Ջենիֆեր Լոուրենս
Ջենիֆեր Շրեյդեր Լոուրենս (անգլ.՝ Jennifer Shrader Lawrence, օգոստոսի 15, 1990[4][5][6][…], Indian Hills, Ջեֆերսոն շրջան, Կենտուկի[7]), ամերիկացի դերասանուհի և մոդել։
Առաջին նշմարելի դերը ստացել է «Բիլ Էնգվալի շոուում» (2007–2009), այնուհետև նկարահանվել է «Այրվող տափաստանը» (2008) և «Ձմեռային ոսկոր» (2010) ֆիլմերում, ընդ որում՝ վերջինի համար լավագույն դերասանուհու անվանակարգում առաջադրվել է Օսկարի, Ոսկե Գլոբուսի, Սեթըլայթի, անկախ ոգու և հեռուստադերասանների միության մրցանակի։ [8] Լոուրենսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է «Հույսի շողերի հավաքածուն» (2012) ֆիլմը, որի համար հաղթել է հեռուստադերասանների միության, Սեթըլայթի, անկախ ոգու, Ոսկե գլոբուս և Օսկար մրցանակ՝ լավագույն դերասանուհու անվանակարգում՝ դառնալով տվյալ անվանակարգի երկրորդ ամենաերիտասարդ դերասանուհին (22 տարեկան)։
Լոուրենսի մասնակցությամբ այլ հայտնի ֆիլմերից են նաև «Իքս-մարդիկ։ Առաջին դաս» (2011) «Քաղցած խաղեր» (2012) և այլն։ «Քաղցած խաղեր» կատարած դերակատարման համար բարձր գնահատականների է արժանացել քննադատների կողմից։
2013 թվականին նկարահանվել է նաև «Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը» ֆիլմում, նույն տարում նկարահանվել է Դեյվիդ Օ Ռասսելի «Խարդախություն Ամերիկյան Ձևով» ֆիլմում, որի համար արժանացել է իր երկրորդ Ոսկե Գլոբուսին, և երրորդ Օսկարի անվանակարգին, դառնալով ամենաերիտասարդ դերասանուհին, ով ներկայացվել է 3 Օսկարի։ Ջեննիֆերը համարվում է 2010-ականների սեքս սիմվոլներից մեկը։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջենիֆեր Լոուրենսը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 15-ին Լուիզվիլում։ Նրա հայրը՝ Գերին եղել է շինարար, իսկ մայրը՝ Կարենը աշխատել է մանկական ճամբարում։ Արդեն 14 տարեկանում Ջենիֆերը վճռորեն որոշում է դառնալ դերասանուհի և ծնողների հետ մեկնում Նյու-Յորք, որպեսզի իր համար գործակալ գտնի։ Գործակալությունը բարձր է գնահատում նրա դերասանական ունակությունները, հաշվի չառնելով, որ Ջենիֆերը բարձրագույն կրթություն չի ստացել և դերասանական փորձ չունի։ Նա դպրոցը 2 տարի շուտ է ավարտում, որպեսզի կենտրոնանա իր դերասանական կարիերայի վրա։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2006-2008 թվականներ։ Առաջին աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջենիֆերը 2006 թվականից խաղացել է տարբեր ծրագրերի մեջ, որոնցից ավելի շատ գերիշխում էին սերիալները։ Նրա առաջին դերերը եղել են «Ընկերության քաղաքը» և «Դետեկտիվ Մոնկ» սերիալները։ Այնուհետև իրար են հաջորդել «Բիլ Էնգվալի շոու», «Մեդիում» և «Դետեկտիվ Ռաշ» սերիալները։ 2009 թվականին Ջենիֆերը «Բիլ Էնգվալի շոուի» համար ստանում է մրցանակ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում։ 2008 թ.-ից Ջենիֆերը սերիալային դերերից անցնում է ֆիլմերին։ Նրա առաջին ֆիլմը եղել է «Պարտեզային Երեկույթ», որը այնքան էլ մեծ դեր չէր։ Սակայն հենց նույն թվականին նա նկարահանվում է «Պոկերհաուս» ֆիլմում, այս անգամ որպես գլխավոր հերոսուհի։ Ջենիֆերը հայտնի դարձավ «Այրվող Տափաստան» ֆիլմի շնորհիվ, որտեղ նա մարմնավորում էր երիտասարդ Մարիանի դերը։ Ֆիլմում նրա խաղընկերներն էին Շարլիզ Թերոն և Քիմ Բեսինջեր։ Չնայած, որ ֆիլմում խաղում էին հայտնի դերասաններ, այնուամենայնիվ ֆիլմը ձախողվեց կինովարձությում։ Սակայն երիտասարդ Ջենիֆերի խաղը կինոքննադատները բարձր գնահատեցին և նա ստացավ մրցանակ Վենետիկի կինոփառատոնում, որը նրան հանձնեց Մարչելլո Մաստրոյանին։ 2007 թվականին առաջարկություն է ստանում խաղալ Բելլա Սվոնի դերը Մթնշաղ ֆիլմում, սակայն դերը անցնում է Քրիստեն Ստյուարտին։ Ավելի ուշ նա «ուրախ» է լինում, որ դերը իրեն չի անցնում, քանի որ լրատվամիջոցները չափից շատ ուշադրություն էին հատկացնում Քրիստենին[9][10]։
2009-2011: Կարիերայի թռիչքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Ջենիֆերը չխաղաց ֆիլմերի մեջ, դրա փոխարեն շարունակեց խաղալ «Բիլ Էնգվալի շոու» սերիալում։ Սերիալը նույն թվականին ավարտվեց և Լոուրենսը խաղաց Ջուդի Ֆոսթերի «Կուղբ» ֆիլմում Մել Գիբսոնի հետ երկրորդական դերում, իսկ 2010 թվականին նկարահանվեց «Ձմեռային Ոսկոր» ֆիլմում այս այնգամ որպես գլխավոր հերոսուհի։ Ջենիֆերը ֆիլմում մարմնավորում էր 17-ամյա Ռի Դոլիին, ով փորձում էր գտնել իր հորը։ Ֆիլմը բարձր գնահատականի է արժանանում քննադատների կողմից և ներկայացվում Օսկար մրցանակաբաշխության 4 անվանակարգում ներառլալ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասանուհի»։ Եվ այդ ամենը 20 տարեկանում։ Սակայն ֆիլմը ոչ-մի անվանակարգում չհաղթեց, իսկ «Լավագույն ֆիլմում» հաղթեց Թագավորի ելույթը ֆիլմը։ Այդ տարի լավագույն դերասանուհու մրցանակը բաժին հասավ Նատալի Փորտմանին։ Լոուրենսը մեծ հռչակ ձեռք բերեց այդ ֆիլմի օգնությամբ։ 2011 թվականին դուրս եկավ միանգամից 3 ֆիլմ Լոուրենսի մասնակցությամբ՝ ֆանտաստիկ բլոկբասթեր Իքս-մարդիկ։ Առաջին դաս[11] և քիչ բյուջետով ֆիլմեր՝ «Տունը Փողոցի Վերջում», «Ինչպես Մի Խելագար»։ Իքս-մարդիկ։ Առաջին դաս ֆիլմը Ջենիֆերի մասնակցությամբ առաջինն էր, որը ուներ մեծ բյուջետ։ Ֆիլմում Ջենիֆերը մարմնավորում էր մուտանտ Միստիկին։
2012 - ներկա ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականը Լոուրենսի կարիերայի համար մեծ նշանակություն ունեցավ։ Նա նկարահանվում է Սյուզան Քոլլինսի գրքի հիման վրա նկարահանված Քաղցած խաղեր[12][13] ֆանտաստիկ[14] թրիլերում, որտեղ մարմնավորել է Քեթնիս Էվերդինին և Դեվիդ Օ. Ռասսելլի Հույսի շողերի հավաքածուն կատակերգություն դրամա ֆիլմում՝ Թիֆընի Մաքսվելի դերում։ Սկզբնապես ֆիլմի գլխավոր դերի համար պահանջվում էին Էն Հեթուեյը, Ռեյչել Մաքադամսը, Էլիզաբեթ Բենքսը, Ռունի Մառան և Օլիվիա Ուալդը, սակայն վերջնականապես գլխավոր դերը անցավ Ջենիֆերին։ Ֆիլմը ներկայացվեց Օսկար մրցանակաբաշխությանը, այդ թվում նաև «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Այս անգամ Ջենիֆերը ստացավ Օսկարի արձանիկը և նա այնքան էր հուզվել, որ բեմ բարձրանալիս վար ընկավ։ 2013 թվականին Լոուրենսը խաղաց Քաղցած խաղեր ֆիլմի երկրորդ մասում՝ Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը, որի բյուջեն մի քանի անգամով գերազանցեց առաջին ֆիլմի գրանցած թվերը հասնելով՝ 864 միլիոն դոլլարի։ Ֆիլմին հաջորդեց Խաբեություն ամերիկյան ձևով աշխատանքը, որտեղ նա մարմնավորեց Ռոսալինի դերը։ Ֆիլմում կատարած դերի համար նա առաջադրվեց Օսկարի որպես «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» անվանակագում, սակայն մրցանակը անցավ Լյուպիտա Նիոնգոին։ 2014 թվականին դուրս եկավ Լոուրենսի մասնակցությամբ Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը երկրորդ ֆիլմը։ Այժմ Ջենիֆերը նկարահանվում է «Սերենա» ֆիլմում, որը նրա երրորդ աշխատանքն է Բրեդլի Քուպերի հետ և Քաղցած խաղեր։ Կեղծ ճայ մաս 1, որտեղ երրորդ անգամ մարմնավորելու է Քեթնիս Էվերդինին։
Պայմանագիր Դիորի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի փետրվարին Ջենիֆերը պայմանագիր կնքեց «Miss Dior» կազմակերպության հետ, և գովազդելու է վերջինիս պայուսակները։ Նկարահանումների տնօրենը՝ Դոմա Ռաֆֆ Սիմոնսը, ամենասկզբից ծանոթացել է Ջենիֆերի ֆիլմերի հետ և որոշել, որ հենց նա պետք է գովազդի իր ապրանքանիշը։ Ջենիֆերը ասել է. «Ես անչափ ուրախ եմ, որ աշխատելու եմ «Դիոր» կազմակերպության հետ և հագնելու եմ Սիմոնսի ստեղծագործությունները»։ Ջենիֆերից առաջ ապրանքանիշը գովազդում էր Միլա Կունիսը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականից Ջենիֆերը սկսեց հանդիպել Նիկոլաս Հոլտի հետ, ում հետ ծանոթացավ Իքս-մարդիկ։ Առաջին դաս ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Հույսի շողերի հավաքածուն ֆիլմից հետո շշուկներ էին պտտվում, որ նա հանդիպում է Բրեդլի Քուփերի հետ, բայց այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Ընդհանրապես Լոուրենսը չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին։ Նա ասել է. «Դուք հաստատ չեք ցանկանա, որ ձեր անձնական կյանքը քննարկվի թերթերում, բայց ինչքան շատ եք փորձում թաքցնել այն, այնքան ավելի մասսայական ինֆորմացիայի աղբյուրներ են ցանկանում պարզել դա»։
Բարեգործական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոուրենսը բարեգործական աշխատանքներ է տարելի շատ հայտնի կազմակերպությունների հետ ինչպիսիք են՝ «World Food Programme», «Feeding America», և «The Thirst Project»[15]: Նա ավելի շուտ է կազմակերպել Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը ֆիլմի ցուցադրությունը, որպեսզի հասույթի մեծ մասը տրամադրի «Սուրբ Մարիա» բարեգործական կազմակերպությանը։ Ջենիֆերը հանդիսանում է «Special Olympics» բարեգործական կազմակերպության դեսպանը, որն աշխարհի ամենամեծ սպորտային կազմակերպությունն է հաշմանդամ երեխաների և մեծահասակների համար։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջենիֆեր Լոուրենսը մեծ հաջողությունների է հասել կինոյի ասպարեզում։ Հույսի շողերի հավաքածուն ֆիլմը նրան բերեց Օսկարի[15] արձանիկը, որպես «Լավագույն դերասանուհի»։ Նաև ստացել է 4 մրցանակ «Critics' Choice Movie Award»[16][17] մրցանակաբաշխությունից Հույսի շողերի հավաքածուն, «Քաղցած խաղեր» և «Խաբեություն ամերիկյան ձևով» ֆիլմերի համար։ Ստացել է Ոսկե Գլոբուս «Հույսի շողերի հավաքածուն» և «Խաբեություն ամերիկյան ձևով»[18][19] ֆիլմերի համար։ 2014 թվականին ստացել է BAFTA Խաբեություն ամերիկյան ձևով ֆիլմի համար։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին | Անվանումը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2008 | Պարտեզային երեկույթ | Տիֆ | |
2008 | Պոկերհաուս | Ագնես | |
2008 | Այրվող տափաստան | Մարիաննա | |
2010 | Ձմեռային ոսկոր | Ռի Դոլի | |
2011 | Ինչպես մի Խելագար | Սեմ | |
2011 | Կուղբը | Նոռա | |
2011 | Իքս-մարդիկ։ Առաջին դաս | Ռեյվն Դարքհոլմ/Միստիք | |
2012 | Քաղցած խաղեր | Քեթնիս Էվերդին | |
2012 | Քո իմացած սատանան | Երիտասարդ Զոի | |
2012 | Տունը փողոցի վերջում | Էլիսսա | |
2012 | Հույսի շողերի հավաքածուն | Թիֆընի Մաքսվել | |
2013 | Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը | Քեթնիս Էվերդին | |
2013 | Խաբեություն ամերիկյան ձևով | Ռոսալին | |
2014 | Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը | Ռեյվն Դարքհոլմ/Միստիք | |
2014 | Սերենա | Սերենա Պեմբերթոն | |
2014 | Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1 | Քեթնիս Էվերդին | |
2015 | Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2 | Քեթնիս Էվերդին | |
2015 | Ջոյ | Ջոյ | |
2016 | Իքս-մարդիկ։ Ապոկալիպսիս | Ռեյվն Դարքհոլմ/Միստիք | |
2016 | Ուղևորները | Աուրորա |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին | Անվանումը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2006 | Ընկերության քաղաքը | Քեյթլին | |
2007 | Միայն թե ոչ հերթական դպրոցական շոուն | Կատաղի աղջիկ | |
2006 | Վանական | Մասկոտ | 1 էպիզոդ |
2007 | Մեդիոում | Քլեր Չեյս | 1 էպիզոդ |
2007 | Սառը դեպք | Էբի Բրեդֆորդ | 1 էպիզոդ |
2007–2009 | Բիլ Էնգվալի շոու | Լոուրեն Փիրսոն | 30 էպիզոդ |
2008 | Մեդիում | Երիտասարդ Էլիսոն | 1 էպիզոդ |
2013 | Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում | Հաղորդավար | Էպիզոդը՝ «Ջենիֆեր Լոուրենս» |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 The Hunger Games' Jennifer Lawrence Covers the September Issue // Vogue — Condé Nast, 1892. — ISSN 0042-8000
- ↑ https://people.com/movies/jennifer-lawrence-chris-martin-split-why-they-broke-up/amp/
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/name/nm2225369/awards
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 7,0 7,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ Pomerantz Dorothy (հունիսի 30, 2014)։ «Jennifer Lawrence Tops Our List Of The Most Powerful Actresses»։ Forbes։ Վերցված է հունիսի 30, 2014
- ↑ «Jennifer Lawrence Is 'Relieved' She Lost Twilight Role To Kristen Stewart»։ Entertainment Wise։ դեկտեմբերի 14, 2012։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 18
- ↑ «Jennifer Lawrence happy about not playing Bella Swan in Twilight»։ New Delhi Television Limited։ դեկտեմբերի 16, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին։ Վերցված է 2014 թ․ մարտի 29
- ↑ Wells Jeffrey (հոկտեմբերի 24, 2010)։ «Lawrence on the Line»։ Hollywood elsewhere։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-05-ին։ Վերցված է նոյեմբերի 22, 2010
- ↑ Galloway Steven (փետրվարի 1, 2012)։ «Jennifer Lawrence: A Brand-New Superstar»։ The Hollywood Reporter։ Վերցված է փետրվար 7, 2012
- ↑ Radish, Christina (փետրվար 5, 2013)։ «Jennifer Lawrence Talks Silver Linings Playbook, The Hunger Games, Catching Fire, Her Early Work, Wanting to Direct, Oscar Nominations, and More»։ Collider.com։ Վերցված է 2014 թ․ մարտի 29
- ↑ «First Look at The Hunger Games: Catching Fire Starring Jennifer Lawrence, Josh Hutcherson, and Sam Claflin»։ collider.com։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14
- ↑ 15,0 15,1 «Winners and Nominees for the 85th Academy Awards»։ Լոս ԱՆջելես, Կալիֆորնիա: Academy of Motion Pictures Arts and Sciences։ Վերցված է հունվարի 26, 2014
- ↑ «18TH ANNUAL CRITICS' CHOICE MOVIE AWARDS (2013)»։ Los Angeles: The Broadcast Films Critics Association։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-19-ին։ Վերցված է հունվարի 26, 2014
- ↑ «19TH ANNUAL CRITICS' CHOICE MOVIE AWARDS (2014)»։ Los Angeles: The Broadcast Films Critics Association։ Վերցված է հունվարի 26, 2014
- ↑ «2013 Golden Globe Awards»։ Los Angeles: Hollywood Foreign Press Association։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-09-ին։ Վերցված է հունվարի 26, 2014
- ↑ «2014 Golden Globe Awards»։ Los Angeles: Hollywood Foreign Press Association։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-13-ին։ Վերցված է հունվարի 26, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ջենիֆեր Լոուրենս Վիքիպահեստում |
---|
- Պաշտոնական կայք Archived 2013-05-29 at the Wayback Machine. (անգլ.)
- Ջենիֆեր Լոուրենս -Էջը IMDb-ում (անգլ.)
- էջը biography.com կայքում (անգլ.)
- ԿինոՊոիսկ կայքում (ռուս.)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
|
- Ապրող անձինք
- 1990 ծնունդներ
- Օգոստոսի 15 ծնունդներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասանուհիներ
- Օսկարակիրներ
- Հոլիվուդյան դերասաններ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ