Լոուրենս Ֆիշբորն
Լոուրենս Ֆիշբորն անգլ.՝ Laurence Fishburne | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 30, 1961[1][2][2][3][4][5] (58 տարեկան) |
Ծննդավայր | Օգաստա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, դրամատուրգ, հնչյունավորող, թատրոնի դերասան, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր, թատերական ռեժիսոր և գործադիր պրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Ջինա Տորես |
Երեխա(ներ) | Մոնտանա Ֆիշբորն |
Պարգևներ և մրցանակներ | Փրայմթայմ Էմմի մրցանակ, Թատերական համաշխարհային մրցանակ, «Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար և Սատուրն մրցանակ |
laurence-fishburne.com | |
Լոուրենս Ջոն Ֆիշբորն III (անգլ.՝ Laurence John Fishburne III, հուլիսի 30, 1961[1][2][2][3][4][5], Օգաստա), ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր:
Կինեմատոգրաֆի պատմության մեջ Լոուրենսը առաջին սևամորթ դերասանն է եղել, ով 1995 թվականին Շեքսպիրի Օթելլո պիեսի մեջ գլխավոր դերն է տարել: Դարձել է «Թոնի» մրցանակի դափնեկիր, Աուգուստ Ուիլսոնի «երկու գնացքների մրցարշավը» (Two Trains Running) բեմադրության մեջ խաղալու համար: MTV հեռուստաալիքի կողմից Մատրիցա ֆիլմում խաղալու համա ստացել է «Լավագույն կռվող» մրցանակը: «Հարևան տղաները» ֆիլմում Ջեյսոն Սթայլոսի դեը տանելով` ստացել է «NAACP Image Awards» մրցանակը` «լավագույն դերասան» անվանակարգով: Բազմիցս եղել է Էմմի մրցանակի հավակնորդ, հեռուստատեսային ծրագրերում իր աշխատանաքի համար, որոնք նաև արժանացել են «Ոսկե գլոբուս» մրցանակին: Թատերական ներկայացումներում իր աշխատանքների համար արժանացել է մի շարք մասնագիտական մրցանակների:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուորենս Ֆիշբորնի հարազատ հայրը եղել է ոստիկանական սպա, մայրը դասավանդել է դպրոցում: Ծնողները բաժանվել են, երբ իրենց որդին դեռ շատ փոքր է եղել: Լարրին և մայրը տեղափոխվել են Բրուքլին, որն էլ հենց Լոուրենսը համարում է իր հայրենի քաղաքը: Ռրիտասարդ Ֆիշբորնի տաղանդը նկաըում է իր խորթ հայրը, ով անգլերենի լեզվի դասախոս էր: Նրա խորհրդով Լարրիին դերասանական ստուդիա են տարել և նա մի քանի տարի հաճախել է տարբեր թատրոններ:
Երիտասարդ Ֆիշբորն իր առաջին դերը թատրոնում խաղացել է 1975 թվականին: Նա ստացել էր փոքրիկ տղայի դեր, ով դառնում է իր ամենասիրելի բասկետբոլիստի սպանության վկան` Ջոզեֆ Մեդյուկի «Ցորենը, կոմսը և ես» դրամայում:
Տասնչորս տարեկան հասակում,երբ դեռևս սովորում էր դերասանակն դպրոցում, ստելով իր տարիքի մասին, նկարա-հանվում է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմում, որի նկարահանումների ժամանակ ընկերացել է Դենիս Հոպպերի հետ: Արդյունքում Լոուրենսը նկարահանվել է նաև «Մարտական ձկնիկ», ««Քոթթոն» ակումբ», «Քարերի այգիներ» Կոպպոլայի 3 ֆիլմերում: «Հարևան տղաները» ֆիլմում նրա ունեցած հոր դերի մասին, ով փորձում էր որդուն պաշտպանել փողոցային բռնությունից, քննադատները արձագանքել են հաճույքով: Դա նրան հնարավորություն տվեց դասվել Հոլիվուդի ամենալավ դերասանների շարքերին:
1995 թվականին Ֆիշբերնը զարմացրել է քննադաըներին ու հանդիսատեսին, հայտնվելով «Օթթելո» էկրանավորման մեջ, որտեղ խաղում էր գլխավոր դերը: Ամերիկյան ֆիլմում դա առաջին դեպքն էր, երբ Օթելլոյին դերակատարում էր սևամորթ դերասան: Այդ նույն տարում տեղի ունեցավ նրա դեբյուտը որպես թատերական ռեժիսոր և դրամատուրգ, որտեղ նա հանրությանը ներկայացրեց «Ռիֆֆ-Ռաֆֆ» (Riff-Raff) դրաման, որը պատմում էր աֆրոամերիկացու և սպիտակամորթ թմրամոլի հարաբերությունների մասին:
Նկարահանվելով «Մատրիցա» տրիլոգիայում, Մորֆեուսի դերում, Ֆիշբորնը հասնում է համաշխարհային հռչակի: Ավլի ուշ նա հանդես է եկել որպես պրոդյուսեր. նկարահանել է հեղինակային «Կյանքում մեկ անգամ» (Once in the Life) ֆիլմը: Դերասանուհի Հայնա Օ. Մոսսի հետ ունեցած առաջին ամուսնությունից ունի երկու երեխա. որդին` Լենգստոնւ (1987) և աղջիկը` Մոնտանան (1991): 2002 թվականի սեպտեմբերին նա ամուսնացել է դերասանուհի Ջինա Թորեսի հետ, իսկ 2007 թվականի հունիսին ծնվել է նրանց աղջիկ Դելայլան (անգլ.՝ Delilah)[6]:
Մրցանակները և անվանակարգումները[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2000: Blockbuster Entertainment Award» մրցանակ, էքշն ժանրի երկրորդ պլանի լավագույն դերասան («Մատրիցա»)
- 2000: «Career Achievement Award» մրցանակ, Լավագույն դերասան («Մատրիցա»)
- 2000: MTV հեռուստաալիքի կողմից տրված կինոմրցանակ, Լավագույն դերասան («Մատրիցա»)
- 2003: «BSFC Award» մրցանակ, Լավագույն դերասանական անսամբլ («Գաղտնի գետը»)
Անվանանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994: «Օսկար» մրցանակ, Լավագույն դերասան, («Ինչի է ընդունակ սերը»)
- 2000: «Սատուրն» մրցանակ, երկրորդ պլանի Լավագույն դերասան («Մատրիցա»)
- 2000: «Black Reel» մրցանակ, Լավագույն դերասան («Մատրիցա»)
- 2000: «Image Award» մրցանակ, էքշն ժանրի երկրորդ պլանի լավագույն դերասան («Մատրիցա»)
- 2004: MTV հեռուստաալիքի կողմից տրված կինոմրցանակ, Լավագույն էկրանային դուետ («Մատրիցա»)
- 2004: MTV հեռուստաալիքի կողմից տրված կինոմրցանակ, Լավագույն դերասան - Դրամա/ Էքշն/Արկածային («Մատրիցա. Հեղափոխություն»)
- 2011: «Black Reel» մրցանակ, Լավագույն դերասան («Գիշատիչները»)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|