Նայադա (արբանյակ)
![]() ![]() ![]() ![]() (S/1989 N 6; Նեպտուն III) հին հունարեն՝ Ναϊάς | |
---|---|
![]() Նայադան կամ Տալասան, լուսանկարը թույլ չի տալիս ճշգրտել | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | սեպտեմբեր 1989 թ.[1] թ. (Վոյաջերի լուսանկարների վերլուծության թիմի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,9[2] |
Հեռավորությունը Նեպտուն | 48 227 ± 1 կմ[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 48 227 ± 1 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,0004 ± 0,0003[3] |
Սիդերիկ պարբերություն | 0,2943958 ± 0,0000002 օր |
Թեքվածություն | 4,75 ± 0,03°[3] (Նեպտունի հասարակածի նկատմամբ) 4,75° (տեղի Լապլասի հարթության նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 96×60×52 կմ[4][5] |
Հասարակածային շառավիղ | 33 ± 3 կմ[2] |
Ծավալ | ~1,5×105կմ³ |
Զանգված | ~1,9×1017 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ ենթադրված[2] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,012 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,028 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն |
Առանցքի թեքում | 0 |
Ալբեդո | 0,07[2][4] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | ~51 Կ միջին ենթադրված |
Նայադա (հին հունարեն՝ Ναϊάς), նույնպես հայտնի է որպես Նեպտուն III, Նեպտուն մոլորակին ամենամոտ գտնվող ներքին բնական արբանյակն է։ Արբանյակը անվանվել է Հունական Նայադաների անունով[6]։
Նայադան հայտնաբերվել է 1989 թվականի սեպտեմբերի սկզբին Վոյաջեր-2 ԱՄԿ-ից ստացված լուսանկարների վրա։ Այս արբանյակը վերջինն էր, որը հայտնավերվեց կայանի անցման ընթացքում, այն ստացավ S/1989 N 6 ժամանակավոր նշանակում[7]։ Հայտնաբերման մասին հայտարարվեց (IAUC 4867) 1989 թվականի սեպտեմբերի 29-ին, ըստ հայտարարության տեքստի, եղել են "25 դիտարկումներ 11 օրվա ընթացքում", հետևաբար հայտնաբերման մոտավոր օրը կարող է լինել սեպտեմբերի 18-ից առաջ։ Արբանյակի անվանումը տրվել է 1991 թվականի սեպտեմբերի 16-ին[8]։
Արբանյակը ունի անկանոն ձև, նրա վրա չեն հայտնաբերվել երկրաբանական ակտիվության հետքեր։ Հավանական է, որ Տալասան, ինչպես և Նեպտունի այլ ներքին արբանյակները, առաջացել է Նեպտունի կողմից Տրիտոնի որսալու ընթացքում առաջացած բեկորների իրար միանալուց։ Տրիտոնի ուղեծիրը որսալու սկզբնական ժամանակահատվածում չափազանց էքսցենտրիկ էր, և այն հավանաբար առաջացրել է քաոտիկ փոփոխություններ Նեպտունի նախկինում ունեցած ներքին արբանյակների մեջ, ստիպելով նրանց բախվել իրար և տրոհվել մասնիկների, առաջացնելով բեկորների սկավառակ[9]։ Միայն Տրիտոնի ուղեծրի շրջանաձև դառնալուց հետո այս մասնիկների սկավառակից առաջացել են այժմյան ներքին արբանյակները[10]։

Նայադան պտտվում է մոլորակի շուրջ ընդամենը 23 500 կմ հեռավորության վրա նրա ամպերից։ Քանի որ Նայադայի ուղեծիրը ընկնում է Նեպտունի սինքրոն ուղեծրի շառավղից ներքև, այն դանդաղ, պարորաձև մոտենում է մոլորակին մակընթացային ուժերի ազդեցության տակ պտույտի արագության նվազման պատճառով և ի վերջո այն կմտնի Նեպտունի մթնոլորտ, կամ հասնելով Ռոշի սահմանին կքանդվի և կառաջացնի ևս մի օղակ։ Նայադան պտտվում է Նեպտունին բավականին մոտ, և ենթադրվում է որ այն արդեն շատ մոտ է Ռոշի սահմանին։
Վոյաջեր-2-ի անցումից հետո Նեպտունի համակարգը բավականին լայնածավալ հետազոտվել է Երկրի վրա գտնվող աստղադիտակներով և Հաբլ տիեզերական աստղադիտակով։ 2002–03 թվականներին Կեկի աստղադիտարանի աստղադիտակներով դիտարկվել է մոլորակի համակարգը օգտագործելով ադապտացված օպտիկա։ Այս դիտարկումները թույլ տվեցին հայտնաբերել չորս արտաքին արբանյակները։ Տալասան նույնպես գտնվեց, սակայն Նայադան չհաջողվեց գտնել[11]։ Չնայած այն հանգամանքին, որ Հաբլ աստղադիտակով կարելի է դիտարկել բոլոր Արեգակնային համակարգի արբանյակները, այն ունի ավելի մեծ հնարավորություններ քան Վոյաջեր-2-ը, սակայն, Նայադան դեռևս չի դիտարկվել։ Կարծիք կա, որ դրա պատճառն է Նայադայի ուղեծրի գնահատման զգալի սխալանքը[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՌՇԼ (2011-07-21)։ «Մոլորակների արբանյակների հայտնաբերման տվյալները»։ Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա։ Վերցված է 2011-10-24
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական պարամետրները»։ ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան)։ 2010-10-18։ Վերցված է 2011-10-11
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Ջակոբսոն Ռ. Ա., Օուեն Մ. Մ., Կր. (2004)։ «Նեպտունի ներքին արբանյակների ուղեծրերը Վոյաջերի, Երկրի վրայի աստղադիտարանների և Հաբլ աստղադիտակի տվյալներով»։ Աստղագիտական ամսագիր 128 (3): 1412–1417։ Bibcode:2004AJ....128.1412J։ doi:10.1086/423037
- ↑ 4,0 4,1 Կարկոշկա Էրիխ (2003)։ «Նեպտունի ներքին արբանյակների չափերը, ձևերը և ալբեդոները»։ Իկարուս 162 (2): 400–407։ Bibcode:2003Icar..162..400K։ doi:10.1016/S0019-1035(03)00002-2
- ↑ Ուիլյամս Դևիդ Ռ. (2008-01-22)։ «Նեպտունի արբանյակների փաստերը»։ ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտությունների տվյալների կենտրոն)։ Վերցված է 2011-11-03
- ↑ «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները»։ Մոլորակների անվանումների լրատու։ ԱՄՆԱՇ Աստղաերկրաբանություն։ 21 հուլիսի 2006։ Վերցված է 2006-08-05
- ↑ Գրին Դենիել Վ. Ե. (29 սեպտեմբերի 1989)։ «Նեպտուն»։ ՄԱՄ թերթիկ 4867։ Վերցված է 2011-10-26
- ↑ Մարսդեն Բրայան Ջ. (16 սեպտեմբերի 1991)։ «Սատուրնի և Նեպտունի արբանյակները»։ ՄԱՄ թերթիկ 5347։ Վերցված է 2011-10-26
- ↑ Գոլդրիչ Պ.; Մյուրեյ, Ն.; Լոնգարետի, Պ. Յ.; Բանֆիլդ, Դ. (1989)։ «Նեպտունի պատմությունը»։ Սայենս 245 (4917): 500–504։ Bibcode:1989Sci...245..500G։ PMID 17750259։ doi:10.1126/science.245.4917.500
- ↑ Բանֆիլդ Դոն, Մյուրեյ Նորմ (հոկտեմբեր 1992)։ «Նեպտունի ներքին արբանյակների շարժման պատմությունը»։ Իկարուս 99 (2): 390–401։ Bibcode:1992Icar...99..390B։ doi:10.1016/0019-1035(92)90155-Z
- ↑ Մարչիս Ֆ., Ուրատա Ռ., դե Պատեր Ի., Գիբարդ Ս., Հեմել Հ. Բ., Բարթիեր Ջ. (մայիս 2004)։ «Կեկի աստղադիտակնեով դիտարկված Նեպտունի արբանյակները»։ էջ 860։ Վերցված է 2006-08-05
- ↑ Շոուոլտեր Մ. Ռ., Լիսաուեր Ջ. Ջ., դե Պատեր Ի. (օգոստոս 2005)։ «Նեպտունի և Ուրանի օղակները դիտարկված Հաբլ աստղադիտակով»։ էջ 772։ Վերցված է 2006-08-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նայադա (արբանյակ) Վիքիպահեստում |
---|
- Նայադայի տվյալները Archived 2007-08-01 at the Wayback Machine. ՆԱՍԱ-ի Արեգակնային համակարգի հետազոտություների կայքում
- Նեպտունի հայտնի արբանյակները (Սքոթ Շեփարդ)
|