Ժան Ժենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան Ժենե
ֆր.՝ Jean Genet
JeanGenet-HansKoechler1983-cropped.jpg
Ծնվել էդեկտեմբերի 19, 1910(1910-12-19)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[7][8]
Վախճանվել էապրիլի 15, 1986(1986-04-15)[1][2][3][4][5][6] (75 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[7]
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, բանաստեղծ, կինոռեժիսոր, սցենարիստ, վիպասան, մոնտաժող, զինծառայող և հեղինակ
Լեզուֆրանսերեն[1]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[9]
Ուշագրավ աշխատանքներOur Lady of the Flowers?
Jean Genet signature.svg
Jean Genet Վիքիպահեստում

Ժան Ժենե (ֆր.՝ Jean Genet, դեկտեմբերի 19, 1910(1910-12-19)[1][2][3][4][5][6], Փարիզ, Ֆրանսիա[7][8] - ապրիլի 15, 1986(1986-04-15)[1][2][3][4][5][6], Փարիզ, Ֆրանսիա[7]), ֆրանսիացի գրող և դրամատուրգ, որի ստեղծագործությունները վեճեր են հարուցել[10]։ Նրա հերոսները եղել են գողեր, մարդասպաններ, մարմնավաճառներ, կավատներ, մաքսանենգներ և սոցիալական ստորին խավի պատկանող մարդիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժենե Ժանը ծնվել է Փարիզում 1910 թվականի դեկտեմբերի 19-ին։ Ժենե ժանը դաստիարակություն է ստացել գյուղական ընտանիքում։ Մանուկ հասակում Ժենեն բարեպաշտ և հնազանդ տղա էր, մինչև այն պահը, երբ տասը տարեկան հասակում նրան բռնեցին գողության համար: Հետո պարզվում է, որ նա գողություն չի արել։ Աշխարհից դառնացած` Ժենեն որոշում է դառնալ գող։ Ժանը հետո այդ մասին գրել է. «Ես որոշեցի մերժել աշխարհը, որը մերժել էր ինձ»։ Փոքր հասակից նրա կյանքը մթագնել էր դժվարությունների և խնդիրների պատճառով։ Բազմաթիվ գողությունների պատճառով նա 15 տարեկան հասակում ընկել է անչափահասների գաղութը, բայց դա նրան չի տխրեցրել։ Այնտեղ թույլ Ժանը դարձել է ուժեղ, անչափահասների սիրելին և հպարտ է եղել նրանով, որ օգտվել է հեղինակավոր անչափահասների հաջողություններից[11]։ 1927 թվականի դեկտեմբերի կեսին Ժենեն փախել է գաղութից, բայց շուտով նրան վերադարձրել են։ Բանտարկությունից ազատվելու համար նա ծառայության է անցել Ֆրանսիայի արտասահմանյան լեգեոնում, բայց իր հետ վերցնելով սպաներից մեկի անձնական իրերը`հեռացել է։ Ժան Ժենեն արել է գողություններ, օգտագործել կեղծ փաստաթղթեր, վարել է թափառական կյանք և մի քանի անգամ ընկել բանտ։ Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացիայի գրեթե ամբողջ ժամանակամիջոցում նա գտնվել է բանտարկության մեջ[12]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժենեն գրական գործունեությունը սկսել է 1940-ական թվականներին։ Նրա, ինչպես նաև Էրիկ Ժորդենի առաջին ստեղծագործությունները, անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են համասեռականությունը, հանցագործությունը։ Առաջին ստեղծագործության` «Ծաղիկների Աստվածամայրը» վեպի հրատարակումով (1943) գրական աշխարհի դռները բացվում են գրողի առաջ։ Այդ ժամանակ նա արդեն հասցրել էր ծանոթանալ Անդրե Ժիդի և հրատարակիչ Ժան Դեկարնենի հետ։ Ընթերցողների շրջանում կային երկրպագուներ` նշանավոր մտածողները և իր ժամանակի գրականագետներ։ Ժան Կոկտոն Ժան Պոլ Սարտրը դարձան նրա լավ ընկերները և աշխույժ հետաքրքրություն ցուցաբերեցին նրա գործունեության հանդեպ։ Այս մարդիկ նրան օգնեցին խուսափելու ցմահ բանտարկությունից, որը սպառնում էր նրան Պոլ Վեռլենի հազվագյուտ մի հրատարակության գողության համար։ Հինգ տարվա ընթացքում Ժանը գրեց և հրապարակեց հինգ վեպ։ Ժան-Պոլ Սարտրը նրա գրվածքների հավաքածուի համար գրեց առաջաբան և դադարեցրեց այն ժամանակ, երբ այն հասավ 600 էջի։ 1952 թվականին գիրքը հրատարակեց «Սուրբ Ժենե. կատակերգու և նահատակ» վերնագրով։ Գրողը ցնցված էր իր ստեղծագործության վերլուծության խորությամբ։ Սակայն մինչև 1956 թվականը նա մնաց գրական ճգնաժամի մեջ։

Ժան Ժենեն գրական կյանք վերադարձավ որպես դրամատուրգ։ Մեկը մյուսին հաջորդող պիեսները («Պատշգամբ», «Նեգրեր», «Սևամորթներ) ցույց տվեցին նրա տաղանդի մյուս կողմը. կենսագրական արձակից գրողն անցավ քաղաքական ենթատեքստով այլաբանությունների։ 20-րդ դարի կեսին Ժան Ժենեի ստեղծագործությունների վրա արգելք էր դրված։ 1950 թվականին նրա որոշ գրքեր արգելվել էին Միացյալ Նահանգներում[13]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին Ժան Ժենեն ներգրավվել է երկրի քաղաքական կյանքում։ Նա մասնակցում է ցույցերին, որոնք տեղի էին ունենում Ֆրանսիայում աֆրիկյան ներգաղթյալների կենսապայմանների բարելավման համար։ Ժենեն աջակցել է նաև Փարիզում ընթացող ուսանողական անկարգություններին։

1970-ական թվականներին «Սև հովազ» կուսակցության հրավերով նա երեք ամիս անցկացրել է ԱՄՆ-ում, որտեղ մասնակցել է Խիոն Հյուտոնի կուսակցության ղեկավարի դատին և դասախոսություն կարդացել։ 1982 թվականին Ժենե Ժանը եղել է Բեյրութում, Սաբրայում և Շատիլում այնտեղ տեղի ունեցած կոտորածից հետո։ Հաջորդ տարի հրատարակվում է նրա լավագույն էսսեն` «Չորս ժամ Շատիլում»։ Եգիպտացի գրող Ա. Սուեֆի խոսքերով «պաղեստինցիները Ժենեի մեջ գտան ջերմագին ընկեր» [14]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժենեն կյանքի վերջին տարիներին հիվանդ էր քաղցկեղով։ 1986 թվականի ապրիլի 15-ին նրա մարմինը գտան Փարիզի արաբական թաղամասի հյուրանոցային համարում։ Նա թաղվեց իսպանական գերեզմանոցում` Լարաշ քաղաքում։ Գրողն այդպես էլ չունեցավ սեփական բնակարան։ Իր ստեղծագործությունը հրատարակելու իրավունքը Ժենեն տվել էր իր երբեմնի սիրեկանին։ Գրողի մահից հետո վերջինս պարբերաբար հոնորարի համար հայտնվում էր «Գալլիմաթ» հրատարակչությունում։ Նա երբեք ոչ ոքից ոչ մի բան չէր հարցնում, ոչ մեկի հետ չէր խոսում, ուղղակի լուռ վերցնում էր փողերն ու հեռանում։ Ստորագրել նույնիսկ նա չէր կարողանում, որովհետև անգրագետ էր[15]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Munzinger-Archiv — 1913.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118538411 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  8. 8,0 8,1 8,2 http://www.britannica.com/EBchecked/topic/228826/Jean-Genet
  9. LIBRIS — 2012.
  10. Contemporary Literary Criticism, Volume 45 By Daniel G. Marowski, Roger Matuz. Gale: 1987 ISBN 0-8103-4419-X pg 11
  11. Игорь Семёнович Кон։ «Лунный свет на заре Часть 2. 2-7. Все цвета радуги»։ Издательство ACT — Олимп, М., 2003. ISBN 5-17-015194-2, 5-8195-0836-Х։ Արխիվացված է Kon/LunnySvetNaZare2/27.htm օրիգինալից 2012-10-23-ին։ Վերցված է 2012-10-16 
  12. ЭДУАРД ЛИМОНОВ «СВЯЩЕННЫЕ МОНСТРЫ» Жан Жене: вор
  13. [Edward de Grazia, An Interview with Jean Genet. Cardozo Studies in Law and Literature, Vol. 5, No. 2 (Autumn, 1993), pp. 307—324.]
  14. Soueif A. Genet in Palestine // Аль-Ахрам
  15. «Эрик Журдан, запрещенный писатель»։ Радио «Свобода»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-23-ին։ Վերցված է 2012-10-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]