Վտարական (Marvel Comics)
Վտարական | |
---|---|
Հրատարակման պատմություն | |
Հեղինակ | Քրիս Քլերմոնթ և Michael Golden? |
Դերակատար / Ձայն | Michael Golden? |
Աշխարհ | Marvel Universe |
Ներկայացրած է | Իքս Մարդիկ, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, Կուղխը և Իքս Մարդիկ, Իքս մարդիկ, Իքս-մարդիկ 2, Իքս-մարդիկ։ Վերջին մարտը, Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը և X-Men Legends II: Rise of Apocalypse |
Անձնական տվյալներ | |
Տեսակ | մուտանտ, անիմացիոն կերպար և կինոհերոս |
Աչքերի գույն | կանաչ |
Ծննդավայր | Միսսիսիպի |
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Զբաղմունք | մեխանիկ, մատուցող, ահաբեկիչ, սուպեր չարագործ և սուպերհերոս |
Ամուսին | Գամբիտ[1] |
Ծնողներ | մայր՝ Միստիկ (Marvel Comics) և Destiny? |
Երեխաներ | Magnus Lehnsherr? |
Թիմեր և կազմակերպություններ | |
Իքս մարդիկ, Uncanny Avengers?, X-Treme Sanctions Executive?, Մուտանտների եղբայրություն և X-Treme X-Men? | |
Հատուկ ուժեր և ունակություններ | |
power mimicry or absorption?, գերմարդկային ուժ, գերմարդկային դիմացկություն, թռիչք, գերմարդկային արագություն, գերմարդկային դիմադրողականություն, գերմարդկային ճարպկություն / ռեֆլեքսներ և անմահությունը արձակում |
Վտարական (նաև հանդիպում են` Ռոուգ և Ռուժ թարգամանությունները, կեղծանուն՝ Աննա Մարիա, անգլ.՝ Rogue, Anna Marie, Վտարականի ամբողջական անունը բացվում է որպես Մարիան Կարլայլ Ultimate Comics X-Men #1-ում:), Marvel Comics-ի կերպար, Իքս մարդկանց անդամ։ Ստեղծվել է գրող Քրիս Քլեյրմոնտի և նկարիչ Մայքլ Գոլդենի կողմից։ Առաջին անգամ հայտնվել է Avengers Annual № 10-ում (օգոստոս 1981)։
Վտարականը իր ունակությունները ընդունում է որպես անեծք, քանի որ մարդկանց չդիպչելը նրան տանջանքներ է պատճառում (այստեղից էլ և «Rogue» — «վտարական»)։ Կենդանի մաշկի հետ շփման ժամանակ նա կլանում է կյանքի էներգիան, ինչը նրան թույլ է տալիս ձեռք բերել մարդու, մուտանտի և նույնիսկ այլմոլորակայինի հիշողությունը, ունակությունները և բնավորությունը։ Եթե գերուժերը մենտալային պլանից են գալիս, ապա նա ձեռք է բերում ուժերը և օգտագործում դրանք։ Եթե ունակությունները գալիս են որևէ արտեֆակտից կամ տեխնոլոգիաներից և կապ չունեն ուղեղի ռեցեպիենտի հետ, ապա Ռոուգը նրանցից օգտվել չի կարող։ Վտարականը նախընտրում է կրել ձեռնոցներ, որպեսզի անվտանգ լինի շրջապատողների համար, բայց նրանց հետ, ով գիտի նրա ունակությունների մասին, իրեն շատ անկաշկանդ է պահում։ Ծնված լինելով հարավային Միսիսիպի նահանգում, նա Իքս մարդկանց շրջանակում ստացել է «Հարավից գեղեցկուհի» մականունը։
Ի սկզբանե Վտարականը եղել է թափառական, հետո նրան որդեգրել է Միստիկը՝ Մուտանտների եղբայրությունից։ Բայց այն բանից հետո, երբ նրա մուտանտային ուժերը հաճախ օգտագործելուց հետո (Միս Մարվելի հիշողությունները և ուժերը կլանելուց հետո) առաջացած կողմնակի երևություները սկսեցին վտանգի տակ դնել նրա հավասարակշռությունը, նա դիմեց Իքս մարդկանց։
Մի քանի այլ ալտերնատիվ տիեզերքներում ամուսնացած է Գամբիտի հետ։ Ամուսնությունից նա ունի դուստր՝ Ռեբեկան և որդի՝ Օլիվերը։
1980 թվականից սկսած Վտարականը երկար ժամանակ եղել է Իքս մարդկանց հանրաճանաչ և մշտական անդամ։ Այդ կերպարը ներկա է Իքս մարդկանց մասին բոլոր անիմացիոն սերիալներում և վիդեոխաղերում։ Նաև Վտարականը եղել է հիմնական կերպար «Իքս մարդիկ» կինոեռապատումում, որոնցում նրա դերը կատարել է Աննա Փեքուինը։
2010 թվականին Վտարականը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը «25 լավագույն Իքս մարդկանց» ցանկում[2]։
Կերպարի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտարականի պատմությունը սկսվում է Կալդեկոտե շրջանում, որը Միսիսիպի նահանգի հորինված շրջաններից է։ Նրա ծնողները՝ Օուենը և Պրիսցիլլան, ամուսնացել են դեռ վաղ հասակում, ապրել են հիփի-կոմունայում, որտեղ էլ նա ծնվել է։ Չնայած այդ ամուսնությունը այդքան էլ հաջող չէր, Պրիսցիլլան և նրա կրտսեր քույրը՝ Քերրին, սիրում էին փոքրիկ Աննա Մարիային։
Կոմունայի անդամները հետաքրքրված էին ամերիկյան հնդկացիների կախարդանքով։ Նրանք համոզում են շամաններից մեկին կօգնի նրան գտնել միստիկական վայր՝ «Հեռու ափեր» անվանումով, որտեղ, ինչպես նրանք կարծում էին, նրանց բոլոր երազանքները կիրականան։ Արարողության արդյունքում, որին մասնակցում էին աղջկա ծնողները, Պրիսցիլլան անհետանում է, և Օուենը Աննա Մարիային դաստիարակության է տալիս Քերրիին։
Նա, ափսոսալով իր քրոջ կորուստը, եղել է խիստ և ավտորիտար դաստիարակ։ Բայց Աննա Մարիան մեծացել է շատ անհնազանդ երեխա, բացի այդ վատ հարաբերությունների մեջ էր իր հոր հետ։ Դրա համար էլ նա փախչում է տնից դեռ շատ երիտասարդ հասակում։ Նա սկսում է օգտագործել «Վտարական» անունը։ Շուտով դրանից հետո աղջկան գտնում և որդեգրում է Միստիկը, նրա մուտանտ սիրուհու՝ Ճակատագրի խորհրդով։
Վտարականը ծանոթանում է Քոդի Ռոբինս անունով տղայի հետ։ Սիրախաղի ժամանակ նրանք համբուրվում են և այդ ժամանակ կենսական էներգիան կլանելու նրա թաքնված մուտանտային ունակությունները, առաջին անգամ իր մասին զգացնել է տալիս։ Քոդին կոմայի մեջ է ընկոնւմ, որից նրան այդպես էլ չի հաջողվում դուրս գալ։
Այդ դեպքը վախեցնում է Վտարականին։ Նա սկսում է ավելի շատ հագուստ կրել, որպեսզի հետագայում կանխի այլ մարդկանց հետ պատահական հպումները ։ Բայց այնուամենայանիվ, երբ նա մենակ է մնում կամ իր իրավիճակը վերահսկող իրավիճակում է (օրինակ, ջրավազանում), Վտարականը նախընտրում է կրել շատ քիչ հագուստ՝ տոպեր և կիսատաբատներ, կամ բաց լողազգեստներ։ Ժամանակի ընթացքում Միստիկը Վտարականի միայնակությունը, հուսահատությունը և նախանձը այդ կերպ ուղղում է դեպի նրա զայրույթը, այդ կերպ հավաքագրելով նրան Մուտանտների եղբայրություն։
Չար մուտանտների եղբայրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոուգի ունակությունների արթացումից հետո, Միստիկը աղջկան սկսում է ստիպել մասնակցել Մուտանտների եղբայրության ընկերություններում և ահաբեկչություններոմ։ Սկզբից Վտարականը հրաժարվում է, նա ցանկանում է ապրել հասարակ կյանքով, բայց Քոդիի հետ դեպքից հետո, ով հանդգնել էր հանկարծակի նրան համբուրել, նա հրաժարվում էիր նորմալությունից և սկսումէ մասնակցել Միստիկի ծրագրերում։
Այդ ժամանակաշրջանում Վտարականը և Միստիկը ժամանակ առ ժամանակ շփվում են Կույր կետ (Blindspot) անունով մուտանտնի հետ, որի ունակությունը ուրիշների կյանքից դեպքեր ընդգծելն է։ Նրա օրգանիզմը ինչ-որ կերպ դիմակայում է Վտարականի մուտացիային, ինչը նրան հնարավորություն է տալիս դուրս գալի ֆիզիկական կապի։ Կույր հետքը և Վտարականը դռնում են մոտ ընկերներ։ Բայց, երբ Միստիկը որոշում է խզել բոլոր մասնագիտական կապերը Կույր հետքի հետ և հեռացնի նրան, նա ջնջում է նրա հիշողությունը, որպեսզի պաշտպանի Վտարականին։ Բայց շփոթմամբ ջնջում է նաև Վտարականի հիշողությունը։
Միս Մարվել
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Մուտանտների եղբայրությունում առաջացավ Միստիկի նոր ջոկատը՝ Պիրո, Պղպջակ և Հուսին, Ճակատագիրը նրան խորհուրդ է տալիս Վտարականին լիովին ճանաչել մարտունակ։ Այդ խորհուրդը կարևոր նաշանակությունուն է ունենում, երբ նոր Եղբայրությունից որոշ անդամներ՝ ներառյալ հենց Ճակատագրիին, բանտարկվում են և պահվում են պահակների մոտ բանտում։ Այստեղ կոմիքսների պատմությունում առաջանում է հակասություն՝
- Avengers Annual № 10-ում, որում Վտարականը սկղբից հայտնվում է որպես Ճակատագրին և Եղբայրության այլ անդամներին ազատելու Միստիկի ծրագի ի մի մասը, Վտարականը հարձակվում և կլանում է Քերոլ Դենվերսի ուժը (այդ ժամանակ Միսս Մարվելը պաշտոնաթող էր եղել և ապրում էր Սան Ֆրանցիսկոյում) այն բանի համար, որպեսզի օգտագործի նրա ուժերը բանտարկյալներին ազատելու համար։
- Սակայն Marvel Super Heroes № 11-ում (հնարավոր է, այն բանի համար, որպեսզի ավելի քիչ բացսական ցույց տրվի Վտարականի գործողությունները) Ճակատագիրը տեսնում է ապագան, որում Միսս Մարվելը սպառնալիք է հանդիսաում Վտարականի համար։ Վտարականը պատահաբար իմանում է դրա մասին և ինքն է փնտրում Միսս Մարվելին, նրան պարտության մատնելու համար։
Վտարականը դեմ առ դեմ վերջնականապես հանդիպում է Միսս Մարվելի հետ «Ոսկե դարպասների» վրա և կանխամտածված հպվելով նրան, կլանում է նրա ուժերը։ Բայց պատահաբար ինչ-որ բան այնպես չի ընթանում և Վտարականը սպանում է Միսս Մարվելին, ընդմիշտ տիրանալով նրա ուժերին և հիշողություններին։ Սակայն Քերոլին փրկում է Սարդ-կինը։ Այդ ժամանակվանից Վտարականը մեծ մեղք է զգում կատարվածի համար և այդ մտածմունքները հետապնդում են նրան մինչ օրս։
Որոշ ժամանակ անց Վտարականը, խառնվելով իր և Քերոլ Դենվերսի հիշողությունների մեջ, օգնության է դիմում Չարլզ Քսավյերին, որից հետո լքում է Մուտանտների եղբայրությունը և միանում է Իքս մարդիկ թիմին։ Շուտով Ռոուգը նորից հանդիպում է Քերոլ Դենվերսի հետ, երբ նա ուզում էր միանակ Իքս մարդկանց։
Վրիառուները։ Միասնության ջոկատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտարականը հանդիսանում է կանոնավոր կերպով հայտնվող կերպար Uncanny Avengers-ում (2012) սկսած № 1 թողարկումից։
Ունակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտարականը տիրապետում է հիշողությունը և այլ մարդու կամ մուտանտի ֆիզիկական հնարավորությունները կլանելու ունակությանը, անմիջական ֆիզիկական շփման հետ։ Նրա թեթև հպումը կարող է նրա զոհի մոտ առաջեցնել ուժեղ շոկ և հիշողության ժամանակավոր կորուստ, իսկ ընկերական ձեռքսեղմումը կամ համբույրը կարող է հանգեցնել շարունակական կոմայի կամ մահվան։ Նաև Վտարականը օգտագործել է Միսս Մարվելի ալյմոլորակային ծագման ռազմական ունակությունները և մարտական հմտությունները, որը նա կլանել էր մշտական հիմքով։ Մարվելի տիեզերքում ֆիզիկականորեն ամենաուժեղ կանացի կերպարն է (ձեռնամարտում հաղթել է Միսս Մարվելին, Կին-Հալկին և այլ ֆիզիկականորեն ուժեղ կերպարների)։
Ultimate Վտարական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ultimate Comics X-Men-ում Վտարականի լրիվ անվանումը բացահյտվում է որպես Մերիան Կարլայլ (անգլ.՝ Marian Carlyle): Այդ տիեզերքում Վտարականը առաջին անգամ հայտնվում է Իքս զենք կազմակերպությունում։ Երբ Կազմակերպությունը փակում են, նա միանում է Իքս մարդկանց։ Առաքելություններից մեկի ժամանակ նա հեռանում է թիմից Գամբիտ մականունով մուտանտի հետ։ Լաս Վեգասում Իքս զենքից նրա նախկին ընկեր Ջագերնաութը փորձում է ուժով ստիպել նրան սիրել իրեն։ Գամբիտը խանգարում է նրան, բայց ինքն է մահանում ողբերգական կերպով։ Մահվանից առաջ նա խնդրում է Վտարականին համբուրել նրան, և այդ ճակատագրական համբույրից հետո նրանք փփոխանակվում են ուժերով (ժամանակավորապես)։ Հետո նա հետ է վերադառնում համալսարան, սկսում է հանդիպել Բոբի Դրեյկի հետ։ Ուլտիմատումի ժամանակ մասնակցել է Քսավյերի համարլսարանի պաշտպանմանը։ Մուտանտների օրենքից դուրս լինելու հայտարարությունից հետո Վտարականը փախուստի է դիմում։ Բացի այդ նա կրոնի մեջ է ներառվում և շատ հաճախ սկսում է գնալ եկեղեցի։ Ուլտիմատումի պատճառ և Սարդ-մարդու մահանալու մեղքը նա համարում է Աստծո բարկությունը այն բանի համար, որ Իքս մարդիկ հանդիպել են Հրեշտակի և Գիշերային Օձի հետ։ Երբ իշխանությունը որոշում է օգտագործել պահակներին մուտանտների որսի համար, Վտարականը միանում է Քիթի Փրայդի, Սառույց-մարդու, Ջահ-մարդու և Ջիմի Հադսոնի հետեր, Ուիլյամ Սթրաքերի դեմ, որը մուտանտների որսի կազմակերպիչն է։
Սակայն պարզվում է, որ Սթրաքերը ինքն է հանդիսանում մուտանտ, որը կարողանում է կառավարել մեքենաները, այն բանից հետո, երբ Քիթին նրան սպանում է, նա տեղափոխում է իր գիտակցությունը պահակների մեջ, որոնք շուտով ԱՄՆ-ի իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը։ Սակայն Քիթին որոշում է վերջ դնել Պահակներին և Վտարականը, Ջիմմիի և Բոբբիի հետ որոշում են օգնել նրան մարտում։ Նրանց նաև օգնում է Նիկ Ֆյուրին, որը այդ ամբողջ ժամանակ օգնություն էր ցուցաբերում լքված մուտանտներիին։ Սակայն, ինքը Վտարականը չի մասնակցում Պահակների դեմ մարտին, քանի որ ապաստարանում միայնակ է մնում Քվենտին անունով մուտանտի հետ, որը դիմադրողականություն ունի նրա ուժի նկատմամբ։ Այն բանից հետո, երբ Քիթիի մուտանտների խումբը հաղթանակ է տանում Պահակների նկատմամբ, ապա նոր նախագահ Կապիտան Ամերիկան որպես շնորհակալության նշան մուտանտների առաջարկում է երկու որոշում՝ ունակությունների համար դեղ կամ հողակտոր, Քվենտինը ընտրում է դեղը, իսկ Վտարականը քսան մուտանտների հետ տեղափոխվում է նոր բնակավայր (Ուտոպիա)։
Մուլտսերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ մուլտսերիալում Վտարականը հանդիսանում է գլխավոր կերպարներից մեկը։ Իր հիմնական ունակությունից զատ (կենսական էներգիայի, հիշողությունների և մուտանտային ունակությունների կլանումը), նա կարողանում է թռչել և տիրապետում է ոչ սովորական ֆիզիկական ուժի (սերիաներից մեկում դա բացատրվում է նրանով, որ նա անմիջական կապի մեջ է եղել Միսս Մարվելի հետ, որը դրա պատճառով հայտնվել էր կոմայում)։ Իքս մարդիկ թիմի անդամ է և զգացմունքներ է տածում Գամբիտի նկատմամբ, ինչպես նաև նա նրա նկատմամբ։ Հետադարձ սերիաներում ցուցադրվում է Վտարականի կյանքի պատմությունը մանկությունում, մինչ նրա Իքս թիմի անդամ դառնալը և երբ Չար մուտանտների եղբայրության կազմում էր՝ այդ ժամանակ նա եղել է Միստիկի և Ճակատագրի խորթ դուստրը, նաև Գիշերային օձի խորթ քույրը։
Վտարականը մյուս Իքս մարդկանց հետ հայտնվում է «Սարդ-մարդ» մուլտսերիալի երկրորդ եթերաշրջանի 4 և 5 սերիաներում։ Նրա ունակություններն այնպիսին են, ինչպիսին՝ «Իքս մարդիկ» մուլտսերիալում։
Վտարականի արտաքին տեսքը այդ մուլտսերիալում պատկերված է որպես տիպիկ գոթ և խորը անվստահ պատանի։ Սկզբում նա ցինիկ և փակ է, բայց այնուամենայնիվ մոտիկության և մյուսների հետ շփման կարիք է դրսևորում։ Նա նաև Միստիկի խորթ դուստրն է և եղել է Մուտանտների եղբայրության կազմում, բայց հեռացել է, երբ իմացել է, որ նրան օգտագործում են։ Վտարականը հակակրում էր Ջին Գրեյին նրա հանրաճաչության պատճառով։ Սերիաների մեծամասնությունում Վտարականը ռոմանտիկ հետաքրքրություն է ցուցաբերում Կիկլոպի հանդեպ, բայց նրա զգացմունքները անհետանում են, երբ նա սկսւոմ է հանդիպել ջին Գրեյի հետ։ Հետո Վտարականը մի քանի անգամ բախվում է Գամբիտի հետ։ Առաջին անգամ նրանք հանդիպում են «Հատուցման օրը» սերիայում, և հետո, երբ Գամբիտը փախցնում է նրան։ Նաև Վտարականը հանդես է գալիս որպես Գիշերային օձի քույր։ Վերջին սերիայում Վտարականը և Կուղխը ներխուժում են Ապոկալիպսիսի որջը, և նա անջատում է չարագործի ուժերը, ինչի համար նա վերցրել էր Տզրուկի ուժերը։
Այդ սյուժեում Վտարականը չի կառավարում իր ուժերը, բայց շատ էֆֆեկտիվ է այն օգտագործում։ Մի անգամ նա կլանել էր Ջագերնաութի և Քիթի Փրայդի ուժերը, ինչը նրան թույլ էր տվել հաղթել թշնամուն, որին չէին կարողացել հաղթել մնացած Իքս մարդիկ։ Վտարականը բարկանում է Լոգանի վրա իր հեռանալու համար և միանում է Մուտանտների եղբայրությանը և նրանց կազմում մնում է երկար ժամանակ, սակայն շուտով պարզվում է, որ նա եղել է կրկնակի գործակալ։ Շուտով նա նորից միանում է Իքս մարդկանց։ Նրան ձայնավորել է Կիերեն վան դեն Բլինկը։
«Մարվել Անիմե։ Իքս մարդիկ» մուլտսերիալի վերջին սերիայում Վտարականը կարճ հայտնվում է Հսկայի կողքին։ Նա նաև ունի Միսս Մարվելի ուժերը։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Պեքուինը կատարել է Վտարականի դերը Իքս մարդկանց եռաֆիլմում։ Ռուսական կրկնօրինակում նրա անունը Ռոուգ է։ Ֆիլմերում նա սիրահարված է Այսբերգին։
- «Իքս մարդիկ» ֆիլմում Ռոուգը (իրական անունը Մարի) փախչում է տնից այն բանից հետո, երբ իր զուգընկերը երեք շաբաթ կոմայի մեջ է ընկնում համբույրից հետո։ Բարերից մեկում ծանոթանում է Կուղխի հետ և Սրատամ մուտանտի հարձակումից հետո, նրա հետ գնում են Քսավյերի համալսարան։ Բացի այդ Մագնետոն մեքենա է կառուցում, որի միջոցով մարդիկ վերածվում են մուտանտների, բայց դա մարդու օրգանիզմում կողմնակի ազդեցություն է աառաջացնում, որը մերժում է փոփխությունները։ Որպեսզի մեքենան աշխատի, անհրաժեշտ է հենց Մագնետոյի ուժը։ Դա կարող է սպանել նրան առաջացնելով մեծ մուտացիաներ։ Մագնետոն իմանալով Ռոուգի ունակությունների մասին, որոշում է նրան օգտագործել։ Մի անգամ Ռոուգը գալիս է Լոգանի մոտ և նա պատահաբար իր ճանկերով խոցում է նրան, բայց, նրան հպվելով նա բուժվում է և համարյա սպանում Լոգանին։ Միստկը Բոբօ Դրեյքի կերպարանքով, որի հետ Ռոուգը ծանոթացել էր այդ դպրոցում, խնդրում է նրան հեռանալ, քանի որ իբր թե բոլորը վախեցած են, իսկ պորֆեսորը շատ բարկացած։ Նա հավատում է և լքում է Քսավյերի Վինչեսթերյան ամառանոցը և պատրաստվում է մեկնել գնացքով, բայց Կուղխը հասնում է նրան արդեն գնացքում, գործնականապես համոզում է նրան վերադառնալ, բայց այդ պահին նրանց վրա հարձակվում է Մագնետոն և Լոգանին ուշագնաց անելով, վերցնում է Ռոուգին։ Մագենտո նրան տանում է ազատության արձանի մոտ և ասում, որ ուզում է պետության զեկավարներ դարձնել մուտանտներին, նրա կյանքի գնով։ Նա տեղադրում է մեքենան, որի մեջ Ռոուգն էր գտնվում, արձանի ջահի մեջ և տալիս է նրան իր ուժը։ Ռոուգը իր մեջ քաշելով ուժի մեծ մասը և Մաքս Էյզենհարդի էներգիան, ստանում է ճերմակ մազերի փունջ, ինչպես Մագնետոն։ Կիկլոպը օպտիկական լույսով ուշագնաց է անում Մագնետոյին, Կուղխը ոչնչացնում է մեքենան, բայց Վտարականը կենդանության նշաններ չի տալիս, այնուամենայնից, արդեն րմտածելո սեփական մահվա մասին, Լոգանը փորձում է նրա հետ կիսվել իր ռեգեներացիոն ունակությունով։ Միտքը հաջողվում է, իսկ Լոգանը որոշակի ժամանակով զրկվում է իր ուժերից, բայց ողջ է մնում։ Քսավյերի դպրոցում Կուղխը, գնալով իր հիշողության հուշումների որոնումների, տալիս է Ռոուգին իր ռազմական ժետոնը, ասելով, որ կվերադառնա նրանց հետևից։
- «Իքս մարդիկ 2» ֆիլմում Ռոուգը սկսում է հանդիպել Այսբերգի հետ, չնայած, նրա անմիջական ֆիզիկական կապի դժվարություններին։ Ռոուգը առաջինն է դիմավորում Լոգանին, երբ նա վերադառնում է և ծանոթացնում է նրան Բոբբիի հետ։ Հետո նրանք Բոբբիի հետ հեռանում, են Լոգանին թողնելով Ջինի հետ։ Դպրոցի վրա հարձակման ժամանակ Ռոուգը՝ Լոգանի, Այսբերգի և Պիրոյի հետ գաղտնի մոըտքով փախչում են ավտոկայանատեղի, նրանք այնտեղ վերցնում են Կիկլոպի մեքենան և ուղևորվում են Բոստոն։ Ճանապարհին Ռոուգը Լոգանին է տալիս նրա ժետոնները։ Ռոուգը և մնացածը ծանոթանում են Բոբբիի ծնողների հետ, որոնք շոկի մեջ են։ Ժամանած ոստիկանությունը, որոնց կանչել էր Բոբբիի եղբայրը, Պիրոն հարձակվում է, բայց Ռոուգը բռնում է նրա ոտքը և հանգցնում նրա ստեղծած հրդեհը։ X-Jet-ով թռիչքի ժամանակ, հակահերմետիզացման ժամանակ նա ընկնում է դահլիճից, բայց նրան փրկում է Գիշերային օձը։ Նա նրան շնորհակալություն է հայտնում փրկության համար և խնդրում է իմանալ, թե ինչ են քննարկում Իքս մարդիկ Մագնետոյի հետ։ Ռոուգը Ալկալիական լճեր մեկնելուց առաջ Լոգանին հարցնում է, թե որտեղ են նրանց հագուստները, ինչին Լոգանը պատասխանում է, որ նրանց համազգեստները կլինեն 2 տարուց։ Նա նկատում է Մագնետոյին, որը նրան ասում է, որ նրան դուր են գալիսա նրա մազերը (ակնարկելով այն, որ երբևէ կիսվել է նրա հետ իր հիշողություններոբ, ունակություններով և ճերմակ մազերով)։ Նա շատ բարկացած փորձում է հպվել նրան, բայց Այսբերգը հեռացնում է նրան նրա մոտից։ Գործողության և վերջնական մարտի ժամանակ Ռոուգը, Այսբերգի և Պիրոյի հետ մինչև վերջ նստում են X-Jet-ում և արդյունքում Պիրոն որոշում է հեռանալ Մագնետոյի մոտ։ Ռոուգը փորձում է նրան խանգարել, բայց անհաջող։ Երբ թիմը վերադառնում է, Ռոուգը, կառավարելով X-Jet-ը ավելի է մոտեցնում նրանց և նրանք ներս են մտնում։ Նա ներկա է նաև նախագահի աշխատասենյակում, երբ մուտանտները նրա գնում են նրա մոտ բացատրելու, թե ինչ է պատահել։ Ռոուգը նախագահին է տալիս Սթրաքերի թղթապանակը։
- «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմում Ռոուգը հետաքրքրվում է մուտացիայի դեմ դեղամիջոցով, դրանով իսկ հասկանալով, որ դրից հետ նա կարող է հպվել մարդու։ Այն բանից հետո, երբ Այսբերգը սկսում է հանդիպել Քիթի Փրայդի հետ, տխուր Ռոուգը հետանում է համ,ալսարանից դեղամիջոցի հետևից։ Ֆիլմի ամենավերջում նա վերադառնում է դպրոց և հպվում է Այսբերգին բաց ձեռքերով. ինչը մեզ ցույց է տալիս, որ նա ընդունել է դեղամիջոցը (ճիշտ է, այս տեսարանի ալտերնատիվ տարբերակում նա մնում է ձեռնոցներով, ինչը, համապատասխանաբար, ցույց է տալիս, որ նա դեղամիջոցը չի ընդունել)։
- «Իքս մարդիկ անցած ապագայի օրերը» ֆիլմում Ռոուգի դերը նորից կատարում է Աննա Պեքուինը[3]։ Ի սկզբանե նա պետք է ավելի նշանակալից դեր ունենար ֆիլմում, բայց նրա հետ համարյա բոլոր տեսարանները կտրվել են։ Մնացել է միայն մի տեսարան, որտեղ Մարին Բոբբի Դրեյքի հետ դուրս են գալիս սենյակից, ձեռք ձեռքի բռնած[4][5]։ Բացի այդ նա ներկա է ֆիլմի գովազդային նյութերի մեծամասնությունում[6][7]։ Կտրված տեսարանները ավելացվել են ֆիլմի DVD հրատարակությունում[8]։ Դրանցից պարզվում է, որ նա գտնվել է Պրոֆեսոր Քսավյերի նախկին համալսարանում, որտեղ նրա վրա անց են կացվել փորձարկումներ նրա ունակությունների հետագա օգտագործման համար։ Մագնետոն և Բոբբին ազատում են նրան, ընդ որում Դերյքը զոհվում է պահակների հետ մարտում, որպեսզի նա կարողանա փրկվել։ Փախչելով, նրանք չեն նկատում, որ պահակների մի մասը նրանց ինքնաթիռ է մտել, որոնցով էլ մնացած պահակները և ֆիլմի վերջում հետևում են թաքնված մուտանտներին։ Հասնելով մնացածին, Ռոուգը կլանում էվիրավոր Քիթիի ուժերը և նրա փոխարեն շարունակում է պահել Լոգանի միտքը անցյալում։ Համարյա մահացել ՝ մնացածի հետ, երբ պահակները ճեղքում են պաշտպանությունը և ներթափանցում սենյակ։
Խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վտարականը հայտնվում է X-Men վիդեոխաղերից շատերում։ Նա հայտնվում է առաջին երկու Marvel vs. Capcom խաղերում (առաջին և երկրորդ խաղերում որպես օգնական ուժ)։ Նա հայտնվել է X-Men vs. Street Fighter խաղում րա ունակությունը կենսական ուժը խլելն է և նրա ունակությունները թարգմանվել են հատուկ վարժություն, որը նրան թույլ է տալիս վերցնել թշնամիների շարժումները։ Marvel vs. Capcom 2 խաղում նա դրա փոխարեն ստանում է աքսեսուար ատրիբուտ հակառակորդի ունակությունները կլանելու համար (Վտարականի հագուստ գույները փոփոխվել են այդ խաղում)։ Հնչյունավորվել է Lenore Zann-ի կողմից այդ բոլոր խաղերում։
- Նա հայտնվում է «X-Men» (1993) և X-Men 2: Clone Wars (1995) վիդեոխաղերում Sega mega Drive/Genesis-ի համար, սակայն խաղային կերպար չէ։ Երբ նրան կանչում են, նա թռչում է դեպի էկրանը և հարձակվում է թշնամու վրա, արդյունքում մեկ հարվածը սպանում կամ լուրջ վնասվածքներ է հասցնում թշնամուն։
- Նա խաղային կերպար է X-Men: Mojo World խաղում։
- Նա խաղային կերպար է X-Men: Mutant Academy 2 խաղում, հնչյունավորումը՝ Megan Fahlenbock:
- Նա խաղային կերպար է X-Men Legends և X-Men Legends II: Rise of Apocalypse խաղերում։
- Նա խաղային կերպար է X-Men: The Ravages of Apocalypse ֆիլմում։
- Նա խաղային կերպար է MMORPG-ի Marvel Heroes խաղում։ Վտարականը կարող է կլանել ինչպես թշնամիների այնպես էլ համախոհների ուժերը, նաև ունի Միսս Մարվելի ուժերը։
- Վտարականը հյուր կերպար է հանդիսանում՝ Deadpool համակարգչային խաղում։ Առաքելություններից մեկի ժամանակ Դեդփուլի ուժերը կլանելուց հետո կարելի է արդեն խաղալ նաև նրանով։
- Վտարականը խաղային կերպար է Marvel. Contest of Champions խաղում։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- A+X #2 (Avengers + X-Men #2) (2012)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Guggenheim M. X-Men Gold
- ↑ IGN’s Top 25 X-Men List Comics.ign.com, 2010-07-07(անգլ.)
- ↑ «Empire X-Men: Days Of Future Past Exclusive - Rogue Cover». Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Plumb, Ali (2014 թ․ հունվարի 30). «Bryan Singer On Rogue Being Cut From X-Men: Days of Future Past». Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Anna Paquin's Rogue Will be Present for X-Men: Days of Future Past». 2014 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Adam B. Vary. «Anna Paquin Will Be In "X-Men: Days Of Future Past" After All». Buzzfeed.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Anna Paquin Will Appear In X-Men: Days Of Future Past | Movie News | Empire». Empireonline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «The future for Marvel at Fox: X-Men, Fantastic Four and Silver Surfer - Movies News». Digital Spy. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վտարականի պաշտոնական կայքէջը Marvel.com կայքում (անգլ.)
- Վտարականն Marvel Database կայքում (անգլ.)