Jump to content

Վաչովսկիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էնդի Վաչովսկիից)
Լանա և Լիլի Վաչովսկիներ
անգլ.՝ Lana and Lilly Wachovksi
Դիմանկար
Ծնվել էԼանա․ Լոուրենս Վաչովսկի
հունիսի 21, 1965 (59 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Լիլի․ Էնդրյու Փոլ Վաչովսկի
դեկտեմբերի 29, 1967 (56 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացիներ
ԵրկերThe Matrix series?
ՄասնագիտությունՖիլմերի և հեռուտատեսության ռեժիսորներ, սցենարիստներ և պրոդյուսերներ
ԱշխատանքԱմբողջական ցանկ
Գործունեություն1994–այժմ
Պարգևներ և
մրցանակներ
Ամբողջական ցանկ
 The Wachowskis Վիքիպահեստում

Լանա Վաչովկի (անգլ.՝ Lana Wachowski, ի ծնե՝ Լոուրենս Վաչովկի (անգլ.՝ Laurence Wachowski), հունիսի 21, 1965[1]) և Լիլի Վաչովսկի (անգլ.՝ Lilly Wachowski, ի ծնե՝ Էնդրյու Փոլ Վաչովսկի (անգլ.՝ Andrew Paul Wachowski), դեկտեմբերի 29, 1967, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսորներ, պրոդյուսերներ և սցենարիստներ[2]։ Երկու քույրերն էլ տրանսգենդեր կանայք են[3][4][5][6]։

Վաչովսկիներն իրենց ռեժիսորական դեբյուտը կատարել են 1996 թվականին լույս տեսած «Սահման» ֆիլմով, իսկ համաշխարհային հռչակի են արժանացել «Մատրիցա» գիտաֆանտաստիկ տրիլոգիան ստեղծելուց հետո։

Կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարի և Էնդի Վաչովսկիները (հետագայում՝ համապատասխանաբար Լանա և Լիլի) ծնվել են Չիկագոյում՝ լեհա-ամերիկյան ընտանիժքում[7]։ Նրանց մայրը բուժքույր էր, իսկ հայրը՝ բիզնեսմեն։ Վաչովսկիների խոսքով՝ իրենց հայրը համոզված աթեիստ էր, իսկ մայրը՝ նախկին կաթոլիկուհի, որն անցել է շամանության[8]։ Ընտանիքում յուրահատուկ կրոնական մթնոլորտն ազդել է դուետի ապագա գործունեության վրա[9]։

Վաչովսկիներն ավարտել են Չիկագոյի տարրական դպրոցը, Ուիթնի Յանգի ավագ դպորցը (անգլ.՝ Whitney Young High School), որը հայտնի է արվեստի կատարողական տեսակների և բնական առարկաների իր ուսումնական ծրագրով։ Նրանք մասնակցել են դպրոցական թատրոնում և հեռուստատեսությանը, սակայն միշտ բեմի ետևում էին։ Հետագայում Լիլին ընդունվել է Բոստոնի Էմերսոնի քոլեջը, իսկ Լանան՝ Նյու Յորք նահանգի հյուսիսային մասում գտնվող Բարդի քոլեջը։ Վաչովսկիները թողել են ուսուցումն, այդպես էլ չավարտելով կրթությունը։ Դրանից հետո նրանք շինարարական բիզնեսով են զբաղվել և սկսել են մշակել «Մատրիցա»-յի գաղափարը։ Մինչև շոու բիզնեսը նրանք Չիկագոյում որպես ատաղձագործ էին աշխատում՝ դրա հետ մեկտեղ կոմիքսներ ստեղծելով։

Լանա Վաչովսկու տրանսգենդերության մասին շշուկները սկսել են հրապարակվել տարբեր հրատարակությունների կողմից 2000-ական թվականների սկզբից, սակայն այն ժամանակ Վաչովսկին դեռ հանրայնորեն հանդես չէր գալիս այդ թեմայով[10]։ Այնուամենայնիվ, որոշ հրատարակություններ սկսել են անվանել դուետը Էնդի և Լանա Վաչովսկիներ[11], իսկ imdb.com խոշորագույն տեղեկատվական կինոպորտալում «Լարի Վաչովսկի» կայքէջը վերանվանվել է «Լանա Վաչովսկի»[12]։ Որպես տրանսգենդեր կին՝ Լանա Վաչովսկին քամինգ աութ է արել 2012 թվականի հուլիսին, դառնալով ամենախոշոր հոլիվուդյան ռեժիսորների շրջանում առաջին բացահայտ տրանսգենդերը[13][14]։ 2012 թվականի հոկտեմբերին «Քարոզարշավ հանուն մարդու իրավունքների» իրավապահ կազմակերպությունը նշել է Լանայի հանրային քամինգ աութի քաջությունը, նրան «Տեսանելիության մրցանակ» (անգլ.՝ Visibility Award) հանձնելով[15]։

1991 թվականից ի վեր Լիլին ամուսնացած է Ալիսա Բլեսինգեյմի հետ։ 1993-2002 թվականներին Լանան ամուսնացած է եղել Թեա Բլումի հետ։ 2002 թվականին նա սկսել է հանդիպել Քարին Ուինսլոուի հետ՝ դոմինայի, որը առավել հայտնի է Իլզա Սթրիքս կեղծանվան տակ։ 2009 թվականին կանայք պաշտոնապես ամուսնացել են[8]։

2016 թվականին Daily Mail հրատարակության կողմից աութինգի (տրանսգենդերության մասին տեղեկությունների հարկադիր հրապարակում) բազմաթիվ սպառնալիքներից հետո, Լիլի Վաչովսկին նույնպես հանրայնորեն քամինգ աութ է արել որպես տրանսգենդեր կին՝ հրաժարվելով Էնդի անունից[16][17][18]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Հանդես են եկել որպես Նշումներ
Ռեժիսոր Հեղինակ Պրոդյուսեր
1995 Վարձու մարդասպաններ Assassins Ոչ Այո Ոչ [19][20][21]
1996 Սահման Bound Այո Այո Գործադիր
1999 Մատրիցա The Matrix Այո Այո Գործադիր
2001 Մատրիցա։ Վերանայում The Matrix Revisited Ոչ Ոչ Գործադիր Վավերագրական ֆիլմ
2003 Անիմատրիցա The Animatrix Ոչ Այո Այո Գրել է՝ «Օսիրիսի վերջին թռիչք
Պատմության հեղինակ՝ «Երկրորդ Վերածնունդը։ Մաս I և II» և «Երեխայի պատմություն»
Մատրիցա։ Վերալիցքավորում The Matrix Reloaded Այո Այո Գործադիր
Մատրիցա. Հեղափոխություն The Matrix Revolutions Այո Այո Գործադիր
2005 V նշանակում է Վենդետա V for Vendetta Ոչ Այո Այո Երկրորդ ստորաբաժանման ռեժիսորներ (չհիշատակված)[20][22][23][24][24][25][26]
2007 Ներխուժումը The Invasion Ոչ Չհիշատակված Ոչ Վերաշարադրում[27]
2008 Արագընթաց մրցարշավորդ Speed Racer Այո Այո Այո
2009 Նինջա մարդասպան Ninja Assassin Ոչ Ոչ Այո
2012 Ամպային ատլաս Cloud Atlas Այո Այո Այո Նկարահանվել է Թոմ Թիքվերի հետ համագործակցությամբ
2014 Ինձ սեր գուգլիր Google Me Love Ոչ Ոչ Գործադիր Կարճամետրաժ ֆիլմ[28]
2015 Յուպիտերի վերելքը Jupiter Ascending Այո Այո Այո
2021 Մատրիցա 4 The Matrix 4 Միայն Լանան Միայն Լանան Միայն Լանան

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Հանդես են եկել որպես Նշումներ
Ստեղծող Շուրաներ Հեղինակ Ռեժիսոր
2015–2018 Sense8 (անգլ. թարգմանաբար՝ «Ութերորդ զգացողություն») Sense8 Այո Եթերաշրջան 1․ Վաչովսկիներ
Եթերաշրջան 2․ Միայն Լանան
Եթերաշրջան 1․ Վաչովսկիներ
Եթերաշրջան 2․ Միայն Լանան
Եթերաշրջան 1․ Վաչովսկիներ
Եթերաշրջան 2․ Միայն Լանան
Ստեղծվել է Ջ․ Մայքլ Սթրաժինսկիի հետ համագործակցությամբ
2019–այժմ Աշխատանքն ընթացքում Work in Progress Ոչ Միայն Լիլին Միայն Լիլին Ոչ
Տարեթիվ Անվանում Հանդես են եկել որպես Նշումներ
Ռեժիսոր Հեղինակ
2003 Enter the Matrix Այո Այո [29][30][31][32]
2005 The Matrix Online Այո Ոչ [33][34][35]
The Matrix: Path of Neo Այո Այո [36][37]
Տարեթիվ Բնօրինակ անվանում Հանդես են եկել որպես Նշումներ
Հեղինակ Հրատարակիչ
1989–1994 Clive Barker's Hellraiser Միայն Լանան Խնդիրներ․ 8–9, 12–13 և «Hellraiser: Spring Slaughter – Razing Hell»
1992 Clive Barker's Nightbreed Միայն Լանան Խնդիր․ 17
1993 Clive Barker's Book of the Damned Միայն Լանան Գրքեր․ 1–2 և 4[38]
1993–1994 Ectokid Միայն Լանան Խնդիրներ․ 3–9
1999–2004 The Matrix Comics Այո Այո Գրված՝ «Տեղեկատվության փշուրներ և կտորներ»[38]
2004–[39][40] Doc Frankenstein Այո Այո
2004–2007 Shaolin Cowboy Միայն ամփոփում Այո

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Բնօրինակ անվանում Արտիստ Նշումներ
2009 «Epilepsy Is Dancing» Antony and the Johnsons [41][42]
Տարեթիվ Անվանում Բյուջե Եկամուտ

(դրամարկղային հավաքում)[43]

1995 Վարձու մարդասպաններ $50 միլիոն $30 միլիոն
1996 Սահման $6 միլիոն $7 միլիոն
1999 Մատրիցա $63 միլիոն $463.5 միլիոն
2003 Մատրիցա։ Վերալիցքավորում $150 միլիոն $742.1 միլիոն
Մատրիցա․ Հեղափոխություն $150 միլիոն $427.3 միլիոն
2005 V նշանակում է Վենդետա $54 միլիոն $132.5 միլիոն
2007 Ներխուժում $65–85 միլիոն $40.2 միլիոն
2008 Արագընթաց մրցարշավորդ $120 միլիոն $93.9 միլիոն
2012 Ամպային ատլաս $146.7 միլիոն $130.5 միլիոն
2015 Յուպիտերի վերելքը $176 միլիոն $184 միլիոն

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
1997 Դովիլի ամերիկյան կինոփառատոն Մեծ հատուկ մրցանակ Սահման Առաջադրված
Ֆանտասպորտու Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Աութֆեստ Ժյուրիի մեծ պարգև՝ պատվավոր հիշատակում
Լավագույն ամերիկյան գեղարվեստական ֆիլմ
Հաղթանակ
Սատուրն մրցանակ Լավագույն սցենար Առաջադրված
Ստոկհոլմի միջազգային կինոփառատոն Պատվավոր հիշատակում Հաղթանակ
2000 Ամանդա մրցանակ Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ Մատրիցա Առաջադրված
Հյուգո մրցանակ Լավագույն դրամատիկ ներկայացում՝ երկար ձև Առաջադրված
Մայնիթիի կինոմրցույթ Ընթերցողների համակրանքի մրցանակ օտարալեզու լավագույն ֆիլմի համար Հաղթանակ
Նեբյուլա մրցանակ Լավագույն սցենար Առաջադրված
Սատուրն մրցանակ Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
Լավագույն սցենար Առաջադրված
2004 Ոսկե ազնվամորի մրցանակ Վատագույն ռեժիսոր Մատրիցա։ Վերալիցքավորում և Մատրիցա. Հեղափոխություն Առաջադրված
2007 Հյուգո մրցանակ Լավագույն դրամատիկ ներկայացում՝ երկար ձև V նշանակում է Վենդետա Առաջադրված
Նեբյուլա մրցանակ Լավագույն սցենար Առաջադրված
Սատուրն մրցանակ Լավագույն սցենար Առաջադրված
2012 Առցանց կինոքննադատների միության մրցանակ Լավագույն ադապտացված սցենար (կիսվել է Թոմ Թիքվերի հետ) Ամպային ատլաս Առաջադրված
2013 Deutscher Filmpreis Լավագույն գեղարվեստական ֆիլմ (կիսվել է Գրանտ Հիլի, Ստեֆան Արնդտի և Թոմ Թիքվերի հետ) Առաջադրված
Լավագույն ռեժիսուրա (կիսվել է Թոմ Թիքվերի հետ) Առաջադրված
2016 Ոսկե ազնվամորի մրցանակ Վատագույն ռեժիսոր Յուպիտերի վերելքը Առաջադրված
Վատագույն սցենար Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Larry Wachowski Biography (1965–)». FilmReference.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  2. «21 Transgender People Who Influenced American Culture». Time. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  3. Sieczkowski, Cavan (2012 թ․ հուլիսի 30). «Larry Wachowski Transgender: 'Matrix' Director Reveals Transition To Lana Wachowski (VIDEO)». HuffPost. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին.
  4. Abramovitch, Seth (2016 թ․ մարտի 8). «Second Wachowski Sibling Comes Out as Transgender». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  5. Stedman, Alex (2016 թ․ մարտի 8). «Second Wachowski Sibling Comes Out as Transgender». Variety. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  6. Adams, Nick (2016 թ․ մարտի 8). «GLAAD responds to Lilly Wachowski's statement about her transition» (Press release). GLAAD. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  7. «Wachowski Brothers Reload» (անգլերեն). The World of English. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. 8,0 8,1 Husam Sam Asi (2012 թ․ հոկտեմբերի 20). «The Wachowski siblings (formerly brothers) seek the meaning of life in Cloud Atlas» (անգլերեն). UK Screen. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  9. «Chat with the Wachowski Brothers» (անգլերեն). WhatIsTheMatrix.com. 1999 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  10. «Sex Change for Larry Wachowski?» (անգլերեն). gothamist.com. 2003 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  11. Kulish, Nicholas; Cieply, Michael (2011 թ․ դեկտեմբերի 5). «Around the World in One Movie: Film Financing's Global Future». The New York Times. Վերցված է 2012 թ․ հուլիսի 19-ին.
  12. «Lana Wachowski» (անգլերեն). imdb.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  13. Doty, Meriah. (2012 թ․ հուլիսի 30). «'Cloud Atlas' directors reveal more than just back story» (անգլերեն). Yahoo! Movies. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  14. Sieczkowski, Cavan (2012 թ․ հուլիսի 30). «Larry Wachowski Transgender: 'Matrix' Director Reveals Transition To Lana Wachowski (VIDEO)». Huffington Post.
  15. Abramovitch, Seth (2012 թ․ հոկտեմբերի 24). «Lana Wachowski Reveals Suicide Plan, Painful Past in Emotional Speech». The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  16. Abramovitch, Seth. (2016 թ․ մարտի 8). «Second Wachowski Sibling Comes Out as Transgender». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  17. Stedman, Alex. (2016 թ․ մարտի 8). «Second Wachowski Sibling Comes Out as Transgender». Variety (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  18. Adams, Nick. (2016 թ․ մարտի 8). «GLAAD responds to Lilly Wachowski's statement about her transition». GLAAD (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  19. Horowitz, Josh. «The Lost Wachowski Brothers Interview». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  20. 20,0 20,1 Hemon, Aleksandar (2012 թ․ սեպտեմբերի 10). «Beyond The Matrix». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  21. Whilk, Nat; Whitehead, Jayson (1998 թ․ հունվար). «Glory Bound: An interview with Larry and Andy Wachowski». Gadfly Online. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  22. «Sin City, V For Vendetta, Ghost Rider, Batman Begins: April 28th Comic Reel Wrap». Comic Book Resources. 2005 թ․ ապրիլի 28. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  23. «V for Vendetta Comic-Con Panel». Warner Brothers. Pdl.warnerbros.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  24. 24,0 24,1 «The BAFTA Interview: Martin Walsh on editing». ideastap.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  25. Shay, Estelle. «Overview: Dan Glass on V for Vendetta». Cinefex (106): 19.
  26. «V For Vendetta». mattmueller.co.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  27. Frosty (userid) (2007 թ․ ապրիլի 3). «Was Nicole Kidman's THE INVASION in Trouble |4017». Collider. Collider.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  28. Lurz, Nathan (2014 թ․ մայիսի 27). «Wheaton filmmaker steps into spotlight at Independent Film Showcase». mySuburbanLife.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  29. Marriott, Michel (2003 թ․ փետրվարի 20). «From Projector to Polygons; A Thin Line Between Film And Joystick». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  30. Martin, Paul (2012 թ․ դեկտեմբերի 21). «Interview with Stuart Roch (Executive Producer) from Enter the Matrix». MatrixFans.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  31. «Enter The Matrix Video Game». Warner Brothers. enterthematrixgame.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 23-ին.
  32. «Enter The Matrix Trailer 2». Shacknews.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  33. Chadwick, Paul (2005 թ․ ապրիլի 11). «The Matrix Online – IGN». Uk.ign.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  34. Chadwick, Paul. «Paul Chadwick . Net – The Matrix Online». Paulchadwick.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  35. «Matrix Online Q&A with Paul Chadwick». Phase9.tv. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  36. «The Matrix: Path of Neo for PlayStation 2 (2005) Ad Blurbs». MobyGames. 2008 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  37. Dunham, Jeremy. «Path of Neo: The Matrix Interview – IGN». Uk.ign.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  38. 38,0 38,1 Vaughan, Brian K. (2005). Ex Machina, Vol. 2: Tag: Brian K. Vaughan, Tony Harris, The Wachowski brothers: 9781401206260: Amazon.com: Books. ISBN 978-1401206260.
  39. Siuntres, John. «Word Balloon The Pop Culture Interview Podcast: Word Balloon Podcast Geof Darrow's Shaolin Cowboy & Chris Roberson & Dennis Culver's Edison Rex». wordballoon (blog). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  40. Lindberg, Eric (2010 թ․ օգոստոսի 24). «Chicago Comic-Con 2010: Geof Darrow – Broken Frontier – Comic Book and Graphic Novel News & Community | Articles and Interviews». Broken Frontier. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  41. «Tranny Fest 2009 program». Sean Dorsey Dance. Seandorseydance.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  42. Evers, Derek (2009 թ․ հունվարի 21). «Antony and the Johnsons – "Epilepsy Is Dancing"». The Fader. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  43. «Lilly & Lana Wachowski Movie Box Office Results». www.boxofficemojo.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաչովսկիներ» հոդվածին։