Ուիլյամ Լասել
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուիլյամ Լասել William Lassell | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1799[1][2] |
Ծննդավայր | Բոլթոն, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1880[1][2] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն և Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | աստղագետ, ֆիզիկոս և վաճառական |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
William Lassell Վիքիպահեստում |
Ուիլիամ Լասսել (անգլ.՝ William Lassell, հունիսի 18, 1799[1][2], Բոլթոն, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 5, 1880[1][2], Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի աստղագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բոլտոնում, Լանկաշիր, Անգլիա։ Հարստություն է վաստակել որպես գարեջրագործ և ներդրել է միջոցները իր հետաքրքրության՝ աստղագիտության մեջ։ Նա կառուցել է աստղադիտարան Լիվերպուլից ոչ հեռու, որը ուներ 24-դյույմանի (60-սանտիմետրանոց) աստղադիտակ-ռեֆլեկտոր, որի համար նա կառուցել է այն ժամանակվա համար նորարարական հասարակածային կառավարում, որը թույլ էր տալիս չեզոքացնել Երկիր պտույտը և հեշտությամբ հետևել երկնային մարմիններին։ Նա ինքնուրույն էր հղկել աստղադիտակի հայելին, որի համար օգտագործում էր ինքնաշեն հղկող հաստոց։
1846 թ. նա հայտնաբերել է Տրիտոնը, Նեպտունի արբանյակներից ամենամեծը, ընդամենը 17 օր Նեպտունի գերմանացի աստղագետ Յոգան Գալլեի կողմից հայտնաբերելուց հետո։ 1848 թ. նա դարձել է Սատուրնի Հիպերիոն արբանյակի անկախ համահայտնաբերող։ 1851 թ. նա հայտնաբել է Ուրանի երկու նոր արբանյակներ՝ Արիելը և Ումբրիելը։
Երբ Վիկտորիա Թագուհին այցելեց Լիվերպուլը 1851 թ., Լասսելը միակ մարդն էր, ում հետ նա ցանկացավ անձամբ հանդիպել։
1855 թ. Լասսելը կառուցեց 48-դյույմանի (1, 2 մետրանոց) աստղադիտակ-ռեֆլեկտոր, որը նա տեղադրեց Մալթաում, քանզի այնտեղ աստրոկլիման զգալիորեն ավելի լավն էր, քան Բրիտանիայում։
1849 թ. Լասսելը ստացավ Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալ, և 2 տարի հանդիսանում էր այդ միության նախագահը, սկսած 1870 թ.։
Լասսելի կարողությունը, որը մնացել էր նրա մահվանից հետո, գնահատվում էր £80,000 (որը մոտավորապես համապատասխանում է 1 միլիոն ԱՄՆ դոլարին այսօրվա փոխարժեքով հաշվարկման դեպքում)։
Նրա պատվին անվանվել են Լուսնի և Մարսի վրա խառնարաններ, և Նեպտունի մեկ օղակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Լասել» հոդվածին։ |
|