Պուլսարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուլսարի սխեմատիկական պատկերը։ Գնդի կենտրոնում գտնցում է նեյտրոնային աստղը
Chandra-crab.jpg

Պուլսարներ (ռադիոճառագայթման բաբախող աղբյուրներ), արտահայտության կրճատ ձևը, բաբախիչներ, իմպուլսային էլեկտրամագնիսական ճառագայթման տիեզերական աղբյուրներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Chart Showing Radio Signal of First Identified Pulsar.jpg

Հայտնաբերվել են 1967 թվականին։ Ըստ ռադիոճառագայթման տիպի պուլսարները խիստ տարբերվում են տիեզերական ռադիոճառագայթման բոլոր աղբյուրներից։ Հայտնի պուլսարների թիվը արդեն 1982 թվականին անցնում էր 300-ից։

Արժեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանց իմպուլսների պարբերության արժեքները գտնվում են 0,033-3,75 վրկ տիրույթում։ Առավել հաճախ հանդիպող պարբերությունն է 0,6 վրկ։ Պուլսարների առաջին դիտումները վկայում էին դրանց պարբերությունների հաստատուն լինելու մասին։ Հետագայում պարզվեց, որ որոշ Պուլսարներ պարբերությունները շատ դանդաղ (վրկում 10−13-ից 10−18 վրկ) աճում են։ Երբեմն տեղի է ունենում նաե պարբերության անակնկալ փոփոխություն։

Համաստեղություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուլսարներից երկուսը նույնացվել են Ցուլ և Առագաստ համաստեղություններում գտնվող հայտնի գերնոր աստղերի մնացուկների հետ։ Դրանցից մեկի՝ Խեցգետնաձև միգամածությունում գտնվող պուլսարի իմպուլսային ճառագայթումը դիտվել է նաև տեսանելի, ռենտգենյան և գամմա տիրույթներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Малов И. Ф., Малофеев В. М. Пульсары: 20 лет исследований // Земля и Вселенная. — 1991. — № 1. — С. 16—22.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 460 CC BY-SA icon 80x15.png