Մոնիկա Բելուչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնիկա Բելուչի
իտալ.՝ Monica Bellucci
Մոնիկա Բելուչին Ավստրիայում, 2009 թվական
Հասակը173 սմ
Ծնվել էսեպտեմբերի 30, 1964 (59 տարեկան)
ԾննդավայրՉիթա դի Կաստիո, Ումբրիա
{{{2}}} Իտալիա
ԿրթությունՊերուջայի համալսարան
Քաղաքացիություն{{{2}}} Իտալիա
ԱզգությունԻտալուհի
Այլ անուն(ներ)Monica Anna Maria Bellucci
Մոնիկա Աննա Մարիա Բելուչի
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1990–այժմ
ԺանրերԿատակերգություն,
Դրամա
Ընտրանի«Մալենա»,
«Քրիստոսի չարչարանքները»
Ամուսին(ներ)Վենսան Կասել
(2 երեխա),
Կլաուդիոս Կարլոս Բասսո
(ամուսնալուծված)
Համատեղ ապրող(ներ)Թիմ Բարթոն[1] և Nicola Farron?
Երեխա(ներ)2 երեխա
Դևա Կասել (2004 թվական, սեպտեմբերի 12)
Լեոնի Կասել (2010 թվական, մայիսի 20)
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000899
ԿինոՊոիսկID 27169

Մոնիկա Աննա Մարիա Բելուչի (անգլ.՝ Monica Anna Maria Belluci, Սեպտեմբերի 30, 1964), իտալացի դերասանուհի, մոդել։ Հայտնի է դարձել «L'Appartement» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Մյուս նշանավոր ֆիլմերից են՝ «Մալենա», «Քրիստոսի չարչարանքները»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիկա Բելուչին ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 30-ին իտալական Չիտտա դի Կաստելլո գավառական քաղաքում, Պասկուալե Բելուչիի և Բրունելա Բրիգանտիի միակ զավակը։ Մանուկ հասակից երազել է դառնալ իրավաբան։ Պերուջայի Համալսարանի իրավաբանության ֆակուլտետում սովորելու համար Մոնիկան աշխատել է Liceo Classico-ում որպես մոդել 16 տարեկանից։ Սակայն գլամուրային կյանքը միանգամից դուր եկավ նրան, և նա որոշեց հրաժարվել իր մանկության երազանքից։

Բացի իր մայրենի լեզու իտալերենից Մոնիկան կատարյալ տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուների․ մի փոքր գիտի նաև իսպաներեն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Մոնիկան տեղափոխվում է Միլան, որտեղ պայմանագիր է ստորագրում «Elite Model Management»-ի հետ։ 1989 թվականին Մոնիկան արդեն հայտնի մոդել էր Փարիզում և Նյու Յորքում։ Նա նկարահանվում էր նորաձևության բնագավառում հայտնի դիզայներական ամսագրեր «Dolce & Gabbana»-ի և «Elle»-ի համար (Ֆրանսիա

2001 թվականի փետրվարին «Esquire Magazine’s» ամսագիրը, «Desire featured Ms»-ի տեի միասին, հրապարակում է Մոնիկայի լուսանկարները կազմի վրա և նրա մասին լրատվություն է հրապարակում հինգ էջի վրա։ 2003 թվականին նրա լուսանկարները նաև հայտնվում են մեկ ուրիշ ամսագրի կազմին, այս անգամ «Maxim»-ի։ 2004 թվականին դերասանուհին գլխավորում է «Ask Men’s»-ի վարկածով աշխարհի ամենագեղեցիկ կանանց հարյուրյակը։ Մոնիկայի մոդելային կարիերան ղեկավարում է նյու յորքյան «Elle+» գործակալությունը։

Հաջողության հասնելով մոդելային ասպարեզում, Մոնիկան կանգ չի առնում և որոշում է նկարահանվել կինոյում։ 1990 թվականին նա նորամուտն է նշում իտալական կինոմատոգրաֆիայում։ Նրա առաջին աշխատանքներն են հանդիսանում «Կյանքը որդիների հետ», «Ավազակները», «Չարաշահում» ֆիլմերը։ Այդ ֆիլմերում էպիզոդիկ դերերը դերասանուհուն մեծ հաջողություն չեն բերում։ 1992 թվականին Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան Մոնիկային հրավիրում է իր ֆիլմում դերակատարման։ Դրակուլայի հարսնացուի դերը «Դրակուլա» («Dracula») ֆիլմում դառնում է Մոնիկա Բելուչիի առաջին լուրջ դերը, որից հետո ֆիլմերում նկարահանվելու առաջարկությունները սկսում են ստացվել Եվրոպայի և Ամերիկայի բազմաթիվ կինոստուդիաներից։ «Համառ ճակատագիր» («Ostinato destino»), «Հերոսներ», «Ձյունիկ» («Palla di neve»), «Հովսեփ հրաշալին. Փարավոնի կուսակալը» («Joseph»)— այս ֆիլմերում Մոնիկան նկարահանվել է Իտալիայում 1992 թվականից մինչ 1995 թվականն ընկած ժամանակաշրջանում։

1996 թվականին Մոիկա Բելուչին հաջողության է հասնում որպես դերասանուհի։ «Բնակարանը» («L'appartement») ֆիլմում Լիզայի դերակատարման համար Մոնիկան անվանակարգվում է «Սեզար» մրցանակի՝ «Հեռանկարային դերասանուհի» անվանակարգում։ Այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ Մոնիկան ծանոթանում է ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի հետ, ում հետ հետագայում ընտանիք է ստեղծում։ Հաջորդ ֆիլմը, որում նկարահանվել է Մոնիկան, դառնում է ֆրանսիական «Դոբերման» («Dobermann») մարտաֆիլմը։

1997 թվականին Մոնիկա Բելուչին աշխատում էր երեք ֆիլմերում՝ «Ստրես» («Stressati»), «Վատ ոճ» («Mauvais genre»), «Ինչպիսին դու ինձ ուզում ես» («Come mi vuoi»), իսկ 1998 թվականի չորս ֆիլմերում՝ «Վայելք» («Le Plaisir»), «Տոն չի լինի» («L'ultimo capodanno»), «Նրանց մասին, ովքեր սիրում են», «Կոմպրոմիս» («Compromis»)։ Նկարահանվելու առաջարկություններ շարունակում են ստացվել ամբողջ աշխարհից, սակայն Մոնիկան նրանց վերաբերվում էր շատ պահանջկոտ, փորձելով ընտրել միայն այն դերերը, որտեղ նրա դերասանուհու տաղանդը կարող է բացահայտվել ամբողջությամբ։

Շարունակելով նկարահանվել ֆիլմերում, արդեն աշխարհով մեկ հայտնի մոդելը դառնում է առաջնակարգ դերասանուհի։ Նրա լուսանկարները հայտնվում են շողշողուն ամսագրերի շապիկներին։ «Մալենա» («Malèna») ֆիլմում նրա դերասանական տաղանդը բացահայտվում է իր ողջ շքեղությամբ։ Դերասանուհու գեղեցկությունը և հմայքը դերասանական վարպետության հետ միատեղ գերում են բոլոր հանդիսականների և քննադատների սրտերը։

2001 թվականին Մոնիկան իր ամուսնու հետ միասին նկարահանվում է «Գայլերի եղբայրություն» («Le Pacte des loups») ֆիլմում, որտեղ նա շուքով կատարում է Սիլվիայի դերը։ Հաջորդ դերը՝ եգիպտական թագուհու դերը 2002 թվականի եվրոպական ամենաթանկարժեք «Աստերիքսն ու Օբելիքսը. «Կլեոպատրա» առաքելություն» («Astérix & Obélix։ Mission Cléopâtre») ֆիլմում է։ «Անդարձելիություն» («Irréversible») ֆիլմը առաջացնում է ոչմիանշանակ ռեակցիա, իսկ ինը րոպեանոց դաժան բռնաբարության դրվագը շոկ է առաջացնում հանդիսականների մոտ Կաննում ֆիլմի ցուցադրման ժամանակ։ Ինքը՝ Մոնիկան, խոստովանում է, որ իրեն նույնպես շատ սարսափելի է վերանայել ֆիլմը։

Հաջորդ ֆիլմերն են հանդիսանում «Հիշիր իմ մասին» («Ricordati di me»), «Արևի արցունքները» («Tears of the Sun»), ինչպես նաև, նկարահանումը Վաչովսկի եղբայրների «Մատրիցա. Վերալիցքավորում» (The Matrix Reloaded) և «Մատրիցա. Հեղափոխություն» (The Matrix Revolutions) պաշտամունքային ֆիլմերը։ Մոնիկան երբաք կանգ չի առել մեկ ոճի ֆիլմերում և էքշընից անմիջապես հետո նկարահանվում է շատ ծանր «Քրիստոսի չարչարանքները» («The Passion of the Christ») ֆիլմում։

2004 թվականին թողարկվում են «Գաղտնի գործակալներ» («Agents secrets»), «Նա ատում է ինձ» («She Hate Me») և «Գրիմ եղբայրները» («The Brothers Grimm») ֆիլմերը, որտեղ Մոնիկան խաղում է Հայելու թագուհու դերը։

2006 թվականի հունվարի 27-ին կայանում է «Շայթան» («Sheitan») ֆիլմի առաջնախաղը, այնուհետև «Քարի եղբայրությունը» («Le concile de pierre») և «Ես և Նապոլեոնը» («N (Io e Napoleone)»)։ 2007 թվականին վարձույթ են դուրս գալիս «Կրակիր նրանց վրա» («Shoot 'Em Up») և «Երկրորդ շնչառություն» («Le deuxième souffle») ֆիլմերը։

Դերասանուհին հաճախ խոստովանում է, որ երազում է նկարահանվել Ռոբերտ Դե Նիրոյի հետ միևնույն ֆիլմում։ 2011 թվականին դերասանները միասին հայտնվում են «Սեր. Կիրառման տեղեկագիրք» («Manuale d'am3re») ֆիլմում։

2011 թվականի հոկտեմբերին Մոնիկան դառնում է «Oriflame»[3] ընկերության «Արքայական թավիշ» (անգլ.՝ Royal Velvet) բարեփոխված շարքի դեմքը, իսկ 2012 թվականին՝ «Dolce & Gabbana» կոսմետիկական ընկերության դեմքը[4]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1990—1994 թվականներին Մոնիկան ամուսնացած է եղել Կլաուդիո Կառլոս Բասսոյի հետ։

1999 թվականի սեպտեմբերի 9-ին Մոնիկա Բելուչին ամուսնացել է դերասան Վենսան Կասելի հետ, ում հետ հանդիպել է 5 տարի մինչև իրենց ամուսնությունը։ Զույգերը երկու դուստր են ունեցել՝ Դևա Կասել (ծնվ․ 2004 թվական, սեպտեմբերի 12) և Լեոնի Կասել (ծնվ․ 2010 թվական, մայիսի 20)[5][6]։ 2013 թվականի օգոստոսին զույգը բաժանվել է[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1990 Բրիգանտի Briganti Կոնստանզա Մարկո Մոդունո Կլաուդիո Ամենդոլա,
Ռիքի Մեմֆիս,
Թոնի Սպերանդեո,
Ֆրանչեսկա Անտոնելի
1990 Հասուն սեր Vita coi figli Էլդա Դրամա Դինո Ռիզի Ջանկարլո Ջանինի,
Կորին Կլերի,
Լաուրա Լինգուիտի,
Թամարա Դոնա
1992 Դրակուլա Dracula Դրակուլայի հարսնացուն Սարսափ,
Ֆենտեզի,
Մելոդրամա
Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա Գարի Օլդմեն,
Վայնոնա Ռայդեր,
Էնթոնի Հոփքինս,
Կիանու Ռիվզ,
Ռիչարդ Է. Գրանտ
1992 Համառ ճակատագիրը Ostinato destino Մարինա / Անժելա Դրամա Ջանֆրանկո Ալբանո Լաուրեթա Մասերո,
Անջելա Ֆինոքյարո,
Գուստավո Ֆրիջերիո,
Ալեսանդրո Գասման
1993 Չարաշահում La riffa Ֆրանչեսկա Դրամա Ֆրանչեսկո Լաուդադիո Ջուլիո Սկարպատի,
Մասիմո Գինի,
Ելենա Կանտարոնե,
Կարլա Կասոլա
1994 Անհաջողակների հանցախումբը I mitici Դեբորա Կատակերգություն,
Քրեական
Կարլո Վանցինա Կլաուդիո Ամենդոլա,
Ռիքի Մեմֆիս,
Թոնի Սպերանդեո,
Ուգո Կոնտի
1995 Հովսեփ հրաշալին. Փարավոնի կուսակալը Joseph Փարավոնի կինը Դրամա,
Արկածային,
Կենսագրական,
Պատմական
Ռոջեր Յանգ Բեն Քինգսլի,
Պոլ Մերկուրիո,
Մարտին Լանդաու,
Լեսլի Էնն Ուորեն,
Էլիս Կրայջ
1995 Պարզապես կապույտ երկինքը Il cielo è sempre più blu Դրամա Անտոնիո Լուիջի Գրիմալդի Ազիա Արջենտո,
Լուկա Բարբարեսկի,
Մարգերիտա Բույ,
Ռոբերտո Չիտրան,
Էնրիկո Լո Վերսո
1995 Ձյունիկ Palla di neve Մելինա Մաուրիցիո Նիկեթի Պաոլո Վիլաջո,
Ալեսանդրո Հաբեր,
Աննա Ֆալչի,
Ֆաբիանո Վագնարելի,
Կսյաո Դոնգ Մեյ
1996 Բնակարանը L'appartement Լիզա Դրամա,
Մելոդրամա,
Դետեկտիվ
Ժիլ Միմունի Վենսան Կասել,
Ռոմանա Բորինժե,
Ժան-Ֆիլիփ Իկոֆի,
Սանդրին Կիբերլեն
1997 Դոբերման Dobermann Նատալի / գնչու Նաթ Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Յան Կունեն Չեկի Կարիո,
Վենսան Կասել,
Անտուան Բասլեր,
Դոմինիկ Բեթենֆելդ
1997 Վատ ոճ Mauvais genre Կամիալա Կատակերգություն Լորան Բենեգի Ժակ Գամբլեն,
Էլինա Լովենսոն,
Քրիստիանա Կոենդի,
Միշել Օմոն
1997 Ինչպիսին դու ինձ ուզում ես Come mi vuoi Նելինա Դրամա,
Կատակերգություն
Կարմինե Ամորոզո Էնրիկո Լո Վերսո,
Վենսան Կասել,
Ֆրանչեսկո Կասալե,
Ուրբանո Բարբերինի
1997 Ստրես Stressati Դրամա,
Կատակերգություն
Մաուրո Կափելոնի Ալեքս Բրիթի,
Ջոեննա Չաթոն,
Արմանդո Դե Ռադզա,
Պիեռլուիջի Դիակո
1998 Վայելք Le Plaisir (et ses petits tracas) ցավակցող աղջիկը Դրամա Նիկոլաս Բուխրիֆ Մատյո Կասովից,
Վենսան Կասել,
Ժյուլի Գայե,
Ֆուեդ Նասա,
Ֆլորանս Թոմասեն
1998 Տոն չի լինի L'ultimo capodanno Ջուլիա Դրամա,
Կատակերգություն
Մարկո Ռիզի Մաքս Մազոտա,
Բեփե Ֆիորելո,
Մարկո Ջալինի,
Կլաուդիո Սանտամարիա
1998 Վատ հնչերանգ A los que aman Վալերիա Դրամա,
Մելոդրամա
Իզաբել Կոյշետ Խուլիո Նունես,
Պետսի Ֆրեյթեզ,
Օլայյա Մորենո,
Քրիստոֆեր Թոմփսոն
1998 Կոմպրոմիս Compromis Մոնիկա Կարճամետրաժ,
Կատակերգություն
Սեբասթեն Սորտ Ֆիլիփ Ամբրոզինի,
Վենսան Կասել,
Պասկալ Պերեոն,
Ժան-Նոել Բրուտե
1999 Ինչպես ձուկն առանց ջրի Comme un poisson hors de l'eau Միթրլ Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Էրվե Ադմար Չեկի Կարիո,
Դոմինիկ Պինոն,
Միշել Մյուլեր,
Մեխմետ Ուլուսոյ
1999 Կասկածի տակ Under Suspicion Չանտալ Հերսթ Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Սթիվեն Հոպքինս Ջին Հեքմեն,
Մորգան Ֆրիման,
Թոմաս Ջեյն,
Նիդիա Կարո
1999 Անհնազանդը Méditerranées Marguerite Դրամա,
Քրեական
Ֆիլիփ Բերենժեր Վենսան Կասել,
Էնրիկո Լո Վերսո,
Ռիշար Բորինժե,
Լյուկ Պելան
2000 Ֆրենկ Սպադոնե Franck Spadone Լաուրա Թրիլեր Ռիչարդ Բին Ստանիսլաս Մերհար,
Կարլո Բրանդտ,
Անտուան Ֆայար,
Քրիստոֆ Լե Մասն
2000 Մալենա Malèna Մալենա Սկորիդա Դրամա,
Մելոդրամա,
Ռազմական
Ջուզեփե Տորնատորե Ջուզեփե Սուլֆարո,
Լուչիանո Ֆեդերիկո,
Մատիլդե Պյանա,
Պետրո Նոտարիանի
2000 Գայլերի եղբայրություն Le Pacte des loups Սիլվիա Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ,
Արկածային,
Պատմական
Քրիստոֆ Գանս Մարկ Դակասկոս,
Վենսան Կասել,
Սամուել Լե Բյան,
Էմիլի Դեկեն
2001 Աստերիքսն ու Օբելիքսը։ Առաքելությունը՝ Կլեոպատրա Astérix & Obélix։ Mission Cléopâtre Կլեոպատրա Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Ալեն Շաբա Ժերար Դեպարդիե,
Քրիստեան Կլավյե,
Ժամել Դեբբուզ,
Ալեն Շաբա
2002 Անդարձելիություն Irréversible Ալեքս Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Գասպար Նոե Վենսան Կասել,
Ալբեր Դյուպոնտել,
Ջո Պրեսթիա,
Ֆիլիփ Նաոն
2003 Հիշիր իմ մասին Ricordati di me Ալեսիա Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Գաբրիելե Մուչինո Ֆաբրիցիո Բենտիվոլո,
Լաուրա Մորանտե,
Նիկոլեթա Ռոմանոֆ,
Սիլվիո Մուչինո
2003 Արևի արցունքները Tears of the Sun դոկտոր Լենա Ֆիորե Կենդրիքս Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Ռազմական
Անտուան Ֆուկուա Բրյուս Ուիլիս,
Կոուլ Հաուզեր,
Իմոն Ուոլկեր,
Ջոնի Մեսներ
2003 Մատրիցա. Վերալիցքավորում The Matrix Reloaded Պերսեփոնա Ֆանտաստիկ,
Մարտական,
Արկածային
Էնդի Վաչովսկի
Լանա Վաչովսկի
Կիանու Ռիվզ,
Հյուգո Ուիվինգ,
Կերի-Էնն Մոս,
Լորենս Ֆիշբորն,
Հերոլդ Պերինո
2003 Մատրիցա. Հեղափոխություն The Matrix Revolutions Պերսեփոնա Ֆանտաստիկ,
Մարտական,
Արկածային
Էնդի Վաչովսկի
Լանա Վաչովսկի
Կիանու Ռիվզ,
Հյուգո Ուիվինգ,
Կերի-Էնն Մոս,
Լորենս Ֆիշբորն,
Հերոլդ Պերինո
2004 Քրիստոսի չարչարանքները The Passion of the Christ Մագդալեն Դրամա,
Պատմական
Մել Գիբսոն Ջեյմս Կևիզել,
Մայա Մորգենշտերն,
Խրիսթո Ժիվկով,
Ֆրանչեսկո Դե Վիտո
2004 Գաղտնի գործակալներ Agents secrets Բարբարա / Լիզա Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Ֆրեդերիկ Շյոնդյորֆեր Վենսան Կասել,
Անդրե Դյուսոլե,
Շարլ Բերլինգ,
Բրունո Տոդեսկինի
2004 Նա ատում է ինձ She Hate Me Սիմոնա Բոնեսարա Դրամա,
Կատակերգություն
Սպայկ Լի Էնթոնի Մակի,
Կերի Վաշինգտոն,
Էլեն Բարկին,
Ջիմ Բրաուն
2005 Գրիմ եղբայրները The Brothers Grimm Հայելու թագուհին Ֆենտեզի,
Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Արկածային
Տերի Գիլիամ Մեթ Դեյմոն,
Հիթ Լեդջեր,
Լինա Հիդի,
Փեթեր Ստորմարե
2005 Որքա՞ն դու արժես Combien tu m'aimes? Դանիելա Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Բերտրան Բլիե Բերնար Կամպան,
Ժերար Դեպարդիե,
Ժան-Պեր Դարուսեն,
Էդուարդ Բաեր
2006 Շայթան Sheitan գեղեցիկ վամպիրուհի Սարսափ,
Թրիլեր,
Կատակերգություն
Կիմ Շապիրոն Վենսան Կասել,
Օլիվե Բարտելեմի,
Ռոքսանա Մեսկիդա,
Նիկո Լե Ֆատ Տան,
Լեյլա Բեհթի
2006 Ես և Նապոլեոնը N (Io e Napoleone) բարոնուհի Էմիլիա Սպեզիալի Կատակերգություն,
Ռազմական,
Պատմական
Պաոլո Վիրցի Դանիել Օթոյ,
Էլիո Ջերմանո,
Սաբրինա Իմպաչիիատորե,
Վալերիո Մասթանդրեա
2006 Քարի եղբայրությունը Le concile de pierre Լաուրա Սիրրեն Ֆենտեզի,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ,
Արկածային
Գիյոմ Նիկլու Կատրին Դենյով,
Մորից Բլյայբտրոյ,
Սամի Բուաժիլա,
Էլզա Զիլբերշտեյն
2007 Սիրո դասագիրք. Պատմություններ Manuale d'amore 2 (Capitoli successivi) Լուչիա Մելոդրամա,
Կատակերգություն
Ջովաննի Վերոնեզի Կարլո Վերդոնե,
Ռիքարդո Սկամարչիո,
Ֆաբիո Վոլո,
Սերջո Ռուբինի
2007 Կրակիր նրանց վրա Shoot 'Em Up Դոննա Քուինտանո Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Մայքլ Դևիս Կլայվ Օուեն,
Փոլ Ջամատի,
Սթիվեն Մաքհեթի,
Գրեգ Բրայկ
2007 Երկրորդ շնչառություն Le deuxième souffle Սիմոնա Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Ալեն Կորնո Դանիել Օթոյ,
Միշել Բլան,
Ժակ Դյուտրոն,
Էրիկ Կանտոնա
2007 Սրտագին տանգո Heartango Կարճամետրաժ Գաբրիելե Մուչինո Հոսե Ֆիդալգո
2008 Մոլեգին արյուն Sanguepazzo Լուիզա Ֆերիդա Դրամա,
Կենսագրական
Մարկո Տուլիո Ջորդանա Ալեսիո Բոնի,
Լուկա Դզինգարեթի,
Մաուրիցիո Դոնադոնի,
Տրեսի Տադեյ
2008 Մարդը, որն ինձ սիրում էր L'uomo che ama Ալբա Դրամա Մարիա Սոուլ Տոնյացի Պերֆրանչեսկո Ֆավինո,
Քսենիա Ռափոպորտ,
Միշել Ալխակի,
Գլեն Բլեկհոլ
2009 Պիպի Լիի մասնավոր կյանքը The Private Lives of Pippa Lee Գիգի Լի Դրամա,
Մելոդրամա
Ռեբեքա Միլեր Ռոբին Ռայթ,
Կիանու Ռիվզ,
Ալան Արկին,
Վայնոնա Ռայդեր,
Մարիա Բելո
2009 Հետ նայիր Ne te retourne pas Ջեանե Թրիլեր,
Դրամա
Մարինա դե Վան Սոֆի Մարսո,
Անդրեա Դի Ստեֆանո,
Տերի Նովիկ,
Բրիջիթ Կատիյոն
2009 Բաարիա Baarìa Բրիկլայերի ընկերուհին Դրամա,
Կատակերգություն
Ջուզեփե Տորնատորե Ֆրանչեսկո Շիաննա,
Մարգարետ Մադե,
Ռաուլ Բովա,
Ջորջո Ֆալեթի,
Լեո Գուլոթա
2009 Մեծարանք Հռոմում Omaggio a Roma Տոսկա Կարճամետրաժ Ֆրանկո Ձեֆֆիրելլի Անդրեա Բոչելլի
2010 Հրաշագործի աշակերտը The Sorcerer's Apprentice Վերոնիկա Ֆենտեզի,
Մարտական,
Դրամա,
Կատակերգություն,
Արկածային
Ջոն Տյորտելտաուբ Նիկոլաս Քեյջ,
Ջեյ Բարուշել,
Ալֆրեդ Մոլինա,
Թերեզա Պալմեր,
Տոբի Կեբել
2010 Լրատուն The Whistleblower Լաուրա Լևիանի Թրիլեր,
Դրամա,
Կենսագրական
Լարիսա Կոնդրացկի Ռեյչել Ուայզ,
Վանեսա Ռեդգրեյվ,
Դևիդ Սթրեթերն,
Նիկոլայ Լի Կաաս
2011 Սեր. Կիրառման տեղեկագիրք Manuale d'am3re Վիոլա Մելոդրամա,
Կատակերգություն
Ջովանի Վերոնեզի Ռոբերտ Դե Նիրո,
Ռիքարդո Սկամարչիո,
Լաուրա Կյաթի,
Միկելե Պլաչիդո
2011 Կրքի այն ամառը Un été brûlant Անջել Դրամա Ֆիլիփ Գարել Լուի Գարել,
Սելին Սալեթ,
Ժերոմ Ռոբար,
Վլադիսլավ Գալարդ
2012 Ռնգեղջյուրների սեզոնը Fasle kargadan Մինա Դրամա Բախման Գոբադի Բեխրուզ Վոսուգի,
Յիլմազ Էրդոգան,
Քեներ Դիկդորուկ,
Բելչիմ Բիլգին
2013 Մարդիկ, ովքեր ընդունում են Des gens qui s'embrassent Ջովանա Դանիել Թոմփսոն Կադ Մերադ,
Էրիկ Էլմոսնինո,
Կլարա Պոնսո,
Վալերի Բոնետոն
2014 Կուեբրադայում Na Quebrada Պաոլա
2014 Հրաշքներ Le meraviglie Միլի Քատենա
2015 Ville-Marie Ville-Marie Սոֆի
2015 Սպեկտր Spectre Լուսիա Սկիարա
2016 Մոցարտը ջունգլիներում Mozart in the Jungle Ալեսանդրա
2016 Հարդագողի ճանապարհով On the Milky Road հարս
2017 Թվին Փիքս Twin Peaks ինքն իրեն է խաղում
2018 Հրաշք Il Miracolo Մադոննան քնից
2018 Նեկրոմանսեր Nekromancer
2018 Կանչեք իմ գործակալին! Call My Agent! ինքն իրեն է խաղում
2018 Տաս տոկոս Dix pour cent ինքն իրեն է խաղում
2019 Սարդը համացանցում Spider in the Web Անջելա
2019 Կյանքի լավագույն տարիները The Best Years of a Life Ելենա
2020 Radical Eye: The Life and Times of Tina Modotti Radical Eye: The Life and Times of Tina Modotti Թինա Մոդոտի

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ara.cat/gent/famosos/monica-bellucci-tim-burton-parella-sorpresa-mon-cinema-vacances-madrid_1_4633578.html
  2. https://video.lefigaro.fr/figaro/video/monica-bellucci-recoit-la-legion-d-honneur-un-moment-de-grace-pour-francois-hollande-(video)/5225238130001/
  3. «Моника Беллуччи - лицо обновленой серии Королевский бархат» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. Amy Lawrenson. (2012 թ․ փետրվարի 17). «Monica Bellucci Dolce & Gabbana's new face» (անգլերեն). Elle. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. Stephen M. Silverman. (2004 թ․ սեպտեմբերի 14). «"Passion" actress bellucci has baby girl». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «Actress Monica Bellucci has baby girl». Agence France-Presse. 2010 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  7. «Моника Беллуччи и Венсан Кассель расстались» (ռուսերեն). РИА Новости. 2013 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  8. Ռոզալինդա Չելենտանոյի և Կլաուդիա Ջերինիի հետ համատեղ
  9. Սաբրինա Իմպացիատորեի և Ֆրանչեսկա Ինաուդիի հետ համատեղ
  10. Կիանու Ռիվզի հետ համատեղ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]