Պիտեր Օ'Թուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիտեր Օ'Թուլ
Peter O'Toole
Peter O'Toole -- LOA trailer.jpg
Պ. Օ'Թուլը «Լոուրենս Արաբացի» ֆիլմում
Ծնվել է օգոստոսի 2, 1932({{padleft:1932|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:2|2|0}})[1]
Ծննդավայր Կոնեմարա[1]
Մահացել է դեկտեմբերի 14, 2013({{padleft:2013|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:14|2|0}})[1] (81 տարեկանում)
Մահվան վայր Վելինգտոն հիվանդանոց, Լոնդոն
Քաղաքացիություն Flag of Ireland.svg Իռլանդիա
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրթություն Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություն դերասան[1] և ձայնային դերասան
Ամուսին Շիէն Ֆիլիպս
Պարգևներ և
մրցանակներ
Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար, Q945887?, Q593098?, Q181883? և Q400007?
Երեխաներ Քեյթ Օ'Թուլ
Պատրիսիա Օ'Թուլ
Լորկան Օ'Թուլ
Կայք IMDb-ում էջ
Peter O'Toole Վիքիպահեստում

Պիտեր Օ'Թուլ (լրիվ անունը՝ Պիտեր Շեյմաս Լորկան Օ'Թուլ, անգլ.՝ Peter Seamus Lorcan O'Toole, օգոստոսի 2 1932 - դեկտեմբերի 15, 2013), բրիտանացի դերասան, խաղացել է մեծ բրիտանական և ամերիկյան ֆիլմերում.

8 անգամ ներկայացվել է Օսկարի լավագույն դերասան անվանակարգում, սակայն այդպես էլ չի ստացել այդ անվանակարգում Օսկար և միայն 2003 թ. ստացել է պատվավոր Օսկար կինոյում ունեցած ներդրման համար։

Առավել հայտնի է Լոուրենս Արաբացի և Ինչպես գողանալ միլիոն ֆիլմերից։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1932 թ. Իռլանդիայի Կոննեմերա քաղաքում։ Սովորել է դրամատիկական արվեստի Թագավորական ակադեմիայում։ Իր կարիերայի սկզբնական շրջանում 1970 ական թթ. տառապել է ալկոհոլիզմով և մահվանից խուսափել է միայն ստամոքսի վիրահատությունից հետո։

Կարիերան[խմբագրել]

Ֆիլմերում կարիերան սկսել է 1960-ական թթ., երբ կապուտաչյա երիտասարդը ձեռք բերեց ռոմանտիկ հերոսի կոչում։ Համաշխարհային ճանաչում նրան բերեց Լոուրենս Արաբացու դերը ռեժիսոր Դևիդ Լինի 1962 թ. նկարահանած համանուն ֆիլմում։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում ստանալով, ստանալով 7 Օսկար։

Կինոյից բացի մեծ հաջողությամբ հանդես է եկել նաև Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և ԱՄՆ-ի շատ թատրոններում։

Կինոյում խաղացել է ընդհանուր թվով 90-ից ավելի ֆիլմերում, որոնցից առավել նշանավորներն են։

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է Պիտեր Օ'Թուլի 2 դրական հերոս՝

  1. գնդապետ Լոուրենս, «Լոուրենս Արաբացի» - 10-րդ տեղ
  2. Արթուր Չիպպինգ, «Հաջողություն միստր, Չիպս» - 41-րդ տեղ

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Record #120368293 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 26-ին 2014: