Նախաճաշ Թիֆանիի մոտ (ֆիլմ)
![]() | |
Երկիր |
![]() |
Ժանր | Ռոմանտիկ կատակերգություն |
Հիմք | Նախաճաշ Տիֆանիի հետ |
Թվական | 1961 |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Բլեյք Էդվարդս |
Պրոդյուսեր | Մարթին Ջուրոու, Ռիչարդ Շեպերդ |
Սցենարի հեղինակ | Ջորջ Աքսելորդ |
Դերակատարներ | Օդրի Հեփբերն, Ջորջ Պեպարդ |
Օպերատոր | Ֆրանց Պլաներ |
Երաժշտություն | Հենրի Մաչինի |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Jurow-Shepherd, Paramount Pictures |
Տևողություն | 115 րոպե |
Բյուջե | 2,5 միլիոն դոլար |
Շահույթ | 14,0 միլիոն դոլար |
IMDb | ID ID 0054698 |
Breakfast at Tiffany's (1961 film) Վիքիպահեստում |
«Նախաճաշ Թիֆանիի մոտ» (անգլ.՝ Breakfast at Tiffany's, 1961 թվական, ԱՄՆ), կատակերգական ֆիլմ, Բլեյք Էդվարդսոմի ռեժիսորությամբ։ Գլխավոր դերերում Օդրի Հեփբերն և Ջորջ Պեպարդ։ Օդրի Հեփբերնը ֆիլմում Հոլի Գոլայթլիի դերում է, նա միամիտ և յուրահատուկ աղջիկ է։ Օդրին նշել է, որ սա իր ամենավառ և բարդ դերերից էր, քանի որ նա պետք է կատարեր յուրահատուկ մարդու դեր[1]։ Ֆիլմում նրա կատարած «Moon River» երգը 1962 թվականին արժանացավ «Օսկար»-ի։ Ֆիլմում իր ամենահաջողված կերպարին է մարմնավորել Ջորջ Պեպարդը։
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոլ Վարժակը, գրող, ով ապրում էր իր հարուստ սիրուհու հաշվին տեղափոխվում է նոր բնակարան և ծանոթանում իր հարևանուհու՝ Հոլի Գոլայթլիի՝ մի թեթևամիտ աղջկա հետ, որը ցանկանում էր ունենալ հարուստ ամուսին։ Նա միշտ շփոթում էր անունները, հեռախոսը պահում էր մահճակալի տակ գտնվող ճամպրուկում, փախչում էր պատուհանով և երազում էր «Tiffany & Co» խանութի մասին։ Երբ Հոլին կգտնի մի տեղ, որտեղ իրեն կզգա այնքան հանգիստ, որքան «Tiffany & Co»-ում, նա կդադարի փախչել կյանքից և իր կատվին անուն կտա։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օդրի Հեփբերն - Հոլի Գոլայթլի
- Ջորջ Պեպարդ - Փոլ Վարժակ
- Պատրիցիա Նիլ - Էմիլի Յուստաս Ֆեյլենսոն
- Միկի Ռունի - պարոն Յունիոշի
- Ալան Ռիդ - Սալի Փոմիդոր
- Բադի Էբսեն - Դոք Գոլայթլի
- Մարթին Բոլսամ - Օ. Դ. Բերման
- Խոսե Լուիս դե Վիլյալոնգա - Խոսե դա Սիլվա Պերեյրա
- Սթենլի Ադամս - Ռասթի Թրոուլեր
- Ջոն ՄաքՀայվեր - «Tiffany & Co.»-ի աշխատակից
- Օրանջի - Հոլիի կատուն
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1962 թվական - երկու Օսկար մրցանակ. լավագույն երաժշտություն (Հենրի Մաչինի), լավագույն երգ (Moon River)
- 1962 թվական - «Դեյվիդ դի Դոնատելո» լավագույն դերասանուհի (Օդրի Հեփբերն)
- 1962 թվական - Գրեմի մրցանակ
- 1962 թվական - Հիլդի մրցանակ. ԱՄՆ-ի լավագույն սցենարիստ
Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1962 թվական - երեք Օսկար. լավագույն սցենար, լավագույն դերասանուհի, լավագույն նկարիչ
- 1962 թվական - Հիլդի անվանակարգում. լավագույն ռեժիսոր
- 1962 թվական - երկու անվանակարգում Ոսկե գլոբուս-ի համար. լավագույն կատակերգություն-ֆիլմ, լավագույն դերասանուհի
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Breakfast at Tiffany’s» երգը ամերիկյան ռոք Deep Blue Something խմբի ամենահայտնի երգերից մեկն է։
- «Սեր և այլ աղետներ» ֆիլմի գլխավոր հերոսուհին անընդհատ նայում էր «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմը և ընդօրինակում Օդրի Հեփբերնին։
- Ճապոնական «Jun Planning» ընկերությունը ստեղծեց Pullip տիկնիկին՝ տալով նրան Հոլի Գոլայթլիի կերպարը[2]։
- «I’m With Cupid» մուլտֆիլմում դրվագներից մեկում նշվում է հետևյալ արտահայտությունը. «That’s right, they have breakfast at Tiffany’s now»(հայ․՝ Ճիշտ որ, նրանք հիմա նախաճաշում են Թիֆանիի մոտ)։
- Ամերիկացի գրող Ջեյմս Փաթերսոնը 2008 թվականին գրեց մի գիրք «Կիրակին Թիֆանիի մոտ» (անգլ.՝ Sundays at Tiffany’s)։ Այստեղ գլխավոր հերոսուհին՝ Ջեյնը նույնպես սիրում էր «Tiffany & Co.» խանութը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Spoto, Donald. Enchantment: The Life of Audrey Hepburn. New York: Harmony Books, 2006. Page 204. ISBN 0-307-23758-3
- ↑ http://www.junplanning.co.jp/english/item/pullip/2006/f550/f550_e.html