Երեք քույր (ֆիլմ, 1966)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք քույր
անգլ.՝ The Three Sisters
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա
ՀիմքԵրեք քույր
Թվական1966
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓոլ Բոգարտ[1][2]
ՊրոդյուսերԷլի Լանդո
Սցենարի հեղինակՌենդել Ջարել
ԴերակատարներՋերալդին Փեյջ[2], Շելլի Ուինթերս[2], Քիմ Սթենլի, Սենդի Դենիս, Քևին ՄաքՔարթի, Ալբերտ Փոլսեն, Լյութեր Էդլեր, Ջեյմս Օլսոն, Ռոբերտ Լոջիա և Սալեմ Լյուդվիգ
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
Կինոընկերությունդերասանության ստուդիա
Տևողություն168 րոպե

«Երեք քույր» (անգլ.՝ Three Sisters), Անտոն Չեխովի համանուն պիեսի՝ «Դերասանական ստուդիայի» կողմից կատարված բեմադրության տեսագրությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջերալդին Փեյջ – Օլգա
  • Շելլի Ուինթերս – Նատալյա
  • Քիմ Սթենլի – Մաշա
  • Սենդի Դենիս – Իրինա
  • Քևին Մաքքարթնի – Վերշինին
  • Ջերալդ Հայքեն – Անդրեյ
  • Դևիդ Փոլսեն – Ռոդե
  • Ալբերտ Փոլսեն – Կուլիգին
  • Լյութեր Ադլեր – Չեբուտիկին
  • Ջեյմս Օլսոն – Տուզենբախ
  • Ռոբերտ Լոջա – Սոլյոնի
  • Ջոն Հերքինս – Ֆեդոտիկ
  • Սալիմ Լյուդվիգ – Ֆերոպոնտ
  • Թամարա Դայկարխանովա – Անֆիսա

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Կրամպները գրել է, թե նկարահանումների ընթացքը բարդացել է Շելլի Ուինթերսի ու Քիմ Սթենլիի վարքի պատճառով[3]։ Սթենլին, որ կատարել է Մաշայի դերը, չի ներկայացել փորձերին, դժգոհել է մյուս դերասանների ու առաջին հերթին Քևին Մաքքարթնիի (Վերշինինի դերակատար) աշխատանքից[3]։ Ավելին, Սթենլին գիրացել է ու խիստ ծանր է տարել այդ հանգամանքը․ շալը, որ պետք է ծածկեր նրա գիրությունը, էլ ավելի է վատթարացրել դրությունը[3]։ Ուինթերսը վիճել է ռեժիսորի հետ, որը դժգոհ էր նրա նյույորքյան առոգանությունից։ Բոգարտն ասել է, թե առաջին գործողությունը բեմադրվել է խնամքով, երկրորդը՝ պակաս խնամքով, երրորդը՝ էլ ավելի պակաս խնամքով, իսկ չորրորդը՝ շտապելով, քանի որ ցանկանում էին հնարավորինս շուտ ավարտել նկարահանումները։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է քննադատների բացասական արձագանքներին։ Փիթեր Շելլին գրել է, թե չնայած տեսագրությունը փոխանցում է «Դերասանական ստուդիայի» բեմադրության մթնոլորտը, ռեժիսորին չի հաջողվել դերասաններին համոզել հրաժարվել խաղի թատերական ձևից հօգուտ ավելի բնական կատարման[4]։ Ավելին, մի շարք տեսարաններում երկրորդ պլանի աղմուկը խանգարում է գլխավոր հերոսների երկխոսությունները հասկանալուն, օրինակ՝ առաջին գործողության մեջ Իրինայի ու Տուզենբախի զրույցին խանգարում է անվանակոչության տոնի հյուրերի աղմուկը[4]։ Վերլուծելով դերասանների խաղը՝ Շելլին նշել է, որ Փեյջը (Օլգայի դերակատարը) ընդհանրապես ոչ մի տպավորություն չի գործում, իսկ Սթենլին (Մաշայի դերակատար) միավորում է էմոցիաներն ու զայրույթը երեք քույրերի դերերից լավագույնում[4]։ Շելլին հիշատակում է Սենդի Դենիսի (Իրինա) դերասանական խաղի վերաբերյալ Ջորջ Գենտի բացասական կարծիքը, որն ընդգծել է ձանձրացնող ժեստերն ու հնչերանգը, և Վինսենտ Քենբիի քննադատությունը, որը ծաղրել է բերանը ձեռքով ծածկելու ժեստը՝ այն նկարագրելով որպես ցավող ատամը ցույց տալու շարժում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0061092/
  2. 2,0 2,1 2,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=81705.html
  3. 3,0 3,1 3,2 Jon Krampner Female Brando: The Legend of Kim Stanley. — Back Stage Books, 2006. — 376 с. — ISBN 978-0823088478
  4. 4,0 4,1 4,2 4,3 Peter Shelley Sandy Dennis: The Life and Films. — McFarland, 2013. — 232 с. — ISBN 9781476605890

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]