Պրոտեուս (արբանյակ)
Պրոտեուս (S/1989 N 1; Նեպտուն VIII) հին հունարեն՝ Πρωτεύς | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 16 հունիսի 1989 թ.[1] թ. («Վոյաջեր-2», Սթիվեն Սիննոտի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 19,7[2] |
Հեռավորությունը Նեպտուն | 117 647 ± 1 կմ (4,75 RN)[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 117 584 ± 10 կմ |
Ապոհելին | 117 709 ± 10 կմ |
Մեծ կիսաառանցք | 117 647 ± 1 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,00053 ± 0,00009[3] |
Սիդերիկ պարբերություն | 1,12231477 ± 0,00000002 օր |
Ուղեծրային արագություն | 7,623 կմ/վ |
Թեքվածություն | 0,524°[3] (Նեպտունի հասարակածի նկատմամբ) 0,026 ± 0,007° (տեղի Լապլասի հարթության նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 424×390×396 կմ[4] |
Հասարակածային շառավիղ | 210 ± 7 կմ[2] |
Ծավալ | 3,4 ± 0,4 ×107կմ³[4] |
Զանգված | 4,4×1019 կգ[4] |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ ենթադրված[2] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,07 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | 0,17 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն[4] |
Առանցքի թեքում | 0[4] |
Ալբեդո | 0,096[2][5] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | ~51 Կ միջին ենթադրված |
Պրոտեուս (հին հունարեն՝ Πρωτεύς), նույնպես հայտնի է որպես Նեպտուն VIII, Նեպտուն մոլորակի մեծությամբ երկրորդ բնական արբանյակն է, ամենամեծ ներքին արբանյակը։ Հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1989 թվականի հունիսի 16-ին։ Արբանյակը անվանվել է Պրոտեուսի անունով, կերպարանափոխվող ծովային աստված Հունական դիցաբանությունում։ Պրոտեուսը պտտվում է Նեպտունի շուրջ համարյա հասարակածային ուղեծրով, մոլորակի հասարակածային շառավղի 4,75 հեռավորության վրա։
Չնայած այն փաստին, որ Պրոտեուսը ունի ավելին քան 400 կմ տրամագիծ, այն ունի անկանոն ձև, առանձին դուրս ցցված և գոգավոր մասերով, որոնց բարձրությունը տատանվում է մոտ 20 կմ-ով։ Արբանյակի մակերևույթը մուգ է և ծածկված խառնարաններով։ Ամենամեծ խառնարանը ունի ավելին քան 200 կմ տրամագիծ։
Հայտնաբերումը և ուղեծիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոտեուսը հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի կատարած լուսանկարների վրա, նրա Նեպտունի մոտով 1989 թվականի օգոստոսին անցումից երկու ամիս առաջ։ Այն ստացավ S/1989 N 1 ժամանակավոր անվանում[6]։ Սթիվեն Սիննոտը և Բրեդֆորդ Սմիթը հայտարարեցին այս հայտնաբերման մասին 1989 թվականի հուլիսի 7-ին, խոսելով միայն “17 լուսանկարների մասին 21 օրվա ընթացքում”, փաստորեն արբանյակի հայտնաբերման օրը եղել է հունիսի 16[7]։
1991 թվականի սեպտեմբերի 16-ին S/1989 N 1 արբանյակը վերանվանվեց Պրոտեուս[8]։
Պրոտեուսը պտտվում է Նեպտունի շուրջ համարյա հասարակածային ուղեծրով, մոլորակի հասարակածային շառավղի 4,75 հեռավորության վրա։ Ուղեծիրը ունի փոքր էքսցենտրիսիտետ և թեքված է մոլորակի հասարակածի հարթության նկատմամբ մոտ 0.5° անկյան տակ[3]։ Պրոտեուսը Նեպտունի կանոնավոր ուղիղ շարժմամբ արբանյակներից ամենամեծն է։ Այն պտտվում է սինքրոն ուղեծրով, այսինքն դեպի Նեպտունն է ուղղված նրա մակերևույթի միշտ միևնույն մասը[4]։
Ֆիզիկական առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոտեուսը մեծությամբ երկրորդն է Նեպտունի արբանյակների միջև։ Այն ունի մոտ 420 կիլոմետր տրամագիծ, ավելի մեծ է քան երկրորդ հայտնաբերված Ներեիդ արբանյակը։ Այս արբանյակը հնարավոր չի եղել հայտնաբերել Երկրի մակերևույթի վրա գտնվող աստղադիտակներով, քանի որ այն չափազանց մոտ է մոլորակին և դիտարկումների ժամանակ միաձուլվում է մոլորակի արտացոլած լույսի հետ[6]։ Պրոտեուսի մակերևույթը բավականին մուգ է, նրա երկրաչափական ալբեդոն կազմում է մոտ 10%։ Մակերևույթի գույնը չեզոք է և անդրադարձելությունը նկատելիորեն չի փոխվում ալիքի մանուշակագույնից կանաչ երկարության միջակայքում[6]։ Սպեկտրի մոտ ինֆրակարմիր մասում մակերևույթը դառնում է ավելի քիչ անդրադարձնող, մոտ 2 μm, ինչը վկայում է բարդ օրգանական միացությունների գոյության մասին, այնպիսիք, ինչպիսին են հիդրոկարբոնատները կամ ցիանիդը։ Հնարավոր է, որ հենց այս միացությունների հետ է կապված Նեպտունի ներքին արբանյակների ցածր ալբեդոն։ Չնայած կա կարծիք, որ Պրոտեուսի վրա գոյություն ունեն ջրային սառույցի զգալի պաշարներ, սառույցի գոյությունը արբանյակի մակերևույթին սպեկրտոսկոպիկ դիտարկումների միջոցով չի հաստատվել[9]։
Պրոտեուսը ունի գնդաձևին մոտ ձև, մոտ 210 կմ շառավղով, այնուամենայնիվ գնդաձև ձևից տատանումները բավականին մեծ են, հասնելով մինչև 20 կմ։ Գիտնականները կարծում են, որ Պրոտեուսը իր խտության ամենամեծ չափերը ունեցող մարմինն է, որը կարող է պահպանել իր ձևը առանց դառնալու գնդաձև իր գրավիտացիոն ուժի ազդեցության տակ[10]։ Սատուրնի Միմաս արբանյակը մի փոքր ավելի գնդաձև է, սակայն նա ավելի փոքր է քան Պրոտեուսը։ Հավանաբար այն ստացել է ավելի գնդաձև ձև Սատուրնի մոտ ավելի մեծ ջերմության կամ մոլորակի մակընթացային ազդեցության պատճառով[10]։ Պրոտեուսը թեթևակի ձգված է դեպի Նեպտուն ընկած ուղղության վրա, այնուամենայնիվ նրա ընդհանուր ձեսքը ավելի մոտ է անկանոն բազմանկյան քան եռառանցք էլիպսոիդի։ Պրոտեուսի մակերևույթին նկատվում են մի քանի հարթ կամ թեթևակի գոգավոր անկանոն ձևավորումներ, որոնց չափերը հասնում են 150 - 200 կմ տրամագծում։ Դրանք հավանաբար քանդված հարվածային խառնարաններ են[4]։
Պրոտեուսի մակերևույթը ամբողջությամբ ծածկված է խառնարաններով, արբանյակի վրա չեն նկատվել որևէ երկրաբանական ակտիվության հետքեր[6]։ Ամենամեծ խառնարանը, Փարոսը, ունի 230 - 260 կմ տրամագիծ[10], և 10–15 կմ խորություն[4]։ Խառնարանի հատակին կա կենտրոնական գմբեթ որը ունի մի քանի կիլոմետր բարձրություն[4]։ Փարոսը այս արբանյակի մակերևույթի միակ անվանված օբյեկտն է, այն անվանել են Պրոտեուսի թագավորած կղզու անունով[11]։ Բացի Փարոսից արբանյակի մակերևույթին կան մի քանի 50–100 կմ տրամագծով խառնարաններ[4]։
Պրոտեուսի վրա գտնված այլ տեսակի ռելիեֆի օբյեկտներն են ժայռերը, հովիտները և ակոսները։ Առավել նկատելի օբյեկտը ձգվում է արբանյակի հասարակածի երկայնքով Փարոսից արևմուտք։ Այս օբյեկտները հավանաբար առաջացել են հսկայական բախումների հետևանքով, որոնք ձևավորել են Փարոսը և այլ մեծ խառնարանները, կամ կարող են նաև լինել Նեպտունի մակընթացային ուժերի ազդեցության արդյունք[4][10]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոտեուսը, ինչպես և Նեպտունի այլ ներքին արբանյակները, հավանական չէ, որ առաջացել են մոլորակի հետ միասին։ Ավելի հավանական է, որ նրանք ձևավորվել են Տրիտոնի որսալու ընթացքում առաջացած բեկորների իրար միանալուց։ Տրիտոնի ուղեծիրը որսալու սկզբնական ժամանակահատվածում չափազանց էքսցենտրիկ էր, և այն հավանաբար առաջացրել է քաոտիկ փոփոխություններ Նեպտունի նախկինում ունեցած ներքին արբանյակների մեջ, ստիպելով նրանց բախվել իրար և տրոհվել մասնիկների, առաջացնելով բեկորների սկավառակ[12]։ Միայն Տրիտոնի ուղեծրի շրջանաձև դառնալուց հետո այս մասնիկների սկավառակից առաջացել են այժմյան ներքին արբանյակները[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՌՇԼ (2011 թ․ հուլիսի 21). «Մոլորակների արբանյակների հայտնաբերման տվյալները». Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական պարամետրները». ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան). 2010 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ջակոբսոն, Ռ. Ա.; Օուեն, Մ. Մ., Կր. (2004). «Նեպտունի ներքին արբանյակների ուղեծրերը Վոյաջերի, Երկրի վրայի աստղադիտարանների և Հաբլ աստղադիտակի տվյալներով». Աստղագիտական ամսագիր. 128 (3): 1412–1417. Bibcode:2004AJ....128.1412J. doi:10.1086/423037.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Ստուկի, Ֆիլիպ Ջ. (1994). «Լարիսայի և Պրոտեուսի մակերևույթը». Երկիրը, Լուսինը և մոլորակները. 65 (1): 31–54. Bibcode:1994EM&P...65...31S. doi:10.1007/BF00572198.
- ↑ Կարկոշկա, Էրիխ (2003). «Նեպտունի ներքին արբանյակների չափերը, ձևերը և ալբեդոները». Իկարուս. 162 (2): 400–407. Bibcode:2003Icar..162..400K. doi:10.1016/S0019-1035(03)00002-2.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Սմիթ, Բ. Ա.; Սոդերբլոմ, Լ. Ա.; Բանֆիլդ, Դ.; Բարնետ, Ս.; Բազիլևսկի, Ա. Տ.; Բիբի, Ռ. Ֆ.; Բոլինգեր, Կ.; Բոյս, Ջ. Մ.; Բրահիչ, Ա. (1989). «Վոյաջեր 2-ը Նեպտունի մոտ. Լուսանկարման արդյունքները». Սայենս. 246 (4936): 1422–1449. Bibcode:1989Sci...246.1422S. doi:10.1126/science.246.4936.1422. PMID 17755997.
- ↑ Գրին, Դենիել Վ. Ե. (1989 թ․ հուլիսի 7). «1989 N 1». ՄԱՄ թերթիկ. 4806. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Մարսդեն, Բրայան Ջ. (1991 թ․ սեպտեմբերի 16). «Սատուրնի և Նեպտունի արբանյակները». ՄԱՄ թերթիկ. 5347. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Դյումա, Քրիստոֆ; Սմիթ, Բրեդֆորդ Ա.; Տերիլ, Ռիչարդ Ջ. (2003). «Պրոտեուսի և Պակի բազմամիջակայք ֆոտոմետրիան կատարված Հաբլ տիեզերական աստղադիտակով». Աստղագիտական ամսագիր. 126 (2): 1080–1085. Bibcode:2003AJ....126.1080D. doi:10.1086/375909.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Քրոֆթ, Ս. (1992). «Պրոտեուս. Երկրաբանությունը, ձևը և աղետային քանդումը». Իկարուս. 99 (2): 402–408. Bibcode:1992Icar...99..402C. doi:10.1016/0019-1035(92)90156-2.
- ↑ «Պրոտեուս. Փարոս». Մոլորակային անվանումների թերթիկ. ՄՆԵԾ Աստղաերկրաբանություն. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Գոլդրիչ, Պ.; Մյուրեյ, Ն.; Լոնգարետի, Պ. Յ.; Բանֆիլդ, Դ. (1989). «Նեպտունի պատմությունը». Սայենս. 245 (4917): 500–504. Bibcode:1989Sci...245..500G. doi:10.1126/science.245.4917.500. PMID 17750259.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Բանֆիլդ, Դոն; Մյուրեյ, Նորմ (1992 թ․ հոկտեմբեր). «Նեպտունի ներքին արբանյակների շարժման պատմությունը». Իկարուս. 99 (2): 390–401. Bibcode:1992Icar...99..390B. doi:10.1016/0019-1035(92)90155-Z.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պրոտեուս (արբանյակ) կատեգորիայում։ |
- Պրոտեուսի տվյալները Արխիվացված 2007-08-01 Wayback Machine ՆԱՍԱ-ի Արեգակնային համակարգի հետազոտություների կայքում
- Պրոտեուսի էջը The
Nine8 Planets կայքում - Պրոտեուսը, Նեպտունի լուսինը Views of the Solar System կայքում
- Թեդ Սթրայկի Պրոտեուսի էջը Արխիվացված 2007-10-04 Wayback Machine
- Նեպտունի հայտնի արբանյակները (Սքոթ Շեփարդ)
|