Մոլորակների օղակներ

Մոլորակների օղակներ, հարթ օղակաձև համակենտրոն գոյացությունների համակարգ կազմված փոշուց և սառույցից, որը պտտվում է մոլորակի շուրջ, նրա հասարակածային հարթությունում։ Օղակներ են հայտնաբերվել է արեգակնային համակարգի բոլոր գազային հսկաների մոտ։ Սատուրնի, Յուպիտերի, Ուրանի և Նեպտունի մոտ, ինչպես նաև հնարավոր է Սատուրնի արբանյակ Ռեայի մոտ։
Չի բացառվում նաև, որ կարճաժամկետ (աստղագիտական մասշտաբներով) օղակներ են եղել նաև այլ մոլորակների մոտ, այդ թվում նաև Երկրի մոտ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սատուրնի օղակների համակարգը հայտնաբերվել է XVII դարում։ Ամենայն հավանականությամբ առաջինը այն ուսումնասիրել է Գալիլեո Գալիլեյը 1610 թվականին, սակայն օպտիկայի չափազանց ցածր որակի պատճառով, նա տեսել է ոչ թե օղակներ, այլ միայն «հավելումներ» Սատուրնի երկու կողմերում։
1655 թվականին Քրիստիան Հյուգենսը, օգտագործելով ավելի զարգացած քան Գալիլեյինն էր աստղադիտակ, առաջինը տեսավ Սատուրնի օղակը և գրեց՝ «Օղակով է շրջապատված նեղ, տափակ, ոչ մի տեղ չհատվող, խավարածրին թեքված»[1]։
Ավելին քան 300 տարի Սատուրնը համարվում էր միակը մոլորակներից, որը ուներ օղակների համակարգ։ Միայն 1977 թվականին, Ուրանի կողմից աստղի ծածկման դիտարկման ժամանակ, մոլորակի մոտ հայտնաբերվեցին օղակներ։ Յուպիտերի թույլ և բարակ օղակները հայտնաբերվեցին 1979 թվականին «Վոյաջեր-1» ԱՄԿ-ի միջոցով։ 10 տարի անց, 1989 թվականին, «Վոյաջեր-2»-ը հայտնաբերեց Նեպտունի օղակները[2]։
Օղակների համակարգ կարող է ունենալ նաև Սատուրնի արբանյակ Ռեան։ 2005 նոյեմբերին և 2007 օգոստոսին «Կասինի-Հյուգենս» ԱՄԿ-ի հաղորդած տվյալները ցույց տվեցին, որ Ռեայի «շողքի» մեջ մտնելիս, Սատուրնից գրանցվող էլեկտրոնների հոսքը մի քանի անգամ անկանոն փոքրանում էր, որը կարող է վկայել Ռեայի մոտ երեք օղակների գոյության մասին[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Վ. Լ. Պլետնև (2001)։ Երկրի և մոլորակների ֆիզիկան, դասախոսությունների շարք (ռուս.)
- ↑ Կ. Վ. Խոլոշևնիկով։։ «Փոշիային մերձմոլորակային կառուցվածքներ»։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին։ Վերցված է 14 փետրվար 2009 (ռուս.)
- ↑ Ն. Տ. Աշիմբաևա։ (10 մարտ 2008)։ «Նոր հետազոտության համար գրավիչ մարմին Արեգակնային համակարգում»։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին։ Վերցված է 14 февраля 2009 (ռուս.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիկոլայ Գորկավիյ, Ա. Մ. Ֆրիդման։ (1990)։ «Մոլորակային օղակների ֆիզիկան» 160։ Ֆիզիկական գիտությունների հաջողությունները (ռուս.)
- Խոլշևնիկով Կոնստանտին։ «Ինչու երկնային խմբի մոլորակների մոտ չկան օղակներ»։ Սորոսի ամսագիր։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29–ին (ռուս.)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|