Ավտոմատ միջմոլորակային կայան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ավտոմատ միջմոլորակային կայան (հապավումը՝ ԱՄԿ), անօդաչու տիեզերական սարք, նախատեսված միջմոլորակային տիեզերական տարածության մեջ թռիչքների համար (Երկրի ուղեծրից դուրս), որը կատարում է նախանշված նպատակների իրականացնում։
Այն դեպքում, երբ Երկրի արհեստական արբանյակներ արձակել են մի քանի տասնյակ երկրներ, ավտոմատ միջմոլորակային կայաններով հետազոտություններ կատարելու համար անհրաժեշտ բարդ տեխնոլոգիաների տիրապետում են ընդամենը մի քանի երկրներ՝ ԽՍՀՄ/Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա/ԵՏԳ, Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան։
Ընդ որում դեպի Մարս, Վեներա և գիսաստղեր ԱՄԿ-ներ կարողացել են ուղարկել միայն առաջին չորսը, դեպի աստերոիդներ՝ միայն ԱՄՆ-ն, Եվրոպան և Ճապոնիան, դեպի Մերկուրի, Ուրան և Նեպտուն՝ միայն ԱՄՆ-ը, իսկ դեպի Յուպիտեր և Սատուրն մոլորակները թռիչքներ են կատարվել ԱՄՆ-ի կողմից ԵՏԳ մասնակցությամբ։
Քանի որ այս տիպի հետազոտությունները չափազանց թանկ են իրականացման համար, վերջերս դրանք իրականացվում են միջազգային համագործակցության շրջանակներում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուսնի և մոլորակների հետազոտությունների ժամանակագրությունը ՆԱՍԱ-ի կայքում (անգլ.)
- ԵՏԳ առաքելությունները Արխիվացված 2011-04-09 Wayback Machine (անգլ.)
- ՆԱՍԱ-ի բոլոր առաքելությունները (անգլ.)
- Ընթացիկ տիեզերական առաքելություններ Արխիվացված 2011-07-14 Wayback Machine (անգլ.)
- Ռոսկոսմոսի առաքելությունները Արխիվացված 2013-08-15 Wayback Machine (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 644)։ |