Պատրիցիա Նիլ
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
անգլ.՝ Patricia Neal | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 20, 1926[1][2][3][…] |
| Ծննդավայր | Packard, Ուիտլի շրջան, Կենտուկի, ԱՄՆ |
| Մահացել է | օգոստոսի 8, 2010[4][1][2][…] (84 տարեկան) |
| Մահվան վայր | Edgartown, Դյուկս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
| Գերեզման | Abbey of Regina Laudis |
| Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և Knoxville High School? |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և դերասանուհի |
| Աշխատավայր | Warner Bros. |
| Ծնողներ | հայր՝ William Burdette?[5], մայր՝ Eura Petrey Neal?[5] |
| Ամուսին(ներ) | Ռոալդ Դալ |
| Երեխա(ներ) | Լյուսի Դալ[6], Օֆելիա Դալ[6], Թեսսա Դալ[6], Օլիվիա Դալ[6] և Թեո Դալ[6] |
| Պարգևներ և մրցանակներ | |
Պատրիցիա Նիլ (անգլ.՝ Patricia Neal, հունվարի 20, 1926[1][2][3][…], Packard, Ուիտլի շրջան, Կենտուկի, ԱՄՆ - օգոստոսի 8, 2010[4][1][2][…], Edgartown, Դյուկս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որը հայտնի է իր ուժեղ բնավորությամբ և անձնական կյանքի ողբերգական մանրամասներով։ «Օսկար» մրցանակի դափնեկիր է և հայտնի է «Այն օրը, երբ երկիրը կանգ առավ» (1951), «Նախաճաշ Թիֆանիի մոտ» (1961) և «Հադ» (1963) ֆիլմերում կատարած իր դերերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատրիցիա Նիլը (ծնված՝ Փեթսի Լուիզա) ծնվել է Թենեսիում։ Երիտասարդ հասակում տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ Բրոդվեյում կայացել է նրա դերասանական առաջնաելույթը։ 1946 թվականին՝ «Թոնի» մրցանակի առաջին մրցանակաբաշխության ժամանակ, իր բրոդվեյական դերերից մեկի համար դերասանուհին արժանացել է «Թոնի» մրցանակին։
1949 թվականին՝ «Աղբյուրը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Պատրիցիան առանց գիտակցելու սիրահարվել է այդ ժամանակվա ամենապահանջված հոլիվուդյան դերասան Գերի Կուպերին, որը նրանից մեծ էր շուրջ քառորդ դար։ Այն բանից հետո, երբ Կուպերի կինը հանդես է եկել պաշտոնական բողոքով, իսկ նրա դուստրը հասարակությունում թքել է Պատրիցիայի վրա, միլիոնավոր մարդկանց կուռքի հետ նրա կապը դարձել է լրագրողներին հասանելի։ Հասարակական կարծիքի ազդեցության տակ դերասանուհին ստիպված է եղել բաժանվել Կուպերից և աբորտ անել երեխային։
Հետագայում նա ամուսնացել է անգլիացի ականավոր գրող Ռոալդ Դալի հետ, որից ունեցել է հինգ երեխա։ Սակայն ավագ դուստրը մահացել է կարմրուկի էնցեֆալիտից, իսկ որդին գրեթե մահացել է, երբ նրա սայլակին հարվածել է տաքսին, և անմխիթար մայրը դարձել է տեղի քրիստոնեական եկեղեցիներից մեկի ծխական։ 1965 թվականին, իմանալով կրտսեր դստեր հղի լինելու մասին, նա երեք շաբաթ կոմայի մեջ է ընկել և մի քանի ամիս եղել է կաթվածահար, սակայն ուշքի է եկել, վերադարձել կինո և 1969 թվականին առաջադրվել «Օսկար» մրցանակի։
1981 թվականին անգլիացի հայտնի դերասանուհի Գլենդա Ջեքսոնը «Պատրիցիա Նիլի պատմությունը» կենսագրական հեռուստաֆիլմում կատարել է Պատրիցիայի դերը։
Պատրիցիա Նիլը մահացել է 2010 թվականի օգոստոսի 8-ին թոքի քաղցկեղից։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1949 | ֆ | Աղբյուրը | The Fountainhead | Դոմինիկ Ֆրանկոն |
| 1950 | ֆ | Բեկումնային պահ | The Breaking Point | Լեոնա Չարլզ |
| 1951 | ֆ | Այն օրը, երբ երկիրը կանգ առավ | The Day The Earth Stood Still | Հելեն Բենսոն |
| 1952 | ֆ | Դիվանագիտական սուրհանդակ | Diplomatic Courier | Ջոան Ռոս |
| 1957 | ֆ | Դեմքն ամբոխի մեջ | A Face in the Crowd | Մարշա Ջեֆրիս |
| 1961 | ֆ | Նախաճաշ Թիֆանիի մոտ | Breakfast at Tiffany’s | Էմիլի Յուսթաս «Թուի» Ֆեյլենսոն |
| 1963 | ֆ | Հադ | Hud | Ալմա Բրաուն |
| 1965 | ֆ | Հարմի մեթոդով | In Harm’s Way | Մեգի |
| 1968 | ֆ | Եթե չլինեին վարդերը | The Subject Was Rose | Նեթի Քլիրի |
| 1971 | ս | Ուոլթոնները | The Waltons | Օլիվիա Ուոլթոն |
| 1977 | հֆ | Ծայրի հրաձիգ Ջո | Tail Gunner Joe | սենատոր Մարգարետ Չեյզ Սմիթ |
| 1979 | ֆ | Անցում | The Passage | Արիել Բերգսոն |
| 1979 | հֆ | Արևմտյան ճակատում ամեն ինչ հանգիստ Է | All Quiet On The Western Front | Պաուլի մայրը |
| 1981 | ֆ | Ուրվականների պատմություն | Ghost Story | Ստելլա |
| 1999 | ֆ | Բախտի անիվը | Cookie’s Fortune | Ջուել Մեյ «Կուկի» Օրկատ |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
|---|---|---|---|---|
| Օսկար | 1964 | Լավագույն կանացի դեր | Հադ | Հաղթանակ |
| 1969 | Եթե չլինեին վարդերը | Առաջադրված | ||
| Ոսկե գլոբուս | 1964 | Կինոֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Հադ | Առաջադրված |
| 1972 | Դրամատիկական հեռուստասերիալում լավագույն կանացի դեր | Ուոլթոնները | Հաղթանակ | |
| Էմմի | 1972 | Մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում լավագույն կանացի դեր | Առաջադրված | |
| 1977 | Մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ծայրի հրաձիգ Ջո | Առաջադրված | |
| 1980 | Արևմտյան ճակատում ամեն ինչ հանգիստ Է | Առաջադրված | ||
| BAFTA | 1964 | Լավագույն կանացի դեր | Հադ | Հաղթանակ |
| 1966 | Հարմի մեթոդով | Հաղթանակ | ||
| Թոնի | 1947 | Պիեսում Լավագույն կանացի դեր | Անտառների հետևում | Հաղթանակ |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Encyclopedia of Kentucky. — New York, New York: Somerset Publishers, 1987. — С. 182—183. — ISBN 0-403-09981-1
- Neal, Patricia As I Am: An Autobiography. — New York, New York: Simon & Schuster, 1988. — ISBN 0-671-62501-2
- Shearer, Stephen Michael Patricia Neal: An Unquiet Life. — Lexington, KY: University Press of Kentucky, 2006. — ISBN 0-8131-2391-7
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 http://www.nytimes.com/2010/08/09/movies/09neal.html
- 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
- 1 2 3 4 5 Lundy D. R. The Peerage
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1964
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Death Announcement for Patricia Neal - Patricia Neal papers at the University of Wisconsin's Actors Studio Audio collection
- Patricia Neal’s appearance on This Is Your Life
- Patricia Neal profile at Allmovie
- Patricia Neal interview on BBC Radio 4 Desert Island Discs, 19 Aug 1988
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիցիա Նիլ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 20 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Օգոստոսի 8 մահեր
- 2010 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Թոքի քաղցկեղից մահացածներ