Ուղևորները
Ուղևորները անգլ.՝ Passengers | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | մելոդրամա, դրամա, Կինոֆանտաստիկա, Թրիլեր |
Թեմա | միայնություն և sleeper ship? |
Թվական | 2016 |
Պրեմիերա | 2016 թվականի դեկտեմբերի 14 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մորթեն Թիլդում[1][2][3] |
Պրոդյուսեր | Նիլ Մորից |
Սցենարի հեղինակ | Ջոն Սփեյթս[4] |
Դերակատարներ | Ջենիֆեր Լոուրենս[1][2][5], Քրիս Փրեթ, Մայքլ Շին, Լոուրենս Ֆիշբորն, Էնդի Գարսիա, Ավրորա Պերինո և Ֆրեդ Մելամեդ[6] |
Օպերատոր | Ռոդրիգո Պրիետո |
Երաժշտություն | Թոմաս Նյուման |
Մոնտաժ | Մարյան Բրանդոն |
Պատմվածքի վայր | Avalon? և Homestead II? |
Նկարահանման վայր | Ստուդիաներ սոճու անտառում |
Կինոընկերություն | Lone Star Funds?, Village Roadshow Pictures, Columbia Pictures, Original Film և LStar Capital |
Տևողություն | 116 րոպե |
Բյուջե | 110 000 000 $ |
Շահույթ | $ 299 508 039 |
Պաշտոնական կայքէջ |
«Ուղևորները» (անգլերեն՝ Passengers), ռեժիսոր Մորթեն Թիլդումի ֆանտաստիկ մելոդրաման։ Սցենարիստն է Ջոն Սփեյթսը (անգլերեն՝ Jon Spaihts)։ Գլխավոր դերեում՝ Ջեննիֆեր Լոուրենս, Քրիս Փրեթ, Մայքլ Շին և Լոուրենս Ֆիշբորն։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիեզերանավ «Ավալոնը»֊, ուղևորվում է ճանապարհորդության, որպեսզի ստեղծի գաղութ մեկ այլ մոլորակում։ Ճանապարհորդությունը պետք է տևի 120 տարի։ Տիեզերանավում կա 5000 ուղևոր և 258 անձնակազմի անդամներ, բոլոր նրանք գտնվում են գիբեռնացիայի մեջ։ Իր ճանապարհորդության 30 տարում տիեզերանավը անցնում է աստղաքարերի փոթորիկի միջով, որը առաջացնում է անսարքություն։ Անսարքության պատճառով արթնանում է ինժեներ-մեխանիկ Ջիմ Փրեսթոնը (Քրիս Փրեթ)։ Սարսափահար գիտակցում է, որ արթնացել է 90 տարի վաղ մինչև տիեզերանավի վերջնակետին հասնելը։ Բոլոր փորձերը, որոնք կատարում էր Ջիմը, կրկին պատուճի մեջ մտնելու և քնելու համար, ավարտվում էին անհաջողությամբ։ Մեկ տարվա միայնակությունից, առանց որևէ մեկի ընկերակցության մնալուց հետո ( բացառությամբ Արթուրի (Քրիս Փրեթ), որը սրճարանում աշխատող ռոբոտ էր), ընկճված Ջիմը մտածում է ինքնասպանության մասին։ Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Ջիմը հարբած շրջելով ուղևորների պատիճների սրահում, նկատում է քնած ուղևորուհուն՝ Ավրորային (Ջեննիֆեր Լոուրենս)։ Դիտելով նրա մասին պատմող տեսանյութը, բացահայտում է հումորասեր գրողի, որի անհատականությունը գրավում է նրան։ Ջիմը օրեր շարունակ միայն մտածում էր Ավրորայի մասին, դիտելով նրա հարցազրույցները և իր զգացմունքներով կիսվում էր Արթուրի հետ։ Ավրորայի մասին մտքերը հանգիստ չեն տալիս Ջիմին և նա որոշում է դուրս բերել նրան պատուճից։ Խնդրում է Արթուրին, որ ոչինչ չասի Ավրորային այդ մասին։ Արթնացնելով Ավրորային, Ջիմը ասում է, թե նա էլ անսարքության հետևանքով է արթնացել։ Ավրորան օրեր շարունակ չէր կարողանում համակերպվել իրականության հետ։ Սակայն որոշ ժամանակ անց, երբ արդեն մտերմացել էր Ջիմի հետ, հասկանում է, որ ոչինչ չի կարող փոխել։ Այդ ժամանակ երկու հերոսները որոշում են ապրել՝ վայելելով կյանքը տիեզերանավում և նրանց միջև ծնվում է սեր։ Ավրորան սկսում է գիրք գրել իրենց ճակատագրերի մասին։ Մեկ տարվա հարաբերություններից հետո Ջիմը որոշում է ամուսնության առաջարկություն անել Ավրորային։ Արթուրի մոտ զրուցելուց Ավրորան Ջիմին ասում է, որ ոչ մի գաղտնիք չպետք է լինի իրենց միջև։ Արթուրն ասում է Ավրորային իր արթնանալու պատմությունը մինչ Ջիմը բերում էր ամուսնական մատանին։ Ավրորան բորբոքվում է և սկսում է ատել Ջիմին։ Եվ Ավրորան սկսում է ապրել անտարբերության մատնելով Ջիմին։ Եվ մի գիշեր էլ, Ավրորան չկարողանալով զսպել այլևս իր ատելությունը, հարձակվում է քնած Ջիմի վրա և փորձում սպանել, սակայն չի կարողանում։ Միևնույն ժամանակ տիեզերանավի անսարքությունների թիվը մեծանում է և դրա հետևանքով արթնանում է անձնակազմի անդամներից Գաս Մանկուզոնը (Լոուրենս Ֆիշբորն)։ Նա շատ արագ հասկանում է, որ տիեզերանավի համակարգում անսարքություն կա և դրա հետ մեկտեղ փնտրում է անսարքության պատճառները։ Նախքան մահանալը, Մանկուզոն Ջիմի և Ավրորայի հետ մուտք են գործում ինժեներական սրահ և սկսում են վերանորագման աշխատանքները։ Նրանք որոշում են փրկել տիեզերանավը և ուղևորներին, անկախ ամեն ինչից։ Այդ ժամանակահատվածում էլ նրանք կարողանում են գտնել անսարքության պատճառները, սակայն ջերմամիջուկային շարժիչը կարող է պայթել ամեն պահի։ Ջիմը գնալով մահվանը ընդառաջ փորձում է փրկել «Ավալոնը»֊ պայթյունից։ Այդ ընթացքում էլ Ավրորան զբաղված էր Մանկուզոնի առողջական հարցերով և պարզում է, որ նրա մահը անխուսափելի է։ Նրան հաջողվում է միացնել վերակենդանացման ծրագիրը և վերադառնալ Ջիմի մոտ։ Նրանք երկուսով գտնում են մի պարկուճ, որի շնորհիվ կարելի էր անալոգայինի կերպով քնեցնել միայն մեկ հոգու։ Ջիմը առաջարկում է Ավրորային, սակայն նա հրաժարվում է և նրանք որոշում են մնացած տարիները անցկացնել միասին։ 88 տարի անց անձնակազմը և ուղևորները արթնանում են և տեսնում, որ Ջիմը և Ավրորան տիեզերանավը դարձրել են բնությամբ հարուստ վայր, տնկել են ծառեր, կառուցել տուն։ Նաև գտնում են Ավրորայի գրած գիրքը, որտեղից ամեն ինչ պարզ է դառնում նրանց համար։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջենիֆեր Լոուրենս
- Քրիս Պրետ
- Մայքլ Շին
- Լոուրենս Ֆիշբըրն
- Էնդի Գարսիա
- Ավրորա Պերինո
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտա֊ֆանտաստիկ ֆիլմը «Ողևորները» սկզբում
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանումները սկսվել են 2015 թվականի վերջին Ատլանտա քաղաքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- 2016 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ապագայում
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ատլանտայում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- Ֆանտաստիկ ֆիլմեր տիեզերքի մասին