Նեպտունի ուղեծրակայան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նեպտունի ուղեծրակայան (անգլ.՝ Neptune orbiter), ՆԱՍԱ-յի կողմից առաջարկված ավտոմատ միջմոլորակային կայանի արձակման առաքելություն, որը նախատեսված էր Նեպտուն մոլորակի, նրա մթնոլորտի, օղակների և արբանյակների հետազոտության համար։ Սարքի արձակման ժամկետ նշվում էր 2016 թվականը, սակայն ՆԱՍԱ-ի կայքում Archived 2009-08-05 at the Wayback Machine. այլևս չի նշվում հնարավոր արձակման ժամանակը։
Նեպտունի ուղեծրակայանը նախատեսված էր մոլորակի մասին բազմաթիվ հարցերի պատասխանների ստանալու համար։ Նրա հիմնական առաքելությունն է ուսումնասիրել Նեպտունը ուղեծրից։ Արձակման համար նախատեսվում է օգտագործել Դելտա IV կամ Ատլաս V կրող հրթիռ։ Հավելյալ արագացում ստռանալու համար նախատեսվում է կատարել ուղեծրային գրավիտացիոն անցումներ Վեներայի և Յուպիտերի մոտով։ Նեպտունին մոտենալուն պես ուղեծրակայանից կանջատվեն երկու մթնոլորտային զոնդերչ, որոնք վայրէջքի ընթացքում կուղարկեն տեղեկություններ, մինչև մթնոլորտի ճնշման տակ ոչնչանալը։ ԱՄԿ-ի թռիչքը և հետազոտությունները նախագծվել են արդեն իրականացված առաքելությունների նման՝ Մագելան, Գալիլեո և Կասինի։