Ուիլյամ Լասել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Լասել
William Lassell
Դիմանկար
Ծնվել էհունիսի 18, 1799(1799-06-18)[1][2]
ԾննդավայրԲոլթոն, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 5, 1880(1880-10-05)[1][2] (81 տարեկան)
Մահվան վայրՄեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունաստղագետ, ֆիզիկոս և վաճառական
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն
 William Lassell Վիքիպահեստում

Ուիլիամ Լասսել (անգլ.՝ William Lassell, հունիսի 18, 1799(1799-06-18)[1][2], Բոլթոն, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 5, 1880(1880-10-05)[1][2], Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի աստղագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բոլտոնում, Լանկաշիր, Անգլիա։ Հարստություն է վաստակել որպես գարեջրագործ և ներդրել է միջոցները իր հետաքրքրության՝ աստղագիտության մեջ։ Նա կառուցել է աստղադիտարան Լիվերպուլից ոչ հեռու, որը ուներ 24-դյույմանի (60-սանտիմետրանոց) աստղադիտակ-ռեֆլեկտոր, որի համար նա կառուցել է այն ժամանակվա համար նորարարական հասարակածային կառավարում, որը թույլ էր տալիս չեզոքացնել Երկիր պտույտը և հեշտությամբ հետևել երկնային մարմիններին։ Նա ինքնուրույն էր հղկել աստղադիտակի հայելին, որի համար օգտագործում էր ինքնաշեն հղկող հաստոց։

1846 թ. նա հայտնաբերել է Տրիտոնը, Նեպտունի արբանյակներից ամենամեծը, ընդամենը 17 օր Նեպտունի գերմանացի աստղագետ Յոգան Գալլեի կողմից հայտնաբերելուց հետո։ 1848 թ. նա դարձել է Սատուրնի Հիպերիոն արբանյակի անկախ համահայտնաբերող։ 1851 թ. նա հայտնաբել է Ուրանի երկու նոր արբանյակներ՝ Արիելը և Ումբրիելը։

Երբ Վիկտորիա Թագուհին այցելեց Լիվերպուլը 1851 թ., Լասսելը միակ մարդն էր, ում հետ նա ցանկացավ անձամբ հանդիպել։

1855 թ. Լասսելը կառուցեց 48-դյույմանի (1, 2 մետրանոց) աստղադիտակ-ռեֆլեկտոր, որը նա տեղադրեց Մալթաում, քանզի այնտեղ աստրոկլիման զգալիորեն ավելի լավն էր, քան Բրիտանիայում։

1849 թ. Լասսելը ստացավ Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալ, և 2 տարի հանդիսանում էր այդ միության նախագահը, սկսած 1870 թ.։

Լասսելի կարողությունը, որը մնացել էր նրա մահվանից հետո, գնահատվում էր £80,000 (որը մոտավորապես համապատասխանում է 1 միլիոն ԱՄՆ դոլարին այսօրվա փոխարժեքով հաշվարկման դեպքում)։

Նրա պատվին անվանվել են Լուսնի և Մարսի վրա խառնարաններ, և Նեպտունի մեկ օղակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]