Jump to content

Յոհան Էնկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Էնկե
գերմ.՝ Johann Franz Encke
Ծնվել էսեպտեմբերի 23, 1791(1791-09-23)[1][2][3][…]
Համբուրգ, Համբուրգ[4][5]
Մահացել էօգոստոսի 26, 1865(1865-08-26)[1][3][6][…] (73 տարեկան)
Շպանդաու, Պրուսիայի թագավորություն[7][5]
ԳերեզմանQ61449460?[8]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունաստղագետ, համալսարանի դասախոս և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Berlin Observatory?[5], Seeberg-Sternwarte?[5], Hanseatic Legion?[5] և Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան[9]
Գործունեության ոլորտաստղագիտություն[7][10] և մաթեմատիկա[7]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան (1813)[5], Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան (1825)[11] և Gelehrtenschule des Johanneums? (1810)[5]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][7][12]
Գիտական ղեկավարԿառլ Գաուս[11]
Եղել է գիտական ղեկավարKarl Christian Bruhns?[13], Հենրիխ դ՛Արեստ, August Ephraim Kramer?, Լեոպոլդ Կրոնեկեր, Franz Woepcke? և Joseph Raatz?[11]
Պարգևներ
ՀայրAugust Johann Michael Encke?[5]
 Johann Franz Encke Վիքիպահեստում

Յոհան Էնկե (գերմ.՝ Johann Franz Encke, սեպտեմբերի 23, 1791(1791-09-23)[1][2][3][…], Համբուրգ, Համբուրգ[4][5] - օգոստոսի 26, 1865(1865-08-26)[1][3][6][…], Շպանդաու, Պրուսիայի թագավորություն[7][5]), գերմանացի աստղագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յահան Ֆրանց Էնկեն ծնվել է 1791 թվականի սեպտեմբերի 23-ին Համբուրգում։ Կրթությունը ստացել է Գյոթինգենի համալսարանում[15]։ 1816 թվականին եղել է Գոտա աստղադիտարանի աստղագետ։ 1825-1862 թվականներին եղել է Բեռլինի աստղադիտարանի տնօրեն[15] և «Berliner astronomisches Jahrbuch» հրատարակության խմբագիր։

Էնկեին առաջին ճանաչումը բերել է իր արևային պարալաքսի սահմանման, Երկրից մինչև Արև հեռավորության, Արեգակնային համակարգի չափերի վերաբերյալ աշխատությունները։ Արևային պարալաքսի որոշման մեթոդի հիմքում ընկած էր Էդմունդ Հալլեյի գաղափարը Վեներայի անցումը Արևի սկավառակի միջով, որը տեղի է ունենում աշխարհի տարբեր կետերում։ 1761 և 1769 թվականներին տարբեր երկրներում կատարած դիտարկումները արժեքավոր նյութ են կազմել, որոնց ընդհանուր վերամշակումը կատարվել է Էնկեի կողմից և ստացվել է 8.5" պարալաքս, որը քիչ է տարբերվում է ներկա պահին ընդունված արժեքից (8,790"):

Կարևոր նշանակություն ունեն Էնկեի՝ գիսաստղին նվիրված հետազոտությունները, որը հետագայում ստացել է իր անունը։ 1819 թվականին սահմանել է, որ Պիեռ Մեշենի (1786) և Ժան-Լուի Պոնսի (1818) հայտնաբերած գիսաստղերը հանդիսանում են մեկ պարբերական գիսաստղ, որը շարժվում է էլիպսաձև ուղեծրով։ Էնկեի գիսաստղը հետաքրքիր գիսաստղերից մեկն է, քանի որ այն ունի շրջանառության ամենակարճ ժամանակաշրջանը և փոքր պերիխիյան հեռավորությունը[15]։

1824 թվականին Էնկեն պարգևատրվել է Թագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալով։ 1829 թվականից եղել Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ։

Էնկեն նշանակալի դեր է խաղացել Կարլ Բրունկսի ճակատագրի վրա․ նրան հրավիրել է իր մոտ աստղադիտարան՝ դրանով իսկ աշխարհին բացահայտելով նոր մեծ աստղագետին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 4,2 Энке Иоганн Франц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  6. 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. Find A Grave — 1996.
  9. verschiedene Autoren Neue Deutsche Biographie (գերմ.)Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 1953. — doi:10.1163/9789004337862_LGBO_COM_140215
  10. Энке, Иоганн Франц (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
  11. 11,0 11,1 11,2 Mathematics Genealogy Project — 1997.
  12. CONOR.Sl
  13. Mathematics Genealogy Project — 1997.
  14. https://www.amacad.org/person/johann-franz-encke
  15. 15,0 15,1 15,2 «Энке, Иоганн-Франц». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Էնկե» հոդվածին։