Հոմեա
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հոմեա (Haumea) | |
|---|---|
Հոմեան իր արբանյակներով | |
| Հիմնական տվյալներ | |
| Հայտնաբերվել է | 28 դեկտեմբեր 2004 թ. (Մայքլ Բրաունի կողմից) |
| Հեռավորությունը Արեգակից | 43,132 ա. մ. |
| Արբանյակներ | 2 |
| Ուղեծրային տվյալներ | |
| Պերիհելին | 34,721 ա. մ. |
| Ապոհելին | 51,544 ա. մ. |
| Մեծ կիսաառանցք | 43,132 ա. մ. |
| Էքսցենտրիսիտետ | 0,19501 |
| Սիդերիկ պարբերություն | 283,28 տարի (103 468 օր) |
| Ուղեծրային արագություն | 4,484 կմ/վ |
| Թեքվածություն | 28,22° (Արեգակի հասարակածի նկատմամբ) |
| Ծագման անկյան երկայնություն | 121,10° |
| Պերիկենտրոնի արգումենտ | 239,18° |
| Ֆիզիկական հատկանիշներ | |
| Հասարակածային շառավիղ | ~718 կմ |
| Մակերևույթի մակերես | ~2 × 107 կմ² |
| Զանգված | (4,006 ± 0,040) × 1021 կգ |
| Միջին խտություն | 2,6–3,3 գ/սմ3 |
| Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,44 մ/վ2 |
| 2-րդ տիեզերական արագություն | 0,84 կմ/վ |
| Պտույտի պարբերություն | 0,163146 ± 0,000004 սիդերիկ օր |
| Ալբեդո | 0,7 ± 0,1 |
| Մթնոլորտային տվյալներ | |
(136108) Հոմեա (անգլ.՝ Haumea, հավայան լեզվով; Խորհրդանիշ։
)[1], գաճաճ մոլորակ, պլուտոիդ, տրանսնեպտունային մարմին։ Համաձայն Պալոմարյան աստղադիտարանի (Կալիֆորնիա) աստղագետների տեղեկությունների, ունի Պլուտոնի հետ համեմատելի չափեր, չափազանց ձգված ձև և սեփական առանցքի շուրջ պտտվում է 4 ժամում։ Ունի 2 արբանյակ որոնց պտույտի հաճախությունն են 18 և 49 օր։ Անվանված է հավայան բերրիության և ծննդաբերության աստվածուհու Հոմեայի պատվին։
Հոմեան գլխավորում է Հոմեայի աստերոիդների ընտանիքը։ Իրական ուղեծրի էլեմենտների բաշխումը ընտանիքի անդամների միջև համեմատաբար մեծ չէ և կազմում է մոտ 5% մեծ կիսաառանցքների համար, մոտ 1,4° ուղեծրի թեքման համար և 0,08 էքսցենտրիսիտետների համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմինը հայտնագործվել է 2005 թվականին, նույն թվականի հուլիսի 29-ին նա անվանվել է 2003 EL61։ 2006 թվականի սեպտեմբերի 7-ին այն պաշտոնապես ներառվել է փոքր մոլորակների ցանկի մեջ և ստացել է (136108) 2003 EL61 անվանումը։ 2008 թվականի սեպտեմբերի 17-ին հայտարարվեց մոլորակի Հոմեա անվանման և նրա որպես գաճաճ մոլորակ կարգավիճակի հաստատման մասին։
Արբանյակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ արբանյակի, Խիակայի շառավիղը կազմում է մոտ 350 կմ, պտույտի հաճախությունը 48,9 օր, ուղեծրի շառավիղը 49,9 հազ. կմ։ Երկրորդ արբանյակը Նամական մոտ երկու անգամ փոքր է առաջինից, պտտվում է Հոմեայի շուրջ 25,6 հազ. կմ մեծ կիսաառանցքով և 18 օր հաճախությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ JPL/NASA (2015 թ․ ապրիլի 22). «What is a Dwarf Planet?». Jet Propulsion Laboratory. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հոմեա կատեգորիայում։ |

