Արեգակնային համակարգի փոքր մարմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արեգակնային համակարգի փոքր մարմիններ, այս անվանումը 2006 թվականին ներդրվել է Միջազգային աստղագիտական միության կողմից՝ նկարագրելու համար Արեգակնային համակարգի այնպիսի մարմինները, որոնք չեն հանդիսանում ոչ մոլորակներ, ոչ գաճաճ մոլորակներ, և ոչ էլ նրանց արբանյակներ։

Aquote1.png Բոլոր այլ մարմինները, որոնք պտտվում են Արեգակի շուրջ, բացառելով արբանյակները, պետք է դասվեն «Արեգակնային համակարգի փոքր մարմիններ» դասին ... Այս պահին աս ցուցակի մեջ են ներառված Արեգակնային համակարգի աստերոիդների, տրանսնեպտունային մարմինների մեծամասնությունը, ինչպես նաև գիսաստղերը և այլ փոքր մարմինները։[1] Aquote2.png


Կենտավրների և տրանսնեպտունային մարմինների բաշխումը

Տվյալ պահին չկա պարզություն այս մարմինների չափերի ներքևի սահմանի մասին կամ այս սահմանումը կվերաբերվի ցանկացած մարմնին մինչև երկնաքարերը։

Արեգակնային համակարգի փոքր մարմինների մեծամասնության ուղեծրերը ընկած են երկու տարբեր շրջաններում, որոնք կոչվում են՝ Աստերոիդների հիմնական գոտի և Կոյպերի գոտի: Այս երկու գոտիները ունեն իրենց ներքին կառուցվածքները, որոնք պայմանավորված են մեծ մոլորակների ազդեցությամբ (մասնավորապես Յուպիտերի և Նեպտունի համապատասխանաբար) և ունեն վատ ուրվագծվող սահմաններ։ Արեգակնային համակարգի այլ շրջանները նույնպես ունեն փոքր մարմիններ, սակայն զգալիորեն ավելի փոքր խտությամբ։ Նրանք ներառում են Երկրամերձ աստերոիդները, Կենտավրոսները, գիսաստղները, Ցրված սկավառակի մարմինները։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթություններ[խմբագրել]