Աստղաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աստղաքար կամ Ասուպ (անգլերեն՝ Meteoroid), երկնային մարմին, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում տիեզերական փոշու և աստերոիդի միջև։ Համաձայն Միջազգային աստղաքարային միության պաշտոնական սահմանման, աստղաքարը պինդ մարմին է, որը շարժվում է միջմոլորակային տարածության մեջ, չափերով զգալիորեն փոքր է աստերոիդից, սակայն զգալիորեն մեծ է ատոմից[1]։ Բրիտանական Թագավորական աստղագիտական միությունը առաջ է քաշել մեկ այլ սահմանում, ըստ որի աստղաքարը - դա մարմին է, որի տրամագիծը տատանվում է 100 մկմ-ից մինչև 10 մ[2]։ Այլ աղբյուրները սահմանափակում են աստղաքարի չափերը 50 մետրով։

Աստղաքարի տեսանելի հետքը երբ այն ներխուժում է Երկրագնդի մթնոլորտ, կոչվում է բոլիդ, իսկ Երկրի մակերեվույթի վրա ընկած աստղաքարը կոչվում է երկնաքար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. International Meteor Association glossary
  2. Martin Beech; Duncan I. Steel (September 1995)։ «On the Definition of the Term Meteoroid»։ Quarterly Journal of the Royal Astronomical Society 36 (3): 281–284։ Վերցված է 2006 թ․ օգոստոսի 31–ին  )

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]