Ցուլ (համաստեղություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ցուլ (այլ կիրառումներ)
Taurus constelation PP3 map PL.jpg
Johannes Hevelius - Prodromus Astronomia - Volume III "Firmamentum Sobiescianum, sive uranographia" - Tavola CC - Taurus.jpg

Ցուլ (լատիներեն Taurus), Կենդանաշրջանի համաստեղություններից։ Գտնվում է երկնքի հյուսիսային կիսագնդում՝ Պերսեոս, խոյ, Կետ, Էրիդան, Օրիոն, Երկվորյակներ և Կառավար համաստեղությունների միջև։ Ամենապայծառ աստղը Ալդեբարանն է։ Ցուլ համաստեղության մեջ են գտնվում Բազումք և Տիադներ (հեռավորու թյունը 40 պս) բաց աստղակույտերը, որոնց պայծառ աստղերը երևում են անզեն աչքով։ Ցուլի ուշագրավ առանձնահատկություններից է իր տեսակի մեջ եզակի՝ 1054 թվականին բռնկված գերնոր աստղի մնացորդը համարվող խեցգետնաձև միգամածությունը, որի կենտրոնում է գտնվում երկու օպտիկական պուլսարներից մեկը։ Խեցգետնաձև միգամածությունը ռադիո-, ռենտգենյան և գամմա ճառագայթման հզոր աղբյուրներից է։ Երևում էր ԽՍՀՄ ամբողջ տարածքից։ Դիտումների համար բարենպաստ են եղել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png