Ռոշի սահման
Արտաքին տեսք
Ռոշի սահման կամ Ռոշի շառավիղ է կոչվում իր սեփական գրավիտացիոն ուժերով ամբողջական պահվող երկնային մարմնի այն հեռավորությունը մեկ այլ երկնային մարմնից, որին հասնելու դեպքում առաջին երկնային մարմինը կկազմալուծվի՝ մյուս երկնային մարմնի կողմից առաջացած մակընթացային ուժերի ազդեցության ներքո[1]։ Կազմալուծումը տեղի է ունենում այն պատճառով, որ մակընթացային ուժերը գերազանցում են մարմնի սեփական գրավիտացիոն ինքնաձգողականության ուժը։ Ռոշի սահմանի ներսում, երկնային մարմնի շուրջ պտտվող նյութերը հակված են ցրվել և օղակներ ձևավորել, իսկ սահմանից դուրս՝ հակված են սերտաճել, միանալ միմյանց։ Տերմինը կոչվում է ֆրանսիացի աստղագետ Էդուարդ Ռոշի անունով, ով առաջինն է հաշվարկել է այս տեսական սահմանը 1848 թվականին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Eric W. Weisstein (2007). «Eric Weisstein's World of Physics - Roche Limit». scienceworld.wolfram.com. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ NASA. «What is the Roche limit?». NASA - JPL. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 5-ին.