Միստիկ (Marvel Comics)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միստիկ
Cosplay of Mystique DragonCon 2011.jpg
Հրատարակման պատմություն
ՀեղինակՔրիս Քլերմոնթ և Dave Cockrum?
Դերակատար / ՁայնՌեբեկա Ռոմեյն, Ջենիֆեր Լոուրենս և Մորգան Լիլի
ԱշխարհMarvel Universe
Ներկայացրած էԻքս Մարդիկ, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, Կուղխը և Իքս Մարդիկ, The Super Hero Squad Show?, Իքս մարդիկ, Իքս-մարդիկ 2, Իքս-մարդիկ։ Վերջին մարտը, Իքս-մարդիկ։ Առաջին դաս, Իքս-մարդիկ: Անցած ապագայի օրերը, Իքս մարդիկ: Ապոկալիպսիս և Իքս մարդիկ: Խավարի փյունիկ
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Raven Darkhölme
Տեսակմուտանտ, Սուպերհերոս, սուպեր չարագործ, կինոհերոս, անիմացիոն կերպար և կոմիքսների կերպար
Մազերի գույնՇեկ մազեր
Աչքերի գույնyellow?
Սեռիգական
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Զբաղմունքդերասանուհի, մասնավոր խուզարկու, վարձկան, ահաբեկիչ, մոդել, լրագրող, սուպեր չարագործ և Սուպերհերոս
ԵրեխաներNightcrawler?, Graydon Creed? և Վտարական (Marvel Comics)
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, Marauders?, Dark X-Men?, Brotherhood of Mutants?, X-Corps?, X-Factor?, Freedom Force? և Advanced Research Projects Agency?
Հատուկ ուժեր և ունակություններ

Մուտանտային ուժեր՝

    • Արտաքինի փոփխում
    • Դանդաղ ծերացում
    • Բուժող ֆաքտոր
    • Գերմարդկային ճկունություն
    • Տելեպատիայի նկատմամբ դիմադրողականություն

Հմտություններ՝

    • Ձեռնամարտի արվեստ
    • Հրազենի օգտագործման հիասքանչ հմտություններ
    • Լրտեսության և դիվերսիայի հմտություն
    • Հաքերության և գողության տաղանդ
    • Լայն մարտական իմացություններ և փորձ

Միստիկ (իրական անուն՝ Ռեյվեն Դարքհոլմ, անգլ.՝ Mystique, Raven Darkholme), «Marvel Comics» կոմիքսների հրատարակության մտածված կերպար՝ կապված «Իքս մարդկանց» հետ: Ստեղծել է նկարիչ Դեյվ Կուկրումը: Գրող Քրիս Քլերմոնտը տեսել է Կոկրումի աշխատանքը, տալով նրան «Միստիկ» անունը և Կոկրումի թույլտվությամբ, նա առաջին անգամ հայտնվել է «Ms. Marvel» № 17 հրատարակությունում (1978 թվականի մայիս)[1][2]:

Միստիկը կերպարանափոխվող մուտանտ է, իրական կերպարանքում նա ունի դեղին աչքեր և կապույտ մաշկ: Նա ավելի քան 100 տարեկան է: Նրան նվիրված սերիայում, (հրատարակություն № 17), նա ասում է, որ՝ «Ինչ վերաբերվում է դրան, ապա ես երեկ չեմ ծնվել և ոչ էլ այս դարում…» (անգլ.՝ I wasn't born last night, or even last century, for that matter...): Միստիկը Գիշերային օձի կենսաբանական մայրն է և Ռոուգի խնամակալը: Նա ստիպված է եղել լքել Գիշերային օձին, բայց տարիներ շարունակ հոգ է տարել Ռոուգի մասին (երկու կանայք էլ ունեցել են միմյանց նկատմամբ խառը զգացմունքներ):

Նրա մասնակցությամբ պատմությունների մեծամասնությունում նա հանդես է եկել որպես անտագոնիստ․ եղել է «Մուտանտների եղբայրության» անդամ և սպանել է մի քանի շատ կարևոր մարդկանց, որոնք ներգրավված են եղել մուտանտների գործերում: Բացի այդ, ոչ վաղ անցյալում նա աշխատել է Պրոֆեսոր Իքսի մոտ և ժամանակավորապես միացել է «Իքս մարդկանց»:

Միստիկը հայտնի կոմիքսների էջերում հանդիպած մի քանի երկսեռական կերպարներից է: Նա երկարատև հարաբերություններ է ունեցել «Եղբայրությունում» նրա ընկեր Ճակատագրի (անգլ.՝ Destiny) հետ[3]: Սեքսուալ հարաբերություններում եղած սահմանափակումների պատճառով, որոնք նշված են Կոմիքսների հեղինակների կոդեքսում, «Marvel»-ի խմբագիրները երկար ժամանակ չէին հաստատում դա[4][5]:

Ուժեր և ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միստիկը՝ կերպարանափոխվող մուտանտ է: Նա կարող է ընդունել իր հասակին կամ քաշին մոտ ցանկացած մարդանման արարածի կերպարանք: Ունակությունները մուտանտին թույլ են տալիս կրկնօրինակել ոչ միայն արտաքինը այլ նաև անհատական գծերը, ինչպիսիք են՝ ձայնը, քայլվածքը և նույնիսկ մատնահետքերը և աչքի ցանցաթաղանթի պատկերը: Միստիկը կարող է կրկնօրինակել ոչ միայն կենսաբանական հատվածները, այլ նաև հագուստը, ինչպես նաև աքսեսուարները, ինչպիսիք են՝ ակնոցները և զարդերը:

Միստիկի մուտացիայի արդյուքնում նա ունի բարձր ռեգեներացիոն ունակություններ և որպես արդյունք՝ դանդաղ ծերացում․ չնայած իր ավելի քան հարյուրամյա տարիքին, մուտանտը պահպանում է իր կանացի ճարպկությունը և ճկունությունը:

Իրավիճակը մի քիչ փոխվում է, երբ «X-Men Forever» մինի շարքում Միստիկը Դոդոշ անունով մուտանտին փրկելու ժամանակ ստանում է ճառագայթման մեծ չափաբաժին, ինչի շնորհիվ մուտացիան ստրվում է: Միստիկի հիմնական կերպարանքը նման դարձավ «Իքս մարդիկ» ֆիլմաշարում նրա ունեցած կերպարանքին՝ մարմինը պատվեց թեփուկանման գոյացությամբ: Միստիկը ստացավ կերպարանափոխման մեծ ուժեր, որից հետո նա կարողանում է կերպարանափոխության ընթացքում փոխել իր հասակը և քաշը: Բացի դա, Միստիկը հիմա կարող է և կենսաբանական փոփոխություններ կատարել․ նա կարող է աճեցնել նոր վերջույթներ և մարմնի այլ մասեր: Կարող է աճեցնել և ոչ ստանդարտ օրգաններ՝ թևեր, ճանկեր, բնական պաշտպանողական զրահ: Միստիկը փոխել է իր կյանքի համար կարևորագույն օրգանների տեղերը, որպեսզի քչացնի մահվան ռիսկը վիրավորվելու դեպքում:

Միստիկը հրաշալի հետախույզ և դիվերսանտ է, ընդ որում դա հիմնված չէ միայն նրա մուտացիոն ունակություններով, այլ նաև սեփական հմտություններով: Միստիկը նաև հրաշալի գող է, գողության ժամանակ նրան օգնում է բնատուր ճարպկությունը և ճկունությունը, որը պարապմունքների շնորհիվ հասնում է ֆանտաստիկ մակարդակի: Ռեյվենը՝ պրոֆեսիոնալ հաքեր է և ունակ է ներխուժել ցանկացած համակարգչային համակարգ: Նա կարողանում է բացել նաև բիոմետրիկ փականներ՝ փոխելով իր մատնահետքերը կամ աչքերի ցանցաթաղանքի պատկերը:

Իր հարյուրամյա տարիքի ընթացքում Միստիկը կուտակել է ահռելի գիտելիքներ` լրտեսությունում, հաքերությունում, հոգեբանությունում և մարտական արվեստներում, նաև ձեռք է բերել անհամեմաատ մեծ մարտական փորձ ինչպես ձեռնամարտում, այնպես էլ տարբեր զենքերի հետ օգտագործման մեջ:

Այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իքս դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իքս դարաշրջանում» Կապիտան Ամերիկան սպանում է Միստիկին, երբ նա պաշտպանում է երեխա մուտանտներին Իքս ամրոցում:

Marvel-Զոմբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր-2149 տիեզերքում Միստիկը դառնում է զոմբի, հետո ընդունում է Ալ կախարդուհու կերպարանքը և վարակում է Սնդիկին:

Ultimate Միստիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate տիեզերքում Միստիկը անցյալում եղել է Չարլզ Քսավյեի զույգը, մինչ այն պահը, երբ նրանք վայրի Երկիր ժամանեցին Մագնետոյի և Երիտասարդ Էմմա Ֆրոսթի հետ, որտեղ էլ Քսավյեն սիրահարվում է Էմմային[6]: Դրանից հետո Միստիկը այնքան ատեց նրանց երկուսին էլ, որ նույնիսկ հարձակվեց նրանց վրա: Դրանից հետո Միստիկը անցավ Մագնետոյի կողմը և սկսեց զգացմունքներ տածել նրա նկատմամբ[7]: Հետո նա Դարբինի հետ միասին օգնում է Մագնետոյին փախչել Տրիսկելիոնից և ընդունում է նրա կերպարանքը[8]: Քսավյեն ունի կատու Միստիկ անունով, որին նա անվանակոչել է նրա պատվին[9]:

Ուլտիմատումի ժամանակ Միստիկը Ալ կախարդուհու կերպարանքով, Մագնետոյին հայտնում է, թե ով է մուտանտներից մահացել հեղեղի ժամանակ և փորձում է նրան գայթակղել, որից հետո էլ Մագնետոն քիչ է մնում նրան սպաներ: Միստիկը ողջ է մնում Թրատամի հետ և Ուլտիմատումից հետո նա Վիկտորի հետ գտնում է Իքս մարդկանցից ողջ մնացածներին և մարտ է սկսում նրանց հետ, բայց երկուսն էլ պարտություն են կրում: Հետո Միստիկը Ռոուգի կերպարանքով գտնում է Ջին Գրեյին, որն այդ ժամանակ Քարեն Գրանտ կեղծանվան տակ էր:

Ռեյվենը և Թրատամը, իրենց հետ վերցնում են նաև Քարենին, բայց ճանապարհին հանդիպում են նրա զուգընկերոջը: Թրատամը սպանում է նրան և Քարենը օգտագործելում է իր ուժերը, որից հետո Միստիկը և Թրատամը թաքնվում են: Միստիկը աշխատում է Սնդիկի համար, որը այդ պահին ենթարկվում է Ալ կախարդուհուն, որն իրականում հանդիսանում է պատրանք, ստեղծված Նատանիել Էսեքսի և Ապոկալիպսիսի կողմից:

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկուհի դերասան և ֆոտոմոդել Ռեբեկա Ռոմեյնը կատարել է Միստիկի դերը «Իքս մարդիկ» (2000), «Իքս մարդիկ 2» (2003) և «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» (2006) ֆիլմերում: Ի տարբերություն կոմիքսների, ֆիլմերում Միստիկը միշտ մերկ է՝ նրա ինտիմ հատվածները պատված են «թեփուկներով»: Երեք մասերի ընթացքում նա հանդիսանում է Մագնետոյի «Մուտանտների եղբայրության» անդամ, որին նա պետք է ծառայեր և որին նա, ըստ երևույթին, սիրահարված է: Երրորդ ֆիլմում կորցնում է իր ուժերը, երբ նրան հարվածում են մուտանտներին ուժերից զրկող շիճուկով լցված տեգը: Մագնետոն թողնում է նրան, իսկ նա վրեժխնդիր է լինում և իշխանություններին է հանձնում նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունները: Հետո վերադառնում է սովորական աշխատանքի:

Միստկը նաև ներկա է «Իքս մարդիկ։ Առաջին դաս» (2011) ֆիլմում, որտեղ նա հանդիսանում է առաջին Իքս մարդկանցից մեկը: Նրա դերը կատարում է երեք դերասանուհի՝ Ջենիֆեր Լոուրենսը երիտասարդ հասակում և Լիլի Մորգանը մանկությունում[10][11], նաև որպես կամեո հայտնվել է Ռեբեկա Ռոմեյնը Ռեյվենի հասուն տարիքում: Ի տարբերություն կոմիքսների, ֆիլմում նա Չարլզ Քսավյեի խորթ քույրն է և նույնիսկ որոշ ժամանակ սիրահարված է Գազանին: Երբ Մագնետոն լքում է առաջին Իքս մարդկանց, Ռեյվենը, որն արդեն հասցրել էր ձեռք բերել նրա հետ ռոմանտիկ հարաբերություններ և համակրում էր մուտանտների գերիշխանության մտքերը, գնում է նրա հետ:

«Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը ֆիլմում Միստիկը Լոուրենսի կատարմամբ գլխավոր կերպարներից մեկը[12]: Համաձայն ֆիլմի սյուժեի, 1973 թվականին նա սպանել է Բոլիվար Թրասքին, որը ռոբոտ պահակներիի ստեղծողն է, որոնք նախատեսված են մուտանտների ոչնչացման համար, ինչը համոզել էր հասարակությանը, որ մուտանտները վտանգավոր են: Բացի այդ, նա գերի էր ընկել Թրասքի մարդկանց մոտ և նրա միմիկրիայի ունակությունների վրա էլ ստեղծվել են Պահակները, որոնք ունակ են ադապտացվել ընդդեմ մուտանտների ուժերի: Դա ստեղծել էր մռայլ ապագա, որտեղ մուտանտներին գործնականորեն ոչնչացնում էին: Ողջ մնացած Կուղխին ուղարկում են 1973 թվական, որպեսզի նա կանխի Թրասքի սպանությունը և Միստիկի գերությունը: Վերջ ի վերջո, հերոսները կարողանում են կանխել մռայլ ապագան և ստեղծել ավելի երջանիկը:

Ջենիֆեր Լոուրենսը կատարել է Միստիկի դերը «Իքս մարդիկ: Ապոկալիպսիս» ֆիլմում[13][14]: Անցնում է 10 տարի, այն բանից հետո, երբ Միստիկը փրկում է քաղաքկան գործիչներին Մագնետոյից և աշխարհը նրան կոչում է «Մեծ հերոսուհի», նա համընդհանուր կուռք է դառնում մուտանտների համար: Սակայն, աղջիկը շարունակում է թաքնվել մարդկանց հանդեպ ունեցած անվստահության պատճառով, օրինակ՝ երբ նա ազատում է երկու մուտանտների՝ Գիշերային օձին և Հրեշտակին, որոնց մարդիկ օգտագործում էին մուտանտների գլադիատորային մարտերում հաճույք ստանալու համար: Ռեյվենը գնում է Հանիբալի՝ մուտանտ վաճառականի մոտ, որը Փսայլոկի օգնությամբ, գումարի դիմաց նրան օգնում էր մուտանտերի որոնումներում: Նրանից Ռեյվենը իմանում է Մագնետոյի մասին, որը ոչ վաղ անցյալում սպանել էր մի շարք ոստիկանների, նրա համար, որ նրանք պատահմամբ սպանել են նրա ընտանիքի անդամներին: Ռեյվենը Քուրթի հետ մեկնում են ԱՄՆ-ի մուտանտների դպրոց, որպեսզի օգնություն խնդրեն պրոֆեսոր Քսավյեից: Միաժամանակ աշխարհում արթնանում է ամենակարող և ամենաառաջին մուտանտը՝ Էն Սաբահ Նուր անունով, որը նաև հայտնի է Ապոկալիպսիս անվանումով, որն իրեն միավորել էր չորս մուտանտների (Մագնետո, Փոթորիկ, Հրեշտակ և Փսայլոք) որպես իր հեծյալներ, նա առևանգում է Չարլզին, նրա մարմին տեղափոխվելու նպատակով: Այդ ժամանակ Միստիկը Սնդիկի, Մոյրայի և Գազանի հետ պատանդ են ընկնում գեներալ Ուիլյամ Սթարայքերի մոտ, բայց նրանց փրկում են Ջին Գրեյը, Գիշերային օձը և Կիկլոպը՝ մահացած Հավոքի եղբայրը: Իմանալով Չարլզի գտնվելու վայրը, մուանտների խումբը ուղևորվում է նրան փրկելու: Միստիկը Փսայլոկի կերպարանքով, փորձում է փրկել Սնդիկին Ապոկալիպսիսից, սակայն նա ինքն էլ համարյա սպանվում է նրա ձեռքից, բայց Քսավյեի և հետո էլ Գազանի միջամտությունը փրկում է նրան: Այն բանից հետո, երբ Ջին Գրեյը, արթնացնում է Փյունիկի ուժը, սպանում է Ակոպալիպսիսին, իսկ հետո Ռեյվենը և Հենքը սովրեցնում են «Առաջին սերնդի» Իքս մարդկանց (Կիկլոպ, Փյունիկ, Գիշերային օձ և Սնդիկ):

Ջենիֆեր Լոուրենսը կատարել է Միստիկի դերը նաև «Իքս մարդիկ: Խավարի փյունիկ» ֆիլմում[15]:

Միստիկը և կոմիքսներից շատ այլ կերպարներ ծաղրանմանակվել են «Շատ էպիկ կինո» կատակերգական ֆիլմում (2007): Նրա դերը կատարել է Կարմեն Էլեկտրան:

Մուլտսերիալներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին անգամ հայտնվել է Իքս մարդիկ մուլտսերիալում: Շելմային տնից դուրս հանեցին՝ Միստիկը նրան ընդունում է իր Եղբայրություն, որտեղ նրան սովորեցնում է օգտագործել իր ուժերը: Առաջին եթերաշրջանում աշխատում է Ապոկալիպսիսի համար և սկզբից նրա հրամանով՝ Ուորենին, Չումային և ևս երկու մուտանտների դարձնում է Ակալիպսիսի հեծյալ: Ցանկացել է հեծյալ դարձնել նաև Շելմային, բայց այն բանից հետո մինչ բացահայտում են, որ նա եղել է բժիշկ Ադլերի դիմակի տակ, նա փախչում է: Իսկ 12-րդ սերիայում, Ապոկալիպսիսի հրամանով ուզում է սպանել սենատոր Քելիին, բայց Գամբիտը փրկում է սենատորին, իսկ Շելման իմանում է, որ Միստիկը նրա խորթ մայրն է և բաց է թողնում նրան: Երկրորդ եթերաշրջանում Միստիկը փորձում է հետ բերել Շելմային: Հետո արդեն հայտնվում է 4-րդ եթերաշրջանի 7-րդ սերիայում որտեղ Թրատամի և նրա որդին ցանկանում է սպանել նրան, նաև նրա որդուն Քուրթին և նրա դստերը Շելմային: 5-րդ եթերաշրջանում Ապոկալիպսիսը միավորում է Միստիկին, Մագնետոյին և Թրատամին, որպեսզի նրանք առևանգեն Երկրի բոլոր տելեպատներին, բայց շուտով իմանալով Ապոկալիպսիսի ծրագրերի մասին Միստիկը ինչպես նաև Մագնետոն անցնում են Իքս մարդկանց կողմը և նրանք հաղթում են Ապոկալիպսիսին:
  • Իքս մարդիկ: Էվոլյուցիա մուլտսերիալում Միստիկը դպրոցի տնօրեն է, որտեղ սովորում են հերոսներ և աշխատում է Մագնետոյի համար (միայն առաջին եթերաշրջան): Սկզբից ուղարկում է Դոդոշին՝ Քսավյե համալսարան հետախուզության համար: Հետո Լավինային բերում է իր դպրոց: 1х03 սերիայում Ճակատագրից իմանալով, որ Իքս մարդիկ գալիս են Շելմայի հետևից, Միստիկը՝ Կուղխի, Փոթորիկի, Ջինի և Կիկլոպի կերպարանքներով հարձակվում է Շելմայի վրա: 1х04 սերիայում թունավորում է Պղպջակին, նրա քթի տակից տանելով Կուղխին և Ջինին: 1х05 սերիայում Մագնետոյի հետ քննարկում է Պետրոյի թունավորումը: 1х06 սերիայում կանխում է Կիկլոպի և Ջինի մարտը եղբայրության դեմ և հրավիրում է նրան զրույցի, բայց ամբողջ աշխատասենյակի գույքի անհետացումը նրան շեղում է: 1х07 սերիայում բացահայտում է Իքս մարդկանց, որ նա նրանց տնօրենն է և փորձում է սպանել Կիկլոպին: 1х09 սերիայում արձակում է Ջագերնաութին, որպեսզի նա սպանի Քսավյեին և բերի նրան ցերեբրոն: 1х10 սերիայում պարզվում է, որ Միստիկը Քուրթի մայրն է և Մագնետոյի պատճառով նա կորցրել է նրան: Իմանալով, որ Քուրթը հիմա Իքս մարդկանց թիմում է նրան կանչում է հանդիպման, որի ժամանակ էլ նրան բացահայտում է, որ նա իր մայրն է: Բայց նրանց խոսակցությունը ընդհատում է Մագնետոյի կողմից ուղարկված եղբայրությունը և Իքս մարդիկ Միստիկի հետ փախչում են: 1х12 սերիայում հետևելով Մագնետոյի ծրագրին կռվում է Փոթորկի հետ Աստերոյիդի փոխարեն: 1х13 սերիայում միավորվում է պարտված Իքս մարդկանց հետ ընդդեմ Մագնետոյի: Երկրորդ եթերաշրջանում ստեղծելով նոր կերպար՝ Միսթի Ուայդին, ընդունվում է նույն դպրոցը, դառնում է Շելմայի ընկերուհին, նրա հետ գնում է Դունկանի խնջույքին և Շելմայի հրավերով գնում է համալսարան բոլորի հետ ծանոթանալու: 2х04 սերիայում միտումնավոր ջարդելով Ջագերնաութի անաբիոզ անոթը և Քիթիին տալիս է խնջույք կազմակերպելու միտք, որի ժամանակ նա բերում Արկադին, որը ներբեռնում է ողջ տեղեկությունը ցերեբրոյի տեղեկատվական աղբյուրից: 2х05 և 2х08 սերիաներերում կամեո հայտնվում է (հարցնում է Գազանի մասին և բերում է Շելմային տուն): 2х10 սերիայում իմանալով, որ Շելման այլ Իքս աղջիկների հետ գիշերը ոստիկանի հագուստով պայքարում է հանցագործությունների դեմ, նրանց խորհուրդ է տալիս էլ չանել այդպիսի բան ինչի դեպքում նա նրանց չի ձերբակալի: 2х13 սերիայում Շելմայի հետ քննարկում է, թե ու՞մ հրավիրել պարի, իսկ հետո նրանք միասին գնում են այնտեղ: Երբ դպրոցի վրա այլ աշխարհից արարածներ են հարձակվում Միստիկը օգնում է Շելմային կռվել նրանց դեմ: 2х15 սերիայում հանում է Վանդային հոգեբուժարանից և վերադառնում է եղբայրություն: Հետո որոշում է ստուգել եղբայրությանը՝ Մագնետոյի դեմ արշավանքից առաջ, ուղարկելով նրանց մարտի Իքս մարդկանց դեմ: Երկրորդ եթերաշրջանի վերջում իմանալով, որ Մագնետոն առևանգել է Կուղխին, ուղարկում է եղբայրությանը Իքս մարդկանց օգնության և պայթյուն է կազմակերպում համալսարանում, իսկ հետո առևանգելով Քսավյեին տեղադրում է նրան Ջագերնաութի անաբիոզ անոթում և Քսավյեի կերպարանքով օգնում է Իքս մարդկանց պահակների հետ մարտում: Երրորդ եթերաշրջանում Կիկլոպը բացահայտում է նրան և փորձում է իմանալ, թե որտեղ է Քսավյեն, բայց ոստիկանությունը նրանց ընդհատում է: Հետո անտառում Իքս մարդկանց հետ հանդիպելով առաջարկում է համատեղել ուժերը, որպեսզի փրկեն նրանց ում ձեռբակալել են: Դառնալով գործողության ղեկավար և հասնելող ղեկավարման վահանակին՝ փրկում է բոլոր գերի վերցվածներին: Իսկ փախուստի ժամանակ Կիկլոպը չի թողնում, որ նա գնա և թողնում է նրան 51-րդ շրջանում: 3х05 փախչում է 51-րդ ստորաբաանմունքից և փորձում է վրեժխնդիր լինել Կիկլոպին: 3х08 սերիայում Ճակատագիրը զգուշացնում է Միստիկին, որ Շելման վտանգի մեջ է և Միստիկը վերադառնում է դպրոց Միսթի Ուայդի կերպարանքով, կանչում է Շելմային համերգի, որտեղ դժբախտ պատահարի հետևանքով Շելման դիպչում է նրան և իմանում թե ով է նա, իսկ Միստիկը ասում է, որ որդեգրել է նրան 4 տարեկան հասակում, իսկ հիմա ձևանում է ընկերուհի, որպեսզի նրան մոտ լինի: Հետո տանիքից դիտում է Շելմայի մարտը Իքս մարդկանց դեմ: Երրորդ եթերաշրջանի վերջում համաձայնվում է օգնել Մասմերոյին՝ Ապոկալիպպսիսին վերակենդանացնելու համար, ուղեկցելով Շելմային դեպքի եղբայրություն և ծառայողների մոտ, որպեսզի նա վերցնի նրանց ուժերը «անվտանգ ապագայի» համար, որը նրան խոստացել էր Մասմերոն: Դուռը բացելով, Միստիկը բառացիորեն քարանում է, հետո նրան հանձնում են եղբայրությանը, բայց Քուրթին հաջողվում է նրան վերցնել և նա փորձում է նրան կյանքի բերել, բայց արդյունքում Շելման քարե Միստիկին գցում է անդունից: Մուտսերիալի վերջում Ապոկալիպսիսը վերակենդանացնում է Միստիկին դարձնելով իր հեծյալներից մեկը: Նա պաշտպանում է սֆինքսը, որտեղ գտնվում էր հենց Ապոկալիսիսը և կռվում է Կուղխի և Կիկլոպի դեմ: Երբ Ապոկալիպսիսը պարտվում է, Միստիկը հեռանում է նրա իշխանությունից և փորձում արդարացնել իր արարքները Քուրթի և Շելմայի առաջ:
  • Կուղխը և Իքս մարդիկ մուլտսերիալում աշխատում է Մագնետոյի համար: Առաջին անգամ հայտնվում է 10-րդ սերիայում, որտեղ մտնում է համալսարան և փորձում իմանալ որևէ տեղեկություն Քսավյեի մասին և իր հետ վերցնում է Ջենոշիից փախած Քուրթին: 13-րդ սերիայում փորձում է ազատել Թիլդի Սոմսին, իսկ հետո հայտնում է, որ դրա հետ խնդիրներ կան: Սերիայի վերջում կանգնած է Մագնետոյի կողքին, որը այդ պահին ճառ է ասում իր ժողովրդի համար: 14-րդ սերիայում պարզվում է, որ Միստիկը որոշ ժամանակ եղել է Х զենքում և հարաբերություններ է ունեցել Կուղխի հետ, որը և օգնում է նրան փախչել պրոյեկտից: Ներկայում նա հայտնում է Լոգանին, որ Քրիստի Նորդը վտանգի մեջ է և հետո նրա հետ միանում է Х զենքի դեմ պայքարին, ունենալով սեփական հաշիվներ պրոյեկտի հետ: Պարտվում է Մավերիկին, բայց բազայի պայթյունի ժամանակ Քրիստին փրկում է բոլորին: Հետո ասում է Լոգանին, որ նա էլ առաջվանը չի դառնա և հեռանում է: 24-րդ սերիայում, Միստիկը փոխարինում է սենատոր Քելիին և ուղարկում է պահակներին Ջենոշա, իսկ հետո ավերում է պահակների բազան:

Քննադատություն և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. CHRIS CLAREMONT, UNTIL THE BITTER END Archived January 3, 2010, at the Wayback Machine. Protein Wisdom. Retrieved October 23, 2008.
  2. UNCANNY DAVE COCKRUM TRIBUTE #1 Archived May 16, 2008, at the Wayback Machine. Retrieved October 23, 2008.
  3. Ingro, Cheryl. "The Bisexual Mystique," After Ellen: News, Reviews & Commentary on Lesbian and Bisexual women in Entertainment and the Media (July 12, 2006). Accessed Aug. 2, 2014.
  4. Nyberg, Amy Kiste. Seal of Approval: The History of the Comics Code (Jackson: University Press of Mississippi, 1998), pp. 143, 175–176, 0-87805-975-X.
  5. Bartilucci, Vinnie. "One Thin Dime an' Two Thick Pennies" (Jim Shooter interview), Thwack!.
  6. Ultimate X-Men #62
  7. Ultimate X-Men #63-65
  8. Ultimate X-Men #65
  9. Ultimate X-Men Annual #2 (2006)
  10. Wells Jeffrey (2010-10-24)։ «Lawrence on the Line»։ Hollywood elsewhere։ Արխիվացված է օրիգինալից October 28, 2010-ին։ Վերցված է 2010-11-22 
  11. Dorn Alex (August 16, 2010)։ «Oliver Platt will be The Man In Black in 'X-Men: First Class'»։ HitFix.com։ Վերցված է August 17, 2010 
  12. Malkin Marc (February 26, 2013)։ «Jennifer Lawrence: "I'm Sinking Into a Bit of Depression"»։ E! Online։ Արխիվացված օրիգինալից March 3, 2013-ին։ Վերցված է March 3, 2013 
  13. «'X-Men: Apocalypse': Who will return? What new mutants may appear? Scoop on the next X-Men film -- Exclusive»։ Entertainment Weekly։ April 11, 2014։ Վերցված է 2014-04-11 
  14. Jennifer Lawrence & Bradley Cooper Talk ‘Serena’ & Working Together Again | MTV
  15. Jr Mike Fleming (2017-06-14)։ «Fox Formalizes Simon Kinberg To Helm 'X-Men: Dark Phoenix'; Jennifer Lawrence, Michael Fassbender, James McAvoy Back, Jessica Chastain In Talks»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-07-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]