Ջոն Կուչ Ադամս
Ջոն Կուչ Ադամս[6] (John Couch Adams; նախկինում կարդացվում էր նաև՝ Ջոն Կուխ Ադամս, հունիսի 5, 1819[1][2][3], Լանիսթ, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունվարի 21, 1892[1][2][3], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի մաթեմատիկոս և աստղագետ, Պետերբուրգյան գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից-անդամ, Լոնդոնյան թագավորական միության անդամ[7]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կոռնուոլում գտնվող Լենիստ բնակավայրում։ Դեռևս մանուկ հասակում նա դրսևորել է իր հասակի համար առանձնահատուկ մաթեմատիկական կարողություններ և 1831 թվականին ծնողները նրան ուղարկեցին սովորելու մասնավոր դպրոց Դևենպորտում, որը հայտնի էր իր դասավանդման բարձր մակարդակով[8]։ Այնուհետև, 1841 թ. նա ավարտել է Քեմբրիջի համալսարանը և ստացել մագիստրոսի կոչում։ 1843 թվականի հունվարին Քեմբրիջում կայացած ամենամյա մաթեմատիկական մրցույթում Ադամսը դարձավ առաջին մրցանակի դափնեկիր, անցնելով իրեն հաջորդող առաջին մասնակցին 2000 միավորով, նա վաստակել էր 4000 միավոր։ Սա նմանատիպ մրցույթներում նախկինում տեղի ունեցած արտասովոր դեպք էր։ Որպես առաջին մրցանակի դափնեկիր դառնում է Սենտ Ջոնս քոլեջի խորհրդի անդամ[8]։
1841 թ. հուլիսին Ադամսը իր օրագրում գրառում է կատարում Ուրանի ուղեծրից դուրս գտնվող մոլորակի որոնումների սկսելու մտադրության մասին[8]։ Ըստ նրա գրառման նա պատրաստվում էր գտնել մոլորակը հիմնվելով Ուրանի ուղեծրի խոտորումների վրա։ Ընդհանուր առմամբ, սկսած 1843 թ. մինչև 1845 թ. Ադամսը ստացավ 6 լուծում, որոնցից ամեն մեկը նախորդից ավելի ճշգրիտ էր։ 1845 թ. սեպտեմբերին Ադամսը փոխանցեց իրա հաշվարկած մոլորակի ուղեծրի էլեմենտները Ջեյմս Չելիսին, իսկ նա թագավորական աստղագետ Ջորջ Էյրիին։ Հետագայում պարզվեց, որ Չելիսը օգոստոս ամսվա ընթացքում բազմակի անգամ դիտարկել էր այդ մոլորակը, սակայն նշանակություն չէր տվել դրան, և նրանք Էյրիի հետ ուշադրություն դարձրեցին Ադամսի աշխատությանը, երբ մոլորակը արդեն հայտնաբերվել էր Բեռլինում Յոհան Գալլեյի կողմից, Լե Վերյեի հաշվարկների հիման վրա։ Հայտնագործության առաջնության մասին անգլիացի և ֆրանսիացի աստղագետների միջև վեճ ծագեց, որը լուծվեց Լե Վերյեի օգտին։
Աշխատելով մի քանի տարի Քեմբրիջի համալսարանում որպես դասախոս, 1858 թ. Ադամսը դարձավ աստղագիտության պրոֆեսոր։ Նրա ստեղծագործությունների մեծամասնությունը ներառված են Աստղագիտական և Լոնդոնյան միությունների հրատարակումներում։ Ուրանի ուղեծրի խոտորումների մասին հետազոտությունը 1847 թ. հրատարակվեց առանձին։
Նրա ամենանշանակալի նվաճումը Նեպտուն մոլորակի տեղի կանխագուշակումը հիմնվելով միայն մաթեմատիկական հաշվարկների վրա (հայտնագործվել է մոլորակ «գրչի սայրի վրա»)։
Ադամսը եղել է Թագավորական աստղագիտական միության նախագահ։ Երկար տարիների ընթացքում Ադամսը զբաղվում էր դիֆերենցիալ հավասարումների թվային ինտեգրման վրա[8], նրա պատվին է անվանվել իր կողմից մշակված «Ադամսի մեթոդը» դիֆերենցիալ հավասարումների տեսության մեջ[9]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Waterston C. D., Shearer A. M. Former Fellows of The Royal Society of Edinburgh 1783 – 2002, Part 1 — Royal Society of Edinburgh, 2006. — P. 6.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ Կոռնուոլյան Couch անունը արտասանվում է որպես [կու։ չ]
- ↑ Մաթեմատիկական հանրագիտարանային բառարան. // Մոսկվա, «Советская энциклопедия», 1988.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Гребеников Е. А., Рябов Ю. А. (1984)։ Поиски и открытия планет։ 2-е изд., перераб и доп, М., Наука։ էջ 224։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-05-05 (ռուս.)
- ↑ Пискунов Н. С (2001)։ «Разностный метод приближённого решения дифференциальных уравнений, основанный на применении формулы Тейлора. Метод Адамса»։ Дифференциальное и интегральное исчисления: Учеб. для втузов. В 2-х т. Т. II։ Издание стереотипное, М., Интеграл-Пресс։ էջ 123 - 129 ։ ISBN 5-89602-013-9(չաշխատող հղում) (ռուս.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гребеников Е. А., Рябов Ю. А. (1975)։ Поиски и открытия планет։ М., Наука։ էջ 216 (ռուս.)
- Гребеников Е. А., Рябов Ю. А. (1984)։ Поиски и открытия планет։ 2-е изд., перераб и доп, М., Наука։ էջ 224։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-05-05 (ռուս.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Pages with citations using conflicting page specifications
- Հունիսի 5 ծնունդներ
- 1819 ծնունդներ
- Հունվարի 21 մահեր
- 1892 մահեր
- Քեմբրիջ քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի աստղագետներ
- Անգլիացի մաթեմատիկոսներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ