Նեպտունի օղակները կազմված են չափազանց մուգ նյութից, նման օրգանական միացություններին, որոնք ռադիացիայի ազդեցության են ենթարկվել, Ուրանի օղակների նման[6]։ Փոշու մասնաբաժինը օղակներում (20% - 70% միջև) բարձր է[6], մինչդեռ նրանց օպտիկական խորությունը ցածրից միջին է, պակաս քան 0,1[7]։ Ադամսի օղակը պարունակում է հինգ առանձին աղեղներ, որոնք անվանվել են՝ Ֆրատերնիտե, Էգալիտե 1 և 2, Լիբերտե, և Կուրաժ (անվանումները ֆրանսիական նշանաբանից են՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն», ավելացնելով «խիզախություն» բառը)։ Աղեղները զբաղեցնում են նեղ ուղեծրի մասը և տարորինակորեն հաստատուն են, իրենց հայտնաբերման ժամանակից միայն մի փոքր են փոխվել[6]։ Թե ինչպես են աղեղները հաստատուն մնում դեռևս քննարկման առարկա է։ Այնուամենայնիվ, նրանց հաստատունությունը հավանաբար պայմանավորված է Ադամսի օղակի և նրա հովիվ արբանյակի, Գալատեայի միջև ուղեծրային ռեզոնանսով[8]։
Համեմատաբար նեղ, մոլորակից ամենահեռու Ադամսի օղակը տեղակայված է 63 000 կմ հեռավորության վրա մոլորակի կենտրոնից, Լևերյեի օղակը գտնվում է 53 000 կմ հեռավորության վրա և ավելի լայն է, ավելի թույլ Գալեյի օղակը գտնվում է 42 000 կմ հեռավորության վրա։ Արագո օղակը գտնվում է 57 000 կմ հեռավորության վրա։ Լևերյե օղակի արտաքին սահմանից մինչև Արագոյի ներքին սահմանը գտնվում ե լայն Լասսելի օղակը[9]։
↑«Նեպտունի օղակների համակարգի օսկուլացիոն հայտնաբերումը»։ Տասնըվեցերորդ Լուսնային և մոլորակային համաժողովի համառոտագրեր, 11-15 մարտի 1985, Հյուստոն, Տեխաս։։ 1985։ Bibcode:1985LPICo.559...35HText "first Վ. Բ." ignored (օգնություն); Text "last Հաբարդ" ignored (օգնություն); Կաղապարն օգտագործում է հնացած |coauthors= պարամետրը (օգնություն); |coauthors= requires |author= (օգնություն)
↑Մանֆրոյդ Ջ.; Հաֆներ, Ռ.; Բուշե, Պ. (1986)։ «Նեպտունի շուրջ օղակի նոր ապացույց»։ Աստղագիտությւոն և աստղաֆիզիկա157 (1): L3։ Bibcode:1986A&A...157L...3MԿաղապարն օգտագործում է հնացած |coauthors= պարամետրը (օգնություն)