Գալատեա (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալատեա
Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Գալատեա
(S/1989 N 4; Նեպտուն VI)
հին հունարեն՝ Γαλάτεια
Galatea moon.jpg
Գալատեան լուսանկարված «Վոյաջեր-2»-ից
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել էհուլիս 1989 թ.[1] թ. (Սթիվեն Սիննոտի[2] և Վոյաջերի լուսանկարների վերլուծության թիմի կողմից)
Բացարձակ մեծություն (H)21,9[3]
Հեռավորությունը Նեպտուն61 953 ± 1 կմ[4]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք61 953 ± 1 կմ[4]
Էքսցենտրիսիտետ0,00004 ± 0,00009[4]
Սիդերիկ պարբերություն0,42874431 ± 0,00000001 օր
Թեքվածություն0,052 ± 0,011°[4] (Նեպտունի հասարակածի նկատմամբ)
0,06°[4] (տեղի Լապլասի հարթության նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ204×184×144 կմ (± ~10 կմ)[5][6]
Հասարակածային շառավիղ88 ± 4 կմ[3]
Ծավալ~2,8×106կմ³
Զանգված2,12 ± 0,08 ×1018 կգ[7]
Միջին խտություն~0,75 գ/սմ³ ենթադրված[3]
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,018 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,056 կմ/վ
Պտույտի պարբերությունՍինքրոն
Առանցքի թեքում0
Ալբեդո0,08[3][5]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան~51 Կ միջին ենթադրված

Գալատեա (հին հունարեն՝ Γαλάτεια), նույնպես հայտնի է որպես Նեպտուն VI, Նեպտուն մոլորակից հեռավորությամբ չորրորդ ներքին բնական արբանյակն է։ Արբանյակը անվանվել է Հունական դիցաբանության ներեուհիներից մեկի, Գալատեայի անունով։

Գալատեան թույլ աղեղ օղակի ներսում Նեպտունի մոտ։

Գալատեան հայտնաբերվել է 1989 թվականի հուլիսի վերջին Վոյաջեր-2 ԱՄԿ-ից ստացված լուսանկարների վրա։ Այն ստացավ S/1989 N 4 ժամանակավոր նշանակում[8]։ Հայտնաբերման մասին հայտարարվեց (IAUC 4824) 1989 թվականի օգոստոսի 2-ին, ըստ հայտարարության տեքստի, եղել են միայն "10 դիտարկումներ 5 օրվա ընթացքում", հետևաբար հայտնաբերման մոտավոր օրը կարող է լինել հուլիսի 28-ից առաջ։ Արբանյակի անվանումը տրվել է 1991 թվականի սեպտեմբերի 16-ին[9]։

Արբանյակը ունի անկանոն ձև, նրա վրա չեն հայտնաբերվել երկրաբանական ակտիվության հետքեր։ Հավանական է, որ Գալատեան, ինչպես և Նեպտունի այլ ներքին արբանյակները, առաջացել է Նեպտունի կողմից Տրիտոնի որսալու ընթացքում առաջացած բեկորների իրար միանալուց։ Տրիտոնի ուղեծիրը որսալու սկզբնական ժամանակահատվածում չափազանց էքսցենտրիկ էր, և այն հավանաբար առաջացրել է քաոտիկ փոփոխություններ Նեպտունի նախկինում ունեցած ներքին արբանյակների մեջ, ստիպելով նրանց բախվել իրար և տրոհվել մասնիկների, առաջացնելով բեկորների սկավառակ[10]։ Միայն Տրիտոնի ուղեծրի շրջանաձև դառնալուց հետո այս մասնիկների սկավառակից առաջացել են այժմյան ներքին արբանյակները[11]։

Գալատեայի ուղեծիրը մոտ է շրջանաձևին, այն ընկնում է Նեպտունի սինքրոն ուղեծրի շառավղից ներքև, այսինքն այն դանդաղ, պարորաձև մոտենում է մոլորակին մակընթացային ուժերի ազդեցության տակ պտույտի արագության նվազման պատճառով և ի վերջո այն կմտնի Նեպտունի մթնոլորտ, կամ հասնելով Ռոշի սահմանին կքանդվի և կառաջացնի ևս մի օղակ։

Գալատեան հանդիսանում է հովիվ արբանյակ Ադամսի օղակի համար, որը գտնվում է արբանյակի ուղեծրից 1000 կմ-ով դուրս։ Այս օղակի և Գալատեայի միջև 42։43 ուղեծրային ռեզոնանսը նույնպես ենթադրվում է որպես այս յուրահատուկ աղեղների առաջացման պատճառ օղակների համակարգում[12]։ Գալատեայի զանգվածը գնահատվել է հիմնվելով այն հուզումների վրա, որոնք արբանյակը առաջացնում է օղակի վրա[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՌՇԼ (2011-07-21)։ «Մոլորակների արբանյակների հայտնաբերման տվյալները»։ Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա։ Վերցված է 2011-10-24 
  2. Նեպտուն մոլորակի տվյալները
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական պարամետրները»։ ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան)։ 2010-10-18։ Վերցված է 2011-10-11 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Ջակոբսոն Ռ. Ա., Օուեն Մ. Մ., Կր. (2004)։ «Նեպտունի ներքին արբանյակների ուղեծրերը Վոյաջերի, Երկրի վրայի աստղադիտարանների և Հաբլ աստղադիտակի տվյալներով»։ Աստղագիտական ամսագիր 128 (3): 1412–1417։ Bibcode:2004AJ....128.1412J։ doi:10.1086/423037 
  5. 5,0 5,1 Կարկոշկա Էրիխ (2003)։ «Նեպտունի ներքին արբանյակների չափերը, ձևերը և ալբեդոները»։ Իկարուս 162 (2): 400–407։ Bibcode:2003Icar..162..400K։ doi:10.1016/S0019-1035(03)00002-2 
  6. Ուիլյամս Դևիդ Ռ. (2008-01-22)։ «Նեպտունի արբանյակների փաստերը»։ ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտությունների տվյալների կենտրոն)։ Վերցված է 2011-11-03 
  7. 7,0 7,1 Պորկո Ս.Ս. (1991)։ «Նեպտունի օղակների աղեղների հետազորտությունները»։ Սայենս 253 (5023): 995–1001։ Bibcode:1991Sci...253..995P։ PMID 17775342։ doi:10.1126/science.253.5023.995 
  8. Մարսդեն Բրայան Ջ. (2 օգոստոսի 1989)։ «Նեպտունի արբանյակները»։ ՄԱՄ թերթիկ 4824։ Վերցված է 2011-10-26 
  9. Մարսդեն Բրայան Ջ. (16 սեպտեմբերի 1991)։ «Սատուրնի և Նեպտունի արբանյակները»։ ՄԱՄ թերթիկ 5347։ Վերցված է 2011-10-26 
  10. Գոլդրիչ Պ.; Մյուրեյ, Ն.; Լոնգարետի, Պ. Յ.; Բանֆիլդ, Դ. (1989)։ «Նեպտունի պատմությունը»։ Սայենս 245 (4917): 500–504։ Bibcode:1989Sci...245..500G։ PMID 17750259։ doi:10.1126/science.245.4917.500 
  11. Բանֆիլդ Դոն, Մյուրեյ Նորմ (հոկտեմբեր 1992)։ «Նեպտունի ներքին արբանյակների շարժման պատմությունը»։ Իկարուս 99 (2): 390–401։ Bibcode:1992Icar...99..390B։ doi:10.1016/0019-1035(92)90155-Z 
  12. Նամունի Ֆ.; Ս. Պորկո (2002)։ «Նեպտունի արբանյակ Գալատեայի կողմից օղակների աղեղների սհմանազատումը»։ Նեյչր 417 (6884): 45–7։ PMID 11986660։ doi:10.1038/417045a 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]