Հադ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հադ
անգլ.՝ Hud
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2] և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքHorseman, Pass By?
Թվական1963, մայիսի 24, 1963[3], մայիսի 29, 1963[3], մայիսի 30, 1963[3], հուլիսի 26, 1963[3] և օգոստոսի 2, 1963[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարտին Ռիթ[1][4][5][…]
ՊրոդյուսերԻրվինգ Ռևեչ
Սցենարի հեղինակՀարիեթ Ֆրենկ կրտսեր և Իրվինգ Ռևեչ
ԴերակատարներՓոլ Նյուման[4][5][2][…], Մելվին Դուգլաս[4][6][7], Պատրիցիա Նիլ[4][6][7], Բրենդոն դե Ուայլդ, Ուիտ Բիսել[4][7], Ջոն Էշլի[4][7], Շելդոն Էլման[4][7], Վել Էյվերի[4][7] և Իվետ Վիքերս[8]
ՕպերատորՋեյմս Վոնգ Հոու
ԵրաժշտությունԷլմեր Բեռնստայն
ՄոնտաժՖրենկ Բրեխթ
Պատմվածքի վայրՏեխաս
Նկարահանման վայրՏեխաս
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն112 րոպե
Բյուջե2 350 000 $
Շահույթ10 000 000 $[9]
 Hud (film) Վիքիպահեստում

Հադ (անգլ.՝ Hud), Մարտին Ռիթի ֆիլմը, որը էկրաններին է հայտնվել 1963 թվականին։ Լարի Մակմյորթրիի «Անցի՛ր, ձիավոր» (Horseman, Pass By) նովելի էկրանավորումը։ Գլխավոր դերերում են Փոլ Նյումանը և Բրենդոն Դե Ուալդը։ «Օսկար» մրցանակաբաշխության յոթ անվանակարգերում առաջադրված ֆիլմ, որոնցից հաղթել է երեքը՝ Պատրիցիա Նիլի և Մելվին Դուգլասի դերասանական և Ջեյմս Վոնգ Հոուի օպերատորական աշխատանքի համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունը տեղի է ունենում Բեննոն ընտանիքի տեխասյան ագարակատնում և հարևան փոքրիկ քաղաքում։ Հադ Բեննոնը (Փոլ Նյուման) կանանց սիրահար և անուղղելի զվարճասեր է, ով կարող է ամեն երեկո խնջույքների մեջ լինել, դրա հետ մեկտեղ նա կարող է իր հմայքի շնորհիվ մարդկանց հետաքրքրել և իր հետևից տանել։ Նա ապրում է ագարակում իր ծեր, խիստ բարոյական համոզմունքի տեր հոր՝ Հոմերի (Մելվին Դուգլաս) և 17–տարեկան զարմիկի՝ Լոննի (Բրենդոն Դե Ուայլդ) հետ։ Հոմերը չի սիրում իր որդուն նրա ցինիզմի և եսասիրության պատճառով, և վերջինս էլ հորը նույն կերպ էր վերաբերվում՝ անկեղծորեն սպասելով խստագույն ծնողի մահը, որպեսզի հողամասը իշխի։ Այդ ընտանեկան կոնֆլիկտի կենտրոնում հայտնվում է երիտասարդ Լոննին, ով պետք է ընտրություն կատարեր իմաստուն պապիկի և թեթևամիտ հորեխպոր միջև։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոլ Նյուման - Հադ Բեննոն
  • Բրենդոն Դե Ուայլդ - Լոննի Բեննոն
  • Մելվին Դուգլաս - Հոմեր Բեննոն
  • Պատրիցիա Նիլ - Ալմա Բրաուն
  • Ուիթ Բիսել - միսթեր Բյորվիս

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1963 թվական - Վենետիկի կինոփառատոն OCIC մրցանակ
  • 1963 թվական — երկու մրցանակ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի կողմից՝ Լավագույն դերասանուհի (Պատրիսիա Նիլ) և երկրորդ պլանի լավագույն դերասան (Մելվին Դուգլաս)։
  • 1964 թվական — երեք «Օսկար» մրցանակ՝ Լավագույն դերասանուհի (Պատրիսիա Նիլ), երկրորդ պլանի լավագույն դերասան (Մելվին Դուգլաս), սև և սպիտակ ֆիմում լավագույն օպերատորական աշխատանք (Ջեյմս Վոնգ Հոու)։ Ֆիլմն առաջադրվել է նաև ևս չորս անվանակարգերում՝ լավագույն ռեժիսոր (Մարտին Ռիթ), լավագույն հարմարեցված սցենար (Իրվինգ Ռավետչ, Հարիեթ Ֆրենկ), լավագույն դերասան (Փոլ Նյուման), սև և սպիտակ ֆիլմում նկարիչների և դեկորատորների լավագույն աշխատանք (Հել Պերեյրա, Թամբի Լարսեն, Սեմ Կամեր, Ռոբերտ Բենտոն)։
  • 1964 թվական — BAFTA մրցանակ լավագույն արտասահմանյան դերասանուհի (Պատրիսիա Նիլ) անվանակարգում, ինչպես նաև երկու անվանակարգ լավագույն ֆիլմի և լավագույն արտասահմանյան դերասանի (Պոլ Նյուման) համար։
  • 1964 թվական — ԱՄՆ սցենարի հեղինակների Գիլդիայի մրցանակ Լավագույն ամերիկյան դրամայի համար (Իրվինգ Ռավելտչ, Հարիեթ Ֆրենկ)։
  • 1964 թվական — ԱՄՆ ռեժիսորների Գիլդիայի մրցանակ (Մարտին Ռիթ)։
  • 1964 թվական — «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հինգ անվանակարգ՝ Լավագույն դրամա, լավագույն ռեժիսոր (Մարտին Ռիթ), լավագույն դրամատիկական դերասան (Փոլ Նյուման), երկրորդ պլանի լավագույն դերասան (Մելվին Դուգլաս), երկրորդ պալնի լավագույն դերասանուհի (Պատրիսիա Նիլ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հադ (ֆիլմ)» հոդվածին։