Փոքր մոլորակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոքր մոլորակ, երկնային մարմին, որը պտտվում է ուղեծրով Արեգակի շուրջը, և չի հանդիսանում, ոչ մոլորակ, ոչ էլ գիսաստղ: Փոքր մոլորակներ են՝ գաճաճ մոլորակները, աստերոիդները, տրոյացիները, կենտավրոսները, Կոյպերի գոտու մարմինները և այլ տրանսնեպտունային մարմինները:[1] Առաջին փոքր մոլորակը Սերեսն է, հայտնաբերվել է 1801 թվականին։ Ավելի քան 570 000 մարմինների ուղեծրերի մասին տվյալները պահվում են Փոքր մոլորակների կենտրոնում: «Փոքր մոլորակը» անվանումը օգտագործվում է այսպիսի մարմինները նկարագրելու համար սկսած XIX-րդ դարից:[2] Նույնպես օգտագործվում էր պլանետոիդ (planetoid) անվանումը, հատկապես խոշոր մարմինների դեպքում։ Պատմականորեն, աստերոիդ, փոքր մոլորակ, և պլանետոիդ անվանումները համարվում էին շատ թե քիչ հոմանիշ, սակայն հարցը չափազանց բարդացավ Յուպիտերի և Նեպտունի ուղեծրերից դուրս բազմաթիվ մանր մոլորակների հայտնաբերման հետ զուգընթաց, որոնց հնարավոր չէր կոչել աստերոիդ։[3]

Մինչև 2006 թվականը Միջազգային աստղագիտական միությունը պաշտոնապես օգտագործում էր «փոքր մոլորակ» անվանումը։ Իր 2006 թվականի հանդիպման ժամանակ միությունը դասակարգեց փոքր մոլորակները և գիսաստղերը գաճաճ մոլորակների և Արեգակնային համակարգի փոքր մարմինների:[4] Մարմինը կոչվում է գաճաճ մոլորակ, եթե նրա սեփական ձգողության ուժը բավարար է, որպեսզի այդ մարմինը հասնի հիդրոստատիկ հավասարակշռության, այսինքն, ունի էլիպսոիդ ձև։ Բոլոր այլ փոքր մոլորակները և գիսաստղները անվանվում են «Արեգակնային համակարգի փոքր մարմիններ»: ՄԱՄ-ը հայտարարում է՝ «փոքր մոլորակ սահմանումը դեռևս կարող է օգտագործվել, սակայն նախընտրելի է Արեգակնային համակարգի փոքր մարմին սահմանումը»: Այնուամենայնիվ, համարակալման և անվանակոչության հարմարության նկատառումներից ելնելով, ավանդական տարբերակումը մանր մոլորակների և գիսաստղների դեռ շարունակվում է։

Խմբերը[խմբագրել]

Արեգակնային համակարգում հայտնաբերվել են հարյուր հազարավոր փոքր մոլորակներ, 2009 թվականին հայտնաբերման արագությունն էր 3 000 մեկ ամսում։ 535 000 գրանցված փոքր մոլորակներից՝ 251 651-ի ուղեծրերը բավարար չափով հայտնի են, որպեսզի այս մարմինները ստանան անվանումներ։[5][6] Նրանցից, 16.154 ունեն պաշտոնական անուններ։ 2010 թվականի սեպտեմբերի դրությամբ, ամենափոքր համարով չանվանված մոլորակն էր (3708) 1974 FV1;[7] բայց կան իհարկե և անվանումներ ունեցող մոլորակներ 240 000 համարից վեր։[8]

Փոքր մոլորակների խմբերը հետևյալն են՝

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Unusual Minor Planets»։ Minor Planet Center։ http://www.minorplanetcenter.net/iau/lists/Unusual.html։ Վերցված է 23 December 2011։ 
  2. When did the asteroids become minor planets?, James L. Hilton, Astronomical Information Center, United States Naval Observatory. Accessed May 5, 2008.
  3. "Asteroid", MSN Encarta, Microsoft. Accessed May 5, 2008. Archived 2009-11-01.
  4. Press release, IAU 2006 General Assembly: Result of the IAU Resolution votes, International Astronomical Union, August 24, 2006. Accessed May 5, 2008.
  5. JPL։ «How Many Solar System Bodies»։ JPL Solar System Dynamics։ NASA։ http://ssd.jpl.nasa.gov/?body_count։ Վերցված է 2010-09-27։ 
  6. «Minor Planet Statistics»։ Minor Planet Center։ http://www.minorplanetcenter.net/iau/lists/ArchiveStatistics.html։ Վերցված է 2011-02-26։ 
  7. «Discovery Circumstances: Numbered Minor Planets (1)-(5000)»։ Minor Planet Center։ http://www.minorplanetcenter.net/iau/lists/NumberedMPs000001.html։ Վերցված է 2011-02-26։ 
  8. «Discovery Circumstances: Numbered Minor Planets (240001)-(245000)»։ Minor Planet Center։ http://www.minorplanetcenter.net/iau/lists/NumberedMPs240001.html։ Վերցված է 2011-02-26։