Երկրային խմբի մոլորակներ

Երկրային խմբի մոլորակներ, Արեգակնային համակարգի 4 մոլորակներ` Մերկուրի, Վեներա, Երկիր և Մարս։ Կառուցվածքով և կազմվացքով նրանց մոտ են որոշ քարե աստերոիդներ, օրինակ, Վեստան։
Հիմնական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրային խմբի մոլորակներ ունեն բարձր խտություն և կազմված են հիմնականում սիլիկատներից և մետաղական երկաթից (ի տարբերություն գազային հսկաներից և սառցե-քարե գաճաճ մոլորակներից, Կոյպերի գոտու մարմիններից և Օորտի ամպից)։ Ամենամեծ երկրային խմբի մոլորակն է Երկիրը, ավելի քան 14 անգամ զանգվածով զիջում է ամենափոքր գազային հսկա Ուրանին, և ավելի քան 400 անգամ ավելի զանգվածով է Կոյպերի գոտու ամենամեծ հայտնի մարմնից։
Երկրային խմբի մոլորակները կազմված են հիմնականում թթվածնից, սիլիցիումից, երկաթից, մագնիումից, ալյումինից և այլ ծանր տարրերից։
Բոլոր երկրային խմբի մոլորակները ունեն հետևյալ կազմությունը`
- կենտրոնում երկաթե միջուկ նիկելի խառնուրդով,
- մանտիա, բաղկացած է սիլիկատներից,
- կեղև, առաջացած մանտիայի մասնակի հալման հետևանքով և կազմված նույնպես սիլիկատային ապարներից, բայց հարստացված անհամատեղելի տարրերով։ Երկրային խմբի մոլորակներից կեղև չունի Մերկուրին, որը բացատրում են նրա երկնաքարերով ռմբակոծման պատճառով։ Երկիրը տարբերվում է մյուս երկրային խմբի մոլորակներից նրա նյութի բարձր աստիճանի քիմիական բազմազանությամբ և գրանիտների բարձր պատունակությամբ նրա կեղևում։
Երկու հեռավոր մոլորակները երկրային խմբում (Երկիր և Մարս) ունեն արբանյակներ և (ի տարբերություն բոլոր գազային հսկաների) նրանցից ոչ մեկը չունի օղակներ։
Երկրային տիպի էկզոմոլորակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ երկրային տիպի մոլորակները առավել հարմար են կյանքի առաջացման համար, այդ իսկ պատճառով նրանց որոնումը գրավում է հասարակության ուշադրությունը։ Այսպես 2005 թվականի դեկտեմբերին Տիեզերական գիտությունների ինստիտուտի (Պասադենա, Կալիֆորնիա) գիտնականները հայտնեցին Արեգակին նման աստղի հայտնաբերման մասին, որի շուրջ ենթադրաբար ձևավորվում են ժայռոտ մոլորակներ։ Հետո հայտնաբերվեցին մոլորակներ, որոնք ընդամենը մի քանի անգամ են մեծ Երկրից, և հավանաբար կարող են ունենալ պինդ մակերևույթ։ Մինչև 2009 թվականի հոկտեմբեր ամիսը գտնվել էր 28 այսպիսի մոլորակ։
Իմանալ Մոլորակների հերթականությունը Հայերեն անվանումները