Միկի Ռունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միկի Ռունի
անգլ.՝ Mickey Rooney
Mickey Rooney still.jpg
Ծնվել էսեպտեմբերի 23, 1920(1920-09-23)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 6, 2014(2014-04-06)[4][1][2][…] (93 տարեկան)
Մահվան վայրStudio City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6][7]
ԿրթությունՖերֆաքսի ավագ դպրոց և Հոլիվուդի ավագ դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունշոտլանդական ծագումով ամերիկացի
Մասնագիտություներգիչ, վիպասան, կրկնօրինակող, գրող, կատակերգու, զինվոր, կինոռեժիսոր, ռադիոհաղորդավար, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոպրոդյուսեր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, դերասան, հնչյունավորող և սցենարիստ
Ծնողներհայր՝ Ջո Յուլի, մայր՝ Նելլի Քարթեր[8]
Ամուսին(ներ)Ավա Գարդներ, B. J. Baker?, Martha Vickers?, Elaine Devry?, Carolyn Mitchell?, Marge Lane?, Carolyn Hockett? և Jan Rooney?
Երեխա(ներ)Michael Rooney?, Tim Rooney?, Mickey Rooney, Jr.?[8], Kyle Rooney?[8], Kimmy Rooney?[8], Kerry Rooney?[8], Jimmy Rooney?[8], Jonelle Rooney?[8] և Teddy Rooney?[8]
Պարգևներ և մրցանակներՕսկար լավագույն անչափահաս դերասանի համար, Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար, Ոսկե գլոբուս, Էմմի, Բրոնզե աստղ, Օսկար լավագույն անչափահաս դերասանի համար, Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար, Էմմի մրցանակ մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն տղամարդու դերակատարման համար, Golden Globe for Best Actor in a Television Series?, Theatre World Award հատուկ մրցանակ, Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
mickeyrooney.com

Միկի Ռունի (անգլ.՝ Mickey Rooney, իրական անունը՝ Ջոզեֆ Յուլ կրտսեր (անգլ.՝ Joseph Yule, Jr.), սեպտեմբերի 23, 1920(1920-09-23)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 6, 2014(2014-04-06)[4][1][2][…], Studio City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6][7]), ամերիկացի դերասան, որը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը հաջողությամբ մշակել էր աշխույժ, հնարամիտ անչափահասի կերպար: Չորս անգամ առաջադրվել է «Օսկարի» և երկու անգամ (1938 ու 1983 թվականներին) ստացել այն՝ կինոյի զարգացման գործում հատուկ ներդրման համար: Գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես դերասանական գործունեության տևողության ռեկորդակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկի Ռունին ծնվել է վոդևիլի (զավեշտախաղ) դերասաններ Ջո Յուլի (իրական անունը՝ Նինիեն Ջոզեֆ Յուել, 1894 թվականի ապրիլի 30 - 1950 թվականի մարտի 30) և Նելլի Քարթերի ընտանիքում: Ծագումով շոտլանդացի հայրը Գլազգոյից էր, իսկ մայրը՝ Կանզաս Սիթիից: Նրա ծնվելու ժամանակ ծնողները զբաղված են եղել «A Gaiety Girl» վոդևիլական ներկայացմամբ: Քանի որ Ջոզեֆը միշտ ծնողների հետ նույն տեղում էր, 14 ամսական հասակում աննկատելիորեն դուրս է եկել բեմ: Որդուն նկատելով՝ Ջոն գրկել է նրան և հանդիսատեսին ներկայացրել որպես Սաննի Յուլա: Իսկ անձամբ Ջոզեֆը, ինչպես ավելի ուշ հիշում է, բեմի վրա իրեն շատ հարմարավետ է զգացել, և, սկսած 17 ամսականից, սկսել է ելույթ ունենալ ծնողների հետ (դրա համար նույնիսկ հատուկ սմոկինգ են կարել): 1924 թվականին ծնողներն ամուսնալուծվել են, և Նելլին որդու հետ տեղափոխվել է Կանզաս՝ մորաքրոջ մոտ: Այնտեղ աչքի անցկացնելով թերթը՝ մայրը գտել է պրոդյուսեր Հել Ռոաչի հայտարարությունը, որտեղ «Չարաճճին» կարճամետրաժ ֆիլմաշարի համար ընտրվում էին երեխաներ:

Մինչև 1932 թվականը, երբ նա իր համար ընտրել է Ռունի ազգանունը, Միկի Մաքգուայր բեմական անվան ներքո հասցրել է խաղալ քիչ եկամտով մոտ հիսուն կատակերգություններում: 1935 թվականին նկարահանվել է ռեժիսոր Մաքս Ռայնհարդի «Միջամառային գիշերվա երազ» էկրանավորումում և խաղացել փերի Պեկի դերը: Նրա այս աշխատանքը չափանիշ է դարձել հետագա սերունդների անչափահաս դերասանների համար։

1930-ական թվականների վերջին Ռունին դարձել է ամենաշահութաբեր ֆիլմերի «արքաներից» մեկը՝ Ջուդի Գառլենդի մյուզիքլներում նկարահանումները փոխարինելով գյուղացի պատանի Էնդի Հարդիի դերակատարմամբ, որը Ամերիկայի գավառներում ներկայանում էր կյանքի բազմաթիվ գերզգայուն կատակերգություններով: Ռունին չափահաս դառնալուց անմիջապես հետո ամուսնացել է Ավա Գարդների հետ (ընդհանուր առմամբ, ամուսնացած է եղել ութ անգամ): Այդ ժամանակ էլ նրան հատուկ «Օսկար» է շնորհվել՝ «կինոէկրան պատանեկության ոգին ներմուծելու և, որպես անչափահասների դերակատար, այլ դերասանների համար բարձր նշաձողի սահմանման համար»:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է ռազմաճակատ, և պատերազմի ավարտից հետո չի կարողացել վերադարձնել նախկին հաջողությունը, քանի որ այլևս չէր կարող անչափահասների դերեր խաղալ: Նրա վերջին շահութաբեր հաղթանակը «Ազգային թավիշ» (1944) ֆիլմն էր էլիզաբեթ Թեյլորի հետ: Սեփական ստուդիա ստեղծելու փորձը Ռունիին հանգեցրել է սննկացման։ Նա պարտքեր վճարելու համար համաձայնել է խաղալ ցանկացած դեր, նկարահանվել է հեռուստատեսությունում, 1979 թվականից հանդես է եկել Բրոդվեյում: Հատկապես հեռուստատեսային աշխատանքների համար արժանացել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների:

1980-ական թվականներին ծերացող դերասանը քրիստոնեություն է ընդունել, որի մասին հանրությանը պատմել է 1991 թվականի ինքնակենսագրականում։

Հետպատերազմյան շրջանում նրա մասնակցությամբ առավել նշանավոր ֆիլմերն են՝ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» (1961), «Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է» (1963), «Երեխա: Խոզուկը քաղաքում» (1998) և «Գիշերը թանգարանում» (2006):

Միկի Ռունին մահացել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի Հյուսիսային Հոլիվուդում գտնվող իր տանը՝ ընտանիքի շուրջը, 2014 թվականի ապրիլի 6-ին՝ 93 տարեկան հասակում[9][10][11]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռունին ամուսնացել է 8 անգամ: Առաջին անգամ ամուսնացել է 1942 թվականին ապագա աստղ Ավա Գարդների հետ, բայց մեկ տարի անց ամուսնալուծվել են: 1949-1951 թվականներին ամուսնացած է եղել Մարթա Վիկերսի հետ: Նրա չորրորդ կինը և չորս երեխայի մայր Քերոլին Միտչելն սպանվել է այլ ընտանիքում: Վերջին անգամ ամուսնացել է 1975 թվականին Ջեն Չեմբեռլինի հետ, նրանք ամուսնացած են եղել մինչև նրա մահը: Ընդհանուր նա ուներ 9 երեխա, այդ թվում՝ նախավերջին ամուսնությունից որդեգրված որդին։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1934 ֆ «Մանհեթենի մելոդրամա» Manhattan Melodrama Բլեյքին մանուկ հասակում
1935 ֆ «Միջամառային գիշերվա երազ» A Midsummer Night's Dream Փաք
1937 ֆ «Քաջ կապիտաններ» Captains Courageous Դեն Թրուփ
1938 ֆ «Տղաների քաղաք» Boys Town Ուայթի Մարշ
1939 ֆ «Հեքլբերի Ֆինի արկածները» The Adventures of Huckleberry Finn Հեքլբերի Ֆին
1940 ֆ «Նվագե՛ք, երաժիշտներ» Strike Up the Band Ջիմի Քոնորս
1944 ֆ «Ազգային թավիշ» National Velvet Մի Թեյլոր
1950 ֆ «Շարժուն ավազ» Quicksand Դեն Բրեյդի
1951 ֆ «Մերկապար» The Strip Սթենլի Մեքսթոն
1954 ֆ «Ուղևորություն ծուռ ճանապարհով» Drive a Crooked Road Էդդի Շենոն
1961 ֆ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» Breakfast at Tiffany's պարոն Յունիոշի
1963 ֆ «Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է» It's a Mad Mad Mad Mad World Դինգ Բելլ
1977 ֆ «Դոմինոյի սկզբունքը» The Domino Principle Սփիվենտա
1979 ֆ «Սև հովատակ» The Black Stallion Հենրի Դեյլի
1981 մֆ «Աղվեսն ու որսաշունը» The Fox and the Hound Թոդ (հնչյունավորում)
1989 ֆ «Էրիկ-վիկինգը» Erik the Viking Էրիկի պապ
1991 ֆ «Իմ հերոսները միշտ եղել են կովբոյներ» My Heroes Have Always Been Cowboys Ջունիոն
1994 ֆ «Կարմիր Բարոնի վրիժառությունը» Revenge Of The Red Baron
1998 ֆ «Երեխա: Խոզուկը քաղաքում» Babe: Pig in the City Ֆագլի Ֆլում, ծաղրածու
1998 մֆ «Ձյունե թագուհին» խորհրդային մուլտֆիլմի դուբլյաժն ԱՄՆ-ում Օլե-Լուկոյե
2006 ֆ «Գիշերը թանգարանում» Night at the Museum Գաս
2011 ֆ «Մափետները» The Muppets Սմոլթաունի բնակիչ
2011 ֆ «Ձայներ այնտեղից» The Voices from Beyond Ջոնի Օ'Հարա
2012 ֆ «Անտառը» The Woods Լեստեր
2014 ֆ «Գիշերը թանգարանում։ Դամբարանի գաղտնիքը» Night at the Museum 3 Գաս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]