Բոլիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բոլիդ (հուն․՝ βολίδος, βολίς — թռչող նետ բառից), 4m-ից ոչ փոքր պայծառության ասուպներ (ավելի պայծառ են, քան Վեներա մոլորակը), ունեն տեսանելի անկյունային չափեր։ Միջազգային աստղագիտական միությունը չունի ոչ մի պաշտոնական սահմանում «բոլիդ» հասկացության։

Բոլիդ

Սովորաբար շատ պայծառ բոլիդներին անվանում են նաև սուպերբոլիդներ[1]։

Տիեզերքում շարժվում են տարբեր չափերի բազմաթիվ կարծր մարմիններ՝ փոշեհատիկներից մինչև մի քանի մետր տրամագծով խոշոր բեկորներ։ Վերջիններս Երկրի մթնոլորտին շատ հազվադեպ են բախվում, իսկ փոշեհատիկները, որոնց զանգվածները 0,1-0,01 գրամ են կազմում, մեծ արագությամբ (մոտ 11-71 կմ/վ) մտնում են մթնոլորտ և մթնոլորտի հետ շփման հետևանքով տաքանում, շիկանում և 80-120 կմ բարձրության վրա ամբողջովին այրվում են։ Եթե Երկրի մթնոլորտ ներխուժող այդ փոշեհատիկների զանգվածը 10 -100 գրամ է և ավելի շատ, ապա դիտվում է շատ պայծառ ասուպ, որին էլ հենց անվանում են բոլիդ։

Բոլիդները հաճախ թողնում են լուսավոր հետք (պոչ), որը կազմում է փոշին և իոնացված գազը։ Փաստորեն ստացվում է, որ ասուպները նախքան Երկիր ընկնելը երևում են ինչպես բոլիդներ։ Թռիչքը կարող է ուղեկցվել ձայնով կամ/և ռադիոկապի խախտումով։ Խոշոր բոլիդները տեսանելի են նաև ցերեկը։ Խոշորագույն բոլիդներից է համարվում Բենեշովը[1]։ Նրա լուսատվությունը հասնում է -21m տեսանելի աստղային մեծության (համեմատության համար՝ Լուսնի տեսանելի աստղային մեծությունը -13m է, Արեգակինը՝ -26m ): Իսկ Սիխոտե-Ալինիի երկնաքարի անկումը ականատեսների խոսքերով, շատ ավելի պայծառ էր, քան Արեգակը և կուրացնում էր աչքերը(երկնաքարի անկումը տեղի է ունեցել ցերեկը)։ Բոլիդներին դիտելու համար ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում ստեղծվել էին բոլիդային ցանցեր։ Սակայն նրանք առաձնապես արդյունավետ չէին։ Ներկայումս բոլիդների դիտումները կատարվում են արբանյակներից։ Երևույթը ուսումնասիրվում է մետեորիտիկայում։

Հայտնի բոլիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1718 թվականի մարտի 19-ին Հալլեյը դիտում էր մոտավորապես 18,6 կմ տրամագծով բոլիդի թռիչքը Լոնդոնի վրայով, որը գտնվում էր մոտ 3,5 մլն. կմ բարձրության վրա (Հալլեյի չափումներով) և որը պայծառ էր, ինչպես Արեգակը[2][3]։
  • 1908 թվականի հունիսի 30-ին մթնոլորտ մտավ մի երկնային մարմին՝ հայտնի որպես «Տունգուսյան երկնաքար», որը պայթեց Պոդկամեննայա Տունգուսկա գետի շրջակայքում։
  • 1941 թվականի ապրիլի 9-ին առավոտյան Չելյաբինսկի տարածաշրջանում դիտվեց պայծառ բոլիդի թռիչքը, որն անվանվեց Կատավյան բոլիդ։ Պատերազմի սկզբներին թույլ չէին տալիս հետազոտություններ կատարել այս ուղղությամբ։
  • 2002 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Իրկուտսկի հյուսիսարևելյան շրջանում տեսանելի դարձավ Վիտիմյան բոլիդը։
  • 2013 թվականի փետրվարի 11-ին Բաշկիրիայի երկնքում տեսանելի դարձավ պայծառ բոլիդի թռիչքը[4]։
  • 2013 թվականի փետրվարի 15-ին Արևմտյան Ուրալում տեղի ունեցավ երկնային մարմնի պայթյուն։ Սկզբնական 10000 տոննա զանգվածով և 17 մետր չափով երկնային մարմինը մտավ երկրի մթնոլորտ սուր անկյունային 18կմ/վ արագությամբ և 32,5 վայրկյան հետո քայքայվեց, որն առաջացրեց մեծ մասշտաբի «ասուպային անձրև»։
  • 2013 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 5:50-ի սահմաններում Կրիմի վրա պայթեց շատ պայծառ բոլիդ։ Երկնային մարմինը, որը մեծ արագությամբ մտավ մթնոլորտ, ուներ մոտ -18m աստղային մեծություն։ Աստղագետները գտնում են, որ դա ավելի շուտ բոլիդ էր՝ Առյուծային ասուպային հոսքից (Լեոնիդներ)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Инструкция по наблюдению падений, поискам и сбору метеоритов. Лаборатория метеоритики ГЕОХИ РАН.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 И. В. Немчинов, О. П. Попова. Суперболиды, «Природа», № 7, 1998.
  2. И. Фелкнер: Астрономія для любознательныхъ людей. Кіевъ, 1892 г., с. 103
  3. Edward Polehampton. The gallery of nature and art; or, a tour through creation and science
  4. «Բաշկիրիայի բնակիչները ականատես են եղել երկնաքարի անկմանը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլիդ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլիդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 503