ծուխ | Summer and Smoke | Ալմա Ուայնմիլեր |
1962 | ֆ | Երիտասարդության քաղցրաձայն թռչուն | Sweet Bird of Youth | Ալեքսանդրա Դել Լագո |
1693 | ֆ | Ձեղնահարկի խաղալիքները | Toys in the Attic | Քերի Բերնայրս |
1964 | ֆ | Սիրելի սիրտ | Dear Heart | Իվի Ջեքսոն |
1966 | ֆ | Դու հիմա մեծ տղա ես | You're a Big Boy Now | Մարջերի Շանթիքլեր |
1966 | ֆ | Երեք քույր | The Three Sisters | Օլգա |
1967 | ֆ | Ամենաերջանիկ միլիոնատերը | The Happiest Millionaire | Միսիս Դյուկ |
1969 | ֆ | Ի՞նչ է պատահել մորաքույր Ալիսին | What Ever Happened to Aunt Alice? | Միսիս մերաբլ |
1971 | ֆ | Խաբված | The Beguiled | Մարտա Ֆարնսվորտ |
1972 | ֆ | Փիթ և Թիլի | Pete 'n' Tillie | Գարտրուդա |
1975 | ֆ | Մորեխների օրը | The Day of the Locust | Մեծ քույր |
1977 | մֆ | Փրկարարները | The Rescuers | Մադամ Մեդուզա |
1978 | ֆ | Ինտերիեր | Interiors | Իվ |
1984 | հֆ | Կնքահայր Գրինվիչ Վիլիջը | Dollmaker | Միսիս Քենդրիք |
1985 | ֆ | Հարսնացուն | The Bride | Միսիս Բաուման |
1985 | ֆ | Ապակե բաժակները | Walls of Glass | Մայր |
1985 | ֆ | Ուղևորություն դեպի Բաունտիֆուլ | The Trip to Bountiful | Միսիս Քերի ՈՒոտս |
1985 | հֆ | Գեքլբեր Ֆինի արկածները | Adventures of Huckleberry Finn | Սալի Ֆելս |
1986 | ֆ | Հարազատ որդի | Native Son | Փեգի |
1987 | ֆ | Իմ փոքրիկ աղջիկ | My Little Girl | Մոլի |
Մրցանակներ և անվանակագեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Ֆիլմ/Հեռուստասերիալ | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1954 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Հոնդո | Առաջադրված |
1962 | Լավագույն կանացի դեր | Ամառ և ծուխ | Առաջադրված | |
1963 | Լավագույն կանացի դեր | Երիտասարդության քաղցրաձայն թռչուն | Առաջադրված | |
1967 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Դու հիմա մեծ տղա ես | Առաջադրված | |
1973 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Փիթ և Թիլի | Առաջադրված | |
1979 | Լավագույն կանացի դեր | Ինտերիեր | Առաջադրված | |
1985 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Կնքահայր Գրինվիչ Վիլիջը | Առաջադրված | |
1986 | Լավագույն կանացի դեր | Ուղևորություն դեպի Բաունտիֆուլ | Հաղթանակ | |
BAFTA | 1963 | Լավագույն կանացի դեր | Երիտասարդության քաղցրաձայն թռչուն | Առաջադրված |
1979 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ինտերիեր | Հաղթանակ | |
Ոսկե գլոբուս | 1962 | Դրամայում լավագույն կանացի դեր | Ամառ և ծուխ | Հաղթանակ |
1963 | Դրամայում լավագույն կանացի դեր | Երիտասարդության քաղցրաձայն թռչուն | Հաղթանակ | |
1964 | Դրամայում լավագույն կանացի դեր | Ձեղնահարկի խաղալիքներ | Առաջադրված | |
1965 | Դրամայում լավագույն կանացի դեր | Սիրելի սիրտ | Առաջադրված | |
1967 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Դու հիմա մեծ տղա ես | Առաջադրված | |
1973 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Փիթ և Թիլի | Առաջադրված | |
1979 | Դրամայում լավագույն կանացի դեր | Ինտերիեր | Առաջադրված | |
1986 | Դրամայում լավագույն կանացի դեր | Ուղևորություն դեպի Բաունտիֆուլ | Առաջադրված | |
1987 | Մինի սերիալում, հեռուստասերիալում, հեռուստաֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Նացիստական որսորդ։ Բիթ Քլարսֆելդի պատմությունը | Առաջադրված | |
Էմմի | 1959 | Մինի սերիալում կամ ֆիլմում կանացի լավագույն դեր | Ծերունին | Առաջադրված |
1967 | Մինի սերիալում կամ ֆիլմում կանացի լավագույն դեր | Սուրբ Ծննդյան հիշողություններ | Հաղթանակ | |
1969 | Մինի սերիալում կամ ֆիլմում կանացի լավագույն դեր | Տոնի հյուրը | Հաղթանակ | |
Թոնի | 1960 | Պիեսում լավագույն կանացի դեր | Երիտասարդության քաղցրաձայն թռչուն | Առաջադրված |
1975 | Պիեսում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Մահացու և անկրկնելի | Առաջադրված | |
1982 | Պիեսում լավագույն կանացի դեր | Ագնես Աստվածը | Առաջադրված | |
1987 | Պիեսում լավագույն կանացի դեր | Ուրախ ուրվական | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
|
- Նոյեմբերի 22 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունիսի 13 մահեր
- 1987 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Թատրոնի դերասանուհիներ