Ալան Արկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալան Արկին
Alan Arkin - 1975.jpg
Ծնվել էմարտի 26, 1934(1934-03-26)[1][2][3][4][5] (85 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
ԿրթությունԲենինգթոնի քոլեջ և Լոս Անջելես քաղաքի քոլեջ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, երաժիշտ, գրող, բնավորության դերասան, հեռուստառեժիսոր, սցենարիստ, երգիչ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատերական ռեժիսոր, մանկագիր, կինոպրոդյուսեր և գիտաֆանստաստիկ գրող
Ծնողներհայր՝ Դևիդ Արկին
Երեխա(ներ)Ադամ Արկին և Մաթյու Արկին
Պարգևներ և մրցանակներՕսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, Tony Award for Best Featured Actor in a Play, «Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար (կատակերգություն կամ մյուզիքլ), Drama Desk Award for Outstanding Director, Drama Desk Award for Outstanding Director, Genie Award for Best Performance by a Foreign Actor, Ջինի երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, BAFTA մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար, Independent Spirit Award for Best Supporting Male, Screen Actors Guild Award for Outstanding Performance by a Cast in a Motion Picture, Screen Actors Guild Award for Outstanding Performance by a Cast in a Motion Picture և Թատերական համաշխարհային մրցանակ

Ալան Վոլֆ Արկին (անգլ.՝ Alan Wolf Arkin, մարտի 26, 1934(1934-03-26)[1][2][3][4][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասան, ով խաղում է հիմնականում կոպիտ և էքսցենտրիկ հերոսների դերեր, չնայած նրանից այնքան էլ հեռու չեն հումորային դերերը։ «Օսկար» (2007), «Ոսկե գլոբուս» (1967), BAFTA (2007) մրցանակների դափնեկիր է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկինը ծնվել է ուղղափառ հրեաների ընտանիքում։ Երիտասարդության ժամանակ երազել է երաժշտական կարիերայի մասին, եղել է մենակատար «The Tarriers» խմբում[7]: 1960-ականներին հաջողությամբ խաղացել է Բրոդվեյում, հենց առաջին ներկայացումներից մեկի համար պարգևատրվել է «Թոնի» մրցանակով։ «Սպասիր մթությանը» դրամայում խաղացել է հոգեկան հիվանդի դեր, ով տանջում էր Օդրի Հեփբերնի հերոսուհուն։ Լեյտենանտ Ռոզանովի դերի համար «Ռուսնե՜րն են գալիս, ռուսնե՜րն են գալիս» կատակերգությունում (1966) ստացել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակ և առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը։

1972 թվականին ղեկավարել է Նիլ Սայմոնի «Կոմիկներ» բեմադրմանը, որը ժամանակի ընթացքում դասվեց բրոդվեյյան դասականների շարքին։ Նաև գրել է մի քանի մանկական պատմություններ ֆանտազիա ժանրում։ Նկարահանվել է տարբեր ժանրերի ֆիլմերում։

2007 թվականին ստացել է «Օսկար» մրցանակ «Փոքրիկ միսս Երջանկություն» ֆիլմում կատարած պապիկի դերի համար, անցնելով իր մրցակցին՝ Էդդի Մերֆիին:

2013 թվականին հեղինակավոր կինոպրոդյուսեր Լեստեր Սիգելի դերը Բեն Աֆլեքի «Գործողություն Արգո» թրիլլերում բերեց Արկինին նոր թեկնածություններ «Օսկար», «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակաբաշխություններում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկինի առաջին կինը եղել է Ջերեմի Իեֆֆը, ում հետ նա ամուսնացած է եղել 1955-1961 թվականներին։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Ադամը, որ ծնվել է 1956 թվականին, և Մեթյուն, որ ծնվել է 1959 թվականին։

1964 թվականին Ալանը ամուսնացել է դերասանուհի և սցենարիստ Բարբարա Դանայի հետ։ 1967 թվականին նրանք ունեցել են որդի՝ Էնթոնին։ 1990-ական թվականների կեսերին, 25 տարի ամուսնությունից հետո, նրանք բաժանվեցին։

1996 թվականից դերասանը ամուսնացած է հոգեբան Սյուզաննա Նյուլենդերի հետ։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Տարի Կատեգորիա Ֆիլմ/Հեռուստասերիալ/Բեմադրություն Արդյունք
Օսկար 1967 Տղամարդու լավագույն դեր Ռուսներն են գալի՜ս, ռուսներն են գալի՜ս Առաջադրված
1969 Տղամարդու լավագույն դեր Սիրտը մայնակ որսորդ է Առաջադրված
2007 Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր Փոքրիկ միսս Երջանկություն Հաղթանակ
2013 Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր Գործողություն «Արգո» Առաջադրված
BAFTA 1967 Լավագույն նորեկ Ռուսներն են գալի՜ս, ռուսներն են գալի՜ս Առաջադրված
2007 Մրցանակ BAFTA տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր Փոքրիկ միսս երջանկություն Հաղթանակ
2013 Տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր Գործողություն «Արգո» Առաջադրված
Ոսկե գլոբուս 1967 Լավագույն Ռուսներն են գալի՜ս, ռուսներն են գալի՜ս Առաջադրված
Լավագույն տղամարդու դեր կատակերգությունում կամ մյուզիքլում Ռուսներն են գալի՜ս, ռուսներն են գալի՜ս Հաղթանակ
1969 Մրցանակ «Ոսկե գլոբուս» տղամարդու լավագույն դերի համար դրամայում Սիրտը միայնակ որսորդ է Առաջադրված
1970 Տղամարդու լավագույն դեր դրամայում Փոփի Առաջադրված
1988 մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմ Փախուստ Սոբիբորից Առաջադրված
2013 Մրցանակ «Ոսկե գլոբուս» տղամարդու լավագույն դերի համար կինոֆիլմում Գործողություն «Արգո» Առաջադրված
Էմմի 1967 Մրցանակ «Ոսկե գլոբուս» տղամարդու լավագույն դերի համար մինի-սերիալում կամ ֆիլմում The Love Song of Barney Kempinski Առաջադրված
1987 Տղամարդու լավագույն դեր մինի-սերիալում կամ ֆիլմում Փախուստ Սոբիբորից Առաջադրված
1997 Մրցանակ «Էմմի» «Լավագույն դերասան հեռուստասերիալում» կատեգորիայում Հույս Չիկագո Առաջադրված
2003 Մրցանակ «Էմմի» տղամարդու լավագույն դերի համար մինի-սերիալում կամ ֆիլմում Պենտագոնի գաղտնիքները Առաջադրված
ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդայի մրցանակ 2007 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար Փոքրիկ միսս երջանկություն Առաջադրված
2013 Տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր Գործողություն «Արգո» Առաջադրված
Թոնի 1963 Տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր պիեսայում Ելք ծիծաղով Հաղթանակ
1973 Լավագույն ռեժիսուրա պիեսայում Արևային տղաներ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #124137962 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. Пэт Сиркио. (19 февраля 2013)։ «Alan Arkin relishes his role as a team player» (անգլերեն)։ Jewish Journal։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]