Քեյթ Բլանշետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Քեյթ Բլանշետ
Catherine Élise Blanchett
Cate Blanchett Berlinale.jpg
Քեյթ Բլանշետը Բեռլինի կինոփառատոնում
Բնօրինակ անուն Catherine Élise Blanchett
Հասակը 174 սմ[1]
Ծնվել է մայիսի 14, 1969 (47 տարեկան)[1]
Ծննդավայր Մելբուրն, Վիկտորիա, {{{2}}} Ավստրալիա[1]
Կրթություն Դրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ և Նոր Հարավային Ուելսի ինստիտուտ
Քաղաքացիություն Flag of Australia.svg Ավստրալիա
Մասնագիտություն Դերասանուհի, Պրոդյուսեր, Ռեժիսոր[1]
Ակտիվ շրջան 1989–այժմ[1]
Ժանրեր Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա[1]
Ընտրանի "Ավիատոր",
"Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը"
Ամուսին(ներ) Էնդրյու Ապտոն[1]
Երեխա(ներ) 3 երեխա
Պարգևներ և մրցանակներ Արվեստների և գրականության շքանշանի ասպետ, Օսկար լավագույն դերասանուհու համար[2] և Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար
IMDb ID 0000949
ԿինոՊոիսկ ID 112

Քեթրին Էլիս «Քեյթ» Բլանշետը (անգլ.՝ Catherine Élise «Cate» Blanchett; ծնվ. հունիսի 14, 1969 (47 տարեկան), Մելբուրն, Ավստրալիա), ավստրալիական թատրոնի և կինոյի դերասանուհի է։

Նրան մեծ ճանաչում են բերել «Ելիզավետա» (1998, ստացել է Բաֆտա և «Ոսկե Գլոբուս» լավագույն կանացի դերի համար), «Ավիատոր» (2004, «Օսկար» և Բաֆտա երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար) ֆիլմերը և «Մատանիների տիրակալը» (2001, 2002, 2003) եռագրությունը։

2014 թ. ստացել է Օսկար, Բաֆտա և Ոսկե Գլոբուս մրցանակ «Ժասմին» ֆիլմի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթ Բլանշետը ծնվել է Ավստրալիայի ամենամեծ քաղաքներից մեկի՝ Մելբուռնի արվարձանում, Ռոբերտ ու Ջուն Բլանշետների ընտանիքում[3]։ Նրա հայրը ծնունդով Տեխասից էր և ծառայում էր որպես ծովային սպա։ Ամուսնանալով Ջունի հետ, ով որպես ուսուցչուհի աշխատում էր Մելբուռնի դպրոցներից մեկում, Ռոբերտ Բլանշետը տեղափոխվել է Ավստրալիա և սկսել է զբաղվել գովազդային բիզնեսով[4]։ Երբ Քեյթը դեռ 10 տարեկան էր, հայրը մահացել է սրտի կաթվածից, և երեք երեխաների՝ Քեյթի, վերջինիս ավագ եղբայր Բոբի (ներկայումս նա համակարգչային ինժեներ է) ու կրտսեր քրոջ՝ Ժենևայի (ներկյումս նա թատրոնի հանդերձապահ է ու դիզայներ) դաստիարակությամբ զբաղվում է մայրը[5][6]։

Քեյթը տարրական դասարանները սովորել է Մելբուռնում՝ հաճախելով Ivanhoe East Primary School, այնուհետև տեղափոխվել է Ivanhoe Girls' Grammar School[7][8], իսկ հետո՝ Մելբուռնի իգական մեթոդիստական քոլեջ[9][10]։ Այդտեղ էլ նա առաջին անգամ բեմ է բարձրացել՝ մասնակցելով դպրոցական թատրոնի բեմադրություններին, այդ թվում՝ «Ռենյոն Ջոնսի ոդիսականը»։ Հետագայում Քեյթը ուսումը շարունակել է Մելբուռնի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է մշակույթ ու տնտեսագիտություն։ Սակայն շուտով թողնում է համալսարանն ու ճանապարհորդության մեկնում Անգլիա։ Վիզայի ժամանակը լրանալուց հետո Քեյթը, գրեթե առանց փողի, ինչպես նաև առանց հստակ պլանների մեկնում է Եգիպտոս, որտեղ ծանոթանում է հյուրանոցի կենվորներից մեկի հետ, ով աղջկան առաջարկում է նկարահանվել բռնցքամարտի մասին եգիպտական մի ֆիլմի մասսայական տեսարանում։ Աղջկան փող էր պետք, և նա համաձայնում է[11]։ Այս պատահական դերն էլ դառնում է դեպի թատրոնի ու կինոյի բեմ տանող նրա ուղու սկիզբը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադառնալով Ավստրալիա՝ Քեյթն ընդունվեց Դրամատիկական արվեստի ազգային համալսարան[11]։ Ողջ ուսման ընթացքում նա համարվում էր իր կուրսի ամենաընդունակ ուսանողուհիներից մեկը և 1992 թվականին համալսարանն ավարտել է փայլուն առաջադիմությամբ։ Բլանշետի բեմական առաջին իսկ փորձն առաջ բերեց քննադատների հիացական արձագանքներ։ Ուսումն ավարտելուց հետո նա մասնակցեց Սիդնեյի թատրերական ընկերության անգլիացի «Հրաշալի աղջիկները» բեմականացմանը, որ հիմնված էր գրող Կերիլ Չերչիլի պիեսի վրա, այնուհետև կատարել է Ֆելիցիա Բաուերի դերը «Կաֆկիական պարեր» ներկայացման մեջ։ Քննադատները բարձր են գնահատել նրա դերասանական տաղանդը այս ներկայացման մեջ, և 1993 թվականին Բլանշետը պարգևատրվել է «Սիդնեյի թատրերական քննադատների միության» մրցանակով լավագույն դեբյուտի համար։ Այնուհետև հաջորդեց մասնակցությունը «Օլեաննա» ներկայացման մեջ, որը պատմություն էր համալսարանի պրոֆեսորի մասին (խաղացել է Ջեֆրի Ռաշը), ով ուսանողուհի Կերոլի կողմից մեղադրվում է սեռական հետապնդման մեջ։ Կերոլի դերը Բլանշետին բերեց իր երկրորդ պարգևը. 1993 թվականին նրան ճանաչեցին թատրոնի լավագույն սկսնակ դերասանուհի[11][12]։

Առաջին դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջողությամբ խաղալով թատրոնում՝ Քեյթն սկսեց փորձել իր ուժերը հեուստատեսությունում և կինոյում։ Նրա դեբյուտը հեռուստատեսությունում տեղի է ունեցել դեռ 1989 թվականին, երբ նա խաղաց էպիզոդիկ դեր «Ջի ՊԻ» սերիալում Սիդնեյի արվարձանում գտնվող հիվանդանոցի աշխատանքների մասին։ 1993-1995 թվականներին նա իր մասնակցություն ունեցավ որոշ հայտնի հեռուստատեսային ֆիլմերում և հեռուստասերիալներում («Ոստիկանական ուժեր», «Հայրենիք», «Քաղաք սահմանի մոտ»), բայց շարունակում էր խաղալ թատրոնում։ Ջեֆրի Ռաշը, ով դեռ ինստիտուտում սովորելու տարիներին հիանում էր դերասանուհու տաղանդով, հրավիրեց նրան կատարել Օֆելլիի դերը իր «Համլետ» բեմադրությունում, և քննադատները նորից բարձր գնահատեցին դերասանուհու խաղը[6]: 1995 թվականին Քեյթը մասնակցեց երեք թատերական նախագծերի՝ «Նուրբ Ֆեբա», «Կույր հսկայի պարը» և «Հողմ»՝ Շեքսպիրի համանուն պիեսի մոտիվներով, որտեղ կատարում էր Միրանդայի դերը։

1996 թվականին Քեյթը կատարեց առաջին հայտնի դերը կինոյում՝ նկարահանվելով «Պարկլենդս» կարճամետրաժ դրամայի գլխավոր դերում։ Ֆիլմը պատմում էր Ռոզիի մասին, որը իմացավ իրականությունը վերջերս մահացած իր հոր կաշառակերության մասին։ Այս գործը պահանջում էր մեծ էմոցիոնալ լարում, բայց Բլանշետը հիանալի կատարեց իր դերը։ Այդ ժամանակներից դերասանուհին սկսեց իր ուշադրությունը կենտրոնացնել կինոյի վրա։ 1997 թվականի նա մասնակցեց միայն մեկ թատերական ներկայացման՝ խաղալով Նինայի դերը Անտոն Չեխովի «Ճայ» պիեսի բեմադրության մեջ, բայց նույն ժամանակահատվածում էկրան բարձրացան միանգամից երեք ֆիլմ նրա մասնակցությամբ։ Առաջինը Սյուզան Մակարտիի դերն էր «Ճանապարհ դեպի դրախտ» դրամայում, որտեղ նա խաղում էր Գլեն Կլոուզի ու Ֆրենսիս Մակդորմանդի հետ[13]: Ֆիլմն այն կանանց մասին էր, ովքեր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճակատագրի բերումով հայտնվեցին Սումատրա կղզում՝ պատերազմի գերիների համար նախատեսված ճապոնական համակենտրոնացմամ ճամբարում։

Դրան հետևեց «Փառք Աստծու, նա հանդիպեց Լիզիին» ռոմանտիկ կատակերգությունը, որն ավստրալացի քննադատները անվանեցին տարվա «ամենագրավիչ» ու սրամիտ ֆիլմը[14]: Լիզիի դերի շնորհիվ Բլանշետը ստացավ իր առաջին կինոմրցանակները՝ Ավստրալական կինոյի ինստիտուտի մրցանակ[15] և Ավստրալիայի կինոքննադատների միության մրցանակ (երկուսն էլ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար):

Եվ, վերջապես, Բլանշետի մասնակցությամբ 1997 թվականին նկարահանված երրորդ ֆիլմը դարձավ «Օսկար և Լյուսինդա» պատմական մելոդրաման Պիտեր Կերրիի համանուն վեպի հիման վրա, որի համար 1988 թվականին գրողը արժանացել էր Բուքերյան մրցանակի: Պրոդյուսերները սկզբում դեմ էին ռեժիսոր Ջիլիան Արմստրոնգի առաջարկին՝ կնոջ գլխավոր դերի համար հրավիրել Քեյթ Բլանշետին, քանզի այդ ժամանակ նա հայտնի էր միայն Ավստրալիայում և հայտնի չէր ԱՄՆ-ում և այլ երկրներում, բայց հետո զիջեցին՝ տեսնելով դերասանուհու նախորդ գործերը կինոյում։ Նրանք չզղջացին իրենց ընտրության համար. Բլանշետը հիանալի կատարեց հարուստ ժառանգորդուհի Լյուսինդա Լեպլաստրիելի դերը։ Ավստրալիա գնալու ճանապարհին Լյուսինդան թղթախաղի ժամանակ ծանոթանում է աղքատ հոգևորական Օսկար Հոփկինսին (նրա դերում հանդես է գալիս բրիտանացի դերասան Ռեյֆ Ֆայնսը) և նրան առաջարկում գործարք. Օսկարը պարտավորվում է անվնաս Ավստրալիա հասցնել ապակե եկեղեցին, որ պատրաստվել էր Լյուսինդային պատկանող ապակու գործարանում։ Լյուսինդան խոստացավ նախաձեռնության հաջող իրականացման դեպքում Օսկարին տալ իր ողջ կարողությունը։ Ֆիլմը նախատեսված չէր լայն լսարանի համար և նրա եկամուտը բավական համեստ եղավ. 12 միլիոն դոլար կազմող բյուջեի դեպքում ֆիլմի եկամուտը կազմեց շուրջ 2 միլիոն դոլար[16]: Սակայն Քննադատները դրական գնահատեցին Բլանշետի առաջին գլխավոր դերը լիամետրաժ ֆիլմում՝ նրա մարմնավորած կերպարը կոչելով վառ ու համոզիչ[17]: Բացի այդ՝ Բլանշետը ներկայացվեց Ավստրալիայի կինոքննադատների միության մրցանակի լավագույն դերասանուհի անվանակարգում։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլանշետը Tropfest փառատոնի բացմանը, Սիդնեյ, 2012 թվական

Բլանշետի համար գլխավոր իրադարձությունը 1998 թվականին եղավ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ի դերը հնդիկ ռեժիսոր Շեքհարա Կապուրի «Էլիզաբեթ» պատմական դրամայում։ Ֆիլմում արտացոլվում է Եղիսաբեթ I-ի երիտասարդությունը, նրա գահը նվաճելու վաղ կառավարելու իրավիճակները։ Կենտրոնական սյուժեներից է երիտասարդ թագուհու սիրային պատմությունը իր սիրելի լորդ Ռոբերտ Դադլին, Լեստերայի գրաֆը։ Ֆիլմում Բլանշետի խաղընկերներն են եղել Ջոզեֆ Ֆայնսը, Ջեֆրի Ռաշը և Վենսան Կասսելը, ովքեր խաղացել են համապատասխանաբար լորդ Դադլիի, թագուհու խորհրդական սըր Ֆրենսիս Ուոլսինգեմի և նրա ձեռքի հավակնորդ՝ Անժույիի էկսցենտրիկ դուքս, Ֆրանսիայի ապագա թագավոր Հենրի III-ը։ Շնորհիվ Եղիզաբեթի դերի, Բլանշետը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց։ Եղել է «Օսկար» մրցանակի հավակնորդ, իսկ ԱՄՆ-ում արժանացել է Գալդիի կինոդերասանների, «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակները։ Մամուլը նորից հիացմունքով արձագանքեց նրա խաղին, ըստ քննադատների կարծիքի՝ դերասանուհին կարողացել է վարպետորեն ներկայացնել դերը[18] և ստեղծել հզոր թագուհու տպավորիչ կերպարը[19]։

1999 թվականին Բլանշետին հերթագայում էին ֆիլմերում նկարահանվելու առաջարկները։ Նա ներգրավված էր երկու թատերական նախագծերում՝ Լոնդոնի ներկայացմանը և Օլդ-Վիկի «Հեշտոցի մենախոսություն», որը հավաքեց իսկական աստղային կազմ (բեմում Բլանշետի կողքին հայտնվեցին Քեյթ Ուինսլեթը, Ջուլիանա Մուրը, Մելանի Գրիֆիտը և Ջիլիան Անդերսոնը

Նույն թվականին մեկը մյուսի հետևից էկրան բարձրացան չորս ֆիլմեր նրա մասնակցությամբ՝ «Կորած ոգիների պատմություն» ինը րոպեանոց կարճամետրաժ կինոկարը, «Իդելական ամուսին» հանդերձավորված մելոդրաման՝ ըստ Օսկար Ուայլդի պիեսի, «Կառավարելով թռիչքները» կատակերգությունը և «Տաղանդավոր պարոն Ռիփլի» հոգեբանական թրիլերը՝ ըստ Պատրիցիա Հայսմիթի համանուն սիրավեպի։ Վերջին երեք ֆիլմերում նա կատարում էր երկրորդական դերեր՝ հաջողությամբ մարմնավորելով երեք բացարձակ տարբեր բնավորությամբ կերպարներ։ «Իդելական ամուսին» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Մինի Դրայվերը, Ռուպերտ Էվերեթը և Ջուլիանա Մուրը, նա մարմնավորում էր լեդի Գերտրուտ Չիլտերնին, անգլիացի արիստոկրատ քաղաքագետի կնոջը, իսկ «Կառավարելով թռիչքները» ֆիլմում՝ Կոննի, Ջոն Կյուսակի կնոջը, ավաիդիսպետչեր Նիկ Ֆալցոնեի դերում[13]։

1999 թվականի ամռանը Բլանշետը նկարահանվում է ամուսնու «Մոլորված ոգիների գաղտնիքը» ֆիլմի մի հատվածում՝ Bangers-ի կարճամետրաժ ֆիլմում։

«Տաղանդավոր պարոն Ռիպլի» ֆիլմում Բլանշետը մի փոքրիկ դերով է հանդես գալիս, մարմնավորելով հարուստ ազնվականուհու Մերեդիտ Լոգին։ Հաշվի առնելով դերի աննշան լինելը ռեժիսոր Էնթոնի Մինգելլան մտավախություն ուներ, որ Բլանշետը կհրաժարվի դերից, բայց դերասանուհին կարդալով սցենարը, իր համաձայնությունը հայտնեց ֆիլմում նկարահանվելու համար։ Այն, որ իրականում Բլանշետի համար դերը բացակայում էր, Մինգելլան նրա համար գրում է երկարացնելուց ներկայացման տևողությունը մինչ դերասանուհու հայտնվելը։ Վեջին հաշվով Բլանշետը BAFTA-ի կողմից արժանացավ որպես լավագույն երկրորդական պլանի դերասանուհի կոչմանը[20]։

1999 թվականին People ամսագիրը Բլանշետին ավելացնում է աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանց ցանկում[21]։

2000 թվականին Բլանշետը նկարահանվում է երկու կինոնկարներում։ Առաջին ֆիլմում՝ «Մարդ, ով լալիս է» Սալլի Պոտտերի դրամայում, մասնակցությամբ Ջոն Տուրտուրոյի, Ջոնի Դեփի և Քրիստինա Ռիչիի, Բլանշետը մարմնավորում էր կաբարեի ռուս պարուհի Լոլային։ Այդ թվում ֆիլմում նկարահանվել է Օլեգ Յանկովսկին՝ մարմնավորելով գլխավոր դերասանուհու հորը[22]։

Այդ նույն թվականին երկրորդ ֆիլմը եղավ Սեմ Ռեյմի «Շնորք» առեղծվածային թրիլլերը: Պայծառատես Անաբել Ուիլսոնի դերը դերասանուհու կինոկարիերայի համար կարևոր փուլ էր։ Դեպքերն ընթանում են ամերիկյան հարավային գավառական քաղաքում։ Այրի Անաբելը միայնակ մեծացնում է երեք որդիներին՝ տարոյի խաղաթղթերով կանխագուշակելով ապագան և տեսիլքներ տեսնելով ապրուստ միջոցներ վաստակում։ Շնորհիվ իր ունեցած շնորքի՝ նա օգնում է ոստիկաններին բացահայտել երիտասարդ կնոջ հանելուկային անհետացումը և մերկացնել մարդասպանին։ Համաշխարհային վարձույթում ֆիլմը հավաքեց 44 միլիոն դոլլար[23], բայց ստացավ բավականին շատ կարծիքներ քննադատների կողմից, ովքեր ֆիլմի հաջողությունը վերագրում էին միայն Բլանշետի վարպետությանը[24]

Aquote1.png Ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը («Եղիսաբեթ») որակյալ խաղով միայնակ փրկում է «Շնորք»-ը աբսուրդային շփոթությունից։
- Guthmann, Edward. «Sam Raimi’s „Gift“ A Hokey Parody»
Aquote2.png

Այսպիսով, «Եղիսաբեթ» ֆիլմից երկու տարի անց Բլանշետը դարձավ Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը։ Նկարահանումների ծանրաբեռնվածության պատճառով նա ստիպված երկար ժամանակով թողեց թատրոնը։ Բրյուս Ուիլիսի և Բլիլի Բոբոմի հետ նա նկարահանվել է Բարի Լևինսոնի «Ավազակներ»-ում։ Սա պատմություն է երկու կողոպտիչների մասին, որոնց միանում է ամուսնուց հեռացած հերոսուհի Բլանշետը՝ տնային տնտեսուհի Քեյթ Ուիլերը։ Հաջորդիվ հետևեց Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» մեծածավալ եռագրությունում՝ ըստ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի վեպի։ «Մատանիների եղբայրություն» և հաջորդ երկու հատվածներում Բլանշետը հանդիսատեսին ներկայանում է որպես էլֆերի զորեղ և գեղեցկուհի թագուհի Գալադրիել:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1989-1996 Ջի Պի G.P. Ջանի Մորիս Սերիալ,
Դրամա
Փիթեր Անդրիկիդիս
Ռոբերտ Կլեներ
Թոնի Տիլս
Դենիս Ռոբերտս,
Մայքլ Կրեյգ,
Մայքլ Օ’Նիլ,
Մերիլին Պասպալեյ,
Թոնի Լյուելին-Ջոնս
1989-1996 Ոստիկանության փրկարարական ջոկատ Police Rescue միսիս Հայնես Սերիալ,
Մարտական,
Դրամա,
Քրեական
Մայքլ Կարսոն
Փիթեր Ֆիսկ
Սկոթ Հարտֆորդ-Դևիս
Գարի Սվիտ,
Սոնյա Տոդ,
Ջոն Կլեյթոն,
Սթիվ Բասթոնի,
Տեմի ՄակԻնտոշ
1989-2008 Կախարդական հայելի Troldspejlet խաղում է ինքն իրեն Սերիալ Յակոբ Ստեգելման,
Տոր Բահնսոն,
Յան Կյեր,
Թոմաս Բորչ Նիլսեն,
Գլեն Կին
1994 Ոստիկանության փրկարարական ջոկատ Police Rescue Վիվիան Մարտական,
Քրեական
Մայքլ Կարսոն Գարի Սվիտ,
Զոի Կարիդես,
Սթիվ Բասթոնի,
Ջերեմի Սիմս,
Ջոն Կլեյթոն
1994 Հարթլենդ Heartland Էլիզաբեթ Անշթոն մինի սերիալ,
Դրամա
Ջուլիան Պրինգլ
Սքոթ Հարտֆորդ-Դևիս
Քեյթ Վուդս
Էրնի Դինգո,
Գրահամ Մունդարա Ռիչ,
Պոլ Ցեզար,
Բոբ Մազա
1995 Բորդերթաուն Bordertown Բյանկա մինի սերիալ,
Դրամա
Քեն Քեմերոն
Յեն Գիլմոր
Ռեյ Բարետ,
Միտչել Բուտել,
Լինդա Կրոփեր,
Սոֆի Հիթկոտ
1996 Պարկլենդ Parklands Ռոսի Դրամա Քեթրին Միլարդ Թոնի Մարտին,
Կարմել Ջոնսոն,
Թոնի Մաք,
Պատրիկ Դուգին
1997 Ճանապարհ դեպի դրախտ Paradise Road Սուսան Մակարթնի Դրամա,
Ռազմական,
Պատմական
Բրյուս Բերեսֆորդ Գլենն Կլոուզ,
Ֆրենսիս ՄակԴորմանդ,
Պոլին Կոլինզ,
Ջենիֆեր Իլի
1997 Փառք Աստծո, նա հանդիպեց Լիզզիին Thank God He Met Lizzie Լիզզի Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Չերի Նոուլան Ռիչարդ Ռոքսբուրգ,
Ֆրենսիս Օ’Կոնոր,
Լինդեն Ուիլկինսոն,
Ջոն Գադեն
1997 Օսկարը և Լյուսինդան Oscar and Lucinda Լյուսինդա Լեպլաստրիեր Դրամա,
Մելոդրամա
Ջիլիան Արմսթրոնգ Ռեյֆ Ֆայնս,
Կիարան Հինդս,
Թոմ Ուիլկինսոն,
Ռիչարդ Ռոքսբուրգ
1998 Եղիսաբեթ Elizabeth Եղիսաբեթ Դրամա,
Կենսագրական
Շեկխար Կապուր Ջեֆրի Ռաշ,
Քրիստոֆեր Էքլսթոն,
Ջոզեֆ Ֆայնս,
Ռիչարդ Աթենբորո
1999 – Գրիֆինները Family Guy Պենելոպե (հնչյունավորում) Սերիալ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն
Փիթեր Շին
Փիթ Միշելս
Ջեյմս Պուրդում
Սետ ՄակՖարլեյն,
Ալեքս Բորշտեյն,
Սետ Գրին,
Միլա Կունիս,
Մայք Գենրի
1999 Իդեալական ամուսին An Ideal Husband Լեդի Գերթրուդ Չիլթերն Մելոդրամա,
Կատակերգություն
Օլիվեր Փարկեր Փիթեր Վոն,
Ռուպերտ Էվերեթ,
Միննի Դրայվեր,
Բեն Պուլեն
1999 Կառավարելով թռիչքները Pushing Tin Connie Falzone Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Մայկ Նյուել Ջոն Քյուսաք,
Բիլի Բոբ Տորնտոն,
Անջելինա Ջոլի,
Ջեյք Ուեբեր
1999 Տաղանդավոր միսթր Ռիփլին The Talented Mr. Ripley Մերեդիթ Լոգու Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Էնթոնի Մինգելա Մեթ Դեյմոն,
Ջուդ Լոու,
Գվինեթ Փելթրոու,
Ֆիլիպ Սեյմուր Հոֆման
1999 Հրավառություններ Bangers Ջուլի Էն Կարճամետրաժ Էնդրյու Ապտոն Լինեթ Կարեն
2000 Մարդ, որը լացում էր The Man Who Cried Լոլա Դրամա,
Մելոդրամա,
Ռազմական,
Երաժշտական
Սալի Պոտեր Քրիստինա Ռիչի,
Ջոն Տուրտուրո,
Օլեգ Յանկովսկիյ,
Գարի Դին Ստենտոն
2000 Պարգև The Gift Աննաբել 'Էննի' Ուիլսոն Ֆենտեզի,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Սեմ Ռեյմի Ջովաննի Ռիբիզի,
Կիանու Ռիվզ,
Քեյթի Հոլմս,
Գրեգ Կիններ
2001 Ավազակները Bandits Kate Wheeler Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Բարի Լևինսոն Բրյուս Ուիլիս,
Բիլի Բոբ Տորնտոն,
Տրոյ Գերիտի,
Բրայան Ֆ. Օ’Բիրն
2001 Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն The Lord of the Rings։ The Fellowship of the Ring Գալադրիել Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Փիթեր Ջեքսոն Էլայջա Վուդ,
Յան Մաքկելեն,
Վիգգո Մորտենսեն,
Շոն Բին,
Օրլանդո Բլում
2001 Շարլոտա Գրեյ Charlotte Gray Շարլոտա Գրեյ Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Ռազմական
Ջիլիան Արմսթրոնգ Ջեյմս Ֆլիտ,
Էբիգեյլ Կրութենդեն,
Շարլոթա ՄակԴուգալ,
Ռուպերտ Պենրի-Ջոնս
2001 Նավային նորություններ The Shipping News Պետալ Դրամա,
Մելոդրամա
Լասե Հալսթրյոմ Քևին Սպեյսի,
Ջուլիաննա Մուր,
Ջուդի Դենչ,
Փիթ Պոսթլետուեյտ
2002 Դրախտ Heaven Փիլիպա Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Քրեական
Թոմ Տիկվեր Ջովաննի Ռիբիզի,
Ռեմո Ջիրոնե,
Ստեֆանիա Ռոքա,
Ալեսանդրո Սպերդուտի
2002 National Geographic. Կադրից դուրս. Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն National Geographic։ Beyond the Movie - The Lord of the Rings խաղում է ինքն իրեն / Գալադրիել, Գալադրիմի լեդին Փաստագրական Լիզա Կորս Ֆիլ Կրաուլի,
Ջոն Հոու,
Փիթեր ՄակՀյու,
Օլիվեր Մյուրխեդ,
Ալան Լի
2002 Մատանիների տիրակալը. Երկու ամրոց The Lord of the Rings։ The Two Towers Գալադրիել Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Փիթեր Ջեքսոն Էլայջա Վուդ,
Շոն Էսթին,
Օրլանդո Բլում,
Վիգգո Մորտենսեն,
Յան Մաքկելեն
2003 Վերոնիկա Գուերին Veronica Guerin Վերոնիկա Գուերին Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Կենսագրական
Ջոել Շումահեր Ջերարդ ՄակՍորլի,
Կիարան Հինդս,
Բրենդա Ֆրիկեր,
Դոն Վիչերլի
2003 Սուրճ և սիգարետներ Coffee and Cigarettes Քեյթ / Շելլի (էպիզոդիկ) Դրամա,
Կատակերգություն,
Երաժշտական
Ջիմ Ջարմուշ Իգգի Պոպ,
Թոմ Ուեյտս,
Ռոբերտո Բենինի,
Սթիվ Բուշեմի
2003 Վերջին ռեյդը The Missing Մակդալենա Գիկենսոն Թրիլեր,
Արկածային,
Վեստեռն
Ռոն Հովարդ Թոմի Լի Ջոնս,
Իվեն Ռեյչել Վուդ,
Աարոն Էկխարտ,
Ջեննա Բոյդ
2003 Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը The Lord of the Rings։ The Return of the King Գալադրիել Ֆենտեզի,
Մարտական,
Դրամա,
Արկածային
Փիթեր Ջեքսոն Էլայջա Վուդ,
Վիգգո Մորտենսեն,
Շոն Էսթին,
Յան Մաքկելեն,
Օրլանդո Բլում
2004 Ջրային կյանք The Life Aquatic with Steve Zissou Ջեյն Ուինսլեթ-Ռիչարդսոն Դրամա,
Կատակերգություն,
Արկածային
Ուես Անդերսոն Բիլ Մյուրեյ,
Օուեն Ուիլսոն,
Անժելիկա Հյուսթոն,
Ուիլեմ Դեֆո
2004 Ավիատոր The Aviator Քեթրին Հեփբորն Դրամա,
Կենսագրական
Մարտին Սկորսեզե Լեոնարդո ԴիԿապրիո,
Մեթ Ռոս,
Ջոն Սի Ռայլի,
Ալան Ալդա,
Քեյթ Բեքինսեյլ
2005 Մոլորված հոգիների գաղտնիքը Stories of Lost Souls Ջուլի Էն (էպիզոդիկ) Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն
Իլիանա Դագլաս
Դեբորա-Լի Ֆյորնես
Ուիլյամ Գարսիա,
Պոլ Բեթանի,
Բիլի Բոյդ,
Մայքլ Գեմբոն,
Ջեյմս Գանդոլֆինի
2005 Փոքրիկ ձկնիկը Little Fish Տրեյսի Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Քրեական
Ռոուեն Վուդս Սեմ Նիլ,
Խյուգո Ուիվինգ,
Մարտին Հենդերսոն,
Նոնի Հազլհերսթ
2006 Բաբելոն Babel Սուսան Ջոնս Դրամա Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու Բրեդ Փիթ,
Գաել Գարսիա Բերնալ,
Կոդզի Յակուսյո,
Ռինկո Կիկուչի
2006 Լավ նեմեցը The Good German Լենա Բրանդթ Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Սթիվեն Սոդերբերգ Ջեք Թոմփսոն,
Ջոն Ռոդեր,
Ջորջ Կլունի,
Տոբի Մագուայր
2006 Սկանդալային օրագիր Notes on a Scandal Շեբա Հարթ Թրիլեր,
Դրամա
Ռիչարդ Էյր Ջուդի Դենչ,
Բիլ Նայի,
Էնդրյու Սիմփսոն,
Թոմ Ջորջսոն
2007 Դերասանների շրջապատում In the Company of Actors խաղում է ինքն իրեն / Հեդա Գաբլեր Փաստագրական Յեն Դարլինգ Ռոբին Նևին,
Խյուգո Ուիվինգ,
Ջասթին Կլարկ,
Էնթոնի Վեյթ
2007 Ես այնտեղ չեմ I'm Not There. Ջուդ Դրամա,
Կենսագրական,
Երաժշտական
Տոդ Հեյնս Բեն Ուիշոու,
Մարկուս Կարլ Ֆրանկլին,
Քրիստիան Բեյլ,
Հիթ Լեդջեր
2007 Եղիսաբեթ. Ոսկեդար Elizabeth։ The Golden Age Եղիսաբեթ I թագուհի Դրամա,
Մելոդրամա,
Կենսագրական,
Պատմական
Շեկխար Կապուր Կլայվ Օուեն,
Ջեֆրի Ռաշ,
Էբբի Կորնիշ,
Սամանտա Մորտոն
2008 Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull Իրինա Սպալկո Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Սթիվեն Սպիլբերգ Հարիսոն Ֆորդ,
Կարեն Ալեն,
Շայա ԼաԲաֆ,
Ռեյ Ուինսթոն
2008 Պոնյո ձկնիկը քարաժայռի վրա Gake no ue no Ponyo Գրանմամարե (հնչյունավորում, անգլիական տարբերակ) Անիմե,
Մուլտֆիլմ,
Արկածային,
Ընտանեկան
Հայաո Միադզակի Թոմոկո Յամագուտի,
Կազուշիգե Նագաշիմա,
Յուկի Ամամի,
Ջոջի Տոկորո,
Յուրիա Նարա
2008 Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը The Curious Case of Benjamin Button Դեյսի Ֆանտաստիկ,
Դրամա
Դևիդ Ֆինչեր Բրեդ Փիթ,
Ջուլիա Օրմոնդ,
Տարաջի Պ. Հենսոն,
Ջեյսոն Ֆլեմինգ
2010 Ռոբին Հուդ Robin Hood Մերիոն Լոքսլի Մարտական,
Դրամա,
Արկածային
Ռիդլի Սքոթ Ռասել Քրոու,
Մաքս ֆոն Սյուդով,
Ուիլյամ Հերթ,
Մարկ Ստրոնգ
2011 Հաննա. Կատարյալ զենք Hanna Մարիսա Վիեջլեր Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Ջո Ռայթ Սիրշա Ռոնան,
Էրիկ Բանա,
Թոմ Հոլանդեր,
Օլիվիա Ուիլյամս
2011 Անցյալ անգամ ես տեսա Մայքլ Գրեգին The Last Time I Saw Michael Gregg Կատակերգություն Սթիվեն Սոդերբերգ Ուեյն Բլեր,
Զոի Կարիդես,
Էսի Դևիս,
Դարեն Գիլշենան
2012 Հոբիթ. Անսպասելի ճանապարհորդություն The Hobbit։ An Unexpected Journey Գալադրիել Ֆենտեզի,
Արկածային
Փիթեր Ջեքսոն Մարտին Ֆրիման,
Յան Մաքկելեն,
Ռիչարդ Արմիտեջ,
Ջեյմս Նեսբիթ,
Քեն Ստոթ
2013 Օրենքից դուրս Untitled Terrence Malick Project Դրամա,
Երաժշտական
Թերենս Մալիկ Քրիստիան Բեյլ,
Ռայան Գոսլինգ,
Նատալի Փորտման,
Մայքլ Ֆասբենդեր,
Բերենիս Մարլո
2013 Հոբիթ: Սմոգի պարապուտը The Hobbit։ The Desolation of Smaug Գալադրիել Ֆենտեզի,
Արկածային
Փիթեր Ջեքսոն Մարտին Ֆրիման,
Յան Մաքկելեն,
Ռիչարդ Արմիտեջ,
Ջեյմս Նեսբիթ,
Քեն Ստոթ
2013 Ժասմին Blue Jasmine Ժանեթ Ֆրենսիս Կատակերգություն Վուդի Ալեն Ալեք Բոլդուին,
Փիթեր Սարսգաարդ,
Մայքլ Էմերսոն,
Լուիս Ս.Կ.
2013 Մոխրոտիկը Cinderella Ֆենտեզի,
Մելոդրամա
Մարկ Ռոմանեկ
2013 Քերոլ Carol Դրամա,
Մելոդրամա
Ջոն Կրաուլի Միա Վասիկովսկա
2013 Գավաթների ասպետը Knight of Cups Դրամա,
Մելոդրամա
Տերենս Մալիկ Քրիստիան Բեյլ,
Նատալի Պորտման,
Թերեզա Պալմեր,
Ջո Մանգանելո
2013 Սքանչելի տղամարդիկ The Monuments Men Դրամա Ջորջ Կլունի Դենիել Կրեյգ,
Մեթ Դեյմոն,
Բիլ Մյուրեյ,
Ջորջ Կլունի
2014 Նիհար և կռվարար կինը Skinny and Cat Մարգարետ Բոուրկ Ուայթ Մելոդրամա Բարբրա Ստրեյզանդ Քոլին Ֆերտ
2014 Հոբիթ. հինգ բանակների ճակատամարտը The Hobbit։ There and Back Again Գալադրիել Ֆենտեզի,
Արկածային
Փիթեր Ջեքսոն Մարտին Ֆրիման,
Յան Մաքկելեն,
Ռիչարդ Արմիտեջ,
Ջեյմս Նեսբիթ,
Քեն Ստոթ
Հնդկական ամառ Indian Summer լեդի Էդվինա Մոունտբաթեն Դրամա Ջո Ռայթ Իրֆան Կհան

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1999 Հրավառություններ Bangers
2005 Մոլորված հոգիների գաղտնիքը Stories of Lost Souls

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2013 Կերպարանափոխություն The Turning

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «kinopoisk»։ Վերցված է 2015 Նոյեմբերի 26 
  2. 2014: The 86th Academy Award WinnersԿինոարվեստի և գիտության ակադեմիա. Ստուգված է հունվարի 16-ին 2015:
  3. Wills Dominic.։ «Cate Blanchett — Biography» (անգլերեն)։ TalkTalk։ էջ 1։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30–ին 
  4. Cate Blanchett: Actress (en) // People : журнал. — 10 мая 1999. — В. 17. — Т. 51. — С. 113.
  5. «Cate Blanchett Biography» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7–ին 
  6. 6,0 6,1 «Cate Blanchett Biography» (անգլերեն)։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30–ին 
  7. The Adventures of Bazza (en) // Melbourne Observer : газета. — 4 февраля 2009. Архивировано из первоисточника 16 Հունվարի 2012.
  8. Famous alumni on Latham’s hit list (en) // Crikey : электронный журнал. — 30 марта 2005.
  9. Chee Chee Leung. Top marks for Blanchett (en) // The Age : Газета. — 1 марта 2005.
  10. nikakisz. (28 июля 2010)։ «Did you know? The Student Union» (անգլերեն)։ Университет Мельбурна։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30–ին 
  11. 11,0 11,1 11,2 Wills Dominic.։ «Cate Blanchett — Biography» (անգլերեն)։ TalkTalk։ էջ 2։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30–ին 
  12. «Cate Blanchett»։ biogs.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է փետրվարի 23, 2008 
  13. 13,0 13,1 Rebecca Flint Marx.։ «Cate Blanchett Biography» (անգլերեն)։ Moviefone։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-09-30 
  14. Thompson Peter. (9 ноября 1997)։ «Thank God He Met Lizzie» (անգլերեն)։ ninemsn։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-02-26-ին։ Վերցված է 2010-09-30։ «Thank God He Met Lizzie is the smartest, funniest, most irritating film of the year!» 
  15. Cullen Max. (25 октября 1998)։ «Cate Blanchett: Star of stage and screen» (անգլերեն)։ ninemsn։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-09-30 
  16. «Oscar and Lucinda» (անգլերեն)։ Box Office Mojo։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-10-01 
  17. Haughton Elspeth.։ «Oscar and Lucinda (1997)» (անգլերեն)։ Վերցված է 2010-10-01։ «However, Blanchett is radiant and persuasive as Lucinda» 
  18. LaSalle, Mick. «Elizabeth» a Real Renaissance Woman // San Francisco Chronicle : газета. —Սան Ֆրանցիսկո, 20 ноября 1998. — С. C—1.
  19. Baillie, Russell. A dynasty re-deified (en) // The New Zealand Herald : Газета.
  20. «Film Nominations 1999» (անգլերեն)։ BAFTA։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-27-ին։ Վերցված է 2010-10-01 
  21. «Cate Blanchett Biography» (անգլերեն)։ People։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-10-01 
  22. «Официальный сайт «The Man Who Cried»» (SWF) (անգլերեն)։ Universal Studios։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-09-28-ին։ Վերցված է 2010-10-01 
  23. «The Gift» (անգլերեն)։ Box Office Mojo։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-10-01 
  24. Guthmann, Edward. Sam Raimi’s «Gift» A Hokey Parody // San Francisco Chronicle : газета. —Сан-Франциско, 19 января 2001. — С. C—3.