Հենրիխ դ’Արեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հենրիխ դ՛Արեստից)
Picto Info sciences exactes.png
Հենրիխ դ’Արեստ
Heinrich d'Arrest
Heinrich Louis d'Arrest.jpg
Ծնվել է հուլիսի 13, 1822({{padleft:1822|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:13|2|0}})
Բեռլին
Մահացել է հունիսի 14, 1875({{padleft:1875|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:14|2|0}}) (52 տարեկանում)
Կոպենհագեն
Գերեզման Ասիստենս գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն աստղագետ
Հաստատություն(ներ) Կոպենհագենի համալսարան և Լայպցիգի համալսարան
Անդամակցություն Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
Heinrich Louis d'Arrest Վիքիպահեստում

Հենրիխ Լուի դ’Արեստ (գերմ.՝ Heinrich Louis d'Arrest, ծնվ. 1822 թ. օգոստոսի 12, Բեռլին - մահ. 1875 թ. հունիսի 13, Կոպենհագեն), գերմանացի աստղագետ ծագումով Պրուսիաից, Նեպտուն մոլորակի հայտնաբերողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել]

Դեռևս լինելով ուսանող դ’Արեստը օգնել է Յոհան Գալլեին Նեպտունի որոնման ժամանակ։ 1846 թ. սեպտեմբերի 23-ին նա առաջարկեց համեմատել նկարված մանրամասն աստղային քարտեզը երկնքի այն մասում, որտեղ Ուրբեն Լե Վերյեն կանխատեսել էր մոլորակի դիրքը, ընթացիկ երկնքի իրավիճակի հետ, որպեսզի գտնել անշարժ աստղերի նկատմամբ տեղաշարժված մարմինը (մոլորակը)։ Նեպտունը հայտնաբերվեց հենց նույն գիշեր։

1857-1875 թթ. դ’Արեստը եղել է Կոպենհագենյան համալսարանի աստղադիտարանի տնօրեն։

Հայտնաբերել է երեք գիսաստղ՝ երկու երկար պարբերությամբ` C/1844 Y2 և C/1857 D1, և մեկ կարճ պարբերությամբ՝ 6P։ Վերջինը նա հայտնաբերել է 1851 թ. Լեպցիգի աստղադիտարանում։

Ինչպես նաև հետազոտել է աստերոիդներ (հայտնաբերել է (76) Ֆրեյա աստերոիդը) և միգամածություններ։

1875 թ. պարգևատրվել է Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալով։

Հենրիխ Լուի դ’Արեստը վախճանվել է Կոպենհագենում սրտի կաթվածից։

Նրա պատվին են անվանվել խառնարաններ Լուսնի և Մարս մոլորակի արբանյակ Ֆոբոսի վրա և (9133) դ'Արեստ աստերոիդը։

Գրականություն[խմբագրել]

Commons-logo.svg