Հարդագողի ճանապարհով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հարդագողի ճանապարհով
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Flag of Serbia.svg Սերբիա
Ժանր դրամա
Թվական սեպտեմբերի 9, 2016, մայիսի 26, 2017, հունվարի 12, 2017[1] և սեպտեմբերի 7, 2017[2]
Լեզու սերբերեն
Ռեժիսոր Էմիր Կուստուրիցա
Սցենարի հեղինակ Էմիր Կուստուրիցա
Դերակատարներ Էմիր Կուստուրիցա և Մոնիկա Բելուչի

Հարդագողի ճանապարհով (սերբ.՝ На млечном путу), դրամատիկական ֆիլմ՝ նկարահանված սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի կողմից: Համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 9-ին Վենետիկյան փառատոնում: Ֆիլմի հիմքում ընկած է սիրո պատմություն բոսնիական պատերազմի ժամանակահատվածում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը զարգանում են բոսնիական քաղաքացիական պատերազմի ժամանակ: Գլխավոր հերոսը (Էմիր Կուստուրիցա) կաթնավաճառ է, ով ամեն օր իր էշի վրա մթերք է տեղափոխում ճակատային գծում զինվորների համար, խուսափելով մահից շնորհիվ պատահական հաջողության, մեկ անգամ նույնիսկ փամփուշտից կորցնելով ականջը: Նա երազում է պատերազմի դադարեցման մասին և պլաններ է գծում խաղաղ ժամանակահատվածի համար: Պատահմամբ նա հանդիպում է խորհրդավոր իտալուհու (Մոնիկա Բելուչի), ով ոտքից գլուխ փոխում է իր կյանքը: Այսպես սկսվում է արգելված կրքոտ սիրո պատմություն, որի պատճառով հերոսներն ընկնում են արկածների ու հետապնդումների մեջ:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոնիկա Բելուչի — հարսնացու
  • Էմիր Կուստուրիցա — Կոստա
  • Սերգեյ Տրիֆունովիչ
  • Սլոբոդա Միչալովիչ
  • Պրեդրագ Մանոյլովիչ
  • Բայրամ Սեվերձան
  • Զորան Ցվիյանովիչ
  • Մարիյա Դարկինա
  • Դավոր Յանժիչ
  • Պետար Միրչևսկի

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարդագողի ճանապարհով» ֆիլմի մրցանակներն ու նոմինացիաները
Տարի Կինոմրցանակ / Կինոփառատոն Անվանակարգ / Մրցանակ Նոմինանտ Արդյունք
2016 Վենետիկյան կինոփառատոն «Ոսկե առյուծ» լավագույն ֆիլմի համար «Հարդագողի ճանապարհով» Նոմինացիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԿինոՊոիսկ — 2003.
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.