Jump to content

Քեթրին Հեփբըրն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Հեփբըրն
անգլ.՝ Katharine Hepburn
Ծնվել էմայիսի 12, 1907(1907-05-12)[1][2][3][…]
ԾննդավայրՀարթֆորդ[4]
Մահացել էհունիսի 29, 2003(2003-06-29)[1][3][3][…] (96 տարեկան)
Մահվան վայրՕլդ Սեյբրուք
ԳերեզմանCedar Hill Cemetery
ԿրթությունԲրին Մոր քոլեջ և Kingswood-Oxford School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունկինոդերասանուհի, ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
Ծնողներհայր՝ Թոմաս Հեփպըրն, մայր՝ Քեթրին Մարթա Հիւթըն Հեփպըրն
Ամուսին(ներ)Ludlow Ogden Smith?
Համատեղ ապրող(ներ)Սփենսեր Թրեյսի և Հովարդ Հյուզ[5]
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունCommittee for the First Amendment?

Քեթրին Հեփբըրն (անգլ.՝ Katharine Hepburn, մայիսի 12, 1907(1907-05-12)[1][2][3][…], Հարթֆորդ[4] - հունիսի 29, 2003(2003-06-29)[1][3][3][…], Օլդ Սեյբրուք), ամերիկացի դերասանուհի, 12 անգամ ներկայացվել է Օսկարի և արժանացել 4 Օսկարի Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում, ինչը կինոյի պատմության մեջ ռեկորդ է, դերասան-դերասանուհիներից ամենաշատը հենց նա է ստացել Օսկար մրցանակ։

Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է պատվավոր 1 տեղում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Հեփբըրնը ծնվել է 1907 թվականի մայիսի 12-ին ԱՄՆ-ում, Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում։ Հայրը մասնագիտությանբ բժիշկ, ուրոլոգ վիրաբույժ Թոմաս Նորվալ Հեփբըրնն էր, մայրը սուֆրաժիստուհի Քեթրին Մարթա Հյութոնը։ Նա ընտանիքի 6 երեխաներից 2-րդն էր։ Ուսում ստացել է Bryn Mawr քոլեջում։ Դպրոցական տարիներին նա ամաչկոտ էր և դժվար էր ձեռք բերում նոր ընկերներ։

12 տարեկանից սկսած նա խաղում է սիրողական ներկայացումներում։ 1928 թվականին կայանում է նրա նորամուտը Բալթիմորի թատրոնում, իսկ մեկ տարի անց խաղում է արդեն Բրոդվեյում։ Հենց այդ ժամանակ էլ ամուսնանում է Ֆիլադելֆիա քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ բրոքեր Օգդեն Սմիթի հետ։ Սակայն նրանց ամուսնությունը երկար չի տևում և նրանք 1934 թվականին բաժանվում են։

1942 թվականին «Տարվա կինը» ֆիլմի նկարահումների ժամանակ ծանոթանում է դերասան Սփենսեր Թրեյսիի հետ, ում հետ ունենում է երկարատև սիրավեպ՝ գրեթե 30 տարի և միասին նկարահանվում են ևս 9 ֆիլմում։ 1962-ից 1967 թվականներին Քեթրին Հեփբըրնը չի նկարահանվում ֆիլմերում և խնամում է անկողնային հիվանդ Սփենսեր Թրեյսիին, ով իր օրինական կնոջից (ում հետ ամուսնացած էր 1928 թվականից) առանձին էր ապրում։ Նրանց վերջին համատեղ աշխատանքը Սթենլի Կրամերի «Գուշակիր, ով է գալու ճաշին» ֆիլմն էր։ Միայն Թրեյսիի մահից հետո Քեթրին Հեփբըրնը վերադառնում է կինո և թատրոն։ Սփենսեր Թրեյսի-Քեթրին Հեփբըրն զույգը համարվում է Հոլիվուդյան ամենանշանավոր դերասանական աստղային զույգերից մեկը։

Քեթին Հեփբըրնը մահացել է 2003 թվականի հունիսի 29-ին 96 տարեկան հասակում Կոնեկտիկուտ նահանգի Օլդ-Սեյբրուկ քաղաքում գտնվող իր առանձնատանը։

Դերասանական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Հեփբըրնի նորամուտը կինոյում կայացել է 1932 թվականին «Բիլլին ամուսնալուծության մասին» ֆիլմում։ Դերասանուհին փայլում է դերասանական խաղով 1933 թվականին նկարահանված իր հաջորդ երկու «Վաղ փառք» և «Փոքրիկ կանայք» ֆիլմերում։ 1938 թվականին Քերի Գրանտի հետ նկարահանվում է «Փոքրիկի դաստիարակությունը» ֆիլմում, որը սակայն հաջողություն չի ունենում և այդ ֆիլմի տապալումից հետո Հեփբըրնը 2 տարի չի նկարահանվում կինոյում հրաժարվելով բոլոր առաջարկներից։ Դերասանուհին կինո վերադառնում է միայն 1943 թվականին խաղալով «Ֆիլադելֆյան պատմություն» ֆիլմում։ Դրանից հետո նկարահանվում է կինոյում խաղալով իր ժամանակի ամերիկացի նշանավոր ռեժիսորների ֆիլմերում ընկերակցելով մյուս հայտնի դերասաններին։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է ընդհանուր թվով 50-ից ավելի ֆիլմերում
Առավել նշանավոր ֆիլմերն են։

տարեթիվֆիլմի անվանումօրիգինալ անվանումռեժիսորխաղընկերներ
1933Վաղ փառքMorning GloryԼոուել ՇերմանԴուգլաս Ֆերբենքս
1933Փոքրիկ կանայքLittle WomenՋորջ Կյուկոր
1935Էլիս ԱդամսAlice AdamsՋորջ Սթիվենս
1938Փոքրիկի դաստիարակությունBringing Up BabyՀովարդ ՀոուքսՔերի Գրանտ
1940Ֆիլադելֆյան պատմությունThe Philadelphia StoryՋորջ ԿյուկորՋեյմս Ստյուարտ
Քերի Գրանտ
1942Տարվա կինըWoman of the YearՋորջ ՍթիվենսՍփենսեր Թրեյսի
1944Վիշապի սերունդներըDragon SeedՀարոլդ Բուկե
Ջեք Կոնուեյ
Ակիմ Թամիրով
1945Առանց սիրոWithout LoveՀարոլդ ԲուկեՍփենսեր Թրեյսի
1947Խոտի ծովThe Sea of GrassԷլիա ԿազանՍփենսեր Թրեյսի
1947Սիրո երգըSong of LoveԺան Ժենե
1949Ադամի կողըAdam's RibՋորջ ԿյուկորՍփենսեր Թրեյսի
1951Աֆրիկական թագուհինThe African QueenՋոն ՀյուսթոնՀամֆրի Բոգարտ
1952Փիթը և ՄայքըPat And MikeՋորջ Կյուկոր
1956ԱմառSummertimeԴևիդ Լին
1956Անձրևի վաճառողըThe RainmakerՋոզեֆ ԷնթոնիԲերտ Լանկաստեր
1962Երկար օրը գնում է գիշերLong Day's Journey into NightՍիդնի ԼյումետՌալֆ Ռիչարդսոն

Ջեյսոն Ռոբարդս

1967Գուշակիր, ով է գալու ճաշինGuess Who's Coming to DinnerՍթենլի ԿրամերՍփենսեր Թրեյսի

Սիդնի Պուատյե

1968Առյուծը ձմռանըThe Lion In WinterԷնթոնի ՀարվիՊիտեր Օ'Թուլ

Էնթոնի Հոփքինս
Թիմոթի Դալտոն

1981Ոսկե լճի վրաOn Golden PondՄարկ ՌայդելլՀենրի Ֆոնդա

Ջեյն Ֆոնդա

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bacall, Lauren (2005). By Myself and Then Some. London: Headline. ISBN 0-7553-1350-X.
  • Berg, Scott A. (2004 edition [First published 2003]). Kate Remembered: Katharine Hepburn, a Personal Biography. London: Pocket. ISBN 0-7434-1563-9.
  • Britton, Andrew (2003 edition [First published 1984]). Katharine Hepburn: Star as Feminist. New York City, NY: Columbia University Press. ISBN 0-231-13277-8.
  • Chandler, Charlotte (2011 edition [First published 2010]). I Know Where I'm Going: Katharine Hepburn, a Personal Biography. Milwaukee, WI: Applause. ISBN 1-907532-01-3.
  • Curtis, James (2011). Spencer Tracy: A Biography. London: Hutchinson. ISBN 0-09-178524-3.
  • Dickens, Homer (1990 edition [First published 1971]). The Films of Katharine Hepburn. New York City, NY: Carol Publishing Group. ISBN 0-8065-1175-3.
  • DiEdwardo, Maryann Pasda (2006). The Legacy of Katharine Hepburn: Fine Art as a Way of Life: A Memoir. Bloomington, IN: AuthorHouse. ISBN 1-4259-6089-8.
  • Edwards, Anne (1985). A Remarkable Woman: A Biography of Katharine Hepburn. New York City, NY: William Morrow & Company, Inc. ISBN 0-688-04528-6.
  • Haver, Ronald (1980). David O. Selznick's Hollywood. London: Martin Secker & Warburg Ltd. ISBN 0-394-42595-2.
  • Hepburn, Katharine (1991). Me: Stories of My Life. New York City, NY: Alfred A. Knopf. ISBN 0-679-40051-6.
  • Higham, Charles (2004 edition [First published 1975]). Kate: The Life of Katharine Hepburn. New York City, NY: W. W. Norton. ISBN 0-393-32598-9.
  • Horton, Ros and Sally Simmons (2007). Women Who Changed the World. London: Quercus Publishing Plc. ISBN 1-84724-026-7.
  • Kanin, Garson (1971). Tracy and Hepburn: An Intimate Memoir. New York City, NY: Viking. ISBN 0-670-72293-6.
  • Mann, William J. (2007). Kate: The Woman Who Was Hepburn. New York City, NY: Picador. ISBN 0-312-42740-9.
  • Dickstein, Morris (2002). "Bringing Up Baby (1938)", in The A List: The National Society of Film Critics' 100 Essential Films, ed. Jay Carr. Cambridge, MA: Da Capo. ISBN 0-306-81096-4.
  • Prideaux, James (1996). Knowing Hepburn and Other Curious Experiences. Boston, MA: Faber and Faber. ISBN 0-571-19892-9.
  • Verlhac, Pierre-Henri (2009). Katharine Hepburn: A Life in Pictures. San Francisco, CA: Chronicle Books. ISBN 0-8118-6947-4.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Հեփբըրն» հոդվածին։