Ջին Գրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջին Գրեյ
Dark Phoenix.jpg
Հրատարակման պատմություն
ՀեղինակՍտեն Լի
Դերակատար / ՁայնՖամկե Յանսեն, Հեյլի Ռամ, Սոֆի Թըրներ և Սամմեր Ֆոնտանա
ԱշխարհMarvel Universe
Ներկայացրած էThe Marvel Super Heroes?, Spider-Man and His Amazing Friends?, Իքս Մարդիկ, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, Կուղխը և Իքս Մարդիկ, The Super Hero Squad Show?, Marvel Anime?, Iron Man: Armored Adventures?, Իքս մարդիկ, Իքս-մարդիկ 2, Իքս-մարդիկ։ Վերջին մարտը, Ռոսոմախա: Անմահ, Իքս-մարդիկ: Անցած ապագայի օրերը, Իքս մարդիկ: Ապոկալիպսիս, Իքս մարդիկ: Խավարի փյունիկ, Uncanny X-Men? և X-Men Legends II: Rise of Apocalypse
Անձնական տվյալներ
Տեսակմուտանտ, Սուպերհերոս, անիմացիոն կերպար, կինոհերոս և կոմիքսների կերպար
Մազերի գույնՇեկ մազեր
Աչքերի գույնgreen?
ԾննդավայրAnnandale-on-Hudson?
Սեռիգական
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Զբաղմունքմոդել, ուսուցչուհի, Դասղեկ, ուսանող և Սուպերհերոս
ԱմուսինՑիկլոպ
Ծնողներհայր՝ Dr. John Grey?, մայր՝ Elaine Grey?
ԵրեխաներRachel Summers? և Nate Grey?
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, X-Factor? և X-Terminators?
Հատուկ ուժեր և ունակություններ
Տելեկինեզ և Հեռազգացություն

Ջին Գրեյ (անգլ.՝ Jean Grey), ամուսնանալուց հետո՝ Գրեյ Սամմերս (անգլ.՝ Grey Summers), Marvel Comics կոմքիսների հրատարակության և դրանց ադապտացիաների հորինված կերպար, «Իքս մարդիկ» մեդիաֆրանշիզայի գլխավոր հերոսուհիներից մեկը, ստեղծել են գրող Սթեն Լին և համահեղինակ նկարիչ Ջեք Քիրբին և առաջին անգամ հայտնվել է The X-Men դեբյուտային հրատարակությունում 1963 թվականի սեպտեմբերին:

Հերոսուհին եղել է առաջին կազմի Իքս մարդկանց մասնակիցներից[1][2]: Ջին Գրեյը՝ մուտանտ է, ծնված տելեպատիկ և տելեկինետիկ ուժերով: Կոմիքսներում նա մի քանի անգամ եղել է մահվան երես առ երես, առաջին անգամ «Խավարի փյունիկի սագայում», բայց ունենալով կապ Փյունիկի ուժի հետ, նա ինչպես և նրա անվանակիցը վերակենդանանում են[2]:

Փյունիկը կարևոր անձնավորություն է եղել մի շարք կերպարների կյանքում՝ Պրոֆեսոր Իքսի, որը նրա համար որպես հայր և վերադաս է եղել, Կուղխի՝ եղել է լավ ընկեր և որոշ ժամանակ նույնիսկ միմյանց նկատմամբ ունեցել են պոտենցիալ ռոմանտիկ հետաքրքրություններ, Փոթորիկի՝ նրա լավագույն ընկերուհին է և քրոջ կերպար է, իր ամուսնու՝ Կիկլոպի, իր դստեր՝ Ռեյչել Սամմերսի, իր որդու՝ Իքս մարդու և իր խորթ տղա՝ Քեյլբլի կյանքերում:

Կերպարը ներկա է եղել Իքս մարդկանց պատմությունների մեծ մասում և հայտնվել է բոլոր երեք մուլտսերիալներում, մի շարք վիդեոխաղերում, «Իքս մարդիկ» ֆիլմաշարում Ջին Գրեյի դերը կատարել են դերասանուհիներ՝ Ֆամկե Յանսենը և Սոֆի Թյորները, իսկ Ջինի Գրեյի դերը մանկությունում կատարել է՝ Սամեր Ֆոնտանան:

Կերպարի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջին Գրեյը Իքս մարդկանց պաշտոնական թիմի միակ աղջիկն է՝ Պրոֆեսոր Իքսի աշակերտներից[1][2], ներառվելով թիմում՝ Մագնետոյի դեմ իր առաջին առաքելության ժամանակ[3]: Առաքելության ժամանակ, որը նրանց տանում է տիեզերք, Ջինին հետևում է Փյունիկի ուժը, որը ձգտում էր նրա անվերջ պոտենցիալին: Ջինը տեսնում է իրեն Փյունիկի վերածվելիս, բայց մեկ վայրկյան անց չի կարողանում հիշել, թե ինչ էր նա կանխատեսել[4]:

«Խավարի փյունիկի սագայում» նա շրջվում է իր ընկերների դեմ, բայց հետո կորցնում է իր ուժերի նկատմամբ վերահսկողությունը և դառնում Խավարի Փյունիկ, սպանելով միլիարդավոր կյանքեր[2]: Ջինը ճիշտ պահին է գիտակցության գալիս, որպեսզի սպանի իրեն և չվտանգի նորից Խավարի Փյունիկ դառնալով և էլի սպանություններ գործելով[1][5]:

Այդ պատմությունը մեյնսթրիմային ամերիկյան սուպերհերոսային կոմիքսների ամենահայատնի և ամենաակտիվ հիշատակվողներից է և համարվում է դասական, այդ թվում նաև Ջին Գրեյի ինքնազոհաբերությունը[6][7][8]:

Ջոն Բիրնը, որն «Uncanny X-Men» (Զարմանահրաշ Իքս մարդիկ) կոմիքսների նկարիչն է, դեմ էր նրան, թե ինչքան հզոր է դարձել Փյունիկի ուժը և հեղինակ Քրիս Քլերմոնտի հետ գործնականորեն փորձում են հեռացնել Փյունիկին սյուժետային գծից, սկզբից զրկելով նրան ուժերից: Սակայն Բիրնի Uncanny X-Men #135 հրատարակության մեջ Խավարի Փյունիկին վերացնելու որոշումը, որը պետք է պատմության ավարտը դառնար, մտահոգում է այդ ժամանակվա գլխվաոր խմբագիր Ջիմ Շութերին, որը զգում էր, որ Ջինին պատմության ավարտում ողջ թողնելը և հոգեպես է անհնարին (հաշվի առնելով, որ նա ըստ երևույթին ցեղասպանություն էր կատարել)[9], և այդ տեսակետը չբավարարող ավարտով: Արդյունքում Շութերը խնդրում է Քլեյրմոնթին և Բրինին նորից գրել № 137 հրատարակության վերջին գլուխը, որպեսզի պատմության մեջ համապատասխանաբար նշեն Փյունիկի հրեշային արարքների արդյունքները, և վերջը[10]:

Ես անձամբ մտածում եմ և արդեն ասել եմ դա մի քանի անգամ, որ, եթե կերպարը ոչնչացնում է միլիարդավոր մարդկանցով լցված աշխարհը, ոչնչացնում է տիեզերանավը, իսկ հետո, դե դուք արդեն գիտեք, որ նա զրկվում է ուժերից և բաց թողնվում Երկիր: Ինձ թվում է, որ դա նույնն է, ինչ ողջ վիճակում գերի վերցնել Հիտլերին և թողնել նրան ապրել Լոնգ Այլենդում: Հիմա, ես մտածում եմ, որ այդ պատմությունը կավարտվի այնտեղ: Ես մտածում եմ, որ շատ մարդիկ հրազեններով կգան նրա դռան առջև:

Սկզբնական ավարտը, ինչպես նաև և փոփոխությունների ողջ բացատրությունը եղել է Քլեյրմոնթի, Բիրնի, Շութերի և Uncanny X-Men-ի այդ ժամանակվա խմբագիրէ Լուիզա Սիմոնսոնի հետ հրատարակվել է «Phoenix: The Untold Story» (Փյունիկ. Չպատմված պատմություն) հրատարակությունում: Սկզբնական տարբերակում, Իքս մարդկանց Շիարի կայսերական գվարդիայի հետ պայքարի ժամանակ, նրա կրկնակի Փյունիկի վերածվելու փոխարենալիքը՝ Ջինին հաղթում են և գերի վերցնում: Լիլանդրան Ջինին դրդում է նրան հավասարաչափ ուժերով հոգեբանական լոբոտոմիայի, թողնելով նրան առանց որևէ տելեպատիկ և տելեկինետիկ ունակությունների: Բիրնի և Քլեյրմոնթի մոտ եղել է կոնցեպցիա այն մասին, որ նրա ուժերը դառնում են ավելի շատ կամ ավելի քիչ ճնշված, բայց ստվերում միշտ էլ կա Փյունիկի վերադարձի սպառնալիքը[10]: Վերջում Ջինին մնացած Իքս մարդկանց հետ թույլատրվում է վերադառնալ Երկիր, որն արդեն «բուժվել» էր Խավարի Փյունիկի ուժից և խելաարությունից: Հրատարակության մեջ կար նաև սկզբնական էջ, նկարված Uncanny X-Men #138-ի համար, որը ցույց է տալիս Ջինին և Սքոթին ավելի երջանիկ ժամանակում, որը № 138 համարի հրատարակության հակադրությունն է, որը ցուցադրում է Ջինի թաղման արարողությունը[9]:

Marvel-ի խմբագիր Ջիմ Շութերը Ջին Գրեյի վերադառնալու վերաբերյալ հարցին պատասխանել է. «Ջին Գրեյը մահացել է»: Որոշ ժամանակ Marvel-ը դա պահում էր, սակայն The Untold Story-ին տրված հարցազրույցի ժամանակ ցույց է տրվում, որ Բիրնը արդեն մտածել է Ջինի վերակենդանացնելու միջոցը (սակայն այն բանի վերաբերյան, թե ինչպիսին էր այդ միտքոը, նա հարցազրույցում չի ծավալվել):

Մի քանի տարի անց հայտնվեց Ջին Գրեյին վերակենդանացնելու ցանկություն, որպես «X-Factor» (Իքս Ֆաքտոր) նոր սերիաների հրատարակությունների մի մաս: Խմբագիրները ասել են, որ դա թույլատրելի կլինի, միայն այն ժամանակ, երբ Ջինը արդարացվի Խավարի Փյունիկի Սագայում հրատարակությունների չարագործություններից[11]:

Գրող Քուրթ Բիզյեկը, որը հանդիսանում է ամենաառաջին հինգ Իքս մարդկանց երկրպագու, բավարարված չէ եղել կերպարի մահով և մտածել է տարբեր սյուժեներ, որոնք չէին հակասի Շութերի պահանջին և թույլ կտային կերպարին վերադառնալ X-Men հրատարակություն[11]: Վերջի վերջո նա կոմիքսների հեղինակ Ռոջեր Սթերնի հետ կիսվում է իր մտքերով, հետո կիսվելով նրանցով Բիրնի հետ, որն այդ ժամանակ Ֆանտաստիկ քառյակի մասին կոմիքսների միաժամանակ և հեղինակ էր և նկարիչը[11]: Գրող Բոբ Լեյթոնտ և նկարիչ Ջեքսոն Գուասը մշակում են X-Factor հրատարակություննեի սերիան, որը նախկին Իքս մարդկանց կազմած թիմի մասին է և ի սկզբանե որպես թիմի հինգերորդ անդամ ենթադրում էին Դազլերին[12]: Բայց Լեյտոնը հետո որոշում է ազատ տեղում ներկայացնել Ջին Գրեյին և հետո Բիրնի հետ ներկայացնում են Շութերին, որը թույլատրեց դա: Ջին Գրեյի վերածնունդը դարձավ սյուժետային քրոսովեր Սթերնի «Վրիժառուների», Բիրնի «Ֆանտաստիկ քառյակի» և Լեյտոնի «Իքս Ֆաքտորի» միջև[11]:

Բիզյեկը հետո պարզում է, որ նրա միտքը օգտագործվել է Լեյտոնի շնորհիվ և նա եղել է Fantastic Four # 286 կոմիքսների հեղինակների թվում և նրան վճարեցին իր ներդրման համար[11]: Ջին Գրեյին վերակենդանացնելու որոշումը երկրպագուների մոտ ստանում է վիճաբանական գնահատական, որոշները դրական են գնահատել կերպարի վերադարձը, իսկ մնացածները, կարծում էին, որ դա թուլացնում է «Խավարի Փյունիկի՝ սագայի» ավարտի ազդեցությունը[11]: Բիզյեկը հաստատել է, որ միտքը, որ բերել է Ջին Գրեյի պաշտոնական վերադարձին եղել է ընկերների մեջ մտքերի փոխարինում որպես հասարակ երկրպագուների և այն, որ նա այդ միտքը պաշտոնապես ոչ մեկին չի ներկայացրել և դրան ընթացք չի տվել[11]: Քլերմոնթը արտահայտել է իր անգոհությունը ռետկոնով, հայտարարելով 2012 թվականին՝ «Մենք այնքան ուժ ենք ծախսել, որպեսզի ասենք, որ „Ջինը մահացել է, համակերպվեք դրա հետ“, իսկ նրանք ասում են „Հա-հա, մենք խաբում էինք“: Ուրեմն ինչու՞ ինչ-որ մեկը պետք է մեզ նորից վստահի: Բայց դա տարբերություն է այն բանի մեջ, թե ինչ է նշանակում լինել գրող և լինել բոսս»[8]:

Քլեյրմոնտ հետո մեկնաբանել է, թե ինչպես Ջինի վերածնունդը ինչպես կազդի նրա առաջնային ծրագրերի վրա Մադլեն Փրայորի հարաբերությմբ, հայտարարելով, որ երկու կանանց միջև կապը պետք է լիներ հստակ պատահականություն: Նա ծրագրել էր, որ այն փաստը, որ Մադլենը ամբողջությամբ նման էր Ջինին և գոյություն ուներ որպես Կիկլոպի համար միջոց, որպեսզի նա շարունակի առաջ շարժվել: Նաև Քլերմոնթը տագնապ արտահայտեց նրանով, որ Ջինի վերակենդանացումը վերջնական հաշվում բրերում է Կիկլոպի՝ իր կնոջից և երեխայից հրաժարվելուն, ինչը փչացնում է նրա որպես հերոսի բնավորությունը և արժանի մարդու կերպարը և արդյունքում Մադլենի հետ եղած «անհամբեր իրավիճակը» որոշվում է նրանով, որ նա վերածվում է հրեշային չարագործի, իսկ հետո սպանում են[13]:

Ինչ վերաբերվում է Իքս մարդկանց ֆիլմաշարում Ջինի վերադարձին, Marvel-ը ցուցադրել է, որ Ջինի վերադարձը վերջնական հաշվվում քննարկվում է, բայց հայտարարվել է, որ Ջին Գրեյի վերադարձը դա «Marvel-ի պատմություն է, որի համար չեն ուզում շտապել»[14]: Marvel-ը թույլ անդրադարձել է այն հարցերին, որոնք վերաբերվում են 2007 թվականի իրադարձություններին Ջին Գրեյի վերադարձին՝ X-Men: Messiah Complex-ում, որում ծնվում է Հոուփ անունով մի մուտանտ աղւջիկ, որն ունի կարմիր մազեր, կանաչ աչքեր և մեծ ուժեր[15] և 2010 թվականի X-Men: Second Comin-ում, որում Հոուփը վերադառնում է պատանու և Փյունիկի ուժի կարգավիճակով[16]:

Marvel Now!-ի իրադարձություններից հետո մեր ժամանակներում Գազանը անցյալից տեղափոխում է Ջին Գրեյի և թիմի պաշտոնական այլ չորս անդամների պատանի տարբերակները Մայքել Բենդիսի All-New X-Men-ում[17][18]:

Ուժեր և ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթեն լին նշում է, որ Ջին Գրեյը նույնիսկ առանց Փյունիկի ուժի էլ Marvel Comics-ի ամենաուժեղ կերպարն է: Ջին Գրեյը օմեգա մակարդակի մուտանտ է և եղել է շատ ուժեղ ֆիզիկական ուժի՝ Փյունիկի ուժի կրողներից, որն ունի աստվածանման ուժեր և հանդիսանում է Marvel տիեզերքի երբևե ողջ կենդանիներից ամենասարսափելին և համատեղությամբ ամենահզոր արարածը, նաև հանդես է գալիս որպես տելեպատիկ ունակություններով ամենուժեղ սուպերհերոսը: Առանց Փյունիկի Ջինն ունակ էէ անսահման տելեպատիկ էքստրասենսոր ուժերի, տելեկինեզի և էներգիայի մանիպուլյացիայի՝ Հենրի Մաքքոյը ասել է, որ հիմվելով ուժի մեծ մակարդակների վրա, «ըստ Ռիխթերի սանդղակի նա կլիներ 12»[19]: Ասվում է, որ Փյունիկի հետ միավորման ժամանակ նա առաջ է անցնում մուտանտներից, ստանալով ամբողջական վերահսկողություն՝ նյութի, էներգիայի, մտքի և անսահման էքստրասենսոր էներգիայի նկատմամբ: Նա կարող է էներգիա քաշել, որը պահվում է ապագայի համար, զրկելով նրանց գոյությունից:

Երբ առաջին անգամ նրա ուժերը հայտնվեցին, Ջինը չէր կարողանում վերահսկել իր տելեպատիան, խնդրելով Պրոֆեսոր Իքսին ամբողջությամբ այն ճնշել: Դրա փոխարեն նա գերադասում է սովորեցնել ինչպես կառավարել տելեկինեզը, դրանով իսկ թույլ տալով աճել նրա տելեպատիային բնական արագությամբ, մինչև նրա նորից կիրառումը: Դրա համար էլ Ջինի որպես Հրաշք աղջիկ առաջին հայտնվելուց նա կարողանում էր օգտագործել միայն իր տելեկինետիկ ուժերը: Երբ Պրոֆեսորը թաքնված պատրաստվում էր Զնոսկաների դեմ, նա նորից բացեց Ջինի տելեպատիկ ուժերը, ինչը ի սկզբանե բացատրում է այն, որ Քսավյեն նրա հետ «կիսվել» էր իր տելեպատիայի մի մասով[20]:

Ջին Գրեյը համարվում է Երկրի ամենահզոր տելեպատիկ խելքերի մեկը: Որպես Փյունիկ, նա ուներ անսահման տելեպատիկ ուժեր, որոնք կարող էին ազդել ուրիշների մտքերի վրա և կառավարել դրանք, տեղափոխել իր միտքը աստրալային պրոեկցիա և ստեղծել տելեպատիկ ուժային հոսանքներ, որոնք կարող են խլացնել կամ սպանել թշնամուն: Ջինը շատ քիչ տելեպատներից է, բավականաչափ հազվադեպ, որոնք կարողանում են շփվել կենդանիների հետ (նրանց հետ, որոնք ունեն բարձր ինտելեքտ, օրինակ՝ դելֆինները[21], շները[22] և թռչունները[23]): Նաև նա տելեպատիկորեն կարող է վերցնել բնական ֆիզիկական գործառույթները, ինչպիսիք են՝ տեսողությունը, լսողությունը, հոտառությունը, համի ընկալումը և նույնիսկ մուտանտային ուժերը: Որպես նրա տելեպատիայի կողմնակի ազդեցությունն, նա շնորհված է ամեն ինչ հիշելու ունակությամբ[24]:

Նրա տելեկինետիկ, և՛ ուժերը, և՛ ամենաբարձր մակարդակում դիրքը. ունակ է վերցնել առարկաներ որոնք գտնվում են երկրի օրբիտայում և մանիպուլյացնել հարյուրավոր մասերի օդի բարդ շերտերում: Ջինը տելեկինետիկորեն կարող է միանգամից մի քանի տոննա բարձրացնել և սովորում է օգտագործել ուժերը, և՛ հարձակողաբար, և՛ պաշտպանական որպես կենտրոնացման տելեկինետիկ ուժի կամ պաշտպանական վահանների հոսանքի մասին, բավականին ամուր են, որպեսզի պահեն թարթող բալիստիկ ուժերը: Նաև ցուցադրվում է հայտնվող հրե աուրան, որը հավասար է ջերմային հարվածներին, կոնցնետրացված թթվայնությունում իր տելեկինեզի օգտագործման ժամանակ իր շուրջը օդի մոլեկուլների արթնացման համար, ստեղծելով ջերմություն և լույս, որը գտնվում Ջինի կողքին:

Երբ Ջինը կլանում է Փսայլոկի հատուկ տելեպատիկ ուժերը, նրա սեփական տելեպատիան աճում է այնքան, որ նա կարողանում է օգտագործել իր տելեպատիան որպես փսիոիկ հրե թռչուն, որի ճանկերը կարող են հասցնել ֆիզիկական և մտավոր վնասներ: Ջինը կարողանում է օգտագործել իր հզորացված տելեպատիան ուղեղում նեյրոնների ազդակների ժամանակավորապես բարձրացման համար, ինչը նրան թույլատրում է հզորացնել մուտանտի ուժերը անհավանական մակարդալօ: Կարճ ժամանակով նրա մոտ հայտնվում է ստվերի հոգեբանական ֆորմա, ինչպես Փսայլոքի մոտ, բայց Փսայլոքի Մորեգույն լուսաբացիի փոխարեն աչքերում Փյունիկի ոսկե խորհրդանիշը:

Փյունիկը կարող է վերակենդանացնել, կլանել, փոխանցել և պահպանել կյանքի ցանկացած տեսակի ֆորման, այսինքն կարող է վերցնել կենսական էներգիան մեկից և փոխանցել այն մյուսյներից, բուժել իրեն նույն կենսական էներգիայով կամ նույնիսկ վերակենդանացնել մահացածներին, քանի որ Փյունիկը ամողջ կյանքի և մահվան գումարն է: Ինչպես Փյունիկի մոտ, Ջինի ուժերը աճում են աներևակայելի մակարդակի. թույլ են տալիս նրան վերափոխել նյութը միջատոմային մակարդակում, առանց օգնության թռչել տիեզերքում, ողջ մնալ ցանկացած մթնոլորտում և ստղծել մասսայական ավերող պարպումներ և մթնոլորտային արգելքներ: Նա «տելեկինետիկ զգայունություն» («Փյունիկ հայտնվել») է ցուցաբերում նրա անմիջական շրջապատում գտնվող աբյեկտների նկատմամբ, ինչը նրան թույլ է տալիս զգալ օբյեկտների կազմությունը, նրա մոլեկուլյար մոդելները, զգալ, թե երբ են մյուս օբյեկտները նրա հետ կապի մեջ մտնում և խորազննել նրանց մոլեկուլյար մակարդակում: Նաև նա կարող է ստեղծել աստղային դարպասներ, որոնք կարող են մի ակնթարթում տեղափոխել նրան տիեզերքի ցանկացած տեղ:

Փյունիկի իր ուժերի ազդեցությն տակ Ջինը շրջապատված է հրանման լուսապսակով, որն ընդւոնում է մեծ գիշատիչ թռչունի տեսք: Որպես Փյունիկ, Ջինը կարող է վերակենդանացել իրեն մահվանից հետո և անկախ ժամանակից: Պետք է նաև հիշատակել, որ նա «պարտքով» չի վերցնում Փյունիկի ուժը (ինչպես ենթադրվում է որպես փաստ, որ Ջինը եղել է ուժի կրողը), անձամբ Մահն ասել է, որ Ջինը այդ ուժերի օրինական տերն է[25]: Այն բանից հետո, երբ հետագա էվոլյուցիան նրան փաստացի թույլ է տալիս դառնալ միասնություն Փյունիկի ուժի հետ (որպես հակադրություն կրողին ծառայելուն) որպես անսահման պոտենցիալով նրա օմեգա մակարդակի մուտանտի կարգավիճակին, պարզվում է, որ Ջինը եղել է Թագի սպիտակ Փյունիկ[26]: Որպես սպիտակ Փյունիկ ջինը կարողանում է կառավարել ամբողջ ժամանակը, ինչպես ցուցադրվում է, թե երբ է նա տեղափոխվել ալտերնատիվ ապագա՝ Այստեղ գալիս է վաղվա Շոգ սպիտակ սենյակ[27]:

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ցուցադրվում է Uncanny X-Men #125 հրատարակությունում (1979 թվականի սեպտեմբեր) Լեդի Գրեյը՝ Իքս մարդկանց անդամ Ջին Գրեյի նախնին է և XVIII դարում Դժոխային կրակի ակումբի անդամ: Այս հրատարակությունում չարագործ Մտքի տիրակալը փորձում է դարձնել Գրեյին (այդ ժամանակ Փյունիկի կերպարանքով) ժամանակակից՝ ԴԿԱ-ի (Դժոխային կրակների ակումբ) Սև թագույհի, ստեղծելով իլյուզիա, որ նա ապրել է իր նախնիներից մեկի՝ Լեդի Գրեյի մարմնում: Սակայն եղել է արդյոք այդ լեդին իրական անձնավորություն կամ Մտքի տիրակալի ստեղծածը, անհայտ է մնում:

Այդ հարցի պատասխանը վերջապես տրվում է X-Men: Hellfire Club #2 հրատարակությունում (2000 թվականի փետրվար), որը Ակումբի պատմության մասին մինի սերիաներից է: Հենց այդ հրատարակությունը գրել է Բեն Ռահանը և նկարել է Չարլի Ադլարդը: Լեդի Գրեյը ազդեցիկ անդամ է եղել, հնարավոր է, որ ամերիկայի անկախության պատերազմի ժամանակ (1775—1783) եղել է ԴԿԱ-ի ֆիլադելֆիական ճյուղի թագուհի:

Այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1602[խմբագրել | խմբագրել կոդը]

Marvel 1602 մինիսերիայում Ջին Գրեյը ձևացնում էր իրեն «Ջոն Գրեյ» և եղել է «վհուկների տեսակի» անդամ, որը ղեկավարում էր Կառլոս Խավյերը (Չարլզ Քսավյեր 1602 տիեզերքում): Ինչպես և նրա կրկնօրինակը Marvel տիեզերքից, նա ուներ տելեկինեզի ուժ: Եղել է ավանդական շեքսպիրյան աղջիկ, որը տղա էր ձևանում: Ջինը զոհաբերում է իր կյանքը հանուն իր ընկերների Օտտո Ֆոն Դումի (Բժիշկ Դում) դեմ կռվում: Նրան թաղում են ծովում: Երբ նրա մարմինը կրեմիրացնում են, կրակը ոչնչանալուց առաջ մեծ գիշատիչ թռչուն է երևում: Բացի Խավիերից և Նիկոլաս Ֆյուրիից միակը ով գիտեր Ջինի խաբեության մասին Սքոթիուս Սամերիսլն (Սքոթ Սամմերսն) էր, որին նա դուր էր գալւս: Նաը «Ջոնը» ուներ մոտ ընկեր Վերները (Հրեշտակ), որը իմացել էր նրա խաբեության մասին մահից հետո:

Ապոկալիպսիսի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ապոկալիպսիսի դարաշրջան» սյուժեում Ջինը Մանետոյի աշակերտուհին է, որը սիրահարվում է այլ աշակերտի՝ Կուղխին: X զենքը փրկում է նրան, այն բանից հետո, երբ պարոն Խարդախը առևանգում է Ջինին և միավորում է նրա ԴՆՓ-ն Կիկլոպի հետ, որի նկատմամբ Ջինը տածում էր ցավակցության նման ինչ-որ զգացմունք, կատարյալ մուտանտ ստեղծելու համար (Իքս մարդ): Իքս զենքը և Ջինը թողնում են Իքս մարդկանց, որպեսզի միասին ապրեն, մինչ այն, երբ Ջինը իմացավ ԱՄՆ-ի վրա ռմբակոծության Ապոկալիպսիսի ծրագրի մասին: Նա դրա պատճառով կռվում է Իքս զենքի հետ: Լոգանը և Ջինը միավորում են ուժերը Մարդկության բարձրագույն Խորհրդի հետ և համաձայնվում են ղեկավարել Ապոկալիպսիսի կայսրության վրա ընկնող միջուկային զենքը: Հետո նա Կիկլոպի օգնությամբ փորձում է կանգնեցնել հարձակումը և պահում է ռմբերը իր տելեկինեզի օգնությամբ: Ջինը մահանում է Կիկլոպի եղբոր՝ Հավոկի հարվածից:

Տասնամյակի տարեդարձի մինիսերիայում պարզվում է, որ Ջինն է վերջին ուժերով կանգնեցրել Մարդկության Բարձրագույն Խորհրդի միջուկային հարձակումը: Նույն ժամանակ Խարդախը պարզում է, որ նրա ԴՆԹ-ն ունի հատուկ հատկություններ և նա պետք է հասանելիություն ունենա «Ալֆա Մուտանտի» ուժերին, որը լեգենդար «առաջին մուտանտն» է: Նա վերակենդանացնում է Ջինին և նա ցուցադրում է «Ալֆա Մուտանտի» ուժեր, որոնք շատ նման են Փյունիկի ուժի ունակություններին: Ջինը չի հիշում իր նախկին կյանքը և նրա միջոցով Խարդախը կարողանում է ստեղծել նոր թիմ, որպեսզի պայքարի Իքս մարդկանց դեմ: Կռվի ժամանակ Լոգանը կարողանում է հասնել Ջինին, նա շրջվում է Խարդախի դեմ և այրում է նրան: Ջինը և Լոգանընը վերամիավորվում են, և Մագնետոյի կամքով, նա դառնում է Իքս մարդկանց առաջնորդը:

Ջինա Գրեյ, Marvel տիեզերքի մանգա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Marvel Mangaverse X-Men»-ի (Marvel Մանգատիեզերքի Իքս մարդիկ) և «X-Men Ronin» (Իքս մարդկանց ռոնինները) պաշտոնական տարբերակներում Ջինան՝ հզոր տելեպատ և տելեկինետիկ է, իրեն կոչում է Հրաշք աղջիկ, բայց նաև ունի Փյունիկի ուժին հասանելիություն: Երեք մասից բաղկացած «X-Men: Phoenix — Legacy of Fire» (Իքս մարդիկ: Փյունիկ՝ Հրե ժառանգություն) մինիսերիան ներառում է առանձին կերպարի, հիմնված Ջին Գրեյի վրա՝ «Ջենա Փայր» անունով: Ջինան և նրա քույր Մադլեմը եղել են «Փյունիկի սրի» պահապաններրը, որի ուժը Ջենան կլանել էր: Մինիսերիայի գլխավոր կերպարները պատկերվել են համարյա մերկ վիճակով: Սերիաների վարկանիշը բարձրացել է PG-ից մինչև PG+-ի մինչև № 1 հրատարակության լույս տեսնելը, իսկ № 2-ի և № 3-ի համար օգտագործվել է MAX իմպրինտը հասուն կարդացողների համար:

Անցած ապագայի օրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակային գծում, որը հայտնի է որպես «Անցած ապագայի օրերը» անունով, ջինը մահանում է, երբ Մտքի տիրակալը Փիթսբուրգում պայթեցնում է միջուկային զենք, սակայն մի քանի ամսվա ընթացքում մինչ այդ նա աղջիկ է ծննդաբերել՝ Ռեյչել անունով: Այն տեղեկությունը, արդյոք փոխարինվել է Ջինը Փյունիկի ուժով թե ոչ, հակասություն է: Նաև մինչև վերջ պարզ չի լինում, թե ով է Ջինի որդու հայրը, սակայն Ռեյչելը իր հորը համարում է Սքոթ Սամմերսին, որոշ ակնարկներ ցույց են տալիս, որ նա Փյունիկի ուժի ծնունդ է և ընդհանրապես չունի կենսաբանական հայր:

Marvel Զոմբի 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջին Գրեյը հայտնվել է Marvel Zombies սիքվելում, արդեն որպես Գալակտուսի և այլ հերոսների հետ զոմբի անդամ: Նա կրում է «Խավարի Փյունիկի» հագուստը: Հալկը խոցում է Ջինի մարմինը և ջարդում է նրա գլուխը, երբ նա փորձում էր ճնշել նրան:

Իքս ստվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Էքսկալիբուրը պայքարում է Ջին Գրեյի չար նմանակի հետ, որը Իքս ստվերի անդամ է, Իքս մարդկանց ալտերնատիվ իրականությունում, որում Պրոֆեսոր Իքսի մեջ էր մտել Ստվերների Թագավորը: Նրանք տեղափոխվում են Երկիր 616 արդյունքում՝ M օր: New Excalibur #24 հրատարակություն ում Կապիտան Բրիտանիաներից մեկը՝ Ալբիոնան խոցում է թրադաշույնով նրա ուսը՝ խփելով նրան, նա օգտագործում է իր ուժը՝ գիտելիքների ստացման համար, որոնք անհրաժեշտ էին, սարքը ապաակտիվացնելու համար, որը Ալբիոնը օգտագործում էր Լոնդոնի էլեկտրականության համար: Դրա համար պահանջվող էներգիան և վնասից հետո արյան կորուստը սպանում է նրան:

Ի՞նչ կլինի եթե[խմբագրել | խմբագրել կոդը]

«What If — X-Men: Rise and Fall of the Shi’ar Empire»-ում (Ի՞նչ կլինի եթե՝ Իքս մարդիկ: Շի’ար կայսրության վերելքը և անկումը) Հրաբուխը դառնում է Փյունիկ և ոչնչացնում է յոթ գալակտիկաները, ողջ Ոչնչացման ալիքը, Շի’արը և Կրիին: Նա ուղևորվում է Երկիր և օգտագործելով Փյույնիկի ուժը, վերականգնում է Քրաքոա, մինչև Կիկլոպի, Հավոկի, Ռեյչելի և Լարի հետ կռվելը: Հրաբուխը հաղթում է, մինչ պայքարի մեջ տարօրինակ ուժի մտնելը, որը ստիպում է Հրաբուխին կորցնել Փյունիկի ուժի նկատմամբ վերահսկողությունը: Մտքով Հրաբուխի և նրա ընտանիքի միջև ընթացող կարճ պայքարից հետո նա ընդունում է իր պարտությունը, երբ, մահանալով բաց է թողնում զայրույթը և ատելությունը իր վրա: Տարօրինակ ուժը բացում է, որ դա Ջին Գրեյն է՝ Թագի սպիտակ Փյունիկը:

Ջինը նախկինում օգնել է Ռեյչելին և Հավոկին փախչել Շի’ար կայսրությունից, բացելով տելեպորտացիոն պորտալ երկրի վրա, մինչ Հրաբուխի կողմից կայսրության ավերումը: Հենց Ջինը չի թողնում Հրաբուխին լիակատար հասանելիություն ստանալ Փյունիկի ուժին Քրաքոայում: Ջինը երիտասարդ Գաբրիելին ցույց է տալիս, որ լիակատար իշխանության տիրապետումը նրան չէր տա այն ինչ նա իրականում ցանկանում էր: Դրա փոխարեն նա նրան ցույց է տալիս, որ ի սկզբանե նրա ցանկությունը սիրված լինելն է հանդիսանում, հանգստացնելով երեխա Հրաբուխին Շոգ սպիտակ սենյակում:

Ամալգամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Amalgam Comics տիեզերքում Ջինա Գրեյը որպես Փյունիկ խառնվել է DC Comics-ի Կրակի հետ, ինչի արդյունքում էլ՝ Հրե թռչունը ավելի ուշ, DC Comics-ի Մարսիական որսորդի հետ է, ինչը ստեղծում է Կանաչ Փյունիկ, նաև հետո որպես Հրաշք աղջիկ՝ երկրորդ Սև Դեղձանիկի (Black Canary) հետ, ինչը ստեղծում է Ջին Բլեքին (Jean Black):

Ultimate Ջին Գրեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինի ունակությունները հայտնվել են վաղ հասակում, ծնողները որոշում են նրան ուղարկել հիվանդանոց, բայց պրոֆեսոր Չարլզ Քսավյեն, դառնում է Ջինի խնմակալը և սովորեցնում է նրան վերահսկել իր ունակությունները: Մի քանի տարի աղջիկը անց է կացնում Քսավյեի շնորհալի երիտասարդների դպրոցում և ոչ միայն սովորել է իր անսովոր ունակությունները կառավարելու արվեստը, այլ նաև դարձել է պրոֆեսորի արժանի հետնորդը: Դպրոցում Ջինը նոր անուն է ստանում՝ Մարվել (Հրաշք աղջիկ): Ջինքը Սքոթ Սամմերսից (Կիկլոպ) հետո Քսավյերի երկրորդ աշակերտն է: Կիկլոպի հետ նա օգնում է Պրոֆեսոր Իքսին այլ մուտանտների որոնումներում, որոնք տառապում են մարդկանց մարտական հարաբերություններից այն մուտանտների նկատմամբ որոնք սխալ են օգտագործում իրենց ուժերը[28]:

Հետո Փյունիկը Ջինի մարմինը օգտագործել է Երկրում իր հայտնվելու համար, որը հին աստվածություն է, որն ունի անհավանական ուժ և բանտարկված է երկրագնդի միջուկում: Ջինը մի քանի անգամ օգտագործել է նրա ուժերը, որպեսզի կանխի միջուկային կատաստրոֆան, որն առաջացրել էր Մագնետոն Կախարդի հետ կռվի ժամանակ, Ապոկալիպսիսին ոչնչացնելու և Կիկլոպին Երկիր մոլորակ հետ բերելու համար, որն ընկել էր Բանշի թմրանյութի ազդեցության տակ: Ուլտիմատումից հետո նա միայն մեկ անգամ է օգտագործել Փյունիկի ուժը, որպեսզի ընկեծ Իքս մարդկանց պատվին հուշարձան կանգնեցնի:

Ուլտիմատումի դեպքերից հետո և սկսված մուտանտների որսից Ջինը երկար ժամանակ թաքնվում էր Քարեն Գրանտ անունով: Այն բանից հետո, երբ նրա կյանքը փչացնում են Միստիկը և Սրատամւ, նրան գտնում է մահացած Կուղխի որդին՝ Ջիմի Հադսոնը, նրա հետ միասին փրկում է Խավարի Հրեշտակին՝ Դերեկ Մորգանին և որոշում է նորից ստեղծել մուտանտների թիմը: Կալիֆոռնիայում նա իր թիմ է վերցնում Լիզ Ալենին, իսկ հետո նաև Հալկին, այն բանից հետո Ջիմմիի վրա հարձակվում է Սրատամիը՝ Մուտանտների եղբայրության ողջ մնացած անդամներից մեկը, որոնց գլխավորում էր Սնդիկը:

Այն ժամանակ, երբ Նեբրովթները՝ օգտագործված կառավարության կողմից գրավում են Ամերիկան, Ջինը դառնում է երկնային Տյան քաղաք նոր կառավարիչ, որը նախկինում կառավարում էր Քսորնը և Զորնը: Շուտով, երբ Իքս մարդկանց նախկին մասնակիցներից մեկը՝ Քիթի Փրայդը, փրկում է Ամերիկան Նեբրովթներից և գլխավորում է փրկված մուտանտների խումբը, նրանց համար նոր բնակավայր է ստեղծում (Ուտոպիա), ապա Ջինը որոշում է միաանձնյա ղեկավարել իրենց ռասսան, ներկայացնելով իրեն որպես փախստական, գալիս է բնակավայր: Սակայն, Քիթիի մուտանտների թիմում՝ Փսայլոկը պարզվում է, որ ինքնակոչ է, որն իրեն ներկայացնում էր Ջինի փոխարեն, ԱՄՆ-ի բանակը ուղղում է դեպի մուտանտների բնակավայրը, բայց Ջինի հաջողվում է պայքարել և հաղթել ինքնակոչին: Դրանից հետո, նրա դեմ էլ պայքարում է Քիթին: Արդյունքում Ջինի և Քիթիի միջև կռիվ է ընթանում մուտանտների բնակավայրի համար, որում հաղթում է Քիթին, քանի որ նրա ազգին ոչնչացրել է Տյան քաղաքը, իսկ նրա բնակիչները, ներառյալ՝ Ջին Գրեյը վերախմբավորվել են ուտոպիայում: Տյանի դեպքերից որոշ ժամանակ անց, Ջինի Իքս մարդկանց թիմի կազմում մասնակցություն է ունենում 616 տիեզերքից Գալակտուսի դեմ պայքարում, որը ներթափանցել էր նրանց աշխարհ, նրանց դեմ հաղթանակ տանելուց հետո, նա փրկված հերոսների հետ ներկա է Կապիտան Ամերիկայի և Թորի հուղարկավորության ժամանակ:

Շուտով, երբ 616 տիեզերքի երիտասարդ Իքս մարդիկ ոչ դիտավորյալ տելեպորտացվում են Երկիր 1610 աղջիկ մուտանտի կողմից, ապա Ջինան իր ընկերների հետ հանդիպում է իր ալտերնատիվ տարբերակին նոր Սարդ-Մարդու հետ (Մայլզ Մորալես), որոնք նրանց էին փնտրում: Ջինը իր ընկերների և Սարդ-Մարդու հետ օգնում է մյուս Ջինին նրա ընկերոջ որոնումներում, սակայն նանցից մեկին (Գազան) առևանգում է Բժիշկ Դումը և մուտանտների երկու թիմերն էլ փրկում են Հենքին, հարձակվելով չարագործի ամրոցի վրա, որը ծանր մարտից հետո փախչում է, բայց Իքս մարդիկ պայթեցնում են նրա ամրոցը: Կռվից հետո, մուտանտները գտնում են աղջիկ մուտանտին, որը վերադարձնում է Իքս մարդկանց մյուս թիմին Երկիր 616:

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆամկե Յանսենը կատարում է Ջին Գրեյի/Փյունիկի հասուն դերը «Իքս մարդիկ», «Իքս մարդիկ 2», «Իքս մարդիկ: Վերջին մարտը», «Կուղխ» և «Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը» ֆիլմերում: Ջին Գրեյի երիտասարդ տարբերակի դերը, կատարել է Սոֆի Թյորները՝ «Իքս մարդիկ: Ապոկալիպսիս» «Դեդփուլ 2» և «Իքս մարդիկ: Խավարի փյունիկ» ֆիլմերում:

Իքս մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իքս մարդիկ» ֆիլմում Ջինան հանդես է գալիս որպես թիմի բժիշկ (ըստ տեղեկության նա փոխարինել է բժիշկ Հենք Մաքքոյին, որի համար շատ դիմահարդարում կպահանջվեր) և Կիկլոպի ընկերուհի, սակայն նա նաև գրավում է Կուղխին: Նրա ունակությունները նշանակալի թույլ են, քան դասական տարբերակում: Նա ունի տելեկինեզի ցածր աստիճան, Ջինան կարողանում է շարժել միայն իր շրջապատի փոքր առարկաները, սակայն պարբերաբար նա ունակ է նաև բարձր մակարդակի, օրինակ՝ տելեկինեզի օգնությամբ նա անշարժացնում է Դոդոշին (թեև կարճ ժամանակով): Ֆիլմում նա փորձում է օգտագործել Ցերեբրոն, սակայն այն շատ ավելի անկառավարելի է պարզվում նրա համար, բայց, այն ու ամենայնիվ վերջին պահին նրան հաջողվում է ներթափանցել Մագնետոյի ուղեղը և իմանալ նրա ծրագրերի մասին: DVD մեկնաբանություններում ռեժիսորը հաստատում է, որ նրա վրա ազդել է Մագնետոյի մեքենան, դրանով իսկ կանչելով Փյունիկին: Սակայն, հնարավոր է, որ նրա վրա ուժեղ ազդել է Ցերեբրոն, որը կարող էր վնասել փսիոնիկ արգելքները, որոնք տեղադրել էր Քսավյեն:

Իքս մարդիկ 2[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իքս մարդիկ 2» ֆիլմի սկզբում ջինան հետևում է ուսանողներին թանգարանում էքսկուրսիայի ժամանակ: Նա Սքոթին ասում է, որ նա մղձավանջներ է տեսնում և որ նրա տելեպատիան ավելի և ավելի է ուժեղանում Ազատության արձանի կղզու դեպքերից հետո: ԱՄՆ-ի BBC-ից X-Jet-ով փախուստի ժամանակ, Ջինան` Փյունիկի ուժով ոչնչացնում է հրթիռները, որի արդյունքում նրա աչքերը փայլում են կարմիր հրով: Նա կռվում է Կիկլոպի հետ, որը գտնվում էր Ուիլյամ սթրայքերի ազդեցության տակ և տելեկինեզի միջոցով ստեղծում է տելեկինետիկ վահան օպտիկական ճառագայթներից արգելափակելով դրանք, դրանով իսկ նա ընկնում է շինության ամբարտակի մեջ: Նրա հզորությունը, ըստ երևույթի, հասնում է Փյունիկի մակարդակի: Երբ X-Jet-ի չի թռչում նա ջրի ալիքները օդ է բարձրացնում, տելեպատիկորեն կանգնեցնում է Գիշերային օձի տելեպորտացիան, որպեսզի չթողնի նրան փրկել իրեն և հաղորդակցվում է Կիկլոպի հետ Պրոֆեսորի միջոցով տելեպատիայով, միաժամանակ պահում է ամբարտակի փլվելուց հոսող ջուրը: Ջինան պատվում է հրով և հենց փրկում է Իքս մարդկանց, փակում է աչքերը և թողնում ջրին իրեն խորտակել: Ֆիլմի վերջում Ջինան պատմում է էվոլյուցիայի մասին և ջրի մակերևույթին կարելի տեսնել հրե թռչուն (Փյունիկ):

Իքս մարդիկ: Վերջին մարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմում նա հանդես է գալիս որպես ֆիլմի գլխավոր անտագոնիստներից մեկը որտեղ գործում է որպես Խավարի Փյունիկ: Ի սկզբանե նրան արթնացնում է Սքոթը, որը չի կարողանում ուղղվել նրա մահից հետո, նրա ուղարկած տելեպատիկ հաղորադգրություններից և վերադառնում է լճի ափ: Արդյունքում նա անգիտակցաբար սպանում է Սքոթին, ըստ երևույթին օգտագործելով Փյունիկի ուժը: Հետո անգիտակից Ջինին գտնում և ամառանոց են տեղափոխում Քսավյեի կողմից ուղարկված Փոթորիկը և Կուղխը: Քսավյեն պատմում է Ջինի ահռելու ուժի և հզորության մասին, որը նա ստիպված սահմանափակել էր նրա ենթագիտակցության շուրջը հոգեբանական արգելքներով: Դրա հետ կապված Ջինի ներսում մեծ էներգիա է հավաքվում, որն առաջացնում է անձի երկակիություն, որն իրեն Փյունիկ է կորում: Երբ Ջինը արթնանում է, նա Սքոթի մասին հիշատակումից հետո ուշքի է գալիս, ինչից հետո անգիտակցաբար սկսում է կորցնել իր ուժերի նկատմամբ վերահսկողությունը, որի ժամանակ սենյակում գտնվող առարկաները և այդ թվում նաև Սքոթի ակնոցները, սկսում են ճախրել օդում և բաժանվում են մոլեկուլների: Ջինան խնդրում է Լոգանին սպանել նրան, բայց Լոգանը չի ցանկանում դա անել, հետո Ջինի ունակությունները դուրս են գալիս վերահսկողությունից և Փյունիկը ազատվում է: Քսավյեն և Մագնետոն գտնում են նրան մանկության հին տանը: Երբ Քսավյեն փորձում է նրան ասել, որ նրա ուժերը վտանգավոր են և անկառավարելի, Փյունիկը զայրանում է և օդ է բարձրացնում տունը և նրա ներսում գտնվող ամենը: Օգտագործելով իր ահռելի ունակությունները, նա պրոֆեսորին փոշիացնում է և հեռանում Մագնետոյի հետ: Մուտանտների եղբայրության ճամբարում Ջինը ցուցաբերում է սառը սինթեզի և տելեպորտացիայի ունակություն, ինչով վախեցնում է Էյզենհարդին և այլ մուտանտներին: Ֆիլմի վերջում, Ալկատրաս կղզու վրա հարձակման ժամանակ, Ջինան մինչև մարտի վերջը չի մասնակցում, այլ հանգիստ կանգնում է և հետևում կատարվող իրադարձություններին: Լոգանին հաջողվում է հանգստացնել նրան, բայց մարտի վերջին հասած ռազմական ուժերը Ջինի նկատմամբ փոթորկալից կրակոց են բացում, դա արթնացնում է նրա պաշտպանական ռեակցիան և բարկացած Փյունիկը ազատում է իր ողջ ուժը և ոչնչացնում է իր շուրջը գտնվող բոլոր առարկաները և մարդկանց: Կուղխին հաջողվում է նրան շատ մոտենալ և հասնել Ջինին, անդադար օգտագործելով ռեգեներացիոն ունակությունները: Հենց այդ պահին Ջինան խնդրում է նրան, որ կանգնեցնի իրեն: Կուղխը ջինին ասում է, որ սիրում է նրան, իսկ հետո խոցում է իր ճանկերով: Դրանից հետո Ջինան ժպտում է Լոգանին, մինչև մեռնելը: Ջինի դերը երիտասարդ ժամանակ կատարում է Հեյլի Ռամը:

Կուղխ: Անմահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ֆիլմում Ջինան հայտնվում է միայն Լոգանի երազներում: Նա նրան ասում է, որ նա միայնակ է զգում առանց նրա, խնդրում է միանալ իրեն: Ֆիլմի վերջում Լոգանը կյանքի իմաստ է ձեռք բերում և Ջինան լքում է նրան, անհայտանալով վառ լույսում:

Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինա Գրեյը Կիկլոպի հետ կամեո հայտնվում է ֆիլմի վերջում՝ նոր ապագայում: Նաև նա անցնում է Կուղխի հիշողություններում: Նրա դերը նորից կատարում է Ֆամկե Յանսենը:

Իքս մարդիկ: Ապոկալիպսիս[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իքս մարդիկ: Ապոկալիպսիս» ֆիլմում Ջինա Գրեյի դերը կատարել է երիտասարդ բրիտանացի դերասանուհի Սոֆի Թյորները: Այստեղ նա սովորում է պրոֆեսոր Քսավյերի դպրոցում և հանդես է գալիս որպես տելեպատիակ և տելեկինետիկ ունակություններով մուտանտ, նաև տիրապետում է Փյունիկի ուժին, որը նա չի կարողանում կառավարել: Աղջիկը իրեն միայնակ է զգում, որովհետև մնացած երեխաները վախենում են նրանից իր հզոր շնորհի պատճառով: Կիկլոպի հետ առաջին հանդիպման ժամանակ, նրանք իրար հետ այդքան էլ լավ լեզու չեն գտնում, բայց հետագայում երիտասարդ մարդիկ հասկանում են, որ նրանց միավորում է այն, որ նրանք չեն կարողանում կառավարել իրենց ուժերը: Երբ Ապոկալիպսիսը արթնանում է, Ջինի սկսում են տանջել աշխարհի վերջի մասին մղձավանջները, սակայն Չարլզ Քսավյերը հանգստացնում է նրան, ասելով, որ դա միայն երազ է: Ապոկալիպսիսի պատճառով ավերվում է Քսավյերի դպրովը և մահանում է Ալեքս Սամմերսը: Սքոթը ճնշվում է եղբոր մահով, բայց Ջինը հավաստացնում է, որ դրանում չկա նրա մեղքը: Ավերված դպրոց ուղղաթիռներով ժամանում է սպա Ուիլյամ Սթրայքերը, որը իր հետ տանում է ուշագնաց եղած Միստիկին, Գազանին, Փիթերին և Մոյրա Մաքթագերթին: Տելեպատիկ ունակությունների օնությամբ Ջինը՝ սքոթի և Քուրթ Վագների հետ միասին, աննկատ ներթափանցում են ուղղաթիռ: Սթրայքերի բազայում Ջինան զգում է ևս մեկ մուտանտի ներկայություն, որը փակված է խցում: Պարզվում է, որ դա Ջեյմս Հոուլեթն է (Կուղխը): Ջինան ազզտում է Կուղխին և նա ոչնչացնում է բունկերի պաշտպանությունը: Դրանից հետո Ջինան ներթափանցում է նրա մտքերը և վերադարձնում է նրա հիշողությունների մի մասը: Լոգանը փախչում է Սթրայքերի որջից: Սքոթին, Ջինին և Քուրթին հաջողվում է ազատել ընկերներին: Միստիկը նորից վերածնում է Իքս մարդկանց թիմը, որտեղ ներառվում են նոր երիտասարդ մուտանտները: Միասին նրանք ուղևորվում են բանտարկված պրոֆեսորին փրկելու: Չարլզը տելեպատիկորեն կռվում է Ապոկալիպսիսի հետ, բայց չի կարողանում և կանչում է Ջինին իրեն օգնելու: Քսավյերը խնդրում է աղջկան ազատել Փյունիկի էությունը, ինչև և նա անում է: Վերջնական մարտում Ջինան Փյունիկի օգնությամբ այրում է գլխավոր չարագործին: Վերջում հերոսները վերամիավորվում են: Մագնետոյի հետ Ջինան նորից վերակառուցում է Քսավյերի դպրոցը: Ռեյվենը մարզման սենյակում հավաքում է երիտասարդ մուտանտներին, ասելով նրան, որ հիմա նրանք, ոչ՛ աշակերտներ են, և ոչ՛ էլ երեխաներ, նրանք հիմա Իքս մարդիկ են:

Իքս մարդիկ: Խավարի Փյունիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1990-ական թվականներին, "Իքս մարդիկ: Ապոկալիպսիս" ֆիլմի իրադարձություններից հետ: Ջին Գրեյի դերը նորից կատարել է Սոֆի Թյորները:

Մուլտսերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջինա Գրեյը պաշտոնական Իքս մարդկանց հետ (Պրոֆեսոր Իքս, Կիկլոպ, Հրեշտակ, Սառույց-Մարդ և Գազան) հայտնվել է «Marvel-ի սուպերհերոսները» մուլտսերիալի Նեմորին նվիրված սերիայում:
  • Ջինը Գրեյը հայտնվել է կամեո դերով պաշտոնական Իքս մարդկանց հետ հայտնվել է «Սարդ-Մարդը և նրա զարմանալի ընկերները» մուլտսերիալի «Սառցե մարդու ծագումը» և «Սուպերհերոսին սովորեցնելը» սերիաներում:
  • Ջինա Գրեյ Սամմերսը հանդիսանում է 90-ականների «Իքս մարդիկ» մուլտսերիլի կերպար, որտեղ նրան հնչյունավորել է Կատրին Դիշերը: Ինչպես և կոմիքսներում նա այստեղ սիրահարված է Կիկլոպին և ամուսնանում է նրա հետ, միևնույն ժամանակ Կուղխը խանդում է նրանց: Հիմնականում նա շատ բարի և ընկերասեր աղջիկ է և միշտ կարողանում է հանդարտեցնել Կուղխի և Կիկլոպի վեճերը: Նրանց հարաբերությունների ընթացքում Կիկլոպը անհանգստանում է Շելմայի մասին, որը չէր կարողանում դիպչել իր զուգընկերոջը, մինչդեռ նրա մոտ լրիվ հակառակն էր: Երրորդ եթերաշրջանում ցուցադրվել է «Փյունիկի մասին սագա»-ն, որտեղ Ջինը Փյունիկ է դառնում և կռվում է Դժոխային կրակների ակումբի դեմ: Սագան բաժանվել է հինգ էպիզոդի:
  • «Իքս մարդիկ» մուլտսերիալի թիմի հետ Ջինա Գրեյը հայտնվում է «Սարդ-Մարդ» մուլտսերիալի երկրորդ եթերաշրջանի մի քանի սերիաներում:
  • Ջինա Գրեյը հանդես է գալիս որպես Իքս մարդիկ: Էվոլյուցիա մուլտսերիալի գլխավոր կերպար, որտեղ նրան հնչյունավորում է Վենուս Թերեզան: Ինչպես և այդ սերիալի շատ կերպարներ, Ջինան հանդիսանում է պատանի և դպրոց է գնում:
  • «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալում Ջինա Գրեյին հնչյունավորում է Ջենիֆեր Հեյլը, մուլտսերիալի սկզբում կորչում է և կորցնում հիշողությունը, հետ նրան գտնում են Իքս մարդիկ, բայց թիմում արմատացած Էմմա Ֆրոսթը փոխանցում է նրան Դժոխային կրակների ակումբին, որպեսզի նրանք ստանան Փյունիկին:
  • «Սուպերհերոսների ջոկատը» կատակերգական մուլտսերիալում Ջինա Գրեյին հնչյունավորում է Հինդեն Վոլչը, հայտնվում է որոշ Իքս մարդկանց հետ «Տարօրինակ ջարդ Մուտանտների ակադեմիայում» սերիայում:
  • Ճապոնական «Իքս մարդիկ» մուլտսերիալում Ջինա Գրեյը հայտնվում է ամենասկզբում, կռվի ժամանակ, որտեղ նա գործում է որպես Խավարի Փյունիկ, գտնվելով Բժիշկ Դումի ազդեցության տակ: Այստեղ նրա տրագիկ մահը այլ կերպ է ցուցադրվում՝ նա մենամարտում է ոչ թե Կուղխի հետ, այլ իր սիրեցյալ Կիկլոպի: Ջինան տելեպատիկ ունակություններով կապվում է Կիկլոպի հետ և աղաչում սպանել նրան, բայց Կիկլոպը չի ցանկանում դա անել: Ջինան ասում է, որ սիրում է նրան և ինքնասպանություն է կատարում, պայթեցնելով իրեն Փյունիկի էներգիայով: Նրա մահվան պահին, գտնվելով Ջինայի գիտակցության մեջ Կիկլոպը նրա ետևում տեսնում է Էմմա Ֆրոսթի ուրվապատկերը, որի նկատմամբ դրանից հետո ատելություն է տածում, համարելով Էմմային Ջինի չար վերածննդի մեղավորը:
    Հետագայում Ջինան միայն կամեո է հայտնվում Կիկլոպի հիշողություններում: Ջինայի միտքը ողջ է մնում, ինչը թույլ է տալիս նրան օգնել թիմի եթերաշրջանի վերջին սերիաներում: Բացի այդ, նա պատկերված է ամեն սերիայի սկզբում և վերջում, այլ Իքս մարդկանց հետ:
  • Ջինա Գրեյը հայտնվում է «Երկաթե մարդը: Զրահներով արկածներ» մուլտսերիալի «Իքս ֆաքտոր» սերիայում, որտեղ նրան կրկին անգամ հնչյունավորում է Վենուս Թերեզան: Նա ընդունվում է դպրոց, որտեղ սովորում է Թոնի Ստարկը և ներկայանում է Էննի անունով: Հետո պարզվում է, որ նա մուտանտ է և թաքնվում է Մագնետո անունով մուտանտից: Մագնետոյին հաղթելուց հետո Ջինան բացահայտում է բոլորին իր անունը, հետո հանդիպում է Պրոֆեսոր Իքսին, որը նրան առաջրկում է սովորել մուտանտների համար հատուկ դպրոցում:

Քննադատություն և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվականին IGN կայքը Ջին Գրեյին տեղադրել է «վերջին 40 տարվա 25 լավագույն Իքս մարդիկ» ցանկի 6-րդ հորիզոնականում, որտեղ ցուցադրվում է, որ Ջինա Գրեյը դարձել է մուտանտների մահվան և վերակենդանացման խորհրդանիշ, նաև Իքս մարդկանց ժառանգության անբաժանելի մասը: Չնայած նրան, որ Ջինա Գրեյը մի քանի անգամ մահացել և վերակենդանացել է: Նրա առաջին մահը մնում է հիշարժան և նշանակալի դեպք X-Men կոմիքսների տիեզերքում[1]:
  • 2009 թվականին «IGN-ի վարկածով կոմիքսների 100 մեծագույն չարագործներ» ցանկում Փյունիկը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:
  • 2011 թվականին «IGN-ի վարկածով կոմիքսների 100 լավագույն հերոսներ» ցանկում Ջինա Գրեյը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը՝ նկարագրությամբ, որ թեև նա կարող է երկար լինել մահացած կամ կորած, բայց այն ազդեցությունը, որը թողնում է Ջինա Գրեյը ցույց է տալիս այն ֆրանշիզան, որ շատ քիչ Իքս մարդիկ կարող են մրցակցել[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Hilary Goldstein; Richard George։ «The Top 25 X-Men»։ ign comics UK։ Արխիվացված է IGN.com Top 25 X-Men օրիգինալից 2011-10-19-ին 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean Grey is number 13 «The Top 100 Comic Book Heroes»։ IGN 
  3. X-Men #1, 1963
  4. X-Men Hidden Years 8, 9
  5. Uncanny X-Men #129-138, 1980-1
  6. Graupman Michael (July 12, 2012)։ «Assemble, true believers: Legendary X-Men comic book writer Chris Claremont emerges at Dragon's Lair»։ CultureMap Austin։ Վերցված է 30 July 2011 
  7. Rahan Kaleon (July 13, 2012)։ «Showdown Supreme»։ The Star։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-21-ին։ Վերցված է 30 July 2011 
  8. 8,0 8,1 Whittaker Richard (July 14, 2012)։ «Chris Claremont: Dead Should Mean Dead—'X-Men' mastermind talks the Phoenix and the flame»։ The Austin Chronicle։ Վերցված է 30 July 2011 
  9. 9,0 9,1 Dark Phoenix: The Director's Cut - Full izle, Hd izle, Tek parça izle
  10. 10,0 10,1 Chris Claremont; John Byrne; Jim Shooter; Jim Salicrup, Louise Jones; Terry Austin (w). "The Dark Phoenix Tapes" Phoenix: The Untold Story 1 (April 1984), Marvel Comics
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 «Interview With Kurt Busiek: Marathon Man»։ ComicList։ Վերցված է 2013-11-07 
  12. Cronin Brian (June 26, 2008)։ «Comic Book Urban Legends Revealed #161»։ Comic Book Urban Legends Revealed։ Comic Book Resources։ Վերցված է July 9, 2010 
  13. Kristiansen Ulrik, Sørensen Tue (1 May 1996)։ «An interview with Chris Claremont»։ SerieJournalen.dk։ Արխիվացված է օրիգինալից 23 February 2008-ին 
  14. Shaun Manning (2008-07-25)։ «CCI: The X-Men Panel»։ Comic Book Resources 
  15. Johnson Alan (2009-03-01)։ «WonderCon '09 - X-Men Panel»։ Newsarama 
  16. Richards Dave (2009-12-21)։ «Matt Fraction's 'Utopian' Vision»։ Comic Book Resources 
  17. White Brett (2012-08-07)։ «Marvel NOW! Q&A: All-New X-Men»։ Marvel.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին 
  18. Truitt Brian (2012-07-05)։ «Marvel NOW! refreshes creativity and characters»։ USA Today 
  19. New X-Men #134
  20. ««X-Men» (Ist Series) #42»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-11-ին։ Վերցված է 2008-06-17 
  21. Classic X-Men #13, 1987
  22. X-men Unlimited #44, 2003
  23. Uncanny X-Men #357, 1998
  24. Uncanny X-men #344
  25. Classic X-Men #43
  26. Сюжет Այդտեղ գալիս է վաղըNew X-Men #151-#154
  27. New X-Men #154
  28. Ultimate X-men #4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]