Թրումեն Կապոտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Թրումեն Կապոտե
Truman Capote
Truman Capote by Jack Mitchell.jpg
Թրումեն Կապոտե, 1980
Ծննդյան անուն Թրումեն Սթրեքֆաս Փերսընս
Ծնվել է սեպտեմբերի 30, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2][3][4]
Ծննդավայր Օռլեան շրջան, Orleans Parish, Լուիզիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]
Վախճանվել է օգոստոսի 25, 1984({{padleft:1984|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2][3][4] (59 տարեկանում)
Վախճանի վայր Լոս Անջելես, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]
Մասնագիտություն գրող, դերասան
Լեզու անգլերեն
Ազգություն ամերիկացի
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Greenwich High School և Dwight School
Ստեղծագործական շրջան 1943–1984
Ժանրեր Southern Gothic
Ուշագրավ աշխատանքներ «Նախաճաշ Թիֆընիի մոտ», «Սառնարյուն սպանություն»
Անդամակցություն Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
Ամուսին Ջեք Դանֆի
Truman Capote signature.svg
Truman Capote Վիքիպահեստում

Թրումեն Գարսիա Կապոտե (անգլ.՝ Truman Garcia Capote, սեպտեմբերի 30, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2][3][4], Օռլեան շրջան, Orleans Parish, Լուիզիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1] - օգոստոսի 25, 1984({{padleft:1984|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2][3][4], Լոս Անջելես, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1])[5], ամերիկացի վիպասան, կինոսցենարիստ, դրամատուրգ և դերասան, ում պատմվածքներից, վեպերից, վիպակներից և պիեսներից շատերը, ներառյալ «Նախաճաշ Թիֆընիի մոտ» վիպակը (1958) և «Սառնարյուն սպանություն» վեպը (1966) (որը նա անձամբ անվանել է իրապատում) համարվում են գրականության դասական գործեր: Կապոտեի վեպերի, պատմվածքների և պիեսների հիման վրա ստեղծվել է առնվազն 20 ֆիլմ:

Կապոտեն դժվար մանկություն է ունեցել, քանի որ ծնողները բաժանված են եղել, մորը երկար ժամանակ չի տեսնում, իսկ ընտանիքը մի քանի անգամ ստիպված է եղել տեղափոխվել: Գրողի ձիրքն իր մեջ բացահայտել է 8 տարեկանում և մանկության մնացած տարիները նվիրել է տաղանդը կատարելագործելուն: Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է պատմվածքներ գրելով, որոնցից մեկը՝ «Միրիամ»-ը (1945), դրական արձագանք է գտնում գրաքննադատների և ընթերցողի շրջանում, ինչի արդյունքում Կապոտեն պայմանագիր է կնքում Random House հրատարակչության հետ և 1948 թվականին գրում «Ուրիշ ձայներ, ուրիշ սենյակներ» վեպը: Այնուամենայնիվ, Կապոտեին ամենաշատ ճանաչում ու փառք է բերում «Սառնարյուն սպանություն» վեպը, որը Կանզասում մի ընտանիքի սպանության մասին է: Հեղինակն այն գրել է չորս տարիների ընթացքում՝ հայտնի «Ծաղրասարյակ սպանելը» գրքի (1960) հեղինակ Հարփըր Լիի աջակցությամբ, ով ողջ կյանքի ընթացքում Կապոտեի մտերիմ ընկերն է եղել[6]:

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում: Մայրը տասնյոթամյա Լիլի Մե Ֆոլկն էր, հայրը՝ առևտրական Արքուլուս Փերսընսը: Ծնողները բաժանվում են, երբ Կապոտեն ընդամենը չորս տարեկան էր: Երեխային ուղարկում են Ալաբամա նահանգ, որտեղ նրան չորս-հինգ տարի շարունակ խնամում են մոր հարազատները: Այստեղ էլ նա ծանոթանում և ընկերանում է իր հարևան Հարփըր Լիի հետ: Ենթադրվում է, որ «Ծաղրասարյակ սպանելը» վեպի հերոսներից մեկի՝ Դիլլի կերպարը հենց Կապոտեի մարմնավորումն է[7][8][9]:

Մարդկանց ընկերակցությունից խուսափելով՝ Կապոտեն ինքնուրույն սովորում է գրել և կարդալ նախքան դպրոց հաճախելը: Նրան հինգ տարեկանում շատ անգամ կարելի էր տեսնել բառարանը և տետրը ձեռքին, իսկ տասնմեկ տարեկանում նա արդեն գեղարվեստական ստեղծագործություններ էր գրում[10]:

1933 թվականին Կապոտեն տեղափոխվում է Նյու Յորք՝ ապրելու մոր և նրա երկրորդ ամուսնու՝ Ջոզեֆ Կապոտեի հետ, ով ծնունդով Կուբայից էր: Ջոզեֆը որդեգրում է Թրումենին՝ որպես խորթ զավակ և նրան կոչում Թրումեն Գարսիա Կապոտե[5]: Այնուամենայնիվ, Ջոզեֆին մեղադրում են խարդախությունների մեջ, շատ կարճ ժամանակ անց ընտանիքը հայտնվում է ծանր կացության մեջ, և նրանք ստիպված են լինում հեռանալ Մանհեթենից:

Իր վաղ մանկության մասին Կապոտեն գրել է, որ լրջորեն սկսել է գրելով զբաղվել մոտավորապես տասնմեկ տարեկանում: Նրա խոսքով՝ մինչ մյուս երեխաները դպրոցից գնում էին և ջութակ ու դաշնամուր պարապում, նա նստում էր և ժամերով գրում, քանի որ կլանված էր դրանով[11]: 1935 թվականին Կապոտեն սկսում է հաճախել Նյու Յորքի Trinity դպրոց, այնուհետև՝ Սբ. Ժոզեֆի անվան ռազմական ակադեմիա: 1939 թվականին Կապոտեների ընտանիքը տեղափոխվում է Գրինվիչ, Կոնեկտիկուտ, և Թրումենը սկսում է հաճախել Գրինվիչի ավագ դպրոց, որտեղ գրում է գրական ամսագրի և դպրոցի թերթի համար: Երբ ընտանիքը 1942 թվականին վերադառնում է Նյու Յորք, Թրումենը հաճախում է Ֆրանկլին մասնավոր դպրոց, որը ներկայումս հայտնի է որպես Dwight դպրոց: 1943-ին Կապոտեն ավարտում է դպրոցը[12]: Այսքանով Թրումեն Կապոտեի ֆորմալ կրթությունն ավարտվում է:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118518992 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 http://www.biography.com/people/truman-capote-9237547#early-life
  6. Allen Barra "Screenings: The Triumph of Capote," American Heritage, June/July 2006.
  7. Minzesheimer Bob (December 17, 2007)։ «'Kansas' imagines Truman Capote-Harper Lee rift»։ USA Today։ Վերցված է August 18, 2009 
  8. Capote, Truman; M. Thomas Inge (1987). Truman Capote: conversations. University Press of Mississippi. էջ 332. ISBN 0-87805-275-5. https://books.google.am/books?id=WWZ3XEQy6X0C. 
  9. Shields, Charles J. (2006). Mockingbird: a portrait of Harper Lee. Macmillan. էջ 34. ISBN 0-8050-7919-X. https://books.google.am/books?id=j8cm3hxUd7MC. 
  10. Inge, M. Thomas, ed։ (1987). Truman Capote Conversations: Pati Hill interview from Paris Review 16 (1957). University Press of Mississippi. https://books.google.am/books?id=WWZ3XEQy6X0C&pg=PA169. 
  11. Oakes, Elizabeth (2004). American Writers. Facts On File, Inc.. էջ 69. https://books.google.am/books?id=6Lb0zPJcYOwC&pg=PA69&lpg=PA69. 
  12. Clarke, Gerald (2005). Too Brief a Treat: The Letters of Truman Capote. Random House. էջ 464. ISBN 0-375-70241-5.