Սաո (արբանյակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սաո (այլ կիրառումներ)
Սաո (S/2002 N 2; Նեպտուն XI) հին հունարեն՝ Σαώ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 14 օգոստոսի 2002 թ.[1][2] թ. (Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելաարսի, Թոմի Գրավի, Ուիզլի Ֆրեյզերի և Դեն Միլիսավլյևիչի կողմից) |
Հեռավորությունը Նեպտուն | 22 228 000 կմ[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 22 228 000 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,1365[3] |
Սիդերիկ պարբերություն | 2912,72 օր (7,97 a) |
Թեքվածություն | 53,483°[3] (Նեպտունի հասարակածի նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 44 կմ[4] |
Միջին խտություն | 1,5 գ/սմ3 ենթադրված |
Ալբեդո | 0.04 ենթադրված[4] |
Մթնոլորտային տվյալներ |
Սաո (հին հունարեն՝ Σαώ), նույնպես հայտնի է որպես Նեպտուն XI, Նեպտուն մոլորակի անկանոն բնական արբանյակ։ Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելաարսի, Թոմի Գրավի, Ուիզլի Ֆրեյզերի և Դեն Միլիսավլյևիչի կողմից 2002 թվականի օգոստոսի 14-ին[5]։ Մինչև նրա պաշտոնական անվանում ստանալը 2007 թվականի փետրվարի 3-ին, Լաոմեդեյան կրում էր նախնական S/2002 N 2[1] անվանումը։
Արբանյակը պտտվում է Նեպտունի շուրջ 22 228 000 կմ միջին հեռավորության վրա։ Նրա տրամագիծը գնահատվել է մոտ 44 կիլոմետր (ենթադրելով, որ նրա ալբեդոն կազմում է 0,04)[4]։
Սաոն ունի չափազանց թեքված և էքսցենտրիկ ուղեծիր, որը ցույց է տրված դիագրամի վրա համեմատված Նեպտունի այլ արբանյակների հետ։ Հորիզոնական գծից վեր գտնվող արբանյակները ունեն ուղիղ շարժում, իսկ ներքև ընկածները՝ հակադարձ։ Դեղին գծերը ցույց են տալիս պերիկենտրոնից ապոկենտրոն ընկած հեռավորությունը, ներկայացնելով էքսցենտրիսիտետը։
Արբանյակը գտնվում է այսպես կոչված Կոզայի ռեզոնանսում, այսինքն նրա թեքումը և էքսցենտրիսիտետը կապված են (ուղեծրի թեքումը նվազում է երբ ավելանում է էքսցենտրիսիտետը, և հակառակը)[5]։
Սաոն, ինչպես և Նեպտունի այլ արտաքին արբայակները, անվանվել է 50 ներեուհիներից մեկի անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ՌՇԼ (2011 թ․ հուլիսի 21). «Մոլորակների արբանյակների հայտնաբերման տվյալները». Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Գրին, Դենիել Վ. Ե. (2003 թ․ հունվարի 13). «Նեպտունի արբանյակներ». ՄԱՄ թերթիկ. 8047. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Ջակոբսոն, Ռ. Ա. (2008). «NEP078 – ՌՇԼ արբանյակների էֆեմերիդները». Մոլորակների արբանյակների միջին ուղեծրային տվյալները. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Սքոթ Շեփարդ, Դևիդ Ջուիտ, Ժան Կլեյնա (2006). «Նեպտունի շուրջ «նորմալ» անկանոն արբանյակների որոնումը». Աստղագիտական ամսագիր. 132: 171–176. doi:10.1086/504799.
{{cite journal}}
: Unknown parameter|Bibcode=
ignored (|bibcode=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 5,0 5,1 Հոլման, Մ. Ջ.; Կավելաարս, Ջ. Ջ.; Գրավ, Տ. (2004). «Նեպտունի հինգ անկանոն արբանյակների հայտնաբերումը» (PDF). Նեյչր. 430 (7002): 865–867. Bibcode:2004Natur.430..865H. doi:10.1038/nature02832. PMID 15318214. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
{{cite journal}}
: Invalid|display-authors=3
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեթյու Հոլմանի Նեպտունի էջը
- Նեպտունի հայտնի արբանյակները (Սքոթ Շեփարդ)
- Սքոթ Շեփարդի էջերը
- Դևիդ Ջուիտի էջերը
- ՓՄԿ` Բնական արբանյակների էֆեմերիդները
|