Լարիսսա (արբանյակ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լարիսսա
![]() ![]() ![]() ![]() (S/1981 N 1; S/1989 N 2; Նեպտուն VII) հին հունարեն՝ Λάρισα | |
---|---|
![]() Լարիսսայի երկու լուսանկարներ կատարված «Վոյաջեր-2»-ից | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 24 մայիսի 1981 թ.[1] թ. (Հարոլդ Ռեյտսեմայի, Ուիլյամ Հաբարդի, Լարի Լեբոֆսկու և Դևիդ Տոլենի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 21,5[2] |
Հեռավորությունը Նեպտուն | 73 548 ± 1 կմ[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 73 548 ± 1 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,001393 ± 0,00008[3] |
Սիդերիկ պարբերություն | 0,55465332 ± 0,00000001 օր |
Թեքվածություն | 0,251 ± 0,009°[3] (Նեպտունի հասարակածի նկատմամբ) 0,205° (տեղի Լապլասի հարթության նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 216×204×168 կմ (± ~10 կմ)[4][5] |
Հասարակածային շառավիղ | 97 ± 3 կմ[2] |
Ծավալ | ~3,5×106կմ³[6] |
Զանգված | ~4,2×1018 կգ[6] |
Միջին խտություն | ~1,2 գ/սմ³ ենթադրված[2] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,03 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | 0,076 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն[6] |
Առանցքի թեքում | 0[6] |
Ալբեդո | 0,09[2][4] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | ~51 Կ միջին ենթադրված |
Լարիսսա (հին հունարեն՝ Λάρισσα), նույնպես հայտնի է որպես Նեպտուն VII, Նեպտուն մոլորակից հեռավորությամբ հինգերորդ ներքին բնական արբանյակն է։ Արբանյակը անվանվել է Հունական աստված Պոսեյդոնի սիրուհի Լարիսսայի անունով։
Հայտնաբերումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարիսսան հայտնաբերվել է 1981 թ. մայիսի 24-ին, Հարոլդ Ռեյտսեմայի, Ուիլյամ Հաբարդի, Լարի Լեբոֆսկու և Դևիդ Տոլենի կողմից, արբանյակի աստղի ծածկման պատահական դիտարկման շնորհիվ[7], և ստացել է S/1981 N 1 ժամանակավոր անվանում։ Այս մասին հայտարարվել է 1981 թ. մայիսի 29-ին[8]։ Արբանյակի գոյությունը հաստատվեց Վոյաջեր-2 ԱՄԿ-ի Նեպտունի մոտով թռիչքի ժամանակ 1989 թվականին[9], որից հետո այն ստացավ ևս մի անվանում՝ S/1989 N 2 1989 թ. օգոստոսի 2-ին[10]։ 1991 թվականի սեպտեմբերի 16-ին արբանյակը վերանվանվեց Լարսիսսա[11]։
Առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Լարիսսան մեծությամբ չորրորդն է Նեպտունի արբանյակների միջև։ Այն ունի անկանոն (ոչ-գնդաձև) ձև և մակերևույթը ամբողջությամբ ծածկված է խառնարաններով, առանց որևէ երկրաբանական ակտիվության հետքերի։ Լարիսայի մասին կան շատ քիչ հավելյալ տեղեկություններ։
Լարիսսայի ուղեծիրը շրջանաձև է, այն ընկնում է Նեպտունի սինքրոն ուղեծրի շառավղից ներքև, այսինքն այն դանդաղ, պարորաձև մոտենում է մոլորակին մակընթացային ուժերի ազդեցության տակ պտույտի արագության նվազման պատճառով և ի վերջո այն կմտնի Նեպտունի մթնոլորտ, կամ հասնելով Ռոշի սահմանին կքանդվի և կառաջացնի ևս մի օղակ։
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավանական է, որ Լարիսսան, ինչպես և Նեպտունի այլ ներքին արբանյակները, առաջացել է Նեպտունի կողմից Տրիտոնի որսալու ընթացքում առաջացած բեկորների իրար միանալուց։ Տրիտոնի ուղեծիրը որսալու սկզբնական ժամանակահատվածում չափազանց էքսցենտրիկ էր, և այն հավանաբար առաջացրել է քաոտիկ փոփոխություններ Նեպտունի նախկինում ունեցած ներքին արբանյակների մեջ, ստիպելով նրանց բախվել իրար և տրոհվել մասնիկների, առաջացնելով բեկորների սկավառակ[12]։ Միայն Տրիտոնի ուղեծրի շրջանաձև դառնալուց հետո այս մասնիկների սկավառակից առաջացել են այժմյան ներքին արբանյակները[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՌՇԼ (2011-07-21)։ «Մոլորակների արբանյակների հայտնաբերման տվյալները»։ Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա։ Վերցված է 2011-10-24
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական պարամետրները»։ ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան)։ 2010-10-18։ Վերցված է 2011-10-11
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Ջակոբսոն Ռ. Ա., Օուեն Մ. Մ., Կր. (2004)։ «Նեպտունի ներքին արբանյակների ուղեծրերը Վոյաջերի, Երկրի վրայի աստղադիտարանների և Հաբլ աստղադիտակի տվյալներով»։ Աստղագիտական ամսագիր 128 (3): 1412–1417։ Bibcode:2004AJ....128.1412J։ doi:10.1086/423037
- ↑ 4,0 4,1 Կարկոշկա Էրիխ (2003)։ «Նեպտունի ներքին արբանյակների չափերը, ձևերը և ալբեդոները»։ Իկարուս 162 (2): 400–407։ Bibcode:2003Icar..162..400K։ doi:10.1016/S0019-1035(03)00002-2
- ↑ Ուիլյամս Դևիդ Ռ. (2008-01-22)։ «Նեպտունի արբանյակների փաստերը»։ ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտությունների տվյալների կենտրոն)։ Վերցված է 2011-11-03
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Ստուկի Ֆիլիպ Ջ. (1994)։ «Լարիսայի և Պրոտեուսի մակերևույթը»։ Երկիրը, Լուսինը և մոլորակները 65 (1): 31–54։ Bibcode:1994EM&P...65...31S։ doi:10.1007/BF00572198
- ↑ Ռեյտսեմա Հ. Ջ., Հաբարդ Վ. Բ., Լեբոֆսկի Լ. Ա., Տոլեն Դ. Ջ. (1982)։ «Նեպտունի հնարավոր երրորդ արբանյակի օսկուլացիան»։ Սայենս 215 (4530): 289–291։ Bibcode:1982Sci...215..289R։ PMID 17784355։ doi:10.1126/science.215.4530.289
- ↑ Մարսդեն Բրայան Ջ. (29 մայիսի 1981)։ «S/1981 N 1»։ ՄԱՄ թերթիկ 3608։ Վերցված է 2011-10-26
- ↑ Սմիթ Բ. Ա., Սոդերբլոմ Լ. Ա., Բանֆիլդ Դ., Բարնետ Ս., Բազիլևսկի Ա. Տ., Բիբի Ռ. Ֆ., Բոլինգեր Կ., Բոյս Ջ. Մ., Բրահիչ Ա. (1989)։ «Վոյաջեր 2-ը Նեպտունի մոտ. Լուսանկարման արդյունքները»։ Սայենս 246 (4936): 1422–1449։ Bibcode:1989Sci...246.1422S։ PMID 17755997։ doi:10.1126/science.246.4936.1422
- ↑ Մարսդեն Բրայան Ջ. (2 օգոստոսի 1989)։ «Նեպտունի արբանյակները»։ ՄԱՄ թերթիկ 4824։ Վերցված է 2011-10-26
- ↑ Մարսդեն Բրայան Ջ. (16 սեպտեմբերի 1991)։ «Սատուրնի և Նեպտունի արբանյակները»։ ՄԱՄ թերթիկ 5347։ Վերցված է 2011-10-26
- ↑ Գոլդրիչ Պ.; Մյուրեյ, Ն.; Լոնգարետի, Պ. Յ.; Բանֆիլդ, Դ. (1989)։ «Նեպտունի պատմությունը»։ Սայենս 245 (4917): 500–504։ Bibcode:1989Sci...245..500G։ PMID 17750259։ doi:10.1126/science.245.4917.500
- ↑ Բանֆիլդ Դոն, Մյուրեյ Նորմ (հոկտեմբեր 1992)։ «Նեպտունի ներքին արբանյակների շարժման պատմությունը»։ Իկարուս 99 (2): 390–401։ Bibcode:1992Icar...99..390B։ doi:10.1016/0019-1035(92)90155-Z
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Լարիսսա (արբանյակ) Վիքիպահեստում |
---|
- Լարիսայի տվյալները Archived 2007-08-01 at the Wayback Machine. ՆԱՍԱ-ի Արեգակնային համակարգի հետազոտություների կայքում
- Նեպտունի հայտնի արբանյակները (Սքոթ Շեփարդ)
|