Լաոմեդեյա (արբանյակ)
![]() ![]() ![]() ![]() (S/2002 N 3; Նեպտուն XII) հին հունարեն՝ Λαομήδεια | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 13 օգոստոսի 2002 թ.[1][2] թ. (Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելաարսի, Թոմի Գրավի, Ուիզլի Ֆրեյզերի և Դեն Միլիսավլյևիչի կողմից) |
Հեռավորությունը Նեպտուն | 23 567 000 կմ[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 23 567 000 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,3969[3] |
Սիդերիկ պարբերություն | 3171,33 օր (8,68 a) |
Թեքվածություն | 37,874°[3] (Նեպտունի հասարակածի նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 42 կմ[4] |
Միջին խտություն | 1,5 գ/սմ3 ենթադրված |
Ալբեդո | 0.04 ենթադրված[4] |
Մթնոլորտային տվյալներ |
Լաոմեդեյա (հին հունարեն՝ Λαομέδεια), նույնպես հայտնի է որպես Նեպտուն XII, Նեպտուն մոլորակի անկանոն բնական արբանյակ։ Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելաարսի, Թոմի Գրավի, Ուիզլի Ֆրեյզերի և Դեն Միլիսավլյևիչի կողմից 2002 թվականի օգոստոսի 13-ին[5]։ Մինչև նրա պաշտոնական անվանում ստանալը 2007 թվականի փետրվարի 3-ին, Լաոմեդեյան կրում էր նախնական S/2002 N 3 անվանումը։

Արբանյակը պտտվում է Նեպտունի շուրջ 23 567 000 կմ միջին հեռավորության վրա։ Նրա տրամագիծը գնահատվել է մոտ 42 կիլոմետր (ենթադրելով, որ նրա ալբեդոն կազմում է 0,04)[4]։ Այն ունի չափազանց թեքված և էքսցենտրիկ ուղեծիր, որը ցույց է տրված դիագրամի վրա համեմատված Նեպտունի այլ արբանյակների հետ։ Հորիզոնական գծից վեր գտնվող արբանյակները ունեն ուղիղ շարժում, իսկ ներքև ընկածները՝ հակադարձ։ Դեղին գծերը ցույց են տալիս պերիկենտրոնից ապոկենտրոն ընկած հեռավորությունը, ներկայացնելով էքսցենտրիսիտետը։
Լաոմեդեյա անվանվել է 50 ներեուհիներից մեկի անունով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ՌՇԼ (2011-07-21)։ «Մոլորակների արբանյակների հայտնաբերման տվյալները»։ Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա։ Վերցված է 2011-10-24
- ↑ Գրին Դենիել Վ. Ե. (13 հունվարի 2003)։ «Նեպտունի արբանյակներ»։ ՄԱՄ թերթիկ 8047։ Վերցված է 2011-10-24
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Ջակոբսոն Ռ. Ա. (2008)։ «NEP078 – ՌՇԼ արբանյակների էֆեմերիդները»։ Մոլորակների արբանյակների միջին ուղեծրային տվյալները։ Վերցված է 2009-09-23
- ↑ 4,0 4,1 4,2 Սքոթ Շեփարդ, Դևիդ Ջուիտ, Ժան Կլեյնա (2006)։ «Նեպտունի շուրջ «նորմալ» անկանոն արբանյակների որոնումը»։ Աստղագիտական ամսագիր 132: 171–176։ doi:10.1086/504799
- ↑ Հոլման Մ. Ջ., Կավելաարս Ջ. Ջ., Գրավ Տ. (2004)։ «Նեպտունի հինգ անկանոն արբանյակների հայտնաբերումը» (PDF)։ Նեյչր 430 (7002): 865–867։ Bibcode:2004Natur.430..865H։ PMID 15318214։ doi:10.1038/nature02832։ Վերցված է 2011-10-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Լաոմեդեյա (արբանյակ) Վիքիպահեստում |
---|
- Նեպտունի հայտնի արբանյակները (Սքոթ Շեփարդ)
- Դևիդ Ջուիտի էջերը
- ՓՄԿ` Բնական արբանյակների էֆեմերիդները
- Միջին ուղեծրային տվյալները (ՆԱՍԱ)
|