Բացարձակ աստղային մեծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բացարձակ աստղային մեծություն (M), աստղերի համար այն որոշվում է նրանց տեսանելի աստղային մեծությամբ, եթե այն տեղաբաշխված լիներ դիտողից 10 պարսեկ հեռավորության վրա։ Արեգակի բացարձակ բոլոմետրիկ (այսինքն հաշվի առնելով էլեկտրամագնիսական սպեկտրի բոլոր ալիքի երկարությունները) աստղային մեծությունն է +4,7:

Եթե հայտնի է տեսանելի աստղային մեծությունը և հեռավորությունը մինչև մարմինը , ապա կարելի է հաշվել բացարձակ աստղային մեծությունը հետևյալ բանաձևով՝

որտեղ՝ = 10 պկ ≈ 32.616 լուսային տարի

Համապատասխանաբար, եթե հայտնի են տեսանելի և բացարձակ աստղային մեծությունները, հեռավորությունը կարելի է հաշվել հետևյալ բանաձևով՝

Բացարձակ աստղային մեծությունը կապված է լուսատվության հետ հետևյալ հարաբերությամբ՝

որտեղ՝ և - Արեգակի լուսատվությունն ու բացարձակ աստղային մեծությունն են։

Արեգակնային համակարգի մարմինների բացարձակ աստղային մեծությունը (H)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգակնային համակարգի մարմինների համար (մոլորակներ, աստերոիդներ և գիսաստղեր) օգտագործվում է բացարձակ աստղային մեծության այլ տարբերակ[1]: Նրանց համար բացարձակ աստղային մեծությունը ընդունվում է հավասար տեսանելի մեծությանը, որը նրանք կունենային 1 ա. մ. հեռավորության վրա Արեգակից և դիտողից, ընդ որում, դիտողը պետք է տեսնի մարմնի ամբողջական ֆազան (այսինքն տեսականորեն դիտողը պետք է գտնվի Արեգակի կենտրոնում)։

Հարկ է նշել, որ ինքնալուսատու մարմինների համար՝

H = M − 31,57.

Գոյություն ունեն մի շարք հաշվարկված աղուսյակներ աստերոիդների առավել տարածված ալբեդոների արժեքների համար (0,25 - 0,05)։[2][3][4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]